Լրահոս
2025-04-09
-
ՍպորտՄեկ ուրիշը ձեր փոխարեն գուցե ամոթից, հենց առաջին մի քանի պարտությունից հետո, հրաժարական տար. լրագրողը՝ Արմեն ՄելիքբեկյանինԸնթացող ասուլիսի ժամանակ դիմելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ լրագրողը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հրաժարական չի տալիս՝ այսքան ամոթալի պարտություններից հետո.Ավելին15:0209.04.25 -
ՔաղաքականՀայաստանն ու Ադրբեջանը 2024թ. վերահաստատել են փոխադարձության սկզբունքով միջպետական հետախուզումների դադարեցման 2007թ.-ի հանձնառությունը. ՆԳՆՎերջերս հասարակության շրջանում՝ մասնավորապես սոցկայքերում, ինչպես նաև լրատվական կայքերում քննարկվում է, որ Հայաստանը հետ է կանչել Ադրբեջանի քաղաքացիների հետախուզումները։ Նշվածի կապակցությամբ «Արմենպրես»-ը մեկնաբանություն է խնդրել ՆԳ նախարարության Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։Ավելին14:4909.04.25 -
ՀասարակականԱՍՀ նախարարության Տելեգրամ ալիքում գործարկվել է նոր հարթակ՝ 114 տեղեկատուԵ՛վ ՀՀ քաղաքացիները, և՛ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցներն այսուհետ կարող են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ արագ ու հասցեական տեղեկատվություն ստանալ ինքնաշխատ եղանակով՝ ԱՍՀ նախարարության Տելեգրամ ալիքում գործարկված 114 տեղեկատուի միջոցով։Ավելին14:3709.04.25 -
Կրթություն և գիտությունՀայկական համադպրոցական գիտության փառատոն-2026. մեկնարկել է հայտերի ընդունումըՄեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026» մրցույթի հայտերի ընդունումը assf-2026.hesc.am հարթակի միջոցով։ Առցանց հարթակում կարելի է ծանոթանալ նաև մրցույթի պայմաններին և հայտի ներկայացման կարգին։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:Ավելին14:1909.04.25 -
ՀասարակականԾառայողական պարտականությունները կատարելիս, առողջական խնդիրներով պայմանավորված, մահացել է Շենգավիթի բաժնի դատական կարգադրիչ Արմեն Մաթևոսյանը52 տարեկան հասակում իր ծառայողական պարտականությունները կատարելիս, առողջական խնդիրներով պայմանավորված, կյանքից հեռացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի բաժնի դատական կարգադրիչ Արմեն Մաթևոսյանը, հայտնում են Դատական իշխանությունից։Ավելին14:0309.04.25 -
ԻրավականՄիքայել Սրբազանին վիրավորանքներ հասցեագրելու գործողությունները խիստ դատապարտելի են. Արա ԶոհրաբյանՄիքայել սրբազանին վիրավորանքներ հասցեագրելու գործողությունները խիստ դատապարտելի են:Ավելին13:5109.04.25 -
ՄիջազգայինԳնացե՛ք և պայթեցրե՛ք օբյեկտները. Իսրայելի վարչապետը՝ Իրանի հետ միջուկային պայմանագրի մասին«Իրանի հետ միջուկային պայմանագիրը հնարավոր է միայն լիբիական ոճով: Գնացեք և պայթեցրեք օբյեկտները»,- ասել է Իսրայելի վարչապետը: ԱՄՆ երկրորդ պաշտոնական այցի ավարտին է նման հայտարարություն արել Բենիամին Նեթանյահուն: Ինչպես գիտեք, 2003 թվականին Լիբիայի այն ժամանակվա նախագահ Մոհամար Քադաֆին հրաժարվել էր միջուկային ծրագրից և բոլոր սարքավորումները փոխանցել էր Վաշինգտոնին՝ ամերիկյան պատժամիջոցների մեղմացման դիմաց:Ավելին13:4309.04.25 -
ՄիջազգայինԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայ գերիներին ազատելու և Հայաստանի անվտանգության ապահովման կոչովԱՄՆ Կոնգրեսի 25 անդամներերից բաղկացած հայկական հարցերով հանձնախումբը երկկուսակցական ազդեցիկ նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին՝ պահանջելով նպաստել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը և Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածության ընդլայնման շրջանակում ամրապնդել ԱՄՆ քաղաքականությունը՝ պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։Ավելին13:3509.04.25 -
ՔաղաքականՄիրզոյանը կմեկնի Թուրքիա․ նախատեսված են երկկողմ հանդիպումներԱպրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։Ավելին13:2609.04.25 -
ՀասարակականԴիլիջանում թալանել են քաղաքացու բնակարանը․ վնասի չափը գերազանցում է 1,5 մլն դրամըԱպրիլի 4-ին, գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանությունում տեղեկություն է ստացել, որ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի շենքերից մեկից գողություն է կատարվել։Ավելին13:1109.04.25 -
ՔաղաքականԽաղաղության պայմանագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է․ Ալիև«Խաղաղության համաձայնագրի հարցում գնդակը Հայաստանի դաշտում է։ Ես արդեն բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ, թե ինչ ենք մենք ակնկալում Հայաստանից մեր տարածքային ամբողջականության և նրանց Սահմանադրության առումով»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։Ավելին12:5809.04.25 -
ՀասարակականԵրևանում վրաերթի ենթարկված հետիոտնը մահացել էԱպրիլի 8-ին հիվանդանոցում մահացել է ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխված, Երևանում վրաերթի ենթարկված հետիոտնը, հաղորդում է Shamshyan.com-ը:Ավելին12:4209.04.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Հայ զինծառայող է վիրավորվել Գեղարքունիքում՝ ականի պայթյունից. ՊՆ-ն հաստատում էՀայլուր 12։30 Հայ զինծառայող է վիրավորվել Գեղարքունիքում՝ ականի պայթյունից. ՊՆ-ն հաստատում էԱվելին12:3009.04.25 -
ՔաղաքականՍա սովորական ուղղորդված ֆաշիզմ է․ Էլինար ՎարդանյանԹեև վերջին շրջանում անհեռանկար եմ համարել այս իշխանության որևէ ներկայացուցչի հետ որևէ հարցի բովանդակային քննարկումը, այսօր, սակայն, ուզում եմ դիմել ուժային կառույցների կին ղեկավարներին՝ ՆԳՆ, Արդարադատության նախարարության և դատախազության։ Ձեր աչքի առաջ տեղի է ունենում անթույլատրելի, այլանդակ պրոցես, որին դուք պարզապես չեք կարող անտարբեր լինել։ Խոսքը Արցախի մեր հայրենակիցների հանդեպ կոկրետ տեղերից, կոնկրետ անձանց կողմից գեներացվող ատելության մասին է։ Սովորական ուղղորդված ֆաշիզմ։ Չի կարելի լռել, անտարբեր լինել, որովհետև դա կարող է բերել անկանխատեսելի հետևանքների։Ավելին12:2609.04.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 09.04.2025Մամուլի տեսություն 09.04.2025Ավելին12:1509.04.25 -
ՀասարակականՎարդենիսում 36 ժամ ջուր չի լինիՎեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 10-ին ժամը 09.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 21.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցների, նրբանցքների ու փակուղիների ջրամատակարարումը:Ավելին12:0109.04.25 -
ՀասարակականԳեղարքունիքում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԵրեկ գիշեր Գեղարքունիքի մարզում զինվորականներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից, տեղեկությունը «Հայլուրին» հաստատել է Պաշտպանության նախարարությունը:Ավելին11:4909.04.25 -
ՔաղաքականԱդրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում քարտեզների ճշգրտությունը, չնայած որ բազմիցս հայտարարել ենք՝ չկան «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ. ՀՀ ԱԳՆ խոսնակՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու պաշտոնական Բաքվի պահանջների վերաբերյալ ԶԼՄ-ների հարցմանը։Ավելին11:3709.04.25 -
ՔաղաքականՓաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտուն է. ԶատուլինՌուսաստանն այսօր զարգացնում է հարաբերություններն Ադրբեջանի հետ, և Հայաստանին սա դժվար թե շատ դուր գա, բայց նման հարաբերություններ զարգացնում է ոչ միայն Ռուսաստանը, այլև Փաշինյանի կառավարությունը: Ինձ թվում է՝ Փաշինյանի կառավարությունն այս պահին Երևանում Բաքվի և Անկարայի համար ամենաձեռնտու իշխանությունն է. այս մասին Rusarminfo-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։Ավելին11:2609.04.25 -
ԻրավականԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել ենՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ կատարված միջոցառումների արդյունքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցավոր խումբը կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն, ինչպես նաև իրացնելու նպատակով ապօրինի տեղափոխել և պահել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ: Հայտնում են ՔԿ-ից։Ավելին11:0809.04.25