Լրահոս
2025-03-26
-
ՀասարակականՎթարային ջրանջատում Սյունիքի մարզի Մեղրի քաղաքումՎեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 26-ին՝ ժամը 11:00-18:00-ը, կդադարեցվի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի ջրամատակարարումը:Ավելին11:4626.03.25 -
ՔաղաքականԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծըԱզգային Ժողովը 64 կողմ, 7 դեմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։Ավելին11:3026.03.25 -
ՔաղաքականՔանի դեռ Հայաստանում ներկայիս կապիտnւլյանտական խմբավnրnւմն է իշխում, հարձակման ու պատերազմի վտանգը շատ մեծ է. ԳեղամյանԵրեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մ. Ռուբիոն և Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիդանը։ Հանդիպման արդյունքներով ամերիկյան կողմի տարածած կարճ հաղորդագրության մեջ նշված է. «Պետքարտուղարը խնդրել է Թուրքիային՝ աջակցելու Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը»։Ավելին11:2126.03.25 -
ՀասարակականՀրդեհ՝ Սուրենավանի տներից մեկումՄարտի 26-ին, ժամը 00:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։Ավելին11:0926.03.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ: Մարտի 27-30-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։Ավելին10:5726.03.25 -
Մամուլի տեսությունԱրցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը Ազատության հրապարակում արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին։ Եվ քանի որ արցախցիները ողջ կազմակերպչական հարցերը քաղաքական գործիչների փոխարեն դրել են հասարակական սեկտորի ներկայացուցիչների ուսերին ու այդ նպատակով ձեւավորել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ, ապա իշխանություններին մինչ այս պահը չի հաջողվում բռնել ու շինծու մեղադրանքներ առաջադրել Արցախի նախկին պաշտոնյաներին։ Ուստի որոշել են պառակտիչ գործողություններ ծավալել հենց արցախցիների միջոցով։Ավելին10:4026.03.25 -
Մամուլի տեսությունԻրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետի տուն ու խուզարկություն սկսել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ մարտի 25-ին իրավապահները մտել են էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի տուն ու խուզարկություն սկսել` պայմանավորված մարտի 22-ին քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանի կրակոցներով, ինչի հետեւանքով մեկ անձ սպանվեց։Ավելին10:3326.03.25 -
Մամուլի տեսությունՀայաստանն ամենացածր թոշակն է տալիս տարածաշրջանում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Ազգային ժողովը քվեարկելու է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագիծը, և ինչպես արդեն իշխող ՔՊ-ն հայտարարել է, իրենք դեմ են: Իսկ ինչ էր առաջարկում ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:Ավելին10:1726.03.25 -
Մամուլի տեսությունՀայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը դիմել է պետական պահպանության համար, ինչը ենթադրում է ավտոմեքենա, ուղեկցողներ եւ այլն։ Օրենքով պետպահպանություն տրամադրվում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, «այլ պաշտոնյաների, հասարակական, քաղաքական, կրոնական գործիչների» եւս կարող է տրամադրվել` վարչապետի որոշմամբ։ Դիմողը պետք է հիմնավորի, թե իր անվտանգությանն ինչ սպառնալիքներ կան:Ավելին10:0626.03.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը սկսել է պատգամավորներին՝ ծննդյան օրերին Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը նվիրել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի «իրական Հայաստանի գաղափարախոսությունը» նյարդայնացնում է նաեւ ՔՊ-ականներին, չնայած հրապարակային չեն խոսում, հակառակը՝ հարկ եղած դեպքում պրոպագանդում են շեֆի առաջ քաշած թեզերը: Սակայն մասնավոր զրույցներում շատ կոշտ են արտահայտվում՝ դա անվանելով Փաշինյանի իդեա ֆիքսը, որով փորձում է արդարացնել սեփական հանցանքները։Ավելին09:5726.03.25 -
Մամուլի տեսությունԱրշալույսները խաղաղ չեն ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արշալույսները խաղաղ չեն ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում։ «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Նահապետյանը կադրային ջարդ է սկսելու: Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն, Հակակոռուպցիոն կոմիտեում շատերը կա՛մ սպասում են sms-ի, կա՛մ Արթուր Նահապետյանի հետ հանդիպման, որ հասկանան՝ իրենց հետագա ճակատագիրն ինչպես կառուցեն։Ավելին09:5326.03.25 -
Մամուլի տեսություն«Ֆեյք տարածող» Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ըստ «Օրագիր news»-ի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook սոցիալական կայքի իր էջում կատարել է հետեւյալ բովանդակությամբ գրառում. «Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել։ Մեքենայի հետեւից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել։ Սա, ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին։ Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»։Ավելին09:4926.03.25 -
Մամուլի տեսությունՍրբուհի Գալյանը հասել է վարչության պետերին. «Հրապարակ»Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակման օրվանից կադրային ջարդ է սկսել նախարարությունում։ Ազատել է նախարարի տեղակալներին, որոշ վարչության պետերի, ստորաբաժանումների ղեկավարների։Ավելին09:4426.03.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3026.03.25
2025-03-25
-
ՄիջազգայինՄԱԿ-ը ողջունել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Սև ծովի վերաբերյալ պայմանավորվածություններըՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև Սև ծովի վերաբերյալ պայմանավորվածությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք տեսել ենք երկու հայտարարություն, որոնք ակնհայտորեն ողջունելի են»,- ասել է Դյուժարիկը լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։ Սևծովյան նախաձեռնությունը, որը ստորագրվել է Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների կողմից 2022 թվականի հուլիսի 22-ին, նախատեսում էր ուկրաինական հացահատիկի և պարենի, ինչպես նաև պարարտանյութերի արտահանում սևծովյան երեք նավահանգիստներից, այդ թվում՝ Օդեսայից։ Գործարքն ընդհատվել էր 2023 թվականին։Ավելին23:5825.03.25 -
ՀայաստանՍարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան․ «Ազատություն»Մինչ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը, Սյունիքի մարզի երկու սահմանային գյուղերի՝ Խոզնավարի ու Խնածախի բնակիչներն «Ազատության» հետ զրույցում հաստատում են՝ կրակոցներ կան:Ավելին23:4525.03.25 -
ՄիջազգայինԴժվար, բայց կառուցողական զրույց. ռուս-ամերիկյան խորհրդավոր 12 ժամը12 ժամ է տևել Ռուսաստան-Միացյալ Նահանգներ երրորդ հանդիպումը՝ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ: Բանակցությունների արդյունքներն է ամփոփել Դաշնության գլխավոր դիվանագետը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ եթե Վաշինգտոնը երաշխավորի, որ Սև ծովում ռուսական նավերը անվտանգ կնավարկեն, ապա մեծ է շանսը, որ հացահատիկի գործարքին վերադառնան Մոսկվան ու Կիևը:Ավելին23:3025.03.25 -
ԱրցախՉեմ ապրելու ստով ու կեղծիքով պարուրված, իմ լռությամբ չեմ սատարելու Արցախի հարցի փակմանը. Մետաքսե ՀակոբյանԱրցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Մարտի 29-ին, ժամը 15։00-ին լինելու եմ Երևանի Ազատության հրապարակում (Օպերայի հրապարակ), քանզի չեմ ապրելու ստով ու կեղծիքով պարուրված, իմ լռությամբ չեմ սատարելու Արցախի հարցի փակմանն ու Հայաստանի կեղեքմանը։ Պիտի նպաստեմ ԽԱՂԱՂՈւԹՅԱՆ հաստատմանը իմ տուն (Արցախ) վերադառնալով, չլռելով և պահանջելով գերևարված ու պատանդառված հայրենակիցներիս վերադարձը։ Իսկ մինչ այդ մենք պիտի Մայր Հայաստանում արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենանք։ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈւԹՅՈւՆՆ Ու ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՈւՆԵՆԱԼՆ Է…ԱՅՆ ՄԱՀԻՑ ԷԼ ԶՈՐԵՂ Է…»։Ավելին23:1525.03.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Mercedes»-ն ու էլեկտրական ինքնագլորը․ վերջինը վարած անչափահասը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում Արտաշատի խճուղում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Արմեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 12-ամյա Ա․ Հ․-ի վարած էլեկտրական ինքնագլորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա․ Հ․-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին23:0025.03.25 -
ՀասարակականՄարտի 29-ին Ազատության հրապարակում մեկ միասնական հարթակում հնչելու է արցախցիների ձայնը. Մերի ԴավթյանԻրականում, մարտի 29-ի հանրահավաքն այս մեկ ու կես տարվա կուտակված խնդիրների, ապրումների, զգացումների, պահանջների, ցասումի մասին է։ Մեզ մեղադրում են կամ լռելու, մեր հանդեպ անարդարությունները մարսելու կամ ՝ անհարկի պահանջատիրության մեջ։ Կարծում եմ, երկու մոտեցումներն իրականությանն այնքան էլ մոտ չեն։ Եթե այսքան ժամանակ արցախցիները չեն կարողացել համախմբվել, ապա դրա ամենացցուն բացատրությունը թերևս այն է, որ ստացած հարվածից ուշքի գալը և նոր նպատակների համար միասնաբար ոտքի կանգնելն օբյեկտիվորեն բարդ իրագործելի էր։ Բայց միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջը՝ իշխանական բարձունքներից հնչող դատապարտելի խոսույթը, գոյաբանական հարցերի նկատմամբ մակերեսային վերաբերմունքը, քաղաքական կարևորության հարցերի շուրջ քամահրանքը, չէին կարող չգեներացնել միասնականություն և, ի վերջո, չհանգեցնել բողոքի ձայնի բարձրացման։ Ինչն էլ, փաստորեն տեղի է ունենում,- Aysor.am-ի հետ զրույցում նշել է «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամ Մերի Դավթյանը։ «Արցախում գործող տասնյակ հասարակական կազմակերպություններ, որ այս ամիսներին փորձում էին համախմբվել՝ ահռելի աշխատանք են տարել արցախցիների համար առանցքային թեմաների շուրջ և վերջապես, անկախ առանձին հարցերում ունեցած հակադրումների, ինքնակազմակերպվել են «Հանուն Արցախի» Միավորման նախաձեռնությամբ և ձևավորել «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ»։ Հիմնականում Խորհուրդն էլ հենց ստանձնել է հանրահավաքի կազմակերպման պատասխանատվությունը։ Ակնհայտ է չէ՞, որ այսպիսով ցրվում է նաև այն մտայնությունը, թե այս ցույցը որևէ տեղից է ուղղորդվում»։ Մերի Դավթյանն ընդգծում է՝ ինչպես հուշում է նախաձեռնության անունը, հանրահավաքը հիմնականում ուղղված է լինելու արցախցիների տարաբնույթ իրավունքներին։ Ի դեպ, այստեղ էլ նախապես փորձում են շահարկել միտինգի բուն մոտիվը՝ մեզ մեղադրելով նպաստներից զրկվելու համար բողոքողներ։ Առաջինը, եթե անգամ այդպես է, ապա որևէ արգահատելի բան չկա, երբ փախստականը պահանջում է իր հասանելիքը։ Չեք պատկերացնի, թե ինչ սոցիալական ծանր իրավիճակ կստեղծվի, երբ մարդիկ զրկվեն բնակվարձերից։ Մենք անընդհատ լսում ենք, որ վերափոխվող սոցիական ծրագրեը մշակվել են՝ հաշվի առնելով արցախցիների լայն շրջանակաների կարծիքներն ու տեսակետները։ Հետաքրքրական է, թե ովքեր էին այդ մոնիտորինգի մասնակիցները, ավելին՝ հավանություն տվողները, երբ արցախցիները համատարած իրենց դժգոհությունն ու վախերն են հայտնում ֆինանսական աջակցությունից զրկվելու համար։ Այս միտինգը կոնկրետ պատասխաններ ստանալու մասին է։ «Նախաձեռնության բոլոր չորս պահանջները փոխկապակցված են։ Այսինքն, երբ դրվում է արցախցիների հավաքական վերադարձի պահանջ, ապա ակնհայտ է, չէ՞, որ քաղաքական գործընթացի հստակություն է պետք, որն առ այսօր ձևակերպված չէ։ Քաղաքական դիրքորոշման հարց է նաև Բաքվի բանտից գերիների ազատման հարցը։ Փակ պրոցես լինելով հանդերձ, միևնույն է, արտահայտված չէ այն կամքը, որի շնորհիվ պիտի որոշակի հույս ներշնչվի գերիների վերադարձի։ Եվ, ի վերջո, մեզ այդքան ցավ պատճառող Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման ուղղությամբ միջազգային ատյաններում աղաղակելու մեր թույլ փորձերին չենք ստանում համարժեք աջակցություն։ Այսպիսով՝ մարտի 29-ին, ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում մեկ միասնական հարթակում հնչելու է արցախցիների ձայնը»։Ավելին22:4525.03.25