Լրահոս

2025-03-25
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասիսում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel»-ը․ բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Վանուշ Հ․-ի վարած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և 56-ամյա Վահրամ Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայից բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
    22:30
    25.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ամերիկացի իրավաբանները փորձում են խուսափել Թրամփի դեմ գործերում ներգրավվելուց
    ԱՄՆ-ի իրավաբանական ընկերությունները փորձում են խուսափել նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումները վիճարկող գործերին մասնակցելուց՝ վախենալով իշխանությունների հետապնդումից։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Washingon Post պարբերականը։ Տեղեկատվության համաձայն՝ Թրամփը մեծացնում է ճնշումը փաստաբանների վրա, ովքեր փորձում են դատարանում վիճարկել իր վարչակազմի որոշումները։ Թրամփը գլխավոր դատախազ Պամելա Բոնդիին խորհուրդ է տվել չեղյալ համարել փաստաբանների վկայականները կամ դադարեցնել դաշնային պայմանագրերը իրավաբանական ընկերությունների հետ, եթե նա համարի, որ Սպիտակ տան դեմ նրանց հայցերը անհեթեթ կամ վրդովեցուցիչ են։ «Բայդենի ժամանակաշրջանի պաշտոնյաներն իրենց հերթին ասել են, որ դժվարություններ ունեն իրենց պաշտպանելու պատրաստ փաստաբաններ գտնելու հարցում: Նրանք ասում են, որ լավ իրավաբանական ընկերությունները, որոնք ժամանակին կաջակցեին իրենց, այժմ հեռու են մնում իրենցից»,- գրել է պարբերականը:
    22:15
    25.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Շախ ու մատ՝ Ադրբեջանի՞ն. Բաքուն պատրաստ չէ ստորագրել պայմանագիրը, Թեհրանը պնդում է իր դիրքորոշումը
    Տարածաշրջանում էսկալացիայի սրացման վտանգ է տեսնում Իրանը: Թեհրանի անհանգստության մասին այսօր Երևանում Իրանի արտգործնախարարն է հայտնել: Սեյեդ Աբաս Արաղչին վտանգը չեզոքացնելու համար Երևանին և Բաքվին կոչ է արել վերջնական համաձայնության գալ՝ ստորագրել խաղաղության համաձայանգիրը, խթանել կայունությունը տարածաշրջանում:
    22:00
    25.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր
    Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։
    21:51
    25.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի մարզում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «ՎԱԶ 2107»-ը. կա 4 վիրшվոր
    Այսօր՝ մարտի 25-ին, շտապօգնության մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 97 կմ հատվածում՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, բախվել են «Տաշիր» բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենան և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
    21:48
    25.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    «Փյունիկ»-ի թիմին է միացել փորձառու կիսապաշտպան Միմիտո Բիային
    «Փյունիկը» նոր համալրում ունի. թիմին է միացել փորձառու կիսապաշտպան Միմիտո Բիային։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը: 27-ամյա Միմիտոն ֆուտբոլային կրթությունը ստացել է Պորտուգալիայում: Նրա կարիերան սկսվել է «Վիտորիա Գիմարայեշի» երկրորդ թիմում։ Այնուհետև Միմիտոն հանդես է եկել Հունաստանի, Բուլղարիայի և Ռումինիայի առաջնություններում: 2023/24 թթ. մրցաշրջանում աֆրիկացի ֆուտբոլիստը հանդես է եկել Երևանի «Ալաշկերտում»՝ անցկացրած 40 խաղում խփելով 3 գոլ։ Նրա նախորդ թիմն ԱՄԷ-ի «Էմիրեյթս» ակումբն էր, որտեղ ելույթ է ունեցել նախորդ տարվա օգոստոսից։ Միմիտո Բիային հրավիրվել է նաև Պորտուգալիայի Մ-19 և Մ-20 տարեկանների հավաքականներ, իսկ 2020 թվականին հանդես է եկել Գվինեա-Բուսաույի ազգային հավաքականում:
    21:45
    25.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման արարողությանը
