Լրահոս
2025-03-25
-
ՔաղաքականՏեղի է ունեցել Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարարի՝ ընդլայնված կազմով հանդիպումըՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Այցի շրջանակում նախատեսված է նաև նախարար Արաղչիի «Բանակցության ուժը» գրքի շնորհանդեսը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ Երևանում Արաղչին հանդիպելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Բացի երկկողմ հարաբերությունների շուրջ քննարկումներից՝ օրակարգում նաև Հարավային Կովկասի վերջին իրադարձություններն են։Ավելին13:3525.03.25 -
ՔաղաքականՍուրեն Պապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է Նիկոս ԴենդիասինՀայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորել է այդ երկրի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հունաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Մեր երկու երկրների միջև ձևավորված համապարփակ հարաբերությունները վկայությունն են հայ և հույն եղբայրական ժողովուրդների անսասան բարեկամության, փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված անկեղծ և արդյունավետ համագործակցության, ինչն արժևորում և բարձր ենք գնահատում»,- X-ի իր էջում գրել է Սուրեն Պապիկյանը:Ավելին13:3025.03.25 -
ՄիջազգայինԼրագրողների համար ամենամահաբեր տարին. 2024 թվականին 124 լրագրող է սպանվել՝ 18 երկրումԵվս մի լրագրող է սպանվել ռուս-ուկրաինական հակամարտության գոտում: Հակամարտության գոտիներում աշխատող լրագրողները տարեցտարի ավելի անպաշտպան են դառնում:Ավելին13:1525.03.25 -
Հասարակական1 զոհ, 1 վիրավոր․ ՌԴ սահմանապահ զորքերի ավտոմեքենան Մեղրի-Նռնաձոր ճանապարհին գլորվել է ձորըԱյսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Մեղրի-Նռնաձոր ավտոճանապարհի 27 կմ հատվածում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվում նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն: Պարզվել է նաև, որ տեղում մահացել է ՌԴ քաղաքացի 30-ամյա Ռոման Ալշիխինը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը ծառայում էին ՌԴ սահմանապահ զորքերում, իսկ տարածքն էլ նրանց վերահսկողության տակ է գտնվում:Ավելին13:0025.03.25 -
ՀայաստանՀայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ՄեղրիՀայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Մեղրի, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանի հետ։ Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ «Մեղրի քաղաքն՝ Արաքսի ափին, գտնվում է Իրանի հետ սահմանին։ Այն մի քանի ամիս առաջ քույր քաղաք է դարձել Ֆրանսիայի Բրոն քաղաքի հետ: Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ։ Շնորհակալություն քաղաքապետ պարոն Խաչատուր Անդրեասյանին ընդունելության համար»,-նշված է դեսպանի գրառման մեջ։Ավելին12:4525.03.25 -
ԻրավականՎաղարշապատի քաղաքապետի ամուսնու գազալցակայանում թմրանյութ եւ ռազմամթերք են հայտնաբերել․ «Հրապարակ»Երեկվանից փորձում ենք ՀՀ քննչական կոմիտեից խուզարկության եւ հայտնաբերված իրերի վերաբերյալ տեղեկություն ստանալ, սակայն վարույթն իրականացնող մարմինը համառորեն հրաժարվում է հաստատել։ «Մենք խուզարկությունների վերաբերյալ տեղեկություն չենք տալիս»,-ասաց ՔԿ մամուլի խոսնակը՝ փաստացի չհերքելով մեր տեղեկությունը։Ավելին12:3625.03.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Պայթյունից շենք է կիսվել Ռուսաստանում. հրթիռն ընկել է ուկրաինական քաղաքի դպրոցի մոտՀայլուր 12։30 Պայթյունից շենք է կիսվել Ռուսաստանում. հրթիռն ընկել է ուկրաինական քաղաքի դպրոցի մոտԱվելին12:3025.03.25 -
ՄիջազգայինԻսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող ռազմական օդանավակայանի ուղղությամբԻսրայելական ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել սիրիական Հոմսի շրջանի Պալմիրայի ռազմական օդանավակայանի, Թալիլա արգելոցի և մոտակայքում գտնվող ռազմական հենակետերի ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Syria TV-ին։ Հարձակումների հետևանքով վիրավորվել է սիրիական բանակի երկու զինծառայող: Սիրիայում ռազմաբազաները ռմբակոծելուց հետո իսրայելական բանակը հայտարարել է, որ կշարունակի քայլեր ձեռարկել Իսրայելին սպառնացող ցանկացած վտանգ վերացնելու ուղղությամբ: Ավելի վաղ՝ մարտի 21-ին, իսրայելական ռազմական օդանավերը մի շարք ավիահարվածներ են հասցրել սիրիական Հոմսի շրջանի Պալմիրայի շրջանում գտնվող ռազմական օբյեկտներին: ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ նախքան Սիրիայի նախկին ղեկավարության՝ իշխանությունից հեռանալը թիրախավորված վայրերում տեղակայված են եղել իրանական ուժեր։ Ամիսներ շարունակ Իսրայելը գրեթե ամեն օր ավիահարվածներ է հասցնում Սիրիային՝ ոչնչացնելով սիրիական ռազմական օբյեկտներ, մեքենաներ ու զենքեր։ Միևնույն ժամանակ հարձակումների հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ։Ավելին12:2525.03.25 -
ԻրավականԴատախազությունը 2.5 ամսում ավելի քան կես մլրդ դրամի գույք է վերադարձրել. մոտ 1 մլրդ դրամի բավարարված հայցեր կանԴատախազության՝ պետական և համայնքային շահի պաշտպանության լիազորության շրջանակներում, 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում, դատական ակտերի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կամ համայնքի սեփականության իրավունքն է գրանցվել ընդհանուր 10 միավոր գույքերի նկատմամբ, որոնց արժեքների, ինչպես նաև Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցված դրամական միջոցների հանրագումարը կազմում է շուրջ 516 միլիոն 153 հազար դրամ: Այսպես. 1․ Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ շուրջ 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9420 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2․ Մերձավան բնակավայրի Երկրագործների 9 հասցեում գտնվող՝ ընդհանուր 16 միլիոն 347 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 63.2 քմ մակերեսով տնտեսական շինության, 70.2 քմ մակերեսով ծածկի ու շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.3027 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը: 3․ Մերձավան բնակավայրում գտնվող՝ 3 միլիոն դրամ շուկայական արժեքով 0.35 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականության իրավունքը: 4․ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 8 հասցեում գտնվող՝ հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ 2 հա մակերեսով, 37 միլիոն 554 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 5․ Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 338 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 382 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4997 քմ մակերեսով հողամասերի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 6․ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Մալիշկա բնակավայրում գտնվող՝ 7000 քմ (0.7 հա) ընդհանուր մակերեսով «գյուղատնտեսական» նպատակային նշանակությամբ 4 հողամասերի նկատմամբ: 7․ Արագածոտնի մարզի Աշտարակ խոշորացված համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Օրգով համայնքի «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության, 31 միլիոն 680 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ: 8. Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի մարտի 6-ի վճռով հաստատված հաշտության համաձայնության արդյունքում՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին է փոխանցվել շուրջ 80 միլիոն դրամ: Միաժամանակ, Դատախազության կողմից ներկայացված մի շարք հայցեր բավարարվել են դատարանների կողմից, որոնց՝ օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին կվերադարձվեն հետևյալ գույքերը. 1․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում հօգուտ Հայաստանի Հանրապետության համապարտությամբ կբռնագանձվի 299 միլիոն 342 հազար դրամ և 330 միլիոն 267 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի հատուցում: 2․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի վարչական սահմանին հարող տարածքում գտնվող՝ 9 միլիոն 388 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 0.5 հա մակերեսով հողամասը: Վճռի դեմ երրորդ անձի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 2024 թվականի օգոստոսի 30-ի վճիռը թողնվել է անփոփոխ: 3․ Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Եղեգնաձոր համայնքին են կվերադարձվեն Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող 2 հողամասերը, որոնցից մեկը՝ 10.000 քմ մակերեսով (1 հա), իսկ մյուսը՝ 5.000 քմ մակերեսով (0.5 հա): 4․ Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Ջերմուկ համայնքին կվերադարձվեն Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում գտնվող 2 հողամասերը, որոնցից մեկը՝ 13.930 քմ մակերեսով (1.3930 հա) և 226 միլիոն 37 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, իսկ մյուսը՝ 2.661 քմ մակերեսով (0.2661 հա) և 45 միլիոն 207 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով: 5․ Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքին կվերադարձվեն 2 հողամասեր՝ յուրաքանչյուրը 800 քմ մակերեսով (0.08 հա) և շուրջ 1 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով: 6․ Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 254 միլիոն 244 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 6640 քմ մակերեսով հողամասը: 7․ Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 271 միլիոն 475 հազար դրամ կադաստրային արժեքին մոտարկված շուկայական արժեքով Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքի 7090 քմ մակերեսով հողամասը: Միաժամանակ, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջով: Հիշեցնենք, որ թիվ ՀԿԴ/0248/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով (0,15 հա) հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ-ի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի 2025 թվականի ապրիլի 8-ին:Ավելին12:2025.03.25 -
ՀասարակականՆոր Գեղիի տներից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դիԱյսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղիի վարչական բնակավարի Ֆ. Թևոսյան փողոցի տներից մեկում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է, ով մի քանի հնդիկների հետ բնակվում էր նշված հասցեում:Ավելին12:1525.03.25 -
ՔաղաքականՄեկնարկել է Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարարի առանձնազրույցըՀՀ ԱԳՆ-ում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին12:0425.03.25 -
Իրավական1 զոհ, 23 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 12 պատահարԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 24-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 34, թմրանյութի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու ու հոգեկան ներգործության` 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության՝ 6, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 4, փաստաթղթի կեղծիքի՝ 3, անձնական ունեցվածքի գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք կրելու և ինքնիրավչության՝ 2-ական, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, ավազակության, կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծառերը, թփերը ապօրինի հատելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու, ինքնավնասման ու գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ այլ եղանակով՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության ու անձնական ունեցվածքի գողության՝ 2-ական, այլ հացագործության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և վիրավորներով ճանապարհատրանսպորտային 12 պատահար․1 մարդ զոհվել է, 23-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին12:0025.03.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 25.03.2025Մամուլի տեսություն 25.03.2025Ավելին11:5025.03.25 -
ՀասարակականՓետրվարին 341 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը շուրջ 211.8 մլն դրամ էՊետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտան ապահովել կայուն և վստահելի բիզնես միջավայր։ ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և զերծ մնալ հարկային օրենսդրության պահանջները խախտելուց։ Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի փետրվար ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 341 դեպք և շուրջ 211․8 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 30 դեպքով 30 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 107.3 մլն դրամի չափով: Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է փաստացի գործունեության հետևյալ ոլորտներում. - ավտոգազալցակայանում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 5․5 մլն դրամ տուգանք, - դեղերի և բժշկական պարագաների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1․2 մլն դրամ տուգանք, - խաղերի և խաղալիքների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1 մլն դրամ տուգանք, - հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․1 մլն դրամ տուգանք, - հանրային սննդի (հանդիսությունների սրահ ունեցող) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․1 մլն դրամ տուգանք, - հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․6 մլն դրամ տուգանք, - հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․3 մլն դրամ տուգանք, - հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 4 հարկ վճարողի մոտ 4 դեպքով արձանագրվել է 8 մլն դրամ տուգանք, - հեղուկ և կոշտ վառելիքի առևտի ու ավտոգազալցակայանի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 10 մլն դրամ տուգանք, - մթերային խանութում 12 հարկ վճարողի մոտ 12 դեպքով արձանագրվել է շուրջ 17․6 մլն դրամ տուգանք, - մթերային խանութի և հանրային սննդի (չունի հանդիսությունների սրահ) ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 14․5 մլն դրամ տուգանք, - մսամթերքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 35․1 մլն դրամ տուգանք, - մսամթերքի առևտրի և մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 3․8 մլն դրամ տուգանք, - շինանյութի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 3 մլն դրամ տուգանք, - տնտեսական ապրանքների խանութի և մթերային խանութի ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 1․5 մլն դրամ տուգանք։ Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկերում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:Ավելին11:4525.03.25 -
Մամուլի տեսությունՀՖՖ-ի մարզած երիտասարդ թիմերը 42 գնդակ են բաց թողել. հայկական ֆուտբոլը ապագա չունի․ «Ժողովուրդ»Տարիներ շարունակ ականջալուր չեղան մեր հրապարակումներին(Ֆուտբոլային կրքերը չեն հանդարտվում),(Հայկական ֆուտբոլն անդունդ գլորող Արմեն Մելիքբեկյանն իշխանությունից թույլտվություն է ստացել), (Մելիքբեկյանի շուրջ օղակը սեղմվում է), ու արդյունքը համազգային սպորտային նվաստացումն էր Երեւանում եւ Թբիլիսիում: Եվ ամենաողբերգականն այն է, որ այդ խայտառակությանը հետեւում էր անձամբ երկրի ղեկավարը իր նախարարներով ու մերձավորներով:Ավելին11:3025.03.25 -
ՀասարակականՈրոշ հասցեներում լույս չի լինելուՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին11:2525.03.25 -
Մամուլի տեսությունԱռաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել․ «Փաստ»Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում: Նախագծով առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել՝ հնարավորություն տալով ոստիկանությունում ծառայության անցնել նաև 35 տարին լրացած այն անձանց, որոնք իրենց անձնական, գործնական հատկանիշներով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստվածությամբ և առողջական վիճակով կարող են կատարել ոստիկանության գործառույթները։Ավելին11:1525.03.25 -
ՀասարակականՇղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. վիրավոր կաԱյսօր՝ մարտի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտաքի մարզի վարչական տարածքում՝ «Մուլտի Մեջիք Մոլ»-ի մոտ բախվել են «Nissan X-Terra», «Acura ILX», «Chevrolet Malibu» և «Lada» մակնիշի ավոտմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Այսքան շատ պարեկների ժամանման պատճառն այն է, քանի որ վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները հայտնվել են ճանապարհի մեջտեղում, ինչի համար էլ ստեղծվել է մոտ 1,5 կմ-անոց խցանում: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորի ինքնությունը:Ավելին11:0025.03.25 -
Մամուլի տեսությունԻնչպիսի թափանցիկ ակնարկ. Փաշինյանը ոչ մի ընտրության պարագայում, եթե անգամ 0 ձայն ստանա, չի պատրաստվում հեռանալ. «Փաստ»Փաշինյանական կառավարության անդամներից մեկը ֆեյսբուքյան գրառում է արել և մասնավորաբար ասել հետևյալը. «Շատ կարևոր է, որ ժողովուրդը իր իշխանությունը ընտրություններով տա մարդկանց, կուսակցությունների, որոնցից ցանկացած պահի կարող է հետ վերցնել իր իշխանությունը»:Ավելին10:4825.03.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․6 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․73 դրամ:Ավելին10:4525.03.25