Լրահոս
2025-03-25
-
ՔաղաքականԱյս իրավիճակը ընդգծում է Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը Իսրայելի նկատմամբ. Վահե ԴավթյանԱդրբեջանական SOCAR-ը մուտք է գործում Իսրայելի գազային շուկա՝ ստորագրելով համաձայնագիր BP-ի և NewMed-ի հետ Իսրայելի ջրային տարածքներում գազի հետախուզում իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։ «Սա SOCAR-ի առաջին միջազգային հորատման նախագիծն է, որի իրականացումը նախկինում հետաձգվում էր «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտության պատճառով։ Այս ֆոնին Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթի տարանցումը դեպի Իսրայել՝ չնայած Էրդողանի խիստ հակաիսրայելական հռետորաբանությանը։ Պատճառը տնտեսական կախվածությունն է․ SOCAR-ը Թուրքիայում իրականացրել է հսկայական ներդրումներ՝ 18,5 մլրդ դոլար, իսկ ընկերության ձեռնարկությունները Թուրքիայում ապահովում են հազարավոր աշխատատեղեր։ Որպես լրացուցիչ գործոն կարելի է դիտարկել Իսրայելի ծրագրերը՝ ուղղված Հարավային գազային միջանցքով Եվրոպա գազի արտահանմանը: Ակներև է իսրայելական գործոնի ակտիվացումը Հարավային Կովկասում, դրանից բխող բոլոր սպառնալիքներով հանդերձ: Այդ թվում՝ Իրանի համար: Ընդհանուր առմամբ, այս իրավիճակը ընդգծում է Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը Իսրայելի նկատմամբ։ Սակայն այդ տարբերությունն ամենևին խորքային չէ: Անկարան շարունակում է կոշտ հակաիսրայելական հայտարարություններ անել, մինչդեռ Իսրայելի հետ տնտեսական համագործակցությունը պահպանում է բարձր արդյունավետության մակարդակում։ Ադրբեջանը, իր հերթին, փորձում է քաղաքական և տնտեսական պրագմատիզմ ցուցադրել՝ առանց ավելորդ հռետորաբանության։ Իրականում, «գետնի վրա» կողմերի մոտեցումները առնվազն չեն հակասում միմյանց»,–գրել է նա։Ավելին20:0025.03.25 -
ՀասարակականԳերիների, անհետ կորածների հարազատները կշրջափակեն Փաշինյանի ամառանոցը․ «Հրապարակ»Անհետ կորածների եւ գերիների ծնողները այս հինգշաբթի շրջափակելու են Հակակոռուպցիոն դատարանի շենքը՝ պահանջելով ակտիվացնել 44-օրյա պատերազմին կռված Քիմիկների զորամասի գործով դատական նիստերը։Ավելին19:4525.03.25 -
ՔաղաքականԱմենաշատը ե՞րբ է բարձրացվել թոշակը. տարեցների կյանքը հեշտացնող՝ «Հայաստան»-ի նախագծին դեմ է ՔՊ-նՆվազագույն կենսաթոշակը օրենքի ուժով պարենային զամբյուղին հավասարեցնելու՝ «Հայաստան» խմբակցության առաջարկը մերժել է ՔՊ-ն: Խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր ուժն առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից բարձրացնել նվազագույն և միջին կենսաթոշակը, որ թոշակառուները կարողանան գնել սննդի անհրաժեշտ պաշարը ու սոված չմնան:Ավելին19:3025.03.25 -
ՀայաստանՍկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից2025 թվականի մարտի 24-ին, ARTEfr-ի «28 minutes» հաղորդման ժամանակ ցուցադրվել է աշխարհաքաղաքական քարտեզ, որտեղ ներկայացված էին Թուրքիան և նրա հարակից երկրները։ Այդ քարտեզի վրա Հայաստանը ամբողջությամբ ջնջված էր։ Նրա փոխարեն Ադրբեջանը ներկայացված էր ընդլայնված մինչև Թուրքիայի սահման։ Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ՝ հաղորդումից հատված է ներկայացրել օգտատեր, ֆրանսաբնակ Սիմոն Կարապետյանը։ Նա տեղեկացրել է, որ հայկական մշակութային «Հայաստանի գանձեր» ասոցիացիան արդեն պաշտոնական նամակ է ուղարկել ARTE-ի ղեկավարությանը և սպասում է պատասխանին։ Միջադեպը Ֆրանսիայում աննկատ չի մնացել, գրում են լրատվամիջոցները. Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը արձագանքել են դրան՝ հայտարարելով, որ դա անընդունելի է և «մարմնավորում է պանթյուրքիստական երազանքը»։Ավելին19:2025.03.25 -
ՀասարակականՀացի արտադրամասի գործունեություն է կասեցվելՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել «Սոլոմոնյան» ՍՊԸ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) և պարզել, որ այն աշխատում է իրավական ակտերով սահմանված անիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այսպես՝ - արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը. - հատակի, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը. - չի ապահովվել տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:Ավելին19:1525.03.25 -
ՔաղաքականԻրանը դեմ է տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության. Արաղչին՝ ԳրիգորյանինՄարտի 25-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: Արմեն Գրիգորյանը ողջունել է նախարարի այցը Հայաստան և ընդգծել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են ինտենսիվությամբ զարգանալ: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահրավերներին: Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության: Զրուցակիցները երկուստեք վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման հրամայականը:Ավելին19:0025.03.25 -
ՔաղաքականՀայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ արձանագրվում են. ՀՀ ՊՆ հաղորդագրությունըՀայաստանի պաշտպանության նախարարությունը քիչ առաջ այնուամենայնիվ խոստովանել է, որ հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ արձանագրվում են:Ավելին18:5025.03.25 -
ՏնտեսականԵրևանի բյուջեն 2024-ին թերակատարվել է. առաջնահերթ ծրագրերը մնացել են չիրականացված. «Լույս» հիմնադրամ«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Երևան քաղաքի 2024թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը։ Հայտնի է, որ Երևան քաղաքի բյուջեի եկամուտների բարձր կատարողական ապահովելու նպատակով կատարվել են հանրության խիստ բացասական վերաբերմունքին արժանացած մի քանի օրենսդրական փոփոխություններ։ Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ կտրուկ բարձրացվել են տեղական տուրքերի (օրինակ՝ տարբեր թույլտվությունների համար գանձվող տուրքերի) և տեղական վճարների (օրինակ՝ ավտոկայանման վճարների) դրույքաչափերը։ Այնուամենայնիվ, Երևան քաղաքի 2024թ. բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշից ընդամենը 1.6%-ով ավելի, իսկ հաստատված բյուջեի ցուցանիշից, միևնույն է, պակաս՝ 6.4%-ով։ Բյուջեի եկամուտների՝ նախորդ տարվա համեմատ աճին նպաստել է միայն «հարկերի և տուրքերի» ծավալի աճը, իսկ ընդհանուր եկամուտների մյուս երկու բաղադրիչները՝ «պաշտոնական դրամաշնորհները» և «այլ եկամուտները», զգալիորեն նվազել են՝ հակազդելով բյուջեի ընդհանուր եկամուտների աճին։ Հարկերի և տուրքերի մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն տեղական տուրքերը, որոնք նախորդ տարվա համեմատ վերը նշված պատճառով աճել են 4.1 անգամ։ Երկրորդ մեծ տեսակարար կշիռն ունեն անշարժ գույքի հարկերը, որոնք հաշվետու տարում զգալիորեն՝ 39.3%-ով, աճել են։ Աճը պայմանավորված է 2024-ին հարկման նոր համակարգին անցման շրջանակներում գույքահարկի բազայի՝ 2023-ի համեմատ 42.9%-ով բարձրացմամբ: Տեղական վճարների աճը 79.1%-ով ապահովվել է ի հաշիվ ավտոկայանատեղիում կայանման վճարների։ Հատկանշական է, որ սեփական եկամուտների մեջ մտնող միայն այս 3 եկամտատեսակների գծով մուտքերը նախորդ տարվա համեմատ, վերը հիշատակված պատճառներով, աճել են 19.7 մլրդ դրամով, մինչդեռ սեփական եկամուտների ընդհանուր ծավալն աճել է ընդամենը 8.3 մլրդ դրամով։ - Երևան քաղաքի 2024թ. բյուջեի ծախսերը թերակատարվել են։ Բյուջեի ծախսերը կազմել են 113.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշից 2.3%-ով ավելի, սակայն 5.5%-ով պակաս՝ ճշտված պլանի և 9.0%-ով պակաս՝ հաստատված բյուջեի ցուցանիշից: Թերակատարվել են թե՛ ընթացիկ, և թե՛ կապիտալ ծախսերը։ Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով կատարված ծախսերն ավելի քան կրկնակի գերազանցում են 2023-ի ցուցանիշը։ Ծախսերը ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են գործառնական դասակարգման բոլոր խմբերի գծով։ - Ըստ իրականացված ծրագրերի՝ ծախսերի կատարման վերլուծությունը ցույց է տալիս, որ կենսական կարևորություն ունեցող առանձին ծրագրեր նույնիսկ պլանով նախատեսվածի կեսի չափ չեն իրականացվել: Այդպիսի ծրագրերից են «Նախագծային աշխատանքների իրականացում», «Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում», «Փողոցների պահպանում և շահագործում», «Փողոցների, հրապարակների և այգիների կահավորում», «Երևանի քաղաքային լուսավորություն», «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում», «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում և հիմնանորոգում» ծրագրերի գծով ծախսերը: Ընդ որում, թվարկվածներից վերջին երկուսն ունեն հանրային մեծ հնչեղություն, սակայն. - Չնայած գործող իշխանությունը մշտապես որպես իր առաջնային նպատակներից մեկը հայտարարում է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանը շուտափույթ շահագործման հանձնելու մտադրության մասին, «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» ծրագրով 2024թ. ընդհանրապես ծախս չի կատարվել: - «Պետական աջակցությամբ իրականացվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում և հիմնանորոգում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի կատարողականն ընդամենը 35.0% է, չնայած դպրոցների ու մանկապարտեզների կառուցումը և հիմնանորոգումը գործող կառավարության գործունեության ծրագրով սահմանված առաջնահերթ ուղղություններից է։ - 2024թ. բյուջեն ունեցել է 3.0 մլրդ դրամի հավելուրդ՝ ճշտված պլանով նախատեսված 7.1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց։ Հաշվետու տարում ևս (ինչպես և 2023-ին) ճշտված պլանով բյուջեի դեֆիցիտը կտրուկ ավելացվել է՝ ավելի քան 25 անգամ, սակայն փաստացի արձանագրվել է բյուջեի զգալի հավելուրդ։ Այս փաստը, թերևս, հաստատում է, որ քաղաքային իշխանություններին այդպես էլ չի հաջողվում լուծել բյուջետային պլանավորման գործընթացում առկա լուրջ խնդիրները։ Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։Ավելին18:4525.03.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սահմանին կրակոցներ լինում են. ՀՀ ՊՆ խոստովանությունըՀայլուր 18։30 Սահմանին կրակոցներ լինում են. ՀՀ ՊՆ խոստովանությունըԱվելին18:3025.03.25 -
Զինված ուժերՀայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՀՀ ՊՆՀաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում՝ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն: «Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում»,- ասված է հաղորդագրությունում:Ավելին18:2525.03.25 -
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսըՀՀ ԱԳՆ-ում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի «Բանակցության ուժը. քաղաքական և դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառմանն իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է. «Այս պատերի ներսում, այս գրքի շնորհանդեսը պատահական չէ։ Սա ևս մեկ ապացույց է Հայաստան-Իրան փոխըմբռնման, բանակցության ուժի իմաստավորման, և, իհարկե, անխախտ բարեկամության: Մեր երկու երկրները, ապրելով իսկապես բարդ տարածաշրջանում, անցնելով պատմության տարբեր հորձանուտների միջով՝ առանձնակի կարևորություն են հաղորդում դիվանագիտությանը՝ այն համարելով անվտանգության և կայունության ապահովման կարևորագույն գործիք: Նախարար Արաղչիի գիրքը կրկին փաստում է, որ միջազգային և տարածաշրջանային բնույթի հարցերի կարգավորման արդյունավետ բանաձևը դիվանագիտությունն է, և ես լիովին կիսում եմ այս մոտեցումը։ Դոկտոր Արաղչին իր գրքում նշում է. «Դիվանագիտությունը խաղ չէ, որտեղ պարտադիր պետք է հաղթել, այն գործընթաց է, որտեղ պարտադիր պետք է հասկանալ դիմացինին»։ Կարծում եմ սա առանցքային, հիմնարար դրույթ է, առանց որի գիտակցման հնարավոր չէ դիվանագիտական լուծումներ ակնկալել և փնտրել: Այս աշխատությունը ոչ միայն նկարագրում է բանակցային գործընթացի տեխնիկական մանրամասները, այլև վերլուծում է դիվանագիտության հոգեբանական, քաղաքական, ազգային, մշակութային շերտերը։ Հեղինակը կարծես բացում է դուռը և ներս է ուղեկցում բանակցային դռներից այն կողմ ընթերցողին՝ ծանոթացնում է բանակցությունների ընթացքին, նրբություններին, մատնանշում է յուրաքանչյուր բառի կարևորությունը և նաև չարտաբերած խոսքի արժեքը: Ես ուրախությամբ պետք է նշեմ, որ գրքի հայերեն թարգմանությունը հնարավորություն կտա նաև հայ երիտասարդներին և հայ դիվանագետներին ընդլայնել բանակցային հմտությունների վերաբերյալ իրենց գիտելիքները, և ընդհանրապես կդառնա աշխատանքային ձեռնարկ բոլոր նրանց համար, ովքեր գերադասում են փոխըմբռնումը և համերաշխությունը: Նախարար Արաղչիին մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ: Շնորհավորում եմ»: Նշենք, որ գրքի նախաբանը գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Գրքի շնորհանդեսին խոսքով հանդես են եկել նաև նախարար Արաղչին և ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:Ավելին18:1525.03.25 -
ԻրավականՋարդում են ցուցարարներին ու կեղծ ցուցմունքներ տալիս. ընտրովի արդարադատությունԿեղծ ցուցմունքնե՞ր են տալիս ոստիկանները ընդդիմադիր հայացքներ ունեցող, բողոքի անհնազանդության ակցիաներ անող մարդկանց դեմ: Նման կասկածներ ունի փաստաբան Արամ Վարդևանյանը:Ավելին18:0825.03.25 -
ՔաղաքականՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները․ հայտարարություն«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ նախընտրական քարոզչություն է համարվում ցանկացած գործողություն, որը նպատակ ունի համոզելու ընտրողներին՝ քվեարկելու կամ չքվեարկելու որոշակի թեկնածուի կամ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին։ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը, «Հանրային ծառայության մասին» օրենքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը՝ ինչպես նախընտրական քարոզչության, այնպես էլ՝ ողջ ընտրական գործընթացում հանրային ծառայողների համար սահմանում են քաղաքական զսպվածության պահանջ: Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող թեկնածուների լիազորությունների իրականացման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները չպետք է պարունակեն քարոզչական բնույթի մեկնաբանություններ կամ ներկայացնեն տվյալ պաշտոնատար անձի՝ որպես թեկնածուի գործունեությունը լուսաբանող տեսաձայնային հոլովակներ, ֆիլմեր կամ նկարներ, որոնք կարող են ասոցացվել նախընտրական քարոզչության հետ։ Գյումրու համայնքի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները: Նա ֆեյսբուքյան սոցիալական ցանցում տարածել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապահաշինարարական աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը՝ «Գյումրիում չնորոգված փողոցներ չեն լինելու» մեկնաբանությամբ, ակնհայտորեն ծառայեցնելով պետական միջոցները՝ որպես նախընտրական քարոզչական խոստում: ՊԶՄԿ համահիմնադիր՝ Գոհար Մելոյան Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ՝ «Հայաքվե» դիտորդական առաքելություն»։Ավելին18:0025.03.25 -
Իրավական«ՈւԱԶ»-ը ընկել է ձորը․ կա մեկ զոհ, մեկ վիրավորՄարտի 25-ի առավոտյան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 70 մետր գլորվել ձորը։ Վթարի հետևանքով 25-ամյա ուղևորը տեղում մահացել է, իսկ 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։Ավելին17:4525.03.25 -
ՀասարակականRoadpolice.am կայքում գրանցվել և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդՆերքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում դեռևս նախորդ տարվանից գործում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։ Նպատակը թվային համակարգերի կիրառումը խրախուսելն է, ինչը ոչ միայն հեշտացնում է տուգանքների մասին ծանուցումը, այլև արդյունավետ դարձնում վճարումների ընթացքը։ Բոնուսային այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգը ակտիվացնելն է։ Դրանից հետո վարորդը էլեկտրոնային փոստով կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը՝ արդեն 20 տոկոս նվազ։ Ի դեպ, համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Համակարգում մինչև մարտի 25-ը գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 93 514 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 264 441 որոշում։ Բացի այդ, մեկ այլ իրավակարգավորմամբ՝ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը, ապա օգտվում է հավելյալ 30 տոկոս զեղչից։ Բոնուսային այս նորմից մինչև մարտի 25-ը օգտվել է 415 884 վարորդ, կայացվել է 1 350 020 որոշում, պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 7 միլիարդ դրամ։Ավելին17:3625.03.25 -
ՀայաստանՈւղիղ I Վարդան Ղուկասյանը շարունակում է քարոզարշավը. հանդիպում Անի թաղամասումՈւղիղ I Վարդան Ղուկասյանը շարունակում է քարոզարշավը. հանդիպում Անի թաղամասումԱվելին17:2525.03.25 -
Քաղաքական«Մեր հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա». Փաշինյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունելով պարոն Արաղչիի այցը Հայաստան՝ մաղթել է նրան հաջողություններ նոր պաշտոնում և միաժամանակ շնորհակալություն հայտնել նախորդ ժամանակահատվածում Հայաստան-Իրան հարաբերությունների հետևողական զարգացմանը նպաստելու համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է, և դրա կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ կողմերը կարողացել են ձևավորել փոխադարձ վստահություն: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը կարևոր հիմք և երաշխիք է հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար: Սեյեդ Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վարչապետ Փաշինյանին փոխանցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի ջերմ ողջույնները: Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի ու Իրանի հարաբերությունները խարսխված են պատմական տնտեսական և մշակութային հարաբերությունների վրա: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն, և տեղի ունեցող զարգացումներն է՛լ ավելի են ընդգծում երկկողմ փոխգործակցության կարևորությունը: Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Իրանի միջև տնտեսության, այդ թվում՝ ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը: Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի հետևողական իրագործմանը: Միաժամանակ, Իրանի ԱԳ նախարարը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը: Վարչապետ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին:Ավելին17:1525.03.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը պետք է փոփոխի իր սահմանադրությունը՝ կայուն խաղաղության հասնելու համար. Էլչին ԱմիրբեկովԱդրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը բրազիլական «Agência Brasil» գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր Սահմանադրությունում: «Հայաստանի և Ադրբեջանի միջև անշրջելի և կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը՝ դրանից բացառելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»:Ավելին17:0025.03.25 -
ՄիջազգայինԷրդողանին «միայն պառկած կհանեն Թուրքիայի կառավարության շենքից». Թուրքիան փոխվո՞ւմ էՍտամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և նրա ավելի քան 100 աջակիցների կալանավորումը ավելի մեծ թվով և ավելի շատ նահանգներում է մարդկանց ոտքի հանել: Բողոքի ցույցերն ուղեկցվում են ցուցարարների և իրավապահների կոշտ բախումներով: Անակնկա՞լ էր էրդողանի համար ժողովրդի այս բուռն արձագանքը:Ավելին16:5025.03.25 -
Միջազգային99 վիրավոր, այդ թվում երեխաներ․ Ուկրաինայի Սումի քաղաքի հրթիռակոծության հետևանքներըՈւկրաինայի Սումի քաղաքի հրթիռակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է 99-ի, որոնց թվում կա 23 երեխա։ Այս մասին հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ «Վերջին տեղեկությունների համաձայն՝ տուժել է 99 մարդ՝ 76 մեծահասակ և 23 երեխա», - հայտնել են Սումիի քաղաքապետարանից։ Հարվածի հետևանքների վերացման աշխատանքները դեռ շարունակվում են։ Ռուսական կողմը չի մեկնաբանել Սումիի վրա հարձակումը։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ ռուսաստանցի զինվորականները լույս մարտի 25-ի գիշերն Ուկրաինայի վրա են արձակել 139 «Շահեդ» տիպի հարձակողական անօդաչու թռչող սարք, որոնցից 78-ը խոցվել են, իսկ 34-ը չեն հասել իրենց թիրախներին։ Հաղորդագրության մեջ նշվել է, որ հարձակումից տուժել են Կիևի, Խարկովի, Սումիի, Պոլտավայի, Կիրովոգրադի, Չերկասիի և Օդեսայի շրջանները: Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Կիևի մարզում՝ Ֆաստովի և Բորիսպիլի շրջաններում, ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով պահեստներում բռնկված հրդեհները մարվել են, տուժածներ չկան։ Հաղորդվում է նաև, որ որ ԱԹՍ-ների զանգվածային հարվածների է ենթարկվել Խարկովի մարզի Իզյում քաղաքը։ Բացի այդ, Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ նշվել է, որ մեկ ժամվա ընթացքում ռուսական 14 ԱԹՍ-ներ հարվածել են քաղաքացիական մի ձեռնարկության՝ պատճառ դառնալով շենքերի ավերածության և լայնածավալ հրդեհի։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 25-ի առավոտյան հայտնել է, որ ռուսական հակաօդային պաշտպանությունը գիշերը խոցել է հինգ ուկրաինական անօդաչու թռչող սարք, բոլորը՝ Ղրիմում։ Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել ուկրաինական հարվածներից ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների զոհվելու և վիրավորվելու մասին։ Զոհերի շարքում են «Իզվեստիա»-ի թղթակից Ալեքսանդր Ֆեդորչակը և «Զվեզդա» հեռուստաալիքի օպերատոր Անդրեյ Պանովն ու նկարահանող խմբի վարորդ Ալեքսանդր Սիրկելին, որոնք զոհվել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով։ Իսկ ՏԱՍՍ-ի թղթակից Միխայիլ Սկուրատովը բեկորային վնասվածքներ է ստացել Կուրսկի մարզի Սուջայի շրջանում խմբագրության առաջադրանքը կատարելիս։Ավելին16:4525.03.25