Լրահոս
2025-04-15
-
ՀասարակականԱնահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում էԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային երկօրյա այցով Արաբական Միացյալ Էմիրություններում է` «Աբու Դաբիի Առողջապահության համաշխարհային շաբաթվա» շրջանակում: Միջոցառումն իր շուրջն է համախմբել տարբեր երկրների առողջապահության նախարարների, քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի տարբեր մասնագետների և ներդրողների: Աբու Դաբիում նախարարը հանդիպում և քննարկում է ունեցել ԱՄԷ-ի առողջապահության դեպարտամենտի նախագահ Մանսուր Իբրահիմ Ալ Մանսուրի հետ: Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության ոլորտներ վերհանելու և ընդլայնելու տեսանկյունից: Նախարարը հանդիպել է նաև Հունաստանի Հանրապետության իր գործընկերոջ` առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ: Անահիտ Ավանեսյանը գործընկերոջն է ներկայացրել է առողջապահության ոլորտում ընթացիկ բարեփոխումները, քննարկել են ոլորտային մի շարք հարցեր: Առաջիկայում նախատեսվում է նախարարի ելույթը պանելային քննարկմանը:Ավելին17:1515.04.25 -
ՀասարակականԿոտայքում «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ ապրիլի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 46-ամյա Խաչիկ Հ.-ն իր վարած «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31 կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, ընկել է ձնասահքի մեջ, ապա չկարողանալով կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով հղի կին է, բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է ձևակերպված փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին:Ավելին17:0015.04.25 -
ՀասարակականԱբովյանում «Infiniti»-ն բախվել է գովազդային երկաթե սյանն ու գլխիվայր շրջվել. կան վիրավորներԱպրիլի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Վահագն Գ.-ն իր վարած «Infiniti G35» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում՝ «Ամերիաբանկ»-ի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակի սյանն ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վահագն Գ.-ն և ուղևորը, ում ինքնությունը ճշտվում է, մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, սակայն որոշ ժամանակ անց բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Երևանի Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Վթարի մասին տեղեկանալով՝ ժամանել է Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանը, ում կարգադրությամբ օպերատիվորեն ժամանել են քաղաքապետարանի Կոմունալ և սանմաքրման ծառայության աշխատակիցները, ովքեր կարճ ժամանակում տարածքը մաքրեցին, ինչից հետո այն դարձավ երթևեկելի:Ավելին16:4515.04.25 -
ՀասարակականՀետ ենք գնում, երկիրը կործանվում ա. Փաշինյանի հարկային մուրճը՝ անհատ ձեռներեցների գլխինԱմսվա կեսին դատարկ գրպանով է տուն գնում անհատ ձեռնարկատեր Ռոբերտ Դավթյանը: Նա Գնունի տոնավաճառում արդեն 30 տարի է՝ արտադրական գործիքներ է վաճառում և չի պատկերացնում՝ ինչ է անելու ամսվա երկրորդ կեսին, ինչպես է դուրս գալու հարկային նոր բեռի տակից:Ավելին16:3015.04.25 -
ԱշխարհԱնտոնիո Գաուդին Հռոմի պապի կողմից դասվել է երանելիների շարքինՀռոմի Ֆրանցիսկոս պապը երանելիների շարքին է դասել կատալոնական ծագումով իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիին, որին անվանում են «Աստծո ճարտարապետ»։ Գաուդին ավելի քան 40 տարի ղեկավարել է Բարսելոնայի Սուրբ Ընտանիքի Քավության (Սագրադա Ֆամիլիա) եկեղեցու շինարարությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Vatican News-ը։ Նշվում է, որ Ֆրանցիսկոս պապը ճանաչել է Անտոնիո Գաուդիի հերոսական առաքինությունները, և այժմ կատալոնական մոդեռնիզմի ներկայացուցիչը հավատացյալների կողմից երկրպագվող ելանելիների թվում է։ Անտոնիո Գաուդին ծնվել է 1852 թվականի հունիսի 25-ին Իսպանիայում՝ Կատալոնիայի Ռեուսի մունիցիպալիտետում: Նա Սագրադա Ֆամիլիա տաճարի կառուցման աշխատանքների կառավարումն ստանձնել է 1883 թվականին՝ կառույցի շինարարության մեկնարկից մեկ տարի անց։ 1887-ից 1893 թվականը նա ղեկավարել է մի շարք այլ քաղաքացիական և կրոնական շինարարական նախագծեր, ինչից հետո կրկին վերադարձել է Սուրբ Ընտանիքի Քավության տաճարին։ Գաուդին մահացել է 1926 թվականի հունիսի 7-ին տրամվայի վրաերթի հետևանքով։ Գաուդիի երանացման կարգը մեկնարկել է 1998 թվականին Բարսելոնայի արքեպիսկոպոս կարդինալ Ռիկարդո Մարիա Կառլես Գորդոյի կողմից։ 2003 թվականին գործը փոխանցվել է Վատիկանին:Ավելին16:1515.04.25 -
ՏարածաշրջանՄիխեիլ Ղավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է ԱդրբեջանՎրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այցի ընթացքում Ղավելաշվիլին հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Ալի Ասադովի և խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։ Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն լրագրողներին հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն ու բարեկամն է, ուստի, շատ կարևոր է, որ Վրաստանի վեցերորդ նախագահի առաջին այցը տեղի է ունենում հենց Ադրբեջան։ «Կքննարկվեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությունը, երկրների միջև կարևոր տնտեսական նախագծերը, հատկապես կցանկանայի ընդգծել վերականգնվող էներգիայի հարցերը և մեր երկրների միջև իրականացվող մի շարք մեգանախագծեր»,- նշել է վրացի դիվանագետը։ Ղավելաշվիլիի այցն Ադրբեջան ավարտվելու է ապրիլի 16-ին։Ավելին16:0615.04.25 -
ԻրավականԴատախազությունը պահանջում է Ավշար համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ - 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք` Երևանում, 1 անշարժ գույք` Նոյակերտում, 1 անշարժ գույք` Եղեգնավանում. - Երևանում գտնվող 2 անշարժ գույքի, Նոյակերտում՝ 1 անշարժ գույքի, Եղեգնավանում՝ 2 անշարժ գույքի շուկայական արժեքները. - 1 տրանսպորտային միջոց. - 1 իրավաբանական անձում մասնակցություն. - 1515 ԱՄՆ դոլար փոխառության պահանջի իրավունք. - ավելի քանի 587 միլիոն 350 հազար դրամ:Ավելին16:0015.04.25 -
ՔաղաքականԱյս մարդիկ մտավոր հետամնացներ չեն, այլ ընդամենը «պալատական ծաղրածուի» իրենց դերն են կատարում․ Արա ՊողոսյանՔաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը միաձայն կրկնում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը, Հայաստանում հիմնականում պրոիշխանական «ծաղրածուները», որոնց նախկինում անվանում էին «պալատական ծաղրածուներ», միաբերան համոզում են հայ ժողովրդին, թե իբր փաշինյանական սահմանադրական փոփոխությունները վաղուց նախատեսված էին, և չունեն կապ Ադրբեջանի և Թուրքիայի պահանջների հետ։ Այս թշնամաբարո կերպարները անգամ այնքան հեռուն են գնում, որ սկսել են համոզել, թե իբր Ադրբեջանը և Թուրքիան չեն ուզում, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվի և իբր միայն դրա համար են Ադրբեջանն ու Թուրքիան նման պահանջ դնում։ Համաձայնեք, որ առնվազն մարդ պետք է մտավոր հետամնաց լինի, նման հիմարություններ կրկնելու համար, բայց խնդիրը այն է, որ այս մարդիկ մտավոր հետամնացներ չեն, այլ ընդամենը «պալատական ծաղրածուի» իրենց դերն են կատարում, որը հակոտնյա է Հայաստանի և հավաքական հայության շահերին։ Ու հիշեք, մինչ օրս մեր երկրի բոլոր ձախորդությունների մեղքը իշխող ուժի հետ հավասարապես կիսում է իմբեցիլ թվացող, բայց իրականում թշնամու ցանկությունների հետ գործակցող պալատական փորձագետների բանակը։ Ամեն ինչ և ամեն ոք իր ժամանակին կստանա իր գործունեության գնահատմանը»:Ավելին15:4515.04.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Փաշինյանը հունից դուրս է եկել նորից. գոմ-պետության, մսով ճաշի և բյուջեի մասինՀայլուր 15։30 Փաշինյանը հունից դուրս է եկել նորից. գոմ-պետության, մսով ճաշի և բյուջեի մասինԱվելին15:3015.04.25 -
ՄիջազգայինԻրանի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերը ոչ մի դեպքում չպետք է քննարկման առարկա դառնան. Ալի Մոհամադ ՆայինԻրանի ազգային անվտանգության և պաշտպանության հարցերը ոչ մի դեպքում չպետք է քննարկման առարկա դառնան: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Ալի Մոհամադ Նայինին։ «Ազգային անվտանգությունը, պաշտպանությունն ու ռազմական հզորությունը Իրանի «կարմիր գծերի» թվում են, որոնք ոչ մի դեպքում չի կարելի քննարկել և որոնց շուրջ չի կարելի պայմանավորվել», - նրա խոսքերը մեջբերում են մերձավորարևելյան լրատվամիջոցները: Ավելի վաղ IRNA գործակալությունը, վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղայիին, հաղորդել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում: Ապրիլի 12-ին իրանական և ամերիկյան պատվիրակությունները խորհրդակցությունների առաջին փուլն են անցկացրել Օմանի մայրաքաղաքում։ Ըստ կողմերի՝ բանակցություններն անցել են կառուցողական և դրական մթնոլորտում։Ավելին15:1515.04.25 -
ՀասարակականԳործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 16-ին` ժամը 12:30-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ ՓԾ հաղորդագրության մեջ։Ավելին15:0015.04.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանը և Անդրյուս Կուբիլյուսը քննարկել են պաշպանության և ռազմաարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարներըԱպրիլի 15-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Պաշտպանության հարցերով եվրոպական հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի հետ: Զրուցակիները քննարկել են պաշպանության և ռազմաարդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից պաշտպանական և ռազմական արդյունաբերությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները և ոլորտային առաջնահերթությունները։ Իր հերթին, Ա. Կուբիլիուսը մանրամասն ներկայացրել է պատշպանության և ռազմաարտադրության ոլորտում ԵՄ առաջնահերթությունները և դրանց շրջանակներում մշակված ռազմավարական հայեցակարգերից բխող գործողությունների ծրագիրը։ ԱԽ քարտուղարը գոհունակություն է հայտնել Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով ՀՀ-ին տրամադրված օժանդակության վերաբերյալ՝ կարևորելով այն Հայաստանի դիմակայունության բարձրացման տեսանկյունից:Ավելին14:5215.04.25 -
ՀասարակականՍպասվում են տեղումներՔամին՝ հարավարևմտյան՝ 2- 5 մ/վ: Ապրիլի 15-16-ին առաձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։Ավելին14:4515.04.25 -
ՀասարակականՓակ և դժվարանցանելի ճանապարհներ կան Հայաստանում. ջերմաստիճանը կնվազիՀայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի են: Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում Երևան-Սևան ավտոճանապարհին, Արագածի, Ապարանի տարածաշրջաններում, Ջերմուկ և Դիլիջան քաղաքներում ձյուն է տեղում:Ավելին14:3015.04.25 -
ՀասարակականԱպարանի տարածաշրջանում մառախուղ էԱպարանի տարածաշրջանում՝ Հարթավանի խաչմերուկ, մառախուղ է։ Այս մասին տեղեկացնում է Ճանապարհային դեպարտամենտը: «Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր»,- ասված է հաղրդագրությունում։Ավելին14:2015.04.25 -
ՄիջազգայինՍպիտակ տունն առաջարկել է կրճատել Պետքարտուղարության բյուջեն և դադարեցնել ՄԱԿ-ի ու ՆԱՏՕ-ի ֆինանսավորումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է կիսով չափ կրճատել ԱՄՆ պետքարտուղարության բյուջեն, կրճատել դիվանագետների և դեսպանատների թիվը, ինչպես նաև դադարեցնել միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են Reuters և The Associated Press գործակալությունները: Նրանք վկայակոչում են ԱՄՆ վարչաբյուջետային վարչության (Office of Management and Budget, OMB) փաստաթուղթը Պետքարտուղարության 2026 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ, այսինքն՝ 2025 թ. հոկտեմբերի 1-ից: Ֆինանսավորումը պլանավորվում է կրճատել 50%-ով կամ շուրջ 30 միլիարդ դոլարով: Reuters-ի տվյալներով՝ Սպիտակ տունն առաջարկում է փակել արտասահմանում ԱՄՆ-ի 10 դեսպանատուն և 17 հյուպատոսություն, հիմնականում՝ Աֆրիկայում և Եվրոպայում։ Կրճատումները կվերաբերեն ոչ միայն Պետքարտուղարությանը, այլև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID), որի գործառույթները փոխանցվել են արտաքին քաղաքական գերատեսչությանը։ Ըստ AP-ի՝ փաստաթուղթը նաև ենթադրում է ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորման դադարեցում, արտասահմանյան օգնության կիսով չափ կրճատում, արտերկրում առողջապահության ֆինանսավորման դադարեցում, բացառությամբ ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի համար տրամադրվող փոքր գումարների: Գործակալությունը նշում է, որ փաստաթուղթը կրում է նախնական բնույթ և, ամենայն հավանականությամբ, չի հաստատվի ո՛չ Պետքարտուղարության, ո՛չ ԱՄՆ Կոնգրեսի կողմից, որը պետք է հաստատի 2026 թ. պետբյուջեն։ ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու առաջարկի մասին գրել է նաև The New York Times թերթը, որը նույնպես ծանոթացել է փաստաթղթին։ Նրա վարկածով՝ նաև առաջարկվում է կրճատել միջազգային խաղաղապահ գործողություններին աջակցությունը, դադարեցնել արտերկրում իրականացվող բոլոր կրթական և մշակութային ծրագրերը։Ավելին14:1515.04.25 -
Իրավական8,000 դոլար ապօրինի վարձատրության և ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառք տալու դիմաց թույլատրվել է կենդանիների խմբաքանակի ապօրինի արտահանումըՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրումն անխոչընդոտ կազմակերպելու համար տնտեսվարողը տվել է 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հիշյալ վարույթի շրջանակում բացահայտվել են նաև ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: Մասնավորապես՝ 2024 թվականի հոկտեմբերին համապատասխան կարանտինային կետ կատարած հերթական այցի ընթացքում ՍԱՏՄ երկու գլխավոր տեսուչները խոշոր եղջերավոր կենդանիներ արտահանելու գործընթաց նախաձեռնած տնտեսվարողի մոտ հայտնաբերել են էական բացթողումներ ու խախտումներ, որոնք չարձանագրելու դիմաց նրանից ստացել են 190.000 ՀՀ դրամ կաշառք: Ավելին՝ նշված տեսուչներից մեկի կողմից կազմվել է կեղծ տեղեկանք, որի հիման վրա թույլատրվել է կենդանիների խմբաքանակի արտահանումը։ Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ արտահանման գործընթացում հնարավոր խոչընդոտներից խուսափելու համար տնտեսվարողը դիմել է ՍԱՏՄ-ում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող իր ծանոթին: Վերջինս պատրաստակամություն է հայտնել 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրության դիմաց ապահովել ՍԱՏՄ կողմից արտահանման թույլտվությունների տրամադրումը: Արդյունքում՝ տնտեսվարողը հիշյալ անձի ակտիվ միջամտությամբ կարողացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին արտահանել կենդանիների խմբաքանակը՝ նույն օրը նրան տալով պահանջված գումարը: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ կաշառք ստացած ՍԱՏՄ տեսուչներին, նրանց կաշառք տված տնտեսվարողին և 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն ստացած անձին: Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:0015.04.25 -
Հասարակական«Infiniti»-ն բախվել է քարերին, երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. 2 հոգի հոսպիտալացվել էԵրեկ՝ ապրիլի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիիրի մարզի բնակիչ 36-ամյա Նվեր Ե.-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքնայով Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգությունը ստանալուց հետո հայտնել են, որ հրաժարվում են հիվանդանոցում մնալուց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին13:4515.04.25 -
ՔաղաքականԻրանը միջուկային զենք չստեղծելու դիմաց առաջ է քաշել մի քանի պայմաններ․ Վարդան ՈսկանյանԻրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում կայացած անուղղակի բանակցությունների առաջին փուլն իրանական դիվանագիտության այնպիսի վարպետաց դաս էր, որ դա ստիպված են խոստովանել նաև Իրանի թշնամի Իսրայելում, որտեղ արդեն իսկ անհանգստություն կա առ այն, որ իրանական կողմը կկարողանա հասնել հաջողության. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Նախ՝ գտնվելով միջուկային տերության, այսպես կոչված, նախաշեմային կարգավիճակում, երբ միջուկային զենք ստեղծելը ոչ թե տեխնոլոգիական, այլ զուտ քաղաքական որոշման հարց է, Իրանը հնարավոր ուժեղ դիրք է զբաղեցրել հենց բանակցություններից առաջ՝ լիուլի օգտվելով այդ հանգամանքից։ Երկրորդը՝ իրանական կողմը բանակցությունները սկսել է նախաբանակցային սեփական պայմանի ամբողջական բավարարմամբ, որի համաձայն՝ առաջին փուլում բանակցողների միջև ուղիղ հանդիպում տեղի չի ունեցել՝ նույնիսկ այն հանգամանքներում, երբ կողմերը գտնվել են միևնույն երկրում և միգուցե նույն շենքի ներսում։ Երրորդը՝ դատելով ԶԼՄ-ներում առկա ոչ պաշտոնական արտահոսքերից՝ Իրանը միջուկային զենք չստեղծելու դիմաց առաջ է քաշել հետևյալ պայմանները՝ 1. միջուկային զենքից զերծ Մերձավոր Արևելք, ինչը նշանակում է, որ այդպիսի զենքի տիրապետող Իսրայելը ևս պետք է հրաժարվի իր միջուկային զինանոցից, 2. Իրանի սառեցված բոլոր ֆինանսական միջոցների ապասառեցում, 3. իրանական նավթի վաճառքի վրա դրված բոլոր պատժամիջոցների չեղարկում, 4. միջուկային ոլորտում Իրանի նկատմամբ կիրառվող բոլոր պատժամիջոցների չեղարկում։ Արդեն հայտնի է, որ բանակցությունների երկրորդ փուլը կկայանա Իտալիայում», — նշել է Վարդանյանը։ Հավելենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղաին հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրն այն մասին, որ բանակցությունների հաջորդ փուլը կայանալու է Իտալիայում: Նրա խոսքով՝ կողմերը կրկին կբանակցեն Օմանում։Ավելին13:3015.04.25 -
ՀասարակականԱրդեն մի շաբաթ է` կրшկում են, վերջին անգամ՝ անցած գիշեր. սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչՉենք կարող հստակ իմանալ, թե կրակոցները կոնկրետ գյուղի ուղղությամբ են, թե՝ ոչ, բայց կրակոցներ իհարկե, լսվում են, ու պարբերաբար, ամեն գիշեր կրակում են գյուղի վրա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի նախկին գյուղապետ Զավեն Պապյանը: «Ցերեկները չեն կրակում, բայց գիշերները կրակում են: Վերջին անգամ անցած գիշեր են կրակել: Մի շաբաթից ավել է, որ ամեն գիշեր կրակում են»,-ասաց նախկին գյուղապետը: Հարցին, թե արդյոք այս գարնանացանի շրջանում բնակիչները չեն վախենում զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով՝ պատասխանեց. «Մենք արդեն սովոր ենք, վախենալու բան չկա էլ, բայց դե, որ երկար ժամանակ է չէին կրակում, ու հիմա կրակում են՝ բնականաբար կան անհանգստություններ»,-եզրափակեց Պապյանը: Մովսես գյուղի Մշակույթի տան աշխատակից Կարինե Ապերյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ բարեբախտաբար, կրակոցները բնակիչների ուղղությամբ չեն եղել. «Օդ են կրակում, բնակչության ու պոստերի վրա չեն կրակում, վերջին անգամ անցած գիշերը ժամը մեկին են կրակել», -ասաց նա:Ավելին13:1815.04.25