Լրահոս
Հասարակական
11:19
12.03.25
654

Վարորդը փակել է ավտոբուսի դռները, 65-ամյա ուղևորը մնացել է դռների արանքում

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություն է ստացվել, որ մարտի 6-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Ջանիբեկյան փողոցի 65 հասցեի դիմացի կանգառում Վայոց ձորի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Մ․-ն, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, իր կողմից վարած «Zhongtong» մակնիշի ավտոբուսի դռները փակել է, ինչի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 65-ամյա Ռուզաննա Ն․-ն մնացել է դռների արանքում։

Ռուզաննա Մ․-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: