Լրահոս
2025-04-08
-
Իրավական16 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 11 պատահարԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 18, թմրանյութի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության ու սառը զենքի հայտնաբերման՝ 4-ական, համակարգչային հափշտակության՝ 3, վստահված գույքի հափշտակման, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, ազատությունից ապօրինի զրկելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2-ական, հոգեկան ներգործության, ավազակության, բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, փաստաթուղթ կեղծելու, ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու, ազատությունից ապօրինաբար զրկելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, ուրիշի գույքն ապօրինաբար օգտագործելու, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը՝ երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու, հողը փչացնելու, հղիության արհեստական ընդհատմանը հարկադրելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու ու պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու՝ 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենայի գողության՝ 2, ավազակության, խարդախության, անառկաբարո արարք կատարելու, սպանության փորձի ու անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 11 պատահար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։Ավելին22:1508.04.25 -
ՄիջազգայինՌուսները նոր բնակավայր են ազատագրել Կուրսկում.Կրեմլում չեն մոռանում Բայդենի վարչակազմի հասցրած վնասըՌուս-ուկրաինական պատերազմի 1040-րդ օրը Կիևը առաջին անգամ հայտարարում է, որ ներխուժել է Ռուսաստանի սուվերեն տարածք: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կուրսկում և Բելգորոդում իրենք բուֆերային գոտի են ստեղծում՝ Սումիի և Խարկովի պաշտպանության համար:Ավելին22:0008.04.25 -
ՀասարակականԲժիշկը մահացել է, բուժքույրն ու վարորդը հոսպիտալացվել են. մանրամասներ՝ ողբերգական վթարիցԱրդեն հայտնի է, որ «Գործարանային» մետրո-կայարանի մոտ սյանը բախված շտապօգնության մեքենայի վարորդի աչքը կպել է մեքենան վարելու պահին: Վարորդի կյանքին վտանգ չի սպառնում, բուժքույրը միացված է արհեստական շնչառությանը, իսկ վարորդի կողքին նստած բժշկուհին մահացել է:Ավելին21:4508.04.25 -
Իրավական«Բենթլիի» վարորդը ձերբակալվել է․ նրա խուզարկությամբ սառը զենք է հայտնաբերվելԱպրիլի 6-ին Կոտայքի մարզի պարեկները Ջրվեժի Թևոսյան փողոցում սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալել և «Բենթլի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Գառնիի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկշեղբ դանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:Ավելին21:3008.04.25 -
ՀասարակականՄեքենայում հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել էԱպրիլի 8-ին, ժամը 11։38-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։55-ին, մարվել՝ 12։08-ին։ Այրվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ․ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին21:1508.04.25 -
ՀասարակականՄեծամորի թիվ 1 հիմնական դպրոցի մոտ 50-ամյա տղամարդը անչափահաս աղջիկների ներկայությամբ իջեցրել է տաբատը․ նրան ձերբակալել ենԱպրիլի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում ծառայության ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկներին են մոտեցել 2 անչափահաս աղջիկներ և հայտնել, որ Մեծամոր քաղաքում մոտ 50 տարեկան տղամարդը իջեցրել է տաբատը և խաղացել է իր սեռական օրգանների հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ծառայոողների կողմից այդ տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ պարզվել է, որ նա Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Սամվել Ե-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ս․ Եսայանը այս տարվա փետրվար ամսին Մեծամոր քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցի մոտակայքում, տեսնելով անչափահաս աղջիկներին, իջեցրել է իր տաբատը և խաղացել է սեռական օրգանների հետ: Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչի շրջանակներում Ս.Եսայանը ՀՀ քր. օր.-ի 201 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով ձերբակալվել և տեղափոխվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի ձերբակալվածների պահման վայր։Ավելին21:0508.04.25 -
ՔաղաքականՆորագույն չարիք է տարածվում Հայաստանում. հին օրենքները չեն փրկումՀայաստանում երկրում ատելության խոսքը նվազագույնի հասցնելու համար նոր օրինագիծ է Ազգային ժողով տարել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:Ավելին21:0008.04.25 -
ՀասարակականՎեհափառը հորդորել է քահանաներին իրենց ողջ կարողություններն ու գիտելիքներն ի սպաս դնել Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և հայրենիքի շենացման համարԱպրիլի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած, վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներին։ Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը փոխանցեց հոգևոր հայրերին և բարձր գնահատեց եկեղեցականների նախանձախնդրությունը ծիսական, աստվածաբանական գիտելիքների հարստացման գործում՝ ընդգծելով շարունակական կրթության կարևորությունն իրենց ծառայության առավել արդյունավետ իրականացման մեջ: Հայոց Հայրապետը աշխարհասփյուռ թեմերից հոգևորականների մեկտեղումը պատեհ առիթ նկատեց նաև հոգով զորանալու և իրենց ուխտը վերանորոգելու Մայր Աթոռի աղոթական մթնոլորտում, ինչպես և արծարծելու հովվական ծառայությանն առնչվող տարբեր խնդիրներ ու մարտահրավերներ։ Վերջում Նորին Սրբությունը հորդորեց քահանա հայրերին իրենց ողջ կարողություններն ու գիտելիքներն ի սպաս դնել Եկեղեցու պայծառության, հայ ժողովրդի բարօրության և հայրենիքի շենացման համար։Ավելին20:4508.04.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Իրանի պայմանն ընդունում է ԱՄՆ-ն, բայց սպառնալով. ճակատագրական բանակցություններՀայլուր 20։30 Իրանի պայմանն ընդունում է ԱՄՆ-ն, բայց սպառնալով. ճակատագրական բանակցություններԱվելին20:3008.04.25 -
ՄիջազգայինԹեժանում է ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը. Թրամփի «կոշտ բիզնեսի» դեմ ելքեր է փնտրում աշխարհըԱռևտրաին երկու հսկաների՝ Միացյալ Նահանգների ու Չինաստանի առևտրային պատերազմը կարող է թեժանալ: Չինաստանը պատասխան քայլերով է սպառնում, եթե Թրամփը հետ չկանգնի չինական ապրանքի նկատմամբ մաքսատուրքը 50 տոկոսով բարձրացնելու որոշումից:Ավելին20:1508.04.25 -
ՀասարակականԳեղարքունիքի մարզում ընտանիքի 6 անդամներ, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են հիվանդանոցԱպրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 46-ամյա Ռիտա Մ․-ն, 51-ամյա Ծովակ Շ․-ն, 25-ամյա Դիանա Պ․-ն, 5 ամսական Գ․ Շ․-ն, 2-ամյա Տ․ Շ․-ն և 2-ամյա Ս․ Շ․-ն, հայտնում է Shamshyan.com-ը։ Արդեն հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ վերջիններս նույն օրը՝ ժամը 20։30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել են: Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին։Ավելին20:0008.04.25 -
ՀասարակականԿութ գյուղում վերջին 15 օրվա ընթացքում պարբերաբար կրակոցների ձայներ են լսվում. վարչական ղեկավար․ News.am«Անկեղծ ասած, վերջին մեկ ու կես տարվա ընթացքում կրակոցներ չէին եղել, բայց արդեն 15 օր է՝ ակտիվացել են։ Ես անձամբ երկու անգամ եմ լսել, բայց գյուղացիները գիշերը զանգում են, կամ առավոտյան գալիս են, ասում են, որ էլի կրակոցներ են լսվել։ Բարեբախտաբար, գյուղում ո՛չ մարդ, ո՛չ կենդանի չի տուժել, գույք էլ չի վնասվել»,–ասաց վարչական ղեկավարը։Ավելին19:4508.04.25 -
Քաղաքական«Նիկոլը հպարտանում է, բայց սա է Նորավան-Լծեն-Տաթև ճանապարհի իրական պատկերը»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր էջում տեսանյութ է տեղադրել՝ կից գրելով․ «Նիկոլն այսօր հպարտացել էր, իբր նոր կառուցված Սյունիքով անցնող Նորավան-Լծեն-Տաթեւ ճանապարով։ Ի դժբախտություն նրա, այսօր այդ ճանապարհով Կապան էի գնում ու արձանագրեցի իրական պատկերը՝ ամենօրյա քարաթափումներ, հոսքեր»։ Տեսանյութում պատգամավորն արձանագրում է․ «Ես հիմա գտնվում եմ Նորավան-Լծեն միջպետական ճանապարհին։ Այսօր առավոտյան աչքովս ընկավ, որ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է դրել այս ճանապարհից՝ հպարտանալով, թե շահագործման է հանձնվել։ Ես ուզում եմ ցույց տալ, թե ինչ իրավիճակ է այս ճանապարհի վրա։ Այստեղ դուք կարող եք տեսնել՝ ճանապարհի այս հատվածն ամբողջությամբ փակ է, քարաթափում է և ամբողջ ճանապարհի երկայնքով կարելի է գտնել բազմաթիվ նման հատվածներ։ Սա է իրականությունը։ Նիկոլ Փաշինյանի սուտը և այս ճանապարհի իրական վիճակը։ Գորիս-Կապանը թշնամուն տված Փաշինյանը հիմա հպարտանում է, թե նոր ճանապարհ է կառուցում»։Ավելին19:3008.04.25 -
ՔաղաքականԱԳՆ-ն հերքում է Միրզոյան-Բայրամով գաղտնի հանդիպումը՝ Դուբայում. Բաքվի խորհրդավոր լռությունըՀայաստանի արտգործնախարարը նոր դիվանագիտական սկանդալի մեջ է հայտնվել, որը մասամբ է հերքում մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը: ԱԳՆ-ից հերքում են «Փաստինֆո»-ի սկանդալային տեղեկությունը, թե Արարատ Միրզոյանը Դուբայում գաղտնի հանդիպում է ունեցել ադրբեջանցի պաշտոնյայի հետ, բայց հաստատում են՝ Միրզոյանը մարտի 28-ին եղել է էմիրություններում՝ Աստանայից Երևան վերադառնալիս կանգառ է արել:Ավելին19:1508.04.25 -
ՍփյուռքՍահակ արքեպիսկոպոս Մաշալյանը դատապարտել է թուրք քաղաքապետի հակահայկական արտահայտություններըԺողովրդահանրապետական կուսակցության անդամ, Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանը ապրիլի 5-ին սոցիալական հարթակում հակահայկական գրառում է կատարել՝ նշելով. «Աբդուլլահ Օջալան, երանի հայ հայրդ 2 վայրկյան շուտ վերջացներ, ու դու չծնվեիր։ Տա՜ Աստված՝ սա քո վերջին տարեդարձը լինի, դավաճա՛ն․․․»։ Ինչպես հայտնում է Թուրքիայում տպագրվող «Ակօս» հայկական երկլեզու շաբաթաթերթը, Կ․Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն իր վրդովմունքն է արտահայտել Օզջանի գրառման վերաբերյալ։ «Այս տարածքներում դարեր շարունակ ապրած հայկական համայնքը այս երկրի արմատական և անքակտելի մասն է։ Սույն հնամենի ժողովուրդը պատմության ընթացքում մշակութային, տնտեսական և հասարակական կարևոր ներդրումներ է ունեցել այս հողերում, և այսօր էլ նույն վճռականությամբ շարունակում է իր գոյությունը։ Վերջին տարիներին հանրության շրջանում լայնորեն քննարկվող Բոլուի քաղաքապետ Թանժու Օզջանի՝ ատելությամբ լի արտահայտությունները, որոնք թիրախավորում են հայկական ինքնությունը, բացահայտ կերպով թիրախ են դարձնում նաև մեր համատեղ անցյալը և միասին ապրելու կամքը։ Նմանատիպ արտահայտությունները ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր չեն նպաստել եղբայրությանը, միասնությանը և հասարակական համերաշխությանը և այսուհետև ևս չեն նպաստելու։ Երբե՛ք չի կարելի անտեսել ատելության խոսքի օրինականացումը, հասարակական հանդարտությունը սպառնալիքի տակ վերցնող հայտարարությունները։ Այդ կապակցությամբ, իրավասու անձանց և հասարակայնությանը կոչ եմ անում ավելի պատասխանատու հայտարարություններով հանդես գալ։ Խստորեն դատապարտում ենք հայկական համայնքը կամ որևէ այլ ազգի ու ժողովրդի թիրախավորող ամեն տեսակի խտրական և արհամարհական խոսքեր։ Համայնքների համատեղ գոյատևելու հիմքը հավասարությունն է, հարգանքը և համընդհանուր արժեքները։ Այդ սկզբունքներին վնաս հասցնող յուրաքանչյուր մոտեցում վիրավորում է ոչ միայն փոքրամասնություններին, այլև՝ համայն հանրությանը»,- հայտարարել է Սահակ Մաշալյանը։Ավելին19:0008.04.25 -
ՄիջազգայինՄենք մեկ միլիարդ եվրոյի օգնության փաթեթ ենք հատկացնում Ուկրաինային․ Բելգիայի վարչապետԲելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերն Ուկրաինա կատարած այցի ժամանակ հայտարարել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված միջոցներից Ուկրաինային հատկացվելիք մեկ միլիարդ եվրոյի օգնության փաթեթի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք մեկ միլիարդ եվրոյի օգնության փաթեթ ենք հատկացնում Ուկրաինային»,- ասել է նա Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսում։ Վարչապետը հավելել է, որ Բելգիան նախատեսում է տարեկան նույն չափով օգնություն հատկացնել Ուկրաինային։ ԵՄ-ում սառեցված 210 միլիարդ ռուսական ակտիվներից 190 միլիարդը գտնվում է Բելգիայում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգիայի վարչապետին այցի ընթացքում ուղեկցում են պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը, արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրեվոստը, պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչները։Ավելին18:4508.04.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Բժիշկը մահացել է, բուժքրոջ վիճակը ծանր է. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարիցՀայլուր 18։30 Բժիշկը մահացել է, բուժքրոջ վիճակը ծանր է. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարիցԱվելին18:3008.04.25 -
ՀասարակականՄի քանի օր է՝ կրակոցներ են լսվում նաև Տավուշի Մովսես գյուղում. «Փաստինֆո»Արդեն 5-6 օր է, ինչ գիշերները թշնամու կրակոցների տակ են անցկացնում նաև Տավուշի մարզի Մովսես գյուղում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում գյուղի բնակիչներից հայտնել են, որ կրակոցները հիմնականում արձակվում են գիշերային ժամերին։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ-ի խոսնակը չի հերքել՝ նշելով․ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ, նաև բազմիցս հայտարարել ենք, որ հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:Ավելին18:1508.04.25 -
ՀասարակականՀակոբ Ասլանյանին «դավաճան» ասած Սամվել Վարդանյանի մայրը դատարանի առաջ լացում է. Armlur2024 թվականի ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղայինում վիճաբանության մեջ մտած Սամվել Վարդանյանին ձերբակալել էին և կեսգիշերին քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Սակայն, վարչության շենքից հեռանալուց 1-2 րոպե հետո, ճանապարհին ուղեկցող երկու ոստիկանի մոտ միաժամանակ բնական կարիքները հոգալու անհրաժեշտություն է առաջացել, և Սամվելին թողել են ավտոմեքենայի մեջ ու գնացել:Ավելին18:0008.04.25 -
ԻրավականԽուլիգանության մասով պարտադիր ներկայացնելու ենք վերաքննիչ բողոք․ Ռուբեն ՄելիքյանՓաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վերդիկտ «ավտոբուսի գործով» Ատելության հոդվածով (խիստ հոդված) Սամվել Վարդանյանն արդարացվեց, իսկ խուլիգանության հոդվածով (մեղմ հոդված)՝ ճանաչվեց մեղավոր։ Դա նշանակում է, որ Սամվելի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակվել չի կարող։ Այդ փաստը համարում եմ իրավունքի հաղթանակ, քանի որ առնվազն այս փուլում վերացավ խոշտանգման ենթարկված անձի բանտարկման վտանգը։ Այնուհանդերձ, խուլիգանության մասով պարտադիր ներկայացնելու ենք վերաքննիչ բողոք։ Իմ և գործընկերներիս անունից շնորհակալություն եմ հայտնում նիստերը լուսաբանող լրագրողներին, իրավապաշտպաններին, հանրային մյուս դերակատարներին, տարբեր եղանակներով (սկսած գրավի գումարի հավաքելուն մասնակցելուց մինչև սոցցանցային անդրադարձներ կատարելը, դատական նիստերին ներկա լինելը) Սամվելին աջակցած քաղաքացիներին»։Ավելին17:5008.04.25