    Մարտի 25-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից: Միջոցառմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ և հյուրեր: Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների կոչումները շնորհել ու հանձնել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և սերժանտների հարազատները՝ այդպիսով ընդգծելով բանակի ղեկավարության ու ընտանիքի աջակցության կարևորությունը զինվորական ծառայության մեջ։ Արհեստավարժ սերժանտներին շնորհավորական խոսք է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սերժանտական նորաստեղծ համակարգի սերժանտների առաջին խումբն այսօր ստանձնում է իր առաքելությունը։ Նրանք երկարատև պատրաստություն են անցել և պատրաստ են շարունակել ծառայությունն արդեն նոր կարգավիճակում՝ նպաստելով ՀՀ բանակի պաշտպանունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանը: Այս համակարգի ներդրումը կարևոր քայլ է զինված ուժերի արդիականացման և բարեփոխման գործընթացում:
    21:30
    25.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    «Ֆուֆլո, վաշխառու» և մի թուղթ՝ Թուրքիա մտնելու համար. թեժանում է իրավիճակը նախընտրական Գյումրիում
    Թեժանում է իրավիճակը նախընտրական Գյումրիում: Թեկնածուներն իրար երես են պատռում՝ թաքնված գաղտնիքներ ջրի երես հանելով: Դեմոկրատների թեկնածուն վսըահեցնում է՝ ինքը Թուրքիայի քաղաքացի չէ:
    21:15
    25.03.25
    Ավելին
  • Հասարակական
    Հրշեջ-փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը
    Մարտի 25-ին, ժամը 14:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի Կոմիտասի փողոցում գտնվող տներից մեկի բակում այրվում է խորդանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում (մոտ 25 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։02-ին, մարվել՝ 15։41-ին: Այրվել է խորդանոցը և ներսում կուտակած մոտ 4 խմ վառելափայտ: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից այգի։
    21:00
    25.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակները հանդիպել են
    Իրանի ԱԳՆ նախարարի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում մարտի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի խոսնակներ Անի Բադալյանի և Էսմայիլ Բաղայեի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են ռազմավարական հաղորդակցության ոլորտում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր: Ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ երկու ԱԳՆ-ների մամուլի ծառայությունների միջև ակտիվ փոխգործակցության հետագա զարգացման և նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել ԶԼՄ-ի միջև համագործակցության և լրագրողների փոխայցելությունների ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ: Անի Բադալյանը և Էսմայիլ Բաղայեն քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների կիրառման կարևորությունը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային ընթացիկ զարգացումները: Նկատի ունենալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի շուրջ հանրային մեծ ուշադրությունը՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և ընդգծել դրա հիմքում ընկած առանցքային սկզբունքների անվերապահ հարգման առնչությամբ շարունակական հանրային հաղորդակցության կարևորությունը»,-ասվաշ է հաղորդագրության մեջ:
    20:51
    25.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայրը վրաերթի է ենթարկվել այն վայրում, որտեղ երեկ վրաերթից մահացել էր իր որդին
    Այսօր՝ մարտի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վրաերթի ենթարկվածը երեկ, նույն վայրում վրաերթի հետևանքով մահացածի հայրն է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը մարտի 24-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 63 կմ հատվածում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։ Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և մինչ բժիշկների ժամանումը օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն ժամանած բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, վարորդը այնուհետև ահազանգել է ոստիկանության Սևանի բաժին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
    20:45
    25.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Էսկալացիայի վտանգ և անորոշություն՝ խաղաղության պայմանագրի շուրջ. Իրանի մեսիջը՝ Երևանից
    Հայլուր 20։30 Էսկալացիայի վտանգ և անորոշություն՝ խաղաղության պայմանագրի շուրջ. Իրանի մեսիջը՝ Երևանից
    20:30
    25.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ինչու՞ են պարեկները Խուդինյանի գլխավորությամբ հավաքվել Մերձավանում․ News.am
    Ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացրել Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում։ Այս մասին հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։ Ոստիկանության աշխատակիցներից բացի Մերձավանում էր նաև պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Խուդինյանը։ Ուշագրավ է, որ նրանք ծառայություն էին իրականացնում այն վայրում, որտեղ փետրվարի 5-ին զինված հարձակում էր տեղի ունեցել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարի տան վրա, ինչի հետևանքով մահացել էր գյուղապետի հորաքրոջ որդին։ Արդյո՞ք սա կապ ունի նախընտրական քարոզարշավի, թե նախորդ ամիս տեղի ունեցած զինված հարձակման հետ. ՆԳՆ–ից NEWS.am–ին հայտնեցին, որ ոստիկանությունն ուղղակի հասարակական կարգի պահպանություն է իրականացրել, որևէ միջադեպ տեղի չի ունեցել։
    20:25
    25.03.25
    Ավելին
  • Միջազգային
    Ֆաշիզմն ու ռասիզմը նոր թափ են հավաքում. բախումներ և ցույցեր Ինդոնեզիայից՝ Սերբիա
    Գրեթե ամբողջ աշխարհն է այսօր ցնցվում իշխանությունների դեմ բողոքի ցույցերից՝ նրանց քաղաքական որոշումները քննադատող վանկարկումներից: Եվրոպայից Բրազիլիա՝ ակցիաները հաճախ կոշտ բախումների են վերածվում, բայց հանուն արդարության պայքարողների՝ ավելի լավ կյանք ունենալու հույսերը չեն փշրվում:
    20:15
    25.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է
    Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը լարված է: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: «ԱՀԿ-ն հայտնում է եվրոպական տարածաշրջանում վերջին 25 տարում կարմրուկի ամենաշատ դեպքերի գրանցման մասին: 2024-2025 թթ. եվրոպական տարածաշրջանի երկրներում գրանցվել է կարմրուկի 127,350 դեպք, ինչը կրկնակի բարձր է 2023 թվականին գրանցված դեպքերից և ամենաբարձրն է 1997 թվականից ի վեր: Տարածաշրջանում գրանցված դեպքերի ավելի քան 40 տոկոսը կազմում են մինչև հինգ տարեկան երեխաները: 2025 թվականի մարտի 6-ի դրությամբ գրանցվել է կարմրուկից մահվան 38 դեպք։ 2024 թվականին կարմրուկի բոլոր դեպքերի մեկ երրորդը բաժին է ընկել եվրոպական տարածաշրջանին: Միայն 2023 թվականին տարածաշրջանում 500,000 երեխա բաց է թողել կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը։ Եվրոպական տարածաշրջանում 2024 թվականին ամենաշատ դեպքերը գրանցել են Ռումինիան՝ 30,692 դեպք, որին հաջորդում է Ղազախստանը՝ 28,147 դեպք: 2024 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է կարմրուկի 359,521 դեպք։ Հայաստանում 2025 թվականին կարմրուկի դեպքեր չեն գրանցվել: Հիշեցնենք, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանի առողջության առաջնային պահպանման բոլոր կազմակերպություններն ապահովված են կարմրուկի, կարմրախտի, խոզուկի դեմ համակցված պատվաստանյութով: Յուրաքանչյուր անձ, որը չի ստացել կարմրուկի դեմ նախատեսված պատվաստումները, կարող է դիմել պոլիկլինիկա/ամբուլատորիա և պատվաստվել»,- ասված է հաղորդագրությունում:
    20:00
    25.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իրավիճակը ընդգծում է Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը Իսրայելի նկատմամբ. Վահե Դավթյան
    Ադրբեջանական SOCAR-ը մուտք է գործում Իսրայելի գազային շուկա՝ ստորագրելով համաձայնագիր BP-ի և NewMed-ի հետ Իսրայելի ջրային տարածքներում գազի հետախուզում իրականացնելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։ «Սա SOCAR-ի առաջին միջազգային հորատման նախագիծն է, որի իրականացումը նախկինում հետաձգվում էր «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտության պատճառով։ Այս ֆոնին Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթի տարանցումը դեպի Իսրայել՝ չնայած Էրդողանի խիստ հակաիսրայելական հռետորաբանությանը։ Պատճառը տնտեսական կախվածությունն է․ SOCAR-ը Թուրքիայում իրականացրել է հսկայական ներդրումներ՝ 18,5 մլրդ դոլար, իսկ ընկերության ձեռնարկությունները Թուրքիայում ապահովում են հազարավոր աշխատատեղեր։ Որպես լրացուցիչ գործոն կարելի է դիտարկել Իսրայելի ծրագրերը՝ ուղղված Հարավային գազային միջանցքով Եվրոպա գազի արտահանմանը: Ակներև է իսրայելական գործոնի ակտիվացումը Հարավային Կովկասում, դրանից բխող բոլոր սպառնալիքներով հանդերձ: Այդ թվում՝ Իրանի համար: Ընդհանուր առմամբ, այս իրավիճակը ընդգծում է Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումների տարբերությունը Իսրայելի նկատմամբ։ Սակայն այդ տարբերությունն ամենևին խորքային չէ: Անկարան շարունակում է կոշտ հակաիսրայելական հայտարարություններ անել, մինչդեռ Իսրայելի հետ տնտեսական համագործակցությունը պահպանում է բարձր արդյունավետության մակարդակում։ Ադրբեջանը, իր հերթին, փորձում է քաղաքական և տնտեսական պրագմատիզմ ցուցադրել՝ առանց ավելորդ հռետորաբանության։ Իրականում, «գետնի վրա» կողմերի մոտեցումները առնվազն չեն հակասում միմյանց»,–գրել է նա։
    20:00
    25.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գերիների, անհետ կորածների հարազատները կշրջափակեն Փաշինյանի ամառանոցը․ «Հրապարակ»
    Անհետ կորածների եւ գերիների ծնողները այս հինգշաբթի շրջափակելու են Հակակոռուպցիոն դատարանի շենքը՝ պահանջելով ակտիվացնել 44-օրյա պատերազմին կռված Քիմիկների զորամասի գործով դատական նիստերը։
    19:45
    25.03.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ամենաշատը ե՞րբ է բարձրացվել թոշակը. տարեցների կյանքը հեշտացնող՝ «Հայաստան»-ի նախագծին դեմ է ՔՊ-ն
    Նվազագույն կենսաթոշակը օրենքի ուժով պարենային զամբյուղին հավասարեցնելու՝ «Հայաստան» խմբակցության առաջարկը մերժել է ՔՊ-ն: Խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր ուժն առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից բարձրացնել նվազագույն և միջին կենսաթոշակը, որ թոշակառուները կարողանան գնել սննդի անհրաժեշտ պաշարը ու սոված չմնան:
    19:30
    25.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից
    2025 թվականի մարտի 24-ին, ARTEfr-ի «28 minutes» հաղորդման ժամանակ ցուցադրվել է աշխարհաքաղաքական քարտեզ, որտեղ ներկայացված էին Թուրքիան և նրա հարակից երկրները։ Այդ քարտեզի վրա Հայաստանը ամբողջությամբ ջնջված էր։ Նրա փոխարեն Ադրբեջանը ներկայացված էր ընդլայնված մինչև Թուրքիայի սահման։ Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ՝ հաղորդումից հատված է ներկայացրել օգտատեր, ֆրանսաբնակ Սիմոն Կարապետյանը։ Նա տեղեկացրել է, որ հայկական մշակութային «Հայաստանի գանձեր» ասոցիացիան արդեն պաշտոնական նամակ է ուղարկել ARTE-ի ղեկավարությանը և սպասում է պատասխանին։ Միջադեպը Ֆրանսիայում աննկատ չի մնացել, գրում են լրատվամիջոցները. Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը արձագանքել են դրան՝ հայտարարելով, որ դա անընդունելի է և «մարմնավորում է պանթյուրքիստական երազանքը»։
    19:20
    25.03.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել
    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել «Սոլոմոնյան» ՍՊԸ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) և պարզել, որ այն աշխատում է իրավական ակտերով սահմանված անիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այսպես՝ - արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը. - հատակի, պատերի, առաստաղի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը. - չի ապահովվել տեխնոլոգիական սարքավորումների, գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:
    19:15
    25.03.25
    Ավելին