Լրահոս
2025-03-25
-
Իրավական26-ամյա վանաձորցին տնից գումար և ոսկյա զարդեր է գողացել և խաղադրույքներ կատարելՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 24-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ կնոջ ոսկյա որոշ զարդեր բացակայում են, իսկ տանը պահվող՝ մեքենայի վաճառքից ստացած 5400 դոլարը կեղծ է։ «Լոռու մարզի քրեական ոստիկանների ու Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում տանտիրոջ 26-ամյա որդին հայտնել է, որ 5400 դոլարը մարտ ամսվա ընթացքում մաս-մաս վերցրել, փոխանակել է դրամով և խաղադրույքներ կատարել: Գումարն ամբողջությամբ պարտվելուց հետո վերցրել է մոր ոսկյա զարդերը և գրավադրել բանկում։ Այնուհետև այդ գումարով առցանց հարթակներից մեկի միջոցով գնել է 100 դոլար և 20 000 դրամ անվանական արժեքներով հուշանվեր-թղթադրամներ ու դրել գողացած գումարի փոխարեն, իսկ մնացած գումարով կատարել է խաղադրույքներ ու կրկին պարտվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում:Ավելին16:3025.03.25 -
ՀայաստանՈւղիղ I «Մայր Հայաստանը» հանրահավաք է հրավիրել. քարոզարշավ ԳյումրիումՈւղիղ I «Մայր Հայաստանը» հանրահավաք է հրավիրել. քարոզարշավ ԳյումրիումԱվելին16:1525.03.25 -
ԻրավականԿադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, ինչպես նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձին: Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար քաղաքացու կողմից ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացված դիմումը քաղաքաշինական փաստաթղթերին չհամապատասխանելու հիմքով մերժվելուց հետո վերջինս հարցի լուծման համար դիմել է վերը նշված ընկերության տնօրենին: Նա էլ, իր հերթին, դիմել է Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին, ով խնդիրը կարգավորելու համար պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հարցի շուրջ համաձայնության գալուց հետո պաշտոնյան քաղաքացուն ուղղորդել է նոր դիմում ներկայացնել կոմիտե՝ այլ հիմքերով: 2024 թվականի նոյեմբերի 14-ին քաղաքացին պահանջված 1.500 ԱՄՆ դոլարը տվել է ընկերության տնօրենին, ով նույն օրը 1.000 ԱՄՆ դոլարը Կադաստրի կոմիտեի աշխատակցի միջոցով փոխանցել է վերը նշված պաշտոնատար անձին, իսկ մնացած գումարը տնօրինել է անձամբ: Արդյունքում՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ին անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարվել է: Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն ընկերության տնօրենն իր աշխատակցին հերթական վարժական հավաքին մասնակցելուց ազատելու համար 2024 թվականի հոկտեմբերին 100.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման պետին: Արդյունքում՝ վերը նշված աշխատակիցը փաստացի ազատվել է վարժական հավաքներից: Ապօրինի վարձատրություն տալու, ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաներին, ինչպես նաև ընկերության տնօրենին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին16:0025.03.25 -
Հասարակական«Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնից հափշտակել են ոսկյա զարդերՄարտի 23-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնում ոսկյա զարդերի գողության դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ Խորենացի 24 հասցեում գործող «Ոսկու Աշխարհ» առևտրի կենտրոնում, օգտվելով աշխատակցուհու, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Սերենա Մ․-ի անուշադրությունից, գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր: Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է Վայոց ձորի մարզի բնակիչ 30-ամյա Մարիամ Խ․-ն։ Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։Ավելին15:4525.03.25 -
ՔաղաքականԻրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության համաձայնագիրըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ Իրանի ԱԳ նախարարն այդ մասին ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե որքանո՞վ է բարձր համարում Հարավային Կովկասում էսկալացիայի հավանականությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցման մասին Հայաստանի և Ադրբեջանից հնչած հայտարարություններից հետո Բաքուն սկսեց նոր նախապայմաններ առաջ քաշել համաձայնագրի ստորագրման համար և կեղծ տեղեկություններ տարածել սահմանին հայկական զինված ուժերի կողմից իբր հրադադարը խախտելու վերաբերյալ։ «Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին, և մենք հուսով ենք, որ երկու երկրների կողմից հնարավորինս շուտ վերջնական որոշում կկայացվի համաձայնագրի ստորագրման վերաբերյալ։ Գտնում ենք, որ Հարավային Կովկասի խաղաղության և կայունության համար այդ համաձայնությունը շատ կարևոր է, այդ հարցը շատ կարևոր է նաև տնտեսական հարաբերությունների զարգացման համար, և հուսով ենք, որ այն խնդիրները, որոնք գոյություն ունեն, շուտով կլուծվեն, և այդ համաձայնագիրը կստորագրվի։ Ինչպես դուք նշեցիք, էսկալացիայի վտանգը տարածաշրջանում գոյություն ունի, և մենք հույս ունենք, որ խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում այդ վտանգները նվազագույնին կհասնեն, և մենք ականատես կլինենք տարածաշրջանի կայունությանը, որը բխում է բոլորի շահերից»,- նշեց Իրանի ԱԳ նախարարը։ Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։Ավելին15:3425.03.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Էրդողանն անհանգստության նշաններ է ցույց տալիս. կոշտ բախումներ՝ թուրքական քաղաքներումՀայլուր 15։30 Էրդողանն անհանգստության նշաններ է ցույց տալիս. կոշտ բախումներ՝ թուրքական քաղաքներումԱվելին15:3025.03.25 -
ՄիջազգայինԳազայում շուրջ 30 զոհ կա Իսրայելի կողմից շարունակվող ռմբակոծությունների հետևանքովԳազայի հատվածում իսրայելական հարձակումների վերսկսման ութերորդ օրը 26 մարդ է զոհվել, վիրավորների թիվը գերազանցել է մի քանի տասնյակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Իսրայելական բանակը շարունակում է ռմբակոծել Գազայի կենտրոնական և հարավային հատվածներում գտնվող բնակելի տներն ու վրանները, ինչպես նաև Արևմտյան ափին գտնվող Ռամալլահ և Ալ-Բիրա նահանգում գտնվող քաղաքները։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարձակում է գործել ավելի քան 100 մեքենայի վրա, որոնք ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվում էին ռազմական գործողություններ իրականացնելու նպատակով։ «Մենք կշարունակենք գործել Գազայում զինված խմբավորումների դեմ՝ Իսրայելի քաղաքացիների դեմ ուղղված ցանկացած սպառնալիք վերացնելու համար», - նշվել է հայտարարության մեջ։ Իսրայելական բանակը նաև հաստատել է, որ մարտի 24-ին հարված է հասցրել Գազայի հատվածից հարավ գտնվող Ռաֆահ քաղաքի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) շենքի ուղղությամբ: Իր հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել՝ խստորեն դատապարտելով հարձակումը և նշելով, որ արկից վնասվել է գրասենյակը, սակայն տուժածներ չկան։ ՀԱՄԱՍ-ը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով օգտագործել Իսրայելի վրա ճնշման բոլոր միջոցները՝ դադարեցնելու սպանությունները, պաշարումը և սովամահությունը։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 18-ին Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր 730 պաղեստինցի է զոհվել, ևս 1367-ը՝ վիրավորվել։ ՄԱԿ-ը հայտնել է, որ մոտ 124 000 մարդ կրկին տեղահանվել է Գազայի հատվածի վրա ռազմական գործողությունների վերսկսման պատճառով։Ավելին15:1525.03.25 -
ՀասարակականOդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՔամին՝ հյուսիսարևմտյան, 3-6 մ/վ: Մարտի 27-30-ը առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։Ավելին15:0025.03.25 -
ԻրավականՎրաերթի ենթարկված 28-ամյա երիտասարդը մահացել էՄարտի 24-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Դոջ» մակնիշի մեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 63-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 28-ամյա Սերգեյ Ե․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։Ավելին14:4525.03.25 -
ՔաղաքականՄարդիկ դեղորայք առնելու խնդիր ունեն․ կա՞ ինչ-որ մեկը, որ կարողանա 33 հազար դրամով ապրի․ պատգամավորՄարդ չի իմանում կոմունա՞լ վճարները տա, հացը՞ գնի, թե՞ ինչ անի 30-40 հազար դրամով։ Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «30-40 հազար դրամով որևիցե մեկը կարո՞ղ է ապրի։ Կամ որոշել եք, որ 33 հազար դրամ է սպառողական զամբյուղը, էդ 33 հազար դրամը ու՞մ տան, որ կարողանա ապրի։ Կա՞ ինչ-որ մեկը, որ կարողանա 33 հազար, կամ 40 հազար դրամով ապրի։ Կա՞ ինչ-որ մեկը, որ կարա էդ գումարով մի հատ էլ գույքահարկ տա, մի հատ էլ տրանսպորտից օգտվի և այլն»,- ասաց նա։Ավելին14:3025.03.25 -
Զինված ուժերԱտեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա. ԶՈՒ ԳՇ պետՄարտի 25-ին ՀՀ ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական ենթախմբի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ քննական գործընթացին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ Դիտարկելով բարձրագույն և ավագ սպայակազմերի արձանագրած ցուցանիշները՝ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը գոհունակությամբ արձանագրել է, որ ատեստավորման գործընթացն ակնհայտ դրականորեն է ազդել ԶՈՒ մարտական պատրաստության բարձրացման վրա։Ավելին14:1525.03.25 -
Միջազգային70-ամյա Լուկաշենկոն արդեն 7-րդ անգամ է ստանձնում Բելառուսի նախագահի պաշտոնըՄինսկի Անկախության պալատում տեղի է ունեցել Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը, որից հետո նա կրկին ստանձնել է նախագահի պաշտոնը, հաղորդում է ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը։ Արարողությանը հրավիրված էր ավելի քան 1100 մարդ։ Արարողության սկզբում հանդիսավոր երթի հնչյունների ներքո երդմնակալության վայր է բերվել Բելառուսի Հանրապետության Սահմանադրությունը։ Արարողությունը բացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն՝ հայտարարելով, որ Բելառուսի ժողովրդի կամքով, ազատ ու ժողովրդավարական ընտրությունների պայմաններում, երկրի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն։ Լուկաշենկոն երդում է տվել բելառուսերեն, որից հետո հնչել է հանրապետության պետական օրհներգը, այնուհետև նախագահը ստորագրել է երդում տալու ակտը։ Այսպիսով, 70-ամյա Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն 7-րդ անգամ է ստանձնում Բելառուսի նախագահի պաշտոնը։ Հունվարի 26-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով՝ Լուկաշենկոյի օգտին է քվեարկել ընտրողների 86,82%-ը։ Նա Բելառուսը ղեկավարում է 1994 թվականից։Ավելին14:0525.03.25 -
ԻրավականՓորձել էր կաշառք տալ պարեկներին․ 40-ամյա վարորդը ձերբակալվել էՄարտի 24-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի 40-ամյա վարորդը Բագրևանդի փողոցում, վարչական արձանագրություն չկազմելու համար, փորձել է 10 000 դրամ կաշառք տալ Երևան քաղաքի պարեկներին: Պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին: Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե:Ավելին14:0025.03.25 -
ՔաղաքականՆայեք ձեր գործունեության տարիները. Փաշինյանի իշխանության օրերին կենսաթոշակը ամենաքիչն է բարձրացելՆայեք ձեր գործունեության տարիները. Փաշինյանի իշխանության օրերին կենսաթոշակը ամենաքիչն է բարձրացելԱվելին13:5525.03.25 -
ԻրավականԲԸՏՄ-ն Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ վարույթի նյութերով հաղորդում է ներկայացրել ՔԿ. վնասը գերազանցել է 16․5 մլն դրամըԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում «ՀՀ ԳԱԱ Ա․Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ծառերի վերաբերյալ ստացված ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։ Այս մասին տեղեկացնում է ԲԸՏՄ-ն: Վարույթի շրջանակներում Բուսաբանության ինստիտուտի տարածքի զննության արդյունքում, այգու հարավարևելյան հատվածում, արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի՝ 35-74 սմ տրամագծով 34 ծառի կոճղերի ապօրինի հատում։ Ապօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է՝ 16․570․000 ՀՀ դրամ։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։Ավելին13:4525.03.25 -
ՔաղաքականՏեղի է ունեցել Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարարի՝ ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակում նախատեսված է նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ Երևանում Արաղչին հանդիպելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բացի երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներից՝ օրակարգում նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն են։Ավելին13:3525.03.25 -
ՔաղաքականՍուրեն Պապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոս ԴենդիասինՀայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է այդ երկրի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Մեր երկու երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչն արժևորում և բարձր ենք գնահատում»,- X-ի իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը:Ավելին13:3025.03.25 -
ՄիջազգայինԼրագրողների համար ամենամահաբեր տարին. 2024 թվականին 124 լրագրող է սպանվել՝ 18 երկրումԵվս մի լրագրող է սպանվել ռուս-ուկրաինական հակամարտության գոտում: Հակամարտության գոտիներում աշխատող լրագրողները տարեցտարի ավելի անպաշտպան են դառնում:Ավելին13:1525.03.25 -
Հասարակական1 զոհ, 1 վիրավոր․ ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորըԱյսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհի 27 կմ հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվում նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: Պարզվել է նաև, որ տեղում մահացել է ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ծառայում էին ՌԴ սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ է գտնվում:Ավելին13:0025.03.25 -
ՀայաստանՀայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ՄեղրիՀայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Մեղրի, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ։ Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Մեղրի քաղաքն՝ Արաքսի ափին, գտնվում է Իրանի հետ սահմանին։ Այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ: Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ։ Շնորհակալություն քաղաքապետ պարոն Խաչատուր Անդրեասյանին ընդունելության համար»,-նշված է դեսպանի գրառման մեջ։Ավելին12:4525.03.25