Լրահոս
Սպորտ
11:45
07.03.25
143

Երբ ծախսում ես 4900 դոլլար, բայց ադպես էլ չես տեսնում Մեսսիին

Img default alt hy

Մարտի 2-ի լույս 3-ի գիշերը MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում «Ինտեր Մայամին» Հյուսթոնի (ԱՄՆ) «Շել Էներջի» մարզադաշտում հյուրընկալվել է «Հյուսթոն Դինամոյին» և 4։1 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել: Թիմի աստղային հարձակվող Լիոնել Մեսսին չէր ընդգրկվել այս հանդիպման հայտացուցակում՝ վշտացնելով նաև իրեն տեսնելու համար մարզադաշտ ժամանած երկրպագուներին, փոխանցում է Armsport-ը։

Նրանցից մեկը նաև պաստառ է պատրաստել՝ հայտնելով իր հիասթափության մասին:

«Թռիչք՝ 1000 դոլար

Հյուրանոց՝ 1700 դոլլար

Ընթրիք՝ 800 դոլլար

Խաղի 2 տոմս՝ 1400 դոլլար

… Եվ ոչ մի Մեսսի»:

Հիշեցնենք՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ինտեր Մայամին» այս գիշեր էլ սեփական հարկի տակ ընդունել է «Կավալիերին» և 2:0 հաշվով հաղթանակ է տարել: 37-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դարձյալ չի ընդգրկվել իր թիմի հայտացուցակում: Նախ Թեդեո Ալենդեն բացել է հանդիպման հաշիվը, իսկ 83-րդ րոպեին Լուիս Սուարեսը կրկնապատկել է ամերիկյան թիմի առավելությունը։ Պատասխան հանդիպումը՝ հաջորդ շաբաթ։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ Մեսսին հետևում է ակումբի ծրագրին՝ մկանային լարվածության պատճառով ավելի երկար բացակայությունից խուսափելու համար։