Լրահոս
2025-04-09
-
Մամուլի տեսությունԻնչու է ՔՊ-ի «սրտի» պաշտոնյա Արագածոտնի մարզպետը մինչ օրս անպատիժ. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շուրջ 8 ամիս է անցել, սակայն իրավապահ համակարգը դեռ քննում է Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ միջադեպի գործը: Հետաքրքիր է ինչ են փորձում պարզել իրավապահները, որ մինչ օրս չեն բացահայտել, որ մինչ այս պարզ չէ։Ավելին10:2309.04.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանի այցից 4 օր առաջ Մեղրիում նախապատրաստական աշխատանքներ են սկսվել. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. ««Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում Աննա Հակոբյանն ապրիլի 12-ին լինելու է Սյունիքում՝ Մեղրիում: Իբրև բանախոսի, նա հրավիրել է ամուսնուն՝ Փաշինյանին, ինչը խոսում է այն մասին, որ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում, շոշափում մարդկանց տրամադրությունները։ Այցից 4 օր առաջ Մեղրիում նախապատրաստական աշխատանքներ են սկսվել: Մեզ ասացին, որ վարչապետի անվտանգությունն արդեն դեսանտ է իջել։ Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանին հարցրինք՝ ինքն է՞լ է մասնակցելու կրթարշավին:Ավելին10:2009.04.25 -
Մամուլի տեսությունԻնչպես աղքատությունն է մեր գլխում, այնպես էլ անվտանգությունն է մեր գլխում. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Մատենադարանում իշխանական զույգը «Կրթությունը նորաձև է» շարժման հերթական շոուն էր անում։ Ճիշտ է` բոլորի հեռախոսները և անգամ ժամացույցները հավաքել էին, սակայն մեր լրագրողը նշումներ է արել և 2 արտառոց միտք արձանագրել:Ավելին10:1609.04.25 -
Մամուլի տեսությունԱԺ օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով 5 լրագրող տուժող է ճանաչվել. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով արդեն 5 լրագրող տուժող են ճանաչվել: Այս վարույթի հիմքը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դիմումն է:Ավելին10:1109.04.25 -
Մամուլի տեսություն2 մլրդ դրամ Սնուփ Դոգի չկայացած համերգի համար, երբ արցախահայերի աջակցության ծրագիրը կրճատվում է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սնուփ Դոգի ձախողված համերգային ծրագիրը, որն այդպես էլ չի կայանա, դարձել է պատուհաս ԿԳՄՍՆ-ի եւ Կառավարության գլխին։Ավելին10:0609.04.25 -
Մամուլի տեսությունՈրոշել են Սարիկ Մինասյանին անգործ չթողնել և նրան մի լուրջ պաշտոն տալ. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Գյումրիում կրած պարտությանը, ՔՊ-ում արված վերլուծությունների արդյունքում եկել են եզրահանգման, որ վատ արդյունք չեն տվել՝ նախորդ ընտրությունների համեմատ մոտ 10 հազար ավել ձայն են հավաքել: Սակայն ինքնամխիթարանքով զբաղված ՔՊ-ականները մոռանում են, որ 2021-ի ու 2025-ի ընտրությունների միջև էական տարբերություն կա, և ամեն տարի ՔՊ-ի վարկանիշն էականորեն նվազում է, դժգոհությունները` աճում։Ավելին10:0109.04.25 -
Զինված ուժերԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին09:5309.04.25 -
Մամուլի տեսությունՈւմ ջանքերով է «ՋեյԼո»-ն գալիս Հայաստան. ոչ մի կառույց տեղյակ չէ․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 7-ից համացանցում մեծ ֆուրոր է առաջացրել Ջենիֆեր Լոպեսի՝ «ՋեյԼո»-ի կայանալիք մենահամերգը Երևանում։ Հանգամանքը, որ հանրային մեծ ճանաչում ունեցող ամերիկացի երգչուհին մենահամերգ է տալու ՀՀ-ում, հիանալի է, սակայն ինչքանով է փաստ, որ երգչուհին կգա Հայաստան, պարզ չէ, քանի որ նմանօրինակ դեպքի մեկ անգամ բախվել է Հայաստանի Հանրապետությունը։Ավելին09:5109.04.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին09:4509.04.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3009.04.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովOրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԳԽ պատգամավոր Սուրեն Զոլյանի հետ:Ավելին09:2509.04.25
2025-04-08
-
ՔաղաքականԻշխանություններն ադրբեջանական հարձակման օրն ու ժամը գիտեին և գործակցում էին թշնամու հետ. Գառնիկ Դանիելյան․ News.amՀՀ իշխանությունները թող զեկուցեն, թե ինչ են քննարկել թշնամու հետ 2023 թվականին։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին23:5808.04.25 -
ՔաղաքականԱհազանգ․ Սոնա Մնացականյանի մահվան գործով նիստերն այնքան են ձգում, որ վաղեմության ժամկետի պատճառաբանությամբ գործը փակենԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մարտիության, ապրիլյոթյան տոները շատերիս համար դարձել են պարզապես սովորական ու հերթական oրեր, ու գիտե՞ք ինչու, դե որովհետև այս երկում 2018-ից հետ այլևս ոչ մի բան առաջվանը չի: Անցյալի խաղաղությունն ու դժվարություններն այլևս երանելի ապրումներ են: Այսօր կա ամեն բան ունենալու հնարավորություն, բայց չկա խաղաղված հոգու, ստեղծագործ մտքի, ապահով ներկայի ու ապագայի երաշխիքները. ապահովություն` հայրենիքի, պետության, մարզի, քաղաքի, թաղամասի, փողոցի ու սեփական բնակարանի: Ընդամենը մի քանի օրից հերթական տարին է պտտվելու այն սև օրից, երբ լուսավոր մի երիտասարդ աղջկա ու իր չնված զավակի կյանքերն ընդհատվեցին. 3 տարի առաջ Սոնա Մնացականյանը սպանվեց ՀՀ կառավարության ղեկավարի արագ սլացող ավտոշարասյան կողմից: Երեք տարի արհեստականորեն ձգվող դատավարությունն ամեն օր ավելի է հեռվացնում Սոնայի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Երեք տարի դատական նիստերին հոգեբանական կտտանքների են ենթարկում Սոնայի հարազատներին` ստիպելով դիտել նրա սպանության դաժան կադրերը ու վերապրել այդ օրվա տառապանքը: Նիստերն այնքան են ձգում, որ վաղեմության ժամկետի պատճառաբանությամբ գործը փակեն ու հանցագործները մնան անպատիժ, որ ամեն հաջորդ անգամ շարասյունով է’լ ավելի լպիրշ ու սանձարձակ ձևով վրաերթի ենթարկեն հաջորդ քաղաքացուն, ընդհատեն ինչ-որ երեխայի, պատանու, երիտասարդի կամ տարեց մարդու կյանքը: Մահերի այս շղթան անվերջ է. նրանք, որ մահ բերեցին, կյանք խոստանալ ու խաղաղություն ապահովել չեն կարող, երբեք…»։Ավելին23:4508.04.25 -
ՄիջազգայինՄակրոնը մտադիր է հասնել ԱՄՆ-ի նոր սահմանված մաքսատուրքերի չեղարկմանըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է ստիպել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին չեղարկել նոր մաքսատուրքեր սահմանելու իր որոշումը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Նպատակն է հասնել մի իրավիճակի, երբ նախագահ Թրամփը չեղարկի իր որոշումը: Եթե դա նշանակում է, որ պետք է բացատրել, որ մենք պատրաստ ենք պատասխանելու, մենք պետք է պատասխանատվություն կրենք դրա համար»,- ասել է Մակրոնը և հավելել, որ Եվրոպան երբեք քաոս չի ցանկացել։ Ապրիլի 2-ին Թրամփը գործադիր հրաման է ստորագրել այլ երկրներից ներմուծվող ապրանքների համար փոխադարձ մաքսատուրքեր սահմանելու մասին, որպեսզի դեֆիցիտի փոխարեն մնացորդ լինի։ Հիմնական նվազագույն դրույքաչափը կկազմի 10%: Երկրների մեծամասնությունը, սակայն, կբախվի ավելի բարձր շեմի: Եվրամիությունից ապրանքների մաքսատուրքերը կհասնեն 20%-ի։ Թրամփը մաքսատուրքերից բյուջեի եկամուտ է խոստացել 6-7 տրիլիոն դոլարի չափով։ Մի շարք երկրների իշխանությունները հայտարարել են պատասխան միջոցներ կիրառելու մասին։Ավելին23:3008.04.25 -
ԻրավականԻրավապահները դեռ չեն պարզել՝ ո՞ր ոստիկանի գործողություններից է վնասվածք ստացել Գեղամ Մանուկյանը․ «Փաստինֆո»Արցախի հայաթափման օրերին Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում ոստիկանական բռնի գործողությունների հետևանքով ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի՝ վնասվածքներ, մասնավորապես, քթի կոտրված ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում իրավապահներն ունակ չեն պարզելու, թե որ ոստիկանի հասցրած հարվածի հետևանքով է տուժել պատգամավորը։ Համենայն դեպս, առ այս պահը մեղադրյալ չկա։Ավելին23:1508.04.25 -
ՀասարակականՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Նիվա»-ն․ կան վիրավորներԱպրիլի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2121» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ավելին23:0008.04.25 -
ՍպորտԱրման Անդրեասյանը դարձավ ըմբշամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիրՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեսյանը դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Արման Անդրեասյանը մրցեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Դավիթ Բաևի հետ ու զիջեց 1:4 հաշվով: Արման Անդրեասյանը 2024 թվականին դարձել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր: Նա ԵԱ-ում նաև նվաճել է արծաթե և բրոնզե մեդալներ: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է: Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր էր դարձել Վազգեն Թևանյանը:Ավելին22:4508.04.25 -
ՄիջազգայինԱՄՆ-ն հարգեց Իրանի պայմանը. Վաշինգտոն-Թեհրան բանակցությունները կսկվեն ապրիլի 12-ին՝ Օմանում4 օրից Օմանում բանակցային սեղանի շուրջ կնստեն Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչները: Իրանական կողմից արտգործնախարար Արաղչին է բանակցելու, ամերիկյան կողմը կներկայացնի Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը: Եթե այդ բանակցությունները ձախողվեն և ռազմական գործողություններ սկսեն Իրանի նկատմամբ, ինչպես սպառնում է Թրամփը, ապա, կփորձի միջամտել Ռուսաստանը:Ավելին22:3008.04.25 -
Իրավական16 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 11 պատահարԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 18, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության ու սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, համակարգչային հափշտակության՝ 3, վստահված գույքի հափշտակման, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, ազատությունից ապօրինի զրկելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, ավազակության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, փաստաթուղթ կեղծելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, ազատությունից ապօրինաբար զրկելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը՝ երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, հողը փչացնելու, հղիության արհեստական ընդհատմանը հարկադրելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու ու պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենայի գողության՝ 2, ավազակության, խարդախության, անառկաբարո արարք կատարելու, սպանության փորձի ու անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 11 պատահար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին22:1508.04.25 -
ՄիջազգայինՌուսները նոր բնակավայր են ազատագրել Կուրսկում.Կրեմլում չեն մոռանում Բայդենի վարչակազմի հասցրած վնասըՌուս-ուկրաինական պատերազմի 1040-րդ օրը Կիևը առաջին անգամ հայտարարում է, որ ներխուժել է Ռուսաստանի սուվերեն տարածք: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կուրսկում և Բելգորոդում իրենք բուֆերային գոտի են ստեղծում՝ Սումիի և Խարկովի պաշտպանության համար:Ավելին22:0008.04.25