Լրահոս
Հասարակական
12:05
11.03.25
308

Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 վիրավորներից մեկը մահացել է

Img default alt hy

Երեկ՝ մարտի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից և հայտնել են, որ մարտի 4-ին «ջերմային այրվածք բոցով՝ դեմքի, գլխի, պարանոցի, իրանի, զույգ վերին վերջույթների շրջանում, ինհալացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին մահացել է, հայտնում է Shamshyan.com-ը:
 
Տեղում պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գեղամ Իսրայելյանն է: 
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Հարութ Փայտյանը «Այրվածաբանության ազգային կենտրոն» էին տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոնից՝ մարտի 4-ին՝ Այգավան գյուղում գործող գազալցակայանում առաջացած պայթյունի հետևանքով: 
 
Այս պահին Հ. Փայտյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: 

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչներն էլ պարզել են, որ գազալցակայանը պատկանում է Երևանի բնակիչ 33-ամյա Արմեն Ավագյանին, ով «Ա/Ձ» տնօրեն է: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։