Լրահոս
Հասարակական
16:45
08.03.25
469

Երևանի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Այսօր՝ մարտի 8-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիականության համայնքային ոստիկանության Էրեբունու էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը: 
 
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է. նշված շենքի բնակարաններից մեկի լոգարանում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են տղամարդու դի, տան որոշ հատվածներում էլ՝ արնանման հետքեր, դանակ: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 88-ամյա Արտակ Գ.-ն է:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նամակ, որը ըստ նախնական տեղեկությունների Ա. Գ.-ն է գրել՝ մահից առաջ: