Լրահոս

2025-04-08
  • Հասարակական
    Լարված է իրավիճակը Պռոշյանում. Երևան-Աշտարակ ճանապարհը երկկողմանի փակ են պահել բնակիչները
    Լարված է իրավիճակը Պռոշյանում. Երևան-Աշտարակ ճանապարհը երկկողմանի փակ են պահել բնակիչները
    13:30
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ցավոք, մեր գործընկերն ամրակապված չի եղել, ինչը կարող էր փրկել նրա կյանքը. Արսեն Թորոսյան
    ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը հույս ունի, որ քննությունը կպարզի շտապօգնության մեքենայի մասնակցությամբ ողբերգական վթարի բոլոր մանրամասները։ «Խոր ցավով տեղեկացա ավտովթարի հետևանքով մեր գործընկեր՝ Երևանի շտապօգնության բժիշկ Հասմիկ Ղազարյանի զոհվելու մասին։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա բոլոր հարազատներին, ընկերներին, գործընկերներին և ամբողջ բժշկական հանրությանը՝ այս մեծ և անժամանակ կորստի կապակցությամբ։ Շտապօգնության բուժքրոջը, որը նույնպես վիրավորվել է և հետագայում վիրահատվել, մաղթում եմ արագ ապաքինում։ Երևանի քաղաքապետարանի խոսնակը տեղեկացրել է, որ, ցավոք, մեր գործընկերն ամրակապված չի եղել, ինչը կարող էր փրկել նրա կյանքը։ Հույս ունեմ, որ քննությունը կպարզի ավտովթարի բոլոր մանրամասները։ Նման ծանր պայմաններում աշխատող մեր գործընկերների աշխատանքային պայմանների բարելավումը պետք է լինի մեր բոլորի առաջնահերթություններից մեկը, իսկ ճանապարհային երթևեկության կանոնների խստագույն պահպանումը չպետք է լինի քննարկման առարկա, քանի որ դա կարող է փրկել մեր կյանքը»,- Facebook-ում գրել է Թորոսյանը։
    13:15
    08.04.25
    Ավելին
  • Հասարակական
    Ողբերգական վթար՝ Երևանում. շտապօգնության մեքենան բախվել է էլեկտրասյանը
    Երևանում շտապօգնության մեքենան 5։40-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ մետրոյի «Գործարանային» կայարանի հարևանությամբ, բախվել է երկաթե էլեկտրասյանը: Բժիշկը մահացել է, բուժքույրը վիրահատվել է, նրա վիճակը ծանր է, ֆեյսբուքում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
    13:05
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանները հայտնաբերել են երկու տղամարդու սպանության փորձ կատարած երիտասարդին․ նրան մեղադրանք է ներկայացվել
    Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 28-ին «Դիլիջան» բժշկական կենտրոն են տեղափոխվել Հաղարծինի բնակիչ երկու տղամարդ, որոնցից 40 տարեկանը` կրծքավանդակի, իսկ 38 տարեկանը` ոտքերի հրազենային վնասվածքներով: Հայտնում են ՆԳՆ-ից: Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Հաղարծինում գտնվող չգործող հացատան տարածքում: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի և Տավուշի մարզի քննչական վարչության ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ հաղարծինցի տղամարդկանց սպանության փորձը կատարել է Դիլիջանցի 27-ամյա երիտասարդը: Ապրիլի 7-ին Դիլիջանի Մյասնիկյան փողոցում նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ 27-ամյա դիլիջանցուն մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    13:00
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Զինված ուժեր
    Տավուշում իրականացվելու են ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ. ՀՀ ՊՆ
    Ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
    12:52
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խորեն Մեջլումյանը նշանակվել է ՔԿ Երևանի քննչական վարչության պետի տեղակալ
    Խորեն Մեջլումյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Խորեն Գևորգի Մեջլումյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թ. հունիսի 5-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում: Աշխատանքային գործունեություն II-IV.2025 թ․` ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատուկ հանձնարարություններով վարչության ավագ դատախազ. 2023-2025 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ. 2021-2023 թթ.՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննչական առաջին վարչության ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատար, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ. 2015-2021 թթ.՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչի պաշտոնակատար, ՀԿԳ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ. 2014-2015 թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ. 2010-2014 թթ.՝ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ, ապա՝ ավագ քննիչ։ Կրթություն 2010 թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը. 2016 թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարգևներ Խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով։
    12:45
    08.04.25
    Ավելին
  • Հայլուր
    Հայլուր 12։30 Սկանդալ. Դուբայում ադրբեջանցիների հետ գաղտնի հանդիպե՞լ է Միրզոյանը
    Հայլուր 12։30 Սկանդալ. Դուբայում ադրբեջանցիների հետ գաղտնի հանդիպե՞լ է Միրզոյանը
    12:30
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան կալանավորվել է․ «Փաստինֆո»
    Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որը ձերբակալվել, ապա ազատ էր արձակվել կաշառքի գործով, կալանավորվել է։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Կարոյանի նկատմամբ գրավը և վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը և Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է դատարանից։
    12:15
    08.04.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 08.04.2025
    Մամուլի տեսություն 08.04.2025
    12:08
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է․ Տիգրան Ավինյան
    Այսօր շտապօգնության ծառայության բրիգադը հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ։ Ցավալի է հայտնել, որ բժիշկը դեպքի վայրում մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում նրա ընտանիքին։ Բրիգադի մյուս անդամը՝ բուժքույրը, այժմ գտնվում է հիվանդանոցում։ Կյանքին սպառնացող վնասվածքներից հետո նա վիրահատվել է, և բժիշկները գնահատում են վիճակը ծանր։ Վարորդը նույնպես հիվանդանոցում է, ստացել է թեթև մարմնական վնասվածքներ»,- գրել է Ավինյանը։ Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Երևանում վթարի Է ենթարկվել շտապօգնության մեքենան: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ բժիշկը մահացել է, բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը նշել էր, որ վարորդը ամրակապված չի եղել:
    12:00
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շտապօգնության բժիշկը ամրակապված չի եղել, ինչի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել. Հայկ Կոստանյան
    Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն անդրադարձել է շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթարին, ինչի հետևանքով շտապօգնության բժիշկը մահացել էր։ «Ցավով պետք է նշեմ, որ բժիշկը ամրագոտիով ամրակապված չի եղել, ինչի հետևանքով ստացել է ծանր վնասվածքներ, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել»,- գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտյան Երևանում վթարի Է ենթարկվել շտապօգնության մեքենան: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ բժիշկը մահացել է, բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակը գնահատվում է ծանր:
    11:45
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանը
    Ապրիլի 6-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Լևոն Դալլաքյանը, ով հայտնել է, որ ապրիլի 4-ի՝ ժամը 14:00-ից մինչև ապրիլի 6-ի՝ ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապօրինի մուտք են գործել Միկոյան փողոցում գտնվող իր բնակարան և կատարել գողություն, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում Ն. Դալլաքյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն անհայտ հանգամանքներում են մուտք գործել իր բնակարան և գողացել ոսկյա զարդեր։ Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լ Դալլաքյանը աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի ղեկավար, իսկ նրա տնից գողացված ոսկեղենը գնահատվում է մոտ 2 միլիոն դրամ։
    11:30
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը նպատակ ունի «զբաղվել» Ավինյանով․ «Ժողովուրդ»
    Ապրիլի 2-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի ունեցած Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստի ժամանակ ուշագրավ իրավիճակ է եղել: Նշենք, որ օրակարգում ընդգրկված է եղել կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացված աշխատանքների ներկայացումը:
    11:15
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․59 դրամ:
    11:00
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Շտապօգնության բժիշկը վթարի հետևանքով մահացել է, բուժքրոջ վիճակը ծանր է. Անահիտ Ավանեսյան
    Այսօր վաղ առավոտյան ցավալի դեպք է տեղի ունեցել. Երևանում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս վթարի Է ենթարկվել շտապօգնության մեքենան: Ցավոք, բժիշկը մահացել է: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում բժշկուհի Ղազարյանի ընտանիքին, հարազատներին: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում: «Բուժքույրը վիրահատվել է, առողջական վիճակն այս պահին գնահատվում է ծանր»,- նշված է գրառման մեջ:
    10:55
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կարող է նոր իրավիճակ ստեղծվել հայաստանյան ներքաղաքական կյանքում․ «Փաստ»
    2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի հարակից տարածքում հավաքական ընդդիմության նախաձեռնությամբ տեղի ունեցած խաղաղ ցույցերը ճնշելու նպատակով իշխանությունները ակցիայի մասնակիցների հանդեպ անհամաչափ ու բիրտ ուժ էին կիրառել, որովհետև նրանք այդ օրը սեփական մաշկի վրա իրապես զգացել էին իրենց իշխանության կորստի վտանգը։
    10:45
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նեթֆլիքսով Վազգեն Սարգսյանի ֆիլմը կցուցադրվի․ «Հրապարակ»
    «Վազգեն Սարգսյան. վերջին սպարապետը» ֆիլմը հայկական «պռակատում» ռեկորդ է սահմանել` 28 օրում մոտ 130 հազար մարդ է դիտել, եւ դա՝ միայն Երեւանում: Հայկական ֆիլմերից ոչ մեկը նման հետաքրքրություն չէր առաջացրել, եւ դեռ շարունակվում է հոսքը․ բոլոր կինոթատրոններում ֆիլմը ցուցադրվում է, եւ տոմսերը սպառվում են ամբողջությամբ:
    10:30
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2024-ի դեկտեմբերին կազմել է 1,5%․ թվեր. «Ժողովուրդ»
    «2024 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը 2023 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է 1,5%: Գնաճը 2024 թվականի դեկտեմբերին 2024 թվականի նոյեմբերի համեմատ, կազմել է 1%: Այս մասին փաստում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։
    10:25
    08.04.25
    Ավելին
  • Մշակույթ
    Օպերան և բալետը՝ Դալմայում. վարագույրից այն կողմ մեծ արվեստն է
    Ապրիլի յոթին ընդառաջ բալետի լավագույն ներկայացումների երեկո էր կազմակերպվել Դալմայում։ Առևտրային մոլի բեմին են եղել բալետի սիրված ներկայացումների ամենահայտնի հատվածները՝ «Կարմեն», «Կարապի լիճ» և «Դիմակահանդես» ստեղծագործություններից։ Շոփինգի և բարձր արվեստի բացառիկ հանդիպումը՝ Լարա Առաքելյանի ռեպորտաժում:
    10:15
    08.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։
    10:00
    08.04.25
    Ավելին