Լրահոս
2025-04-08
-
ՄիջազգայինԻսրայելը վերսկսել է Գազայի ռմբակոծությունը. հրեական կոտորած՝ մահմեդական ավերակների վրաՍպիտակ տանը կայացած հանդիպմանը Թրամփն ու Նեթանյահուն խոսել են նաև պատանդների ազատ արձակման նոր համաձայնագրի մշակման մասին: Իսրայելի վարչապետը ուզում է վերացնել, իր խոսքով, Գազայում ՀԱՄԱՍ-ի բռնապետությունը և հնարավորություն տալ Գազայի բնակիչներին գնալ՝ ուր ուզում են:Ավելին17:4508.04.25 -
ԻրավականՊարեկը կատարել է պաշտոնեական կեղծիք․ նրան մեղադրանք է ներկայացվելՀակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն է տարածել․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը ծառայողական լիազորություններն օգտագործել է ի վնաս պետական և ծառայողական շահերի, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզում ծառայություն իրականացնող պարեկը կանգնեցրել է տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարող անձին և առաջարկել սահմանված կարգով անցնել սթափության վիճակի զննություն: Քաղաքացու վարորդական իրավունքի վկայականը ստուգելիս՝ պարեկը պարզել է, որ վերջինիս տուգանային միավորներից 8,75-ը սպառված է եղել, և տուգանվելու դեպքում վարորդը կզրկվեր տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Հիշյալ հանգամանքը հաշվի առնելով՝ տվյալ վայր ժամանած վարորդի ընկերը համաձայնության է եկել պարեկի հետ՝ վարորդի փոխարեն իրեն սթափության զննության ենթարկելու հարցի շուրջ: Արդյունքում՝ իրական վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ, և համապատասխան սարքում մուտքագրվել են կեղծ տեղեկություններ, որի հետևանքով ավտոմեքենան ոչ սթափ վիճակում վարած անձը չի ենթարկվել վարչական պատասխանատվության և չի զրկվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Ծառայողական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար պարեկին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով և 445-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նրան օժանդակած անձին՝ 46-441-րդ հոդվածի 1-ին մասով և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով։ Ներկայացված մեղադրանքում պարեկն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Նրա պաշտոնավարումը կասեցվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան»:Ավելին17:3008.04.25 -
ՔաղաքականՄիրզոյանը որևէ երկրի ներկայացուցչի հետ շփում չի ունեցել. ԱԳՆ-ն հերքում էՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը գրել է. «Երեկ ՀՀ ԱԳՆ-ն հարցում էր ստացել Փաստինֆո գործակալության լրագրողից, թե արդյո՞ք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վերջերս չլուսաբանված այց է կատարել Դուբայ (ԱՄԷ), որտեղ ունեցել է պաշտոնական կամ ոչ պաշտոնական հանդիպումներ, օրինակ՝ Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը թե՛ բանավոր, թե՛ գրավոր պատասխանում միանշանակ հերքել է ԱԳ նախարարի իբր «չլուսաբանված այցի» մասին ԶԼՄ-ի սխալ «տեղեկությունները»՝ նշելով, որ նախարարի աշխատանքային և պաշտոնական այցերը մշտապես լուսաբանվում են, չլուսաբանված որևէ այց, այդ թվում՝ ԱՄԷ, տեղի չի ունեցել։ Լրագրողին նաև տեղեկացվել է, որ ՀՀ ԱԳ նախարարը Ղազախստան կատարած պաշտոնական այցից մարտի 28-ին վերադարձել է Աստանա-Դուբայ-Երևան թռիչքով։ Միաժամանակ, հստակ նշվել է, որ Դուբայում որևէ պաշտոնական հանդիպում կամ ոչ պաշտոնական շփում որևէ երկրի ներկայացուցչի հետ տեղի չի ունեցել։ Պատասխանում լրացուցիչ ընդգծվել է, որ այն տրամադրվում է որպես հարցման մեջ նշված սխալ «տեղեկությունների» հերքում։ Չնայած հերքվելուն՝ Փաստինֆո գործակալության հրապարակած նյութի վերնագրում առկա է «Արարատ Միրզոյանը չլուսաբանված այց է ունեցել Դուբայ» պնդումը: Միաժամանակ բուն տեքստում ևս տեղ են գտել կեղծ պնդումներ. ա) նախարարի՝ Դուբայում լինելու ընթացքում ադրբեջանական պատվիրակության հետ ոչ պաշտոնական շփումներ ունենալու վերաբերյալ, բ) Դուբայում գիշերակացով կանգ առնելու և դրա վերաբերյալ ԱԳՆ կողմից պարզաբանում չտրամադրվելու վերաբերյալ (թեև գիշերակացի վերաբերյալ ԱԳՆ-ին անգամ հարց չէր ուղղվել, իսկ ուղղված լինելու դեպքում միանշանակ կհերքվեր), գ) առհասարակ Դուբայում լինելու փաստն իբրև թե ԱԳՆ կողմից նախ հերքվելու և հետո նոր հաստատվելու վերաբերյալ (թեև ի սկզբանե հերքվել է թե՛ այցը, թե՛ այլ երկրի ներկայացուցչի հետ հանդիպում ունենալը, և ոչ թե Դուբայում տարանցիկ թռիչքով մի քանի ժամ գտնվելու փաստը): Հրապարակման պահին ընդամենը չորս պարբերություն ունեցող նյութում ապատեղեկատվության տարածմանը միտված երանգավորումներն այսքանով չեն սահմանափակվում, և լրատվականի հրապարակման մեջ այլ անճշտությունների մասին տեղեկացվել է նամակով։ Ձեռնպահ կմնանք կոնկրետ այս արարքին գնահատական տալուց, սակայն հենց նման իրավիճակներն են, որ հանրության կողմից ընկալվում են իբրև չարամտորեն մոլորեցնող և մանիպուլյացիոն ապատեղեկատվություն, իսկ նման կեղծիք տարածողը, մեղմ ասած, չի դիտվում որպես լրատվամիջոց: Կարծում ենք, որ նման երևույթները ստվերում են ԶԼՄ-ների առաքելությունն ու նրանց նկատմամբ վստահությունն առհասարակ, հետևաբար դրանց դեմ պետք է պայքարի առաջին հերթին լրագրողական հանրույթը, առնվազն՝ հանրությանը ճիշտ տեղեկատվություն փոխանցելու էթիկական պարտավորություն ունեցողները: Ի դեպ, տվյալ հրապարակումից հետո լրատվադաշտում հայտնվել են «ՀՀ ԱԳ նախարարը գիշերը Դուբայում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ադրբեջանական պատվիրակության հետ» ակնհայտ սուտ վերնագրով հրապարակումներ։ Հաշվի առնելով վերոնշյալը և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթները՝ Փաստինֆո գործակալությունից և տվյալ նյութն արտատպած ԶԼՄ-ներից պահանջում ենք նշված հրապարակման հեռացում և սույն գրառման տարածմամբ ԱԳՆ անունից հստակ հերքման հրապարակում: Ակնկալում ենք նաև հետագայում նմանատիպ «նյութերը» պարզապես արտատպելու փոխարեն ԱԳՆ հետ դրանց հավաստիության ճշտում։ Շնորհակալ ենք ԶԼՄ այն գործընկերներին, ովքեր մեխանիկորեն չեն արտատպել նյութը կամ արդեն իսկ արձագանքել են և կատարել համապատասխան հերքում։ Եվ վերջում կցանկանայինք վերահաստատել, որ ԱԳ նախարարությունն աշխատել և շարունակելու է թափանցիկորեն լուսաբանել ԱԳ նախարարի այցերն ու հանդիպումները՝ հաշվետու լինելով ՀՀ բոլոր քաղաքացիներին»:Ավելին17:1508.04.25 -
ԻրավականՍամվել Վարդանյանը մեղավոր ճանաչվեց՝ Հակոբ Ասլանյանին ավտոբուսում հանրային պարսավանքի ենթարկելու գործով․ «Փաստինֆո»ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանին ավտոբուսում հանրային պարսավանքի ենթարկելու գործով Սամվել Վարդանյանը մեղավոր ճանաչվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակեց Վարդանյանի գործով վերդիկտը՝ մեղավոր ճանաչելով վերջինիս, գրում է «Փաստինֆո»-ն։ Նշենք, որ այսօր կայացած նիստում Սամվել Վարդանյանը հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը և իր կողմից կատարվածը հանցանք չի համարում։ «Խնդիրը Հակոբ Ասլանյանի հետ անձնական չէ, նա այդ ժամանակ եղել է իշխանության մաս, իշխանություն, որին ես համարում եմ պատասխանատու՝ լրջագույն խնդիրների համար։ Ընդամենն իմ կոշտ քննադատությունն եմ ներկայացրել։ Հակոբ Ասլանյանի՝ ավտոբուսից իջնելուց հետո տեղի ունեցածի մասով ցանկանում եմ ասել, որ դա ոչ թե անհարգալից վերաբերմունք է եղել ներկաների նկատմամբ, այլ՝ հակառակը՝ փորձել եմ բացատրել, թե ինչ կատարվեց»,- նշել էր Վարդանյանը։ Դատարանը հրապարակեց մեղադրական վերդիկտ, և, նկատի ունենալով, որ կողմերը պատրաստ չէին ելույթներով հանդես գալ, դատական նիստը հետաձգվեց։ Հիշեցնենք, որ Սամվել Վարդանյանի և Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ միջադեպը հանրային տրանսպորտում տեղի է ունեցել 2024թ․ ապրիլի 15-ն։ Երիտասարդը, տեսնելով ՔՊ-ականին, հանրային պարսավանքի է ենթարկել նրան՝ անվանելով «հակահայ վիժվածք», ինչից հետո, ըստ հրապարակված տեսանյութի, Հակոբ Ասլանյանը հարվածել է երիտասարդին, թեև վերջինս հերքում է, որ խփել է՝ պնդելով, թե իբրև հրում էր պարզապես։ Դեպքի մասին հանրայնացումից կարճ ժամանակ անց իշխանությունների կողմից հրապարակային հայտարարություններ եղան՝ երիտասարդին պատասխանատվության ենթարկելու պահանջով, ինչից հետո երիտասարդը ձերբակակվեց՝ խուլիգանության կասկածանքով։ Պարզվել է, որ Հակոբ Ասլանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել, ինչի հիման վրա նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործություններ քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը: Երիտասարդը ձերբակալվել էր, ապա՝ վերցվել տնային կալանքի։ Սամվել Վարդանյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի ՝ խուլիգանության և ՔՕ 329-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անձի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված հրապարակայնորեն ատելության խոսք արտահայտելու հատկանիշներով։ Նկատենք, որ Սամվել Վարդանյանը ձերբակալվածի կարգավիճակում խոշտանգվել է դիմակավորված անձանց կողմից։ Այս գործով դեռևս որևէ անձի նկատմամբ հետապնդում չի իրականացվում։Ավելին17:0508.04.25 -
ՄիջազգայինԻսրայելական հարձակումներից Գազայում մեկ օրում շուրջ 60 մարդ է զոհվելԻսրայելական բանակի օդային և հրետանային ռմբակոծությունների հետևանքով Գազայի հատվածում մեկ օրում շուրջ 60 զոհ է գրանցվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera-ն: Գազայի առողջապահական իշխանությունները հայտնել են, որ 24 ժամվա ընթացքում գրանցվել է 58 զոհ և 213 վիրավոր։ Գազայում կառավարական լրատվական գրասենյակը հայտնել է, որ ևս մեկ լրագրող է զոհվել. այդպիսով, պատերազմի ընթացքում զոհված լրագրողների թիվը հասել է 211-ի։ Գրասենյակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով աշխարհի բոլոր մեդիա հաստատություններին դատապարտել Իսրայելի կողմից Գազայի հատվածում լրագրողների նկատմամբ իրականացվող հանցագործությունները։ Տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 8-ի լուսադեմից ի վեր Գազայի հատվածի մի քանի շրջանների վրա իսրայելական ավիահարվածների հետևանքով 15 պաղեստինցի է զոհվել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ի պաշտոնյաները կոչ են անում համաշխարհային առաջնորդներին շտապ քայլեր ձեռնարկել Գազայի հատվածում պաղեստինցիներին փրկելու համար: Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին կոչ է արել դադարեցնել իր հանցագործությունները Գազայում և վերականգնել հրադադարի ռեժիմը։ «Մենք միշտ լինելու ենք մեր ժողովրդի կողքին Գազայում, Սիրիայում և Լիբանանում։ Տարածաշրջանի քարտեզը վերագծելու Իսրայելի նպատակները չեն իրականացվելու», - ասել է նա: Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից ի վեր առնվազն 50 810 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է շուրջ 115 688-ը: Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր 1139 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։Ավելին17:0008.04.25 -
ՔաղաքականՀայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ավելի սնանկ դարձավ, երբ Թրամփը էապես կրճատեց արտաքին օգնությունը․ Սուրեն ՍարգսյանՄիջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տարիներ շարունակ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի առյուծի բաժինը ընկնում էր Հայաստանին տրամադրվող օգնության ծրագրերին։ Դա այն աջակցությունն էր, որ Վաշինգտոնը տրամադրում էր ոստիկանությանը, արդարադատության ոլորտին, դատական համակարգին, տնտեսական որոշ ծրագրերին և այլն։ Հիմա, երբ Թրամփը էապես կրճատեց արտաքին օգնությունը, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգն ավելի սնանկ դարձավ։ Եթե ամերիկյան օգնության ծրագրերն այլևս չեն քննարկվում, USAID-ն այլևս չկա, ապա փոխգործակցության ոլորտներն էլ էապես նվազել են։ Սակայն այսօր բացվում է նոր հնարավորություն, և դա տեղի է ունենում Թրամփի կողմից նախաձեռնված մաքսատուրքերի պատերազմի արդյունքում։ Արդեն շուրջ 50 երկիր ցանկություն է հայտնել բանակցել ԱՄՆ-ի հետ նոր առևտրային պայմանների շուրջ, ինչը օգտակար է լինելու թե՛ ամերիկացիներին, թե՛ գործընկերներին։ Հայաստանը, իհարկե, առևտրի փոքր ծավալներ ունի ԱՄՆ-ի հետ, բայց մեր արտահանումը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հետևաբար, սա մի ոլորտ է, որտեղ պետք է աշխատել (չնայած՝ ո՞վ աշխատի)։ Վերջիվերջո, դժվար է չէ՞ Թրամփի թիմին հիմնավորել, թե ինչու պետք է Հայաստանում ամերիկյան մեքենաները մաքսազերծվեն 30+% ով (իրեն բնականաբար չի հետաքրքրում, որ մնացածն էլ նույն մաքսատուրքն ունեն), Apple-ի և այլ ամերիկյան ընկերությունների վրա կիրառվի բարձր մաքսատուրք, իսկ ինքը մեզ վրա 10% լրացուցիչ մաքսատուրք չսահմանի»։Ավելին16:5008.04.25 -
ՔաղաքականՎստահ եմ՝ այս գրառումից հետո էլ հիստերիայի պակաս չի լինի․ ինչպես կասեր դասականը՝ սիրուն չի, հեչ սիրուն չի․ ԽամոյանԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրել է․ «Քեզ համար կուռքեր չստեղծես, դրանց չերկրպագես ու չծառայես, որովհետեւ ես եմ քո Տեր Աստվածը Սրբազանի՝ մի քանի ամիս առաջ արված այս հայտարարությունը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց։ Հարցազրույցում Միքայել արքեպիսկոպոս Աճապահյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է հեռանա քաղաքականությունից, ավելին, նրա հետ մեկտեղ Լեւոնը՝ որդին էլ պետք է հայտարարի, որ հեռանում է։ Հարցազրույցից մի քանի օր անց Սրբազանի հետ հանդիպում ենք «Արցախ» կամերային նվագախմբի անդրանիկ համերգին։ Նստած ենք իրար կողք։ -Աստված օգնական, Սրբազան Հայր։ -Աստված պահապան… -Ինչպե՞ս եք, առողջությունը ինչպե՞ս է։ -Փառք տիրոջը… Մի փոքր լռությունից հետո Սրբազանը թեքվում է դեպի ինձ եւ հարցնում՝ չե՞ս նեղացել (նկատի ունի հարցազրույցը)։ -Ձեր կարծիքն է Սրբազան, համաձա՞յն եմ՝ իհարկե, ոչ։ Դա առիթ է, որ տեսնեմ ձեզ եւ ձեր որպիսությունը չհարցնեմ՝ իհարկե, ոչ։ Զրույցն ավարտվեց, համերգն էլ, բաժանվեցինք հարգանքով։ Սրբազանն էլի հարցազրույց է տվել, գովել՝ Քոչարյանի կառավարման տարիները, քննադատել՝ Սերժ Սարգսյանին… ու մի փոթորիկ համացանցում, էլ դավաճան, էլ քայլող անտեղյակություն, էլ «Քոչարյանի վկա տերտեր» ու էլի բազմաթիվ պիտակավորումներ ու գնահատականներ… էժան, շատ էժան։ Կհիշեք, նման մի հարձակման թիրախում էլ վերջերս հայտնվել էի ես, քանի որ վերլուծել էի 2018 թվականի իրադարձությունները, այդ օրերին երրորդ նախագահի քայլերը, կամ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը։ «Թագավորը մեր՜կ է»,-համարձակվել էի ասել ես։ Վստահ եմ այս գրառումից հետո էլ հիստերիայի պակաս չի լինի, բայց սիրելիներս, ինչպես կասեր դասականը՝ սիրուն չի, հեչ սիրուն չի… Ու որպես վերջաբան՝ «Ես եմ քո Տէր Աստուածը, որ քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից։ Իմ աչքի առջեւ օտար աստուածներ չունենաս, վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրայ, երկրի տակ՝ ջրերի մէջ գոյութիւն ունեցող որեւէ արարածի կերպարանքով քեզ համար կուռքեր չշինես, դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետեւ ես եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած։ Ես հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։ ԵՐԿՐՈՐԴ ՕՐէՆՔ 5:6-9»:Ավելին16:4008.04.25 -
ՔաղաքականԲաքվի նպատակը խաղաղության պայմանագիրը չէ. բոցաշունչ ելո՞ւյթ, թե՞ դիվանագիտական պարտություն՝ ԵԽԽՎ-ումԱրցախցիների վերադարձի իրավունքի մասին կասկածներ չունի Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին: ԵԽԽՎ լիագումար նիստում, անդրադառնալով Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին և նրանց նկատմամբ իրականացվող կեղծ դատավարություններին, հանձնակատարը նշել է, որ անհրաժեշտ է հոգ տանել տարածաշրջանում բոլորի իրավունքների մասին, նաև` ապահովել, որպեսզի նրանք, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, ազատ լինեն այդ հարցում։Ավելին16:3008.04.25 -
ՔաղաքականՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է. «Հայրենիք» կուսակցություն«Մեր քաղաքը» դաշինքը ձևավորվել է «Հայրենիք» և «Միացյալ Հայաստան» կուսակցությունների միջև՝ Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակը գլխավորել է Մարտուն Գրիգորյանը։ Քարոզարշավի ողջ ընթացքում դաշինքի մաս կազմող կուսակցությունները լիովին աջակցել են Մարտուն Գրիգորյանի գլխավորությամբ կազմված ավագանու ցուցակին՝ ներդնելով հնարավոր բոլոր ջանքերը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» կուսակցությունը: ««Հայրենիք» կուսակցության տեսակետը արտահայտված է և համահունչ է Մարտուն Գրիգորյանի հրապարակային հայտարարությանը՝ Վարդան Ղուկասյանին համայնքի ղեկավար ընտրվելու նպատակով քվեներ ապահովելու, ՔՊ վերարտադրությունը Գյումրիում թույլ չտալու մասին։ Կուսակցությունը հայտարարում է՝ ՔՊ-ի հետ որևէ ձևաչափով համագործակցությունը բացառվում է։ Ինչ վերաբերում է դաշինքի մաս կազմող մյուս կուսակցության ղեկավարի հայտարարությանը, ապա այն հնչել է որպես մասնավոր կարծիք և չի արտահայտում դաշինքի պաշտոնական տեսակետը։ Մենք այն համոզմանն ենք, որ օրվա իշխանություններին օր առաջ Գյումրիում և ողջ Հանրապետությունում իշխանազրկելը բխում է հայ ժողովրդի անվտանգության, համախմբվածություն և համերաշխության ապահովման գերակա շահերից»,- նշված է հայտարարության մեջ:Ավելին16:1508.04.25 -
ՄիջազգայինՄոսկվան, Պեկինը և Թեհրանը համաձայնեցնում են դիրքորոշումները իրանական միջուկային համաձայնագրի ապագայի վերաբերյալՌուսաստանի, Չինաստանի և Իրանի միջև ապրիլի 8-ին Մոսկվայում կայանալիք խորհրդակցությունների ժամանակ կողմերը կհամաձայնեցնեն իրենց դիրքորոշումները Իրանի միջուկային համաձայնագրի ապագայի վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Կքննարկվեն զանազան տարբերակներ ու սցենարներ, որոնք տեղի կունենան այս տարվա հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող բանաձևի ժամկետը լրանալուց հետո: Հարկ կլինի տեսնել, թե հետագայում ինչ կլինի միջուկային գործարքի հետ այս հարցի ուժային լուծման ԱՄՆ-ի ներկայիս գծի պայմաններում: Երեք երկրները կհամաձայնեցնեն իրենց դիրքորոշումները», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է քննարկվելու պլանավորված խորհրդակցությունների ժամանակ։Ավելին16:0008.04.25 -
ՔաղաքականՎիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: Հիշեցնենք` մարտի 30-ին Գյումրիում տեղի ունեցած ավագանու արտահերթ ընտրություններից հետո` ապրիլի 1-ին, Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքի էջում գրառում էր արել՝ հայտնելով, որ վայր է դնում պատգամավորական մանդատը՝ կիրակի օրը Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպով պայմանավորված։ Գյումրիում ավագանու ընտրությունների օրը, միջադեպ էր տեղի ունեցել ընտրությունները լուսաբանող լրագրողների և ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջև։ Երբ լրագրողը մանդատը վայր դնելու պահանջ էր հնչեցրել՝ Գաբրիելյանն ասել էր. «Մեկ է` 2026-ին իշխանությունը փոխվելու է, խի՞ եմ ես մանդատս հիմա վայր դնում»։ Հիշեցնենք՝ Վիլեն Գաբրիելյանը ապրիլի 1-ին նշել էր, որ Գյումրի քաղաքում իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վարքին և պաշտոնապես հայտարարել էր, որ վայր է դնում ԱԺ պատգամավորի մանդատը:Ավելին15:4508.04.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Կոռուպցիոն սկանդալ. կալանավորվել է Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաՀայլուր 15։30 Կոռուպցիոն սկանդալ. կալանավորվել է Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաԱվելին15:3008.04.25 -
ՔաղաքականԻմ և մեր դաշինքի անունից ոչ մի քաղաքական ղեկավար հանդես գալ չի կարող․ Մարտուն Գրիգորյանը նոր հայտարարություն է տարածելԳյումրիի քաղաքապետի թեկնածու, «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համար Մարտուն Գրիգորյանը հայտարարություն է տարածել։ «Տեղեկացնում եմ, որ բացի ինձանից, «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն իմ ու «Մեր քաղաքը» դաշինքի հետ։ Ուստի, ձեր բոլոր վերլուծություններն արեք առանց «Մեր քաղաքը» դաշինքի ու իմ անունը հղում տալով։ Հիմնավոր ու ստույգ տեղեկատվություն «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունների մասին կարող եք կարդալ բացառապես իմ պաշտոնական էջում։ Այս ընթացքում կուտակված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն իմ կողմից, այդ թվում՝ բոլորին»,-ասած է հայտարարության տեքստում։Ավելին15:2408.04.25 -
ՄիջազգայինԻսրայելը վերսկսել է Գազայի ռմբակոծությունը. հրեական կոտորած՝ մահմեդական ավերակների վրաՍպիտակ տանը կայացած հանդիպմանը Թրամփն ու Նեթանյահուն խոսել են նաև պատանդների ազատ արձակման նոր համաձայնագրի մշակման մասին: Իսրայելի վարչապետը ուզում է վերացնել, իր խոսքով, Գազայում ՀԱՄԱՍ-ի բռնապետությունը և հնարավորություն տալ Գազայի բնակիչներին գնալ՝ ուր ուզում են:Ավելին15:1508.04.25 -
ԻրավականՍինթետիկ թմրանյութը ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով․ տղամարդը ձերբակալվեցԱպրիլի 5-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված տեղեկությունները, Գյումրիի Գործարանային փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված։ Տղամարդը հայտնել է, որ դա «Ալֆա ՊՎՊ» տեսակի թմրամիջոց է, որը 22 հազար դրամով գնել է «Տելեգրամ» հավելվածում գործող էջի օգտատիրոջից։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։Ավելին15:0008.04.25 -
Հասարակական«Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման կետի արտադրակն գործունեության կասեցումը վերացվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն իրականացրել են կրկնակի ստուգայց «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման կետի արտադրամասում (Շիրակի մարզ, գ․ Զույգաղբյուր)։ Տեսչական մարմնից հայտնում են, որ խախտումներ չեն արձանագրվել։ Կաթի մթերման կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։Ավելին14:4508.04.25 -
ՀասարակականՏեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանը կնվազիՔամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին14:3008.04.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանն ընդունել է Պուտինի հատուկ ներկայացուցչինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Այդ մասին հայտնում են Կառավարությունից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առկա և հեռանկարային ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին: Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության հետագա խորացման հարցում և համատեղ նոր նախաձեռնություններ իրականացնելու պատրաստակամություն են հայտնել:Ավելին14:1508.04.25 -
ԻրավականԻրանի քաղաքացիները ՀՀ են ներկրել շուրջ 12 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Քաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս «Ագարակ» անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Ն․Ա․-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը: Արդյունքում, կցորդին ամրացված ջրի տարայում նկատվել են կասկածելի զանգվածներ։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցները համատեղ, կցորդին ամրացված ջրի տարայից հայտնաբերել են փայլաթիթեղյա տարաների մեջ լցված և փաթեթավորված ընդհանուր՝ 11․962 գրամ քաշով 15 փաթեթ՝ լցված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով։ Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացի Ն․Ա․-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակներում ԻԻՀ քաղաքացի Ն․Ա․-ն ձերբակալվել է և քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության և Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պետք է փոխանցի Իրանից ժամանող ոմն Է․Ն․-ին։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցները փոխարինվել են նմանատիպ այլ զանգվածներով և մշակվել հատուկ քիմիական նյութով, պարզվել է նաև ԻԻՀ ժամանող անձի ինքնությունը: Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո քաղաքացի Է․Ն․-ի նկատմամբ սահմանվել է հսկողություն։ Վերջինս ժամանել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան և ուղևորվել է Ն․Ա․-ի հետ հանդիպման։ Երևան քաղաքում տեղակայված հյուրանոցներից մեկում, օպերատիվ աշխատակիցների հսկողության ներքո, քաղաքացի Է․Ն-ին են փոխանցվել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցների փոխարինված զանգվածով փաթեթները: Վերջինս, ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից` թմրամիջոցի մաքսանենգության և իրացնելու նպատակով ձեռք բերելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտե: Քրեական վարույթի շրջանակում միջնորդություններ են ներկայացվել դատարան` ԻԻՀ քաղաքացիներ Ն․Ա․-ն և Է․Ն-ն կալանավորելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին14:0008.04.25 -
ՄիջազգայինԹրամփը Գազայի հատվածը «կարևոր անշարժ գույք» է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար, որ Գազայի հատվածում պատերազմն ավարտվեր՝ ընդգծելով, որ ջանք է գործադրում հրադադարի մասին այլ համաձայնության հասնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ միասին լրագրողների հետ զրույցում։ «Ես կցանկանայի պատերազմն ավարտված տեսնել։ Կարծում եմ՝ պատերազմը կդադարի ինչ-որ պահի, որը չի լինի շատ հեռավոր ապագայում։ Բայց հիմա մենք խնդիրներ ունենք պատանդների հետ։ Մենք մի քանիսին վերադարձրել ենք, բայց դա երկար գործընթաց է։ Դա պետք է այդքան երկար չտևի», - ասել է Թրամփը։ «Մենք ամեն բան անում ենք պատանդներին ազատելու համար։ Մենք դիտարկում ենք հրադադարի այլ համաձայնագրի հասնելու տարբերակը։ Տեսնենք, թե ինչ կլինի», - հավելել է ԱՄՆ նախագահը։ Այնուհետև Թրամփը կրկնել է Գազայի հատվածի պաղեստինցիներին տարբեր երկրներ տեղափոխելու իր կոչերը, ինչը, նրա պնդմամբ, Գազայի հատվածը կվերածի «ազատության գոտու»։ Նա միաժամանակ նշել է, որ մի շարք երկրներ պատրաստ են ընդունելու Գազայի բնակիչներին, սակայն չի նշել նրանց անունները։ «Դուք գիտեք, թե ինչպես եմ ես վերաբերվում Գազայի հատվածին։ Ես կարծում եմ, որ դա անհավանական կարևոր անշարժ գույք է, և կարծում եմ, որ դա մի բան է, որում մենք կներգրավվենք։ Լավ կլինի այնտեղ Միացյալ Նահանգների նման խաղաղապահ ուժ ունենալը, որը կվերահսկի Գազայի հատվածը և դրա սեփականատերը կլինի», - հավելել է Թրամփը։ Թրամփը 2023 թվականի հոկտեմբերի 7-ը բնութագրել է որպես «սարսափելի օր»՝ ասելով, որ այն «պատմության մեջ կնշվի որպես ամենավատ օրերից մեկը»։ Նա նաև հաստատել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Իսրայելին՝ ասելով, որ Վաշինգտոնը տրամադրում է տարեկան 4 միլիարդ դոլար և կշարունակի դա անել: Իր հերթին Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն աշխատում է Գազայի հատվածում գտնվող պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ նոր համաձայնության հասնելու ուղղությամբ։ «Մենք այժմ աշխատում ենք մեկ այլ համաձայնագրի վրա և հուսով ենք հաջողության հասնել։ Մենք պարտավոր ենք ազատել բոլոր պատանդներին», - նշել է նա: Ինչ վերաբերում է Եմենի վրա ԱՄՆ ավիահարվածներին, Թրամփը նշել է, որ հութիները զարգացած անօդաչու թռչող սարքեր են արտադրում, բայց ԱՄՆ-ն ուժեղ հարվածեց նրանց, գործեց վճռականորեն և մեծ վնաս հասցրեց նրանց։ Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահը Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածի վրա երկարաժամկետ հսկողություն սահմանելու հնարավորությունը՝ այն զարգացնելու նպատակով՝ ի շահ Մերձավոր Արևելքում խաղաղության։Ավելին13:4508.04.25