Լրահոս

2025-04-15
  • Հասարակական
    Պառավի ուլերը կերել են ամբողջ տարվա բերքը. գյուղացին անօգնական է ցրտի ու պետական անտարբերության դեմ
    Հայաստանում ծաղկած ծիրանենիները մրսել են ապրիլի կեսին: Օհանավանի այգիներում բերք չի մնացել:
    20:45
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Իրանը կոշտ է պատասխանում Թրամփի վերջնագրին. մեծ պատերազմն անխուսափելի՞ է դառնում
    Հայլուր 20։30 Իրանը կոշտ է պատասխանում Թրամփի վերջնագրին. մեծ պատերազմն անխուսափելի՞ է դառնում
    20:30
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երեք ամիս աշխատավարձ չենք ստացել․ եթե չնկարվեի ֆիլմերում՝ ինչո՞վ էի ապրելու․ Անահիտ Ղուկասյան
    Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի կոլեկտիվը 3 ամիս աշխատավարձ չի ստացել։ Նրանք այսօր հավաքվել են Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով բացատրություն, թե ինչու չեն ստանում աշխատավարձ։ Դերասանուհի Անահիտ Ղուկասյանն անդրադառնալով խնդրին ասաց. «Չեմ պատկերացնում՝ ինչ կարող է ունենալ ղեկավարությունը Հայաստանի միակ մանկական թատրոնի հետ, որն ապահովում է մեր երեխաների գեղագիտական դաստիարակությունը։ Չեմ հասկանում՝ ինչ կարող են ունենալ, որ երեք ամիս շարունակ մեզ աշխատավարձ չեն տալիս»։ Դերասանուհին նշեց, որ 60 տարվա ստաժ ունի և ստանում է 86 հազար դրամ։ «Չգիտեմ ՝ հավանաբար չունի քաղաքապետարանն այդ գումարը, կամ իրենց գրպանն ավելի մոտ է։ Եթե չնկարվեի ֆիլմերում՝ ինչո՞վ էի ապրելու։ Որևէ մեկն իրեն հարց տալի՞ս է։ Երբ որ ամեն ինչի գինը բարձրանում է, չե՞ն մտածում, որ դրա հետ աշխատավարձն էլ պետք է բարձրանա։ Ի՞նչ խղճով է քաղաքապետը երեք ամիս շարունակ գնում ման գալու»։
    20:15
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Chevrolet Volt»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է
    Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Էմին Ա․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
    20:00
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    23 oր տևած հացադուլը լուրջ ազդեցություն է թողել Ռուբեն Վարդանյանի առողջության վրա. փաստաբան
    «Հիմա` մարտի 12-ին հացադուլի ավարտից հետո Ռուբենի վիճակը կայուն է։ 23 oր տևած հացադուլը լուրջ ազդեցություն է թողել նրա առողջության վրա»,-այս մասին «Նովայա Գազետա» պարբերականին հատնել է Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։ «Նովայա Գազետա» պարբերականում Ազա Բաբայանի ծավալուն հոդվածն է հրապարակվել Բաքվում պահվող ամենահայտնի հայ գերու՝ Ռուբեն Վարդանյանի մասին, որի նկատմամբ «դատավարությունը» շարունակվում է, և այսօր հերթական նիստն է: Հոդվածում հրապարակված է նաև Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերի կարճ հարցազրույցը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև. -Ի՞նչ է հայտնի Ռուբե Վարդանյանի ներկայիս վիճակի մասին: Ինչպե՞ս է նա իրեն զգում: -Մարտի 12-ին հացադուլն ավարտելուց հետո Ռուբենի վիճակն այս պահին կայուն է: Ինչպես մանրամասն նկարագրված է իմ հայտարարության մեջ, նրա հացադուլը տևել է 23 օր և լուրջ ազդեցություն է ունեցել առողջության վրա: Նա կորցրել է ավելի քան 6 կգ, և նրա արյան ճնշումը վտանգավոր բարձր մակարդակի վրա է՝ 140/110, ինչը համապատասխանում է 2-րդ աստիճանի հիպերտոնիային: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) առանցքային դեր ուներ նրա բժշկական խնամքն ապահովելու գործում: Սակայն ԿԽՄԿ-ն Ադրբեջանից վտարելու նախագահ Ալիևի կարգադրությունը սպառնում է ինչպես բժշկական օգնության հետագա հասանելիությանը, այնպես էլ ընտանիքի հետ նրա կապի ապահովմանը: -Ինչպիսի՞ն են Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման հնարավորությունները: -Մենք շատ ակտիվորեն աշխատում ենք ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ քրիստոնյա քաղբանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ: Վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշումը գնալով մեծանում է: -Ինչո՞ւ է Արևմուտքն այդքան պասիվ հայ գերիների, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի իրավունքների պաշտպանության հարցում: -Չեմ կարծում, որ իրավիճակի նման բնութագրումը արդարացի է: Գուցե նախկինում այդպես էր, բայց վերջին ամիսներին կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել: Անցյալ տարվա հոկտեմբերին, նախընտրական քարոզարշավի ընթացքում, նախագահ Թրամփը հայտարարեց, որ Ալիևի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում են, և եթե ընտրվի, կպաշտպանի հալածված քրիստոնյաներին: Այդ ժամանակից ի վեր Թրամփի վարչակազմը հաստատում է այս դիրքորոշումը ինչպես հրապարակային, այնպես էլ մասնավոր դիվանագիտության միջոցով: Օրինակ, 2025 թ. մարտի 16-ին ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցն այդ մասին հրապարակային գրառում արեց: Նախագահ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշումից բացի, հարկ է նշել Եվրամիության և ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին նախաձեռնությունները: Մարտի 3-ին ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը կոչ արեց անհապաղ ազատ արձակել հայ գերիներին Ադրբեջանում, իսկ մարտի 12-ին Եվրամիությունը ներկայացրեց բանաձևի համատեղ առաջարկ՝ դատապարտելով հայ պատանդների դեմ ցուցադրական դատավարությունները: -Կարո՞ղ է Թրամփի վարչակազմը միջամտել Վարդանյանի գործին: -Թրամփի վարչակազմն արդեն հստակ հասկացրել է, որ քաղբանտարկյալների ազատ արձակումն իր համար առաջնահերթ խնդիր է: Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը կաջակցի խաղաղության համաձայնագրին, եթե գերիները չազատվեն մինչև դրա կնքումը կամ ստորագրման պահին: Վստահ եմ, որ Թրամփի վարչակազմը, այլ շահագրգիռ կողմերի հետ միասին, այս դիրքորոշումը հասանելի է դաձնում նախագահ Ալիևին: Եթե Ալիևը պատշաճ կերպով չարձագանքի, ակնկալում եմ, որ ուղղակի հետևանքներ կլինեն: Ալիևի փոխարեն ես շատ կանհանգստանայի, քանի որ Թրամփը դասական քաղաքական գործիչ չէ, ով սահմանափակվում է աստիճանական միջոցառումներով: Ինչպես արդեն տեսել ենք նրա երդմնակալությունից հետո, նա կարող է գնալ անսպասելի, անհամաչափ և նույնիսկ կոշտ քայլերի:
    19:50
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է ՀԱՄԱՍ-ի Շուջայյա գումարտակի հրամանատարին
    Իսրայելի պաշտպանության բանակը սպանել է ՀԱՄԱՍ շարժման Շուջայյա գումարտակի հրամանատարին։ Գազայի հատվածի հյուսիսում 2023 թվականի հոկտեմբերին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սա ՀԱՄԱՍ-ի հինգերորդ բարձրաստիճան հրամանատարի սպանությունն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը։ «Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը հարձակվել են Շուջայյա թաղամասի վրա՝ սպանելով ահաբեկիչ Մուհամմադ ալ-Աջլահին՝ Շուջայայի գումարտակի նախկին հրամանատար Հայթամ Խալիլի իրավահաջորդին, ով սպանվել էր անցյալ շաբաթ։ Ալ-Աջլահը դարձել է ՀԱՄԱՍ-ի Շուջայյա գումարտակի հինգերորդ հրամանատարը, որը զոհվել է պատերազմի սկզբից ի վեր, և երրորդը Գազայի հատվածում գործողությունների վերսկսումից հետո»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հարված հասցնելուց առաջ խաղաղ բնակչության համար ռիսկը նվազեցնելու միջոցներ են ձեռնարկվել։
    19:45
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Կրկեսը շուտով հեռանալու է, իսկ մնացողները կհայտնվեն կրկեսից ուշացած ծաղրածուների կարգավիճակում․ Հայկ Դեմոյան
    Նա սկսել է շատ լուրջ աշխատել անմեղսունակ ճանաչվելու ուղղությամբ: Դրա մասին է վկայում ձեր առաջնորդի շարժուձն ու անհոդաբաշխ մտքերը: Բոլոր կեղտոտ գործերն արդեն արված են, առաքելությունը մոտենում է տրամաբանական ավարտին: Հասցրե՞լ եք զգալ ձեզ ժամանակի ու իրավիճակի մեջ հայտնված պատանդի կարգավիճակում, թե՞ շարունակելու եք հույսեր փայփայել:
    19:30
    15.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գնդակահարության պատը, Չինգիզ խանի ոտքը և Փաշինյանի պարը. տարօրինակ շարժումներ՝ Ազգային ժողովում
    Երկրի թիվ մեկ քաղաքական շոուի ընտիր դրվագներն այս ռեպորտաժում են:
    19:25
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց
    Եղանակային գործոններով պայմանավորված՝ ապրիլի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում բազմաթիվ ահազանգեր են ստացվել ավտոճանապարհներին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Դիլիջան, Վանաձոր, Հրազդան քաղաքներում, Սառնակունք, Ծաղկաշեն, Անգեղակոթ, Լծեն, Աղվանի, Ազատան գյուղերում, Տաթև-Լծեն, Աղվանի-Տաթև, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի 163-րդ կիլոմետրին։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու՝ ցուցաբերել համապատասխան օգնություն։ Փրկարարներն ու ոստիկանները շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն՝ արգելափակումից դուրս բերելով տրանսպորտային միջոցներն ու անօգնական քաղաքացիներին։ Միևնույն ժամանակ հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին պարբերաբար իրականացվում են շրջայցեր, սահմանվում է հերթապահություն՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։
    19:15
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դպրոցի զինանոցում հայտնաբերվել է ոչ ուսումնական զենք-զինամթերք
    Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ապրիլի 11-ին Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոցի զինանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մեկ գնդացիր, հակատանկային երկու ական և հինգ հակագազ, որոնք դպրոցի հաշվեկշռում ամրագրված չէին որպես ուսումնական զենք կամ զինամթերք: Ապօրինի պահված զենք-զինամթերքի ձեռքբերման հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:00
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի պաշտոնակցի հետ քննարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հարցեր
    Ապրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել այդ ուղղությամբ Ֆրանսիայի, այդ թվում՝ նախարար Բարոյի կողմից ցուցաբերված հետաքրքրությունը:
    18:45
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Սարսափելի գիշերներ՝ սահմանին և մի սարսափելի ցերեկ՝ ԱԺ-ում. ինչի՞ց է պայթում Փաշինյանը
    Հայլուր 18։30 Սարսափելի գիշերներ՝ սահմանին և մի սարսափելի ցերեկ՝ ԱԺ-ում. ինչի՞ց է պայթում Փաշինյանը
    18:30
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայոց ցեղասպանությունը ոչ մի պետության կողմից ավելի պատշաճ չի ճանաչվել, քան հենց Թուրքիայի կողմից. Գևորգ Դանիելյան
    Հայոց ցեղասպանության հարցերում հարկ է լինել առավելագույնս ճշգրիտ և փաստարկված: Այս մասին իր էջում գրել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Գևորգ Դանիելյանը։ «Վերջերս աչքովս ընկավ Հայոց ցեղասպանության առնչությամբ 2020-21թթ. ԱԳ նախարար Արա Այվազյանի մի վերլուծական հոդված, որում հարգարժան հեղինակը փաստարկված վերլուծում է այդ ոճրագործության առնչությամբ հանրային վերաբերմունքի խթանները և ժամանակագրությունը, հստակ եզրակացնելով, որ Հայոց ցեղասպանության նկատմամբ հետաքրքրությունը չէր կարող թելադրված լինել իբր առավելապես արտաքին ազդեցությամբ: Միաժամանակ, հեղինակը, անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ այդ ոճրագործությունը չի պատժվել, արձանագրում է. «… ջարդերի կազմակերպիչներն այդուհանդերձ խուսափեցին պատասխանատվությունից և ազատ ճամփորդեցին Գերմանիա, Իտալիա և Կենտրոնական Ասիա, քանի որ գոյություն չունեին միջազգային օրենքներ, որոնց համաձայն նրանք կարող էին դատվել»: Ընդ որում, հեղինակը հղում է արել նաև հայտնի ցեղասպանագետ Վահագն Դադրյանի 1999 թվականի «Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական հիմնական տարրերը» աշխատության վրա: Եթե չլիներ հատկապես ներկա շրջափուլում այս խիստ կարևոր հարցի լուսաբանման հրատապ անհրաժեշտությունը, հատուկ չէի անդրադառնա, սակայն այս բնույթի դիտարկումները, ցավոք, եզակի չեն, ուստի մեկ անգամ ևս փորձեմ հակիրճ անդրադառնալ խնդրի մի քանի առանցքային իրավական ասպեկտների՝ — թուրքական իշխանության և իշխող «Իթթիհադ» երիտթուրքերի կուսակցության վերնախավի բոլոր պատասխանատուները դատապարտվել են հենց թուրքական դատական ատյանների կողմից՝ 1919-21թթ. (հակառակ պարագայում չէր բացառվում միջազգային դատավարությունը): Նրանք ազատ չեն ճամփորդել, այլ այդ պետություններում գտնվել են կեղծ փաստաթղթերով, օրինակ հեռակա մահապատժի դատապարտված Թալեաթը Գերմանիայում կրել է «Ալի Բեյ» անունով կեղծ անձնագիրը: Այդ պաշտոնյաները դատապարտվել են զանգվածաբար էթնիկ բնաջնջումներ պետական մակարդակով կազմակերպելու համար, ուրիշ բան, որ նախապես թույլ է տրվել, որ փախուստի դիմեն, այդ թվում՝ գերմանական իշխանությունների աջակցությամբ: Ի դեպ, դատավճիռների բնօրինակների մի մասը տեղ են գտել Վատիկանի կողմից հրատարակված ժողովածուներում, ինչը ժամանակին խիստ զայրացրել էր թուրքական իշխանություններին: Ի դեպ, բոլոր թուրք դատավորներին հետագայում՝ 30-ականներին գլխատել են, — այո, «ցեղասպանություն» եզրույթը իրավական ամրագրում չի ունեցել այդ շրջանում, սակայն դա բնավ չի նշանակում, թե չեն եղել այդպիսի ոճրագործությունների համար պատասխանատվություն սահմանող միջազգային իրավական պայմանագրեր: Դեռևս 1907թ. (հունիսի 15-ից մինչև հոկտեմբերի 5-ը) Հաագայի 2-րդ կոնֆերանսին վերանայվել է նախորդ կոնֆերանսում ընդունված 3 կոնվենցիա և ընդունվել է առնվազն 10 նոր կոնվենցիա, որոնք ընդգրկել են պատերազմի կանոններին և սովորույթներին, ինչպես նաև այդ համատեքստում մարդու իրավունքներին առնչվող միջազգային կանոնների լայն շրջանակ: Մասնավորապես, միջազգային իրավունքի այդ փաստաթղթերով երաշխավորվել է խաղաղ բնակչության իրավունքները, այդ թվում՝ անգամ վերապահվել է զինված դիմադրություն ցույց տալու իրավունքը: Ի դեպ, երջանկահիշատակ ցեղասպանագետ Վահագն Դադրյանը իր վերը նշված աշխատությունում հանգամանորեն անդրադարձել է և այդ միջազգային պայմանագրերին և թուրքական դատավարություններին: Հ.Գ. Հայոց ցեղասպանությունը ոչ մի պետության կողմից ավելի պատշաճ չի ճանաչվել, քան հենց Թուրքիայի կողմից, քանզի միայն այս երկրի դատական ատյաններն են արձանագրել այդ փաստերը, այլ է խնդիրը, որ ներկայիս իշխանությունները փորձում են անտեսել իրենց իսկ դատական ատյանների օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտերը ….», — գրել է նա։
    18:19
    15.04.25
    Ավելին
  • Միջազգային
    Աննախադեպ հարձակում՝ Կուրսկի մարզի վրա. Զելենսկին 15-րդ անգամ երկարաձգում է ռազմական դրությունը
    Այս գիշեր ուկրաինական գրոհային դրոնները հասել են մինչև Մոսկվա: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանի օդում գիշերը խոցվել է ուկրաինական 115 անօդաչու, որից 109-ը՝ միայն Կուրսկում: Մոտ տասնյակ մարդ է տուժել Կուրսկում գիշերային հարձակումներից: 1 զոհ կա:
    18:15
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ես դժգոհ եմ կառավարության որակից․ Փաշինյանը կոչ արեց գնալ մարզեր, տեսնել՝ ինչ վիճակում են դպրոցները
    Ես դժգոհ եմ կառավարության որակից, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եկեք ծուռը նստենք, ուղիղ խոսենք, մի երկրում, որտեղ բնակավայրերի մի զգալի տոկոսում մանկապարտեզ չկա, դպրոցն էլ կիսաավեր վիճակում է, որտե՞ղ պետք է լիներ կառավարման լավ համակարգ, մենք սա հասկանո՞ւմ ենք, թե՞ չենք հասկանում»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով՝ մի երկրում, որտեղ բուհական համակարգի գործունեության մի զգալի հատվածը եղել է դիպլոմ վաճառելը, որտեղի՞ց պետք է լիներ կառավարման լավ որակ։ Վարչապետը կոչ արեց