Լրահոս

2025-04-08
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ սցենարներ են սպասվում Գյումրիում․ «Հրապարակ»
    ՔՊ-ն թեեւ չունի բավարար մանդատներ՝ իր թեկնածուին անցկացնելու համար, բայց ՔՊ-ականները հայտարարել են, որ Սարիկ Մինասյանը եւս առաջադրվելու է։ Գյումրու ավագանին ունի 33 մանդատ: Համայնքի ղեկավար կընտրվի այն թեկնածուն, որը կստանա ավագանու անդամների ձայների մեծամասնությունը՝ 17 ձայն։ Եթե որեւէ մեկը չստանա 17 ձայն, քվեարկության 2-րդ փուլ կլինի:
    09:48
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում շտապօգնության մեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ զոհ կա
    Այսօր՝ ապրիլի 8-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Թամանցիներ փողոցում՝ «Գործարանային մետրո»-ի հարևանությամբ «Toyota» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան բախվել երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, բժիշկն ու բուժքույրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը:   Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վիրավորներից մեկը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
    09:45
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փորձում են ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ԱԳՆ-ն օրերս հանդես եկավ մի հայտարարությամբ, որը քաղաքական դաշտում ու շատ փորձագետների շրջանում գնահատվեց ոչ միայն ծայրեծայր անհեթեթ, այլև առնվազն դավադրական, եթե չմեջբերենք առավել կոշտ ձևակերպումները: Մեջբերենք մի հատված. «...Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»: Սկսենք վերջից. ի՞նչ «միջպետական հարաբերությունների կարգավորման» մասին է խոսքն առհասարակ: ՀՀ-ն ու Ադրբեջանը 1991ից ի վեր ե՞րբ են ունեցել «միջպետական հարաբերություններ»: Սրա վրա չէինք կենտրոնանա, եթե հայտարարություն անողն ԱԳՆ-ն չլիներ: Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթանում են, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագրի» կնքման բանակցություններ, որից հետո է միայն հնարավոր (անհավանական թվացող բան է, իհարկե, բայց համարենք հնարավոր), որ Հայաստանն ու Ադրբեջանը միջպետական հարաբերություններ հաստատեն: Երկրորդ. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հաստատել է 2021-25 թթ. «Գործունեության ծրագիր», որտեղ հստակ նշված է իրենց պարտավորությունը՝ Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված: Ի՞նչ կապ ունի այստեղ ինչ-որ «հրամանագիր»: Երրորդ. հասկանալի է, որ Արարատ Միրզոյանի ԱԳՆ-ն խոսում է Սամվել Շահրամանյանի ստորագրած թղթի մասին, որից, ի դեպ, Փաշինյանն ու իր առանցքային ֆիգուրանտները լիովին տեղյակ են եղել, չնայած ստում էին, թե ոչինչ չեն իմացել: Ամեն դեպքում. Սամվել Շահրամանյանին նույն փաշինյանական իշխանությունը չի ճանաչել ու չի ճանաչում որպես ԼՂՀ նախագահ, ու մեկ էլ հանկարծ նրա ստորագրած թղթի՞ն է հղում անում՝ սեփական հանցավոր անգործությունը արդարացնելու համար: Չհաշված, որ այդ հրամանագիրը, կարծես, ոչ ոք չի էլ տեսել: Չորրորդ. եթե նույնիսկ ընդունենք, որ այդպիսի թուղթ իսկապես ստորագրվել է, միջազգային իրավունքի տեսակետից ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի տակ ստորագրված որևէ թուղթ առոչինչ է: Եվ վերջապես, որքան էլ Փաշինյանն ու իր թիմը ձգտեն ինքնավերացարկվել, մեղքն այլոց գրպանը գցել, Արցախն ուրացել են իրենք, Արցախը թշնամապատկան են հայտարարել իրենք, Արցախի 9 ամիս տևած շրջափակումը հաղթահարելու համար մատները մատին չեն խփել իրենք, թշնամական ագրեսիայի, գործնականում՝ ցեղասպանական կոտորածի ու զանգվածային բռնի տեղահանման, էթնիկ զտման ենթարկելու բացահայտ նպատակների ու դրա փաստացի իրականացման պայմաններում Արցախի հայությանը մեն-մենակ են թողել իրենք: Ու հիմա գործնականում հենց իրենք են փորձում ջնջել ոչ միայն անցյալը, այլ նաև ապագայի բոլոր հնարավորությունները: Չնայած, սա արդեն նորություն չէ, պարզապես անընդհանտ նոր «կնիք» են դնում»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։
    09:42
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանում
    Ապրիլի 8-ին` տեղական ժամանակով ժամը 00:35-ին (Գրինվիչի ժամանակով ապրիլի 7-ին՝ ժամը 20։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.13⁰ և արևելյան երկայնության 46․56⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջանի Հանրապետություն, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, ինչպես նաև Սոթք և Կութ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
    09:40
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ կանանց գունդը չի հանձնվում. «Հրապարակ»
    ՔՊ-ական կանանց գունդը` Քրիստինե Պողոսյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում է, որ ԱԺ հերթական նիստում իշխող թիմը որոշի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ձեւավորելու մասին։ Դիմումն անցած շաբաթ հանձնվել է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, որոնք այն պետք է դնեն շրջանառության մեջ, սակայն կանոնակարգ-օրենքով` առանց ՔՊ համաձայնության հնարավոր չէ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորել։
    09:38
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանին չի հետաքրքրո՞ւմ, թե ինչպես են քաղաքացիների հետ վարվում վիզաների աջակցման կենտրոնները. «Փաստ»
    Սակայն որքան շատ է խոսվում այդ մասին, այնքան բարդանում է Հայաստանի քաղաքացիների՝ Շենգենյան վիզա ստանալու հնարավորությունը: Մենք պարբերաբար տեղեկություններ ենք ստանում, որ վիզաների աջակցման կենտրոնները (հատկապես Ֆրանսիայի և Իտալիայի «գծով») պարզապես դժոխքի են վերածել մարդկանց կյանքը: Նախ՝ մեզ դիմած մի շարք քաղաքացիներ դժգոհում էին, թե ամեն ինչ արվում է, որ «առաջին անգամից» վիզա չտրվի. դե, ամեն դիմումը մոտավորապես 35 հազար դրամ է (վիզայի գումար+վիզաների կենտրոնի վճար): Խոսքն առաջին հերթին նրանց մասին է, ովքեր փորձում են ինքնուրույն դիմել, այլ ոչ թե օգտվել նույն կենտրոնների վճարովի ծառայությունից (հավել յալ նվազագույնը 25-30 հազար դրամ): Իսկ այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ մերժելու պատճառ չկա (ասենք՝ բազմիցս նախկինում ունեցել են տարբեր ժամկետներով վիզաներ), «հանկարծ» պարզվում է, որ թղթերում կամ «բուքի» ընթացքում, օրինակ՝ ինչ-որ թիվ սխալ է կամ պակաս է: Ոչ մի ընդառաջում, ոչ մի նորմալ վերաբերմունք: Ընդհակառակը, մեզ հետ զրույցում մարդիկ նշում էին, թե որքան կոպիտ ու «վերևից» են շփվում իրենց հետ:
    09:34
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    08.04.25
    Ավելին
2025-04-07