Լրահոս
Հասարակական
10:54
12.03.25
588

Փրկարարները հայտնաբերել են Արագածի գագաթին որոնվող քաղաքացու դին

Img default alt hy

Ժամը 10։15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող քաղաքացու դին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 06։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել էին։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 17 փրկարարական ծառայող, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 13 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։

Աշխատանքներին ներգրավվել է նաև «Արմենիան հելիքոփթերս» ընկերության մեկ ուղղաթիռ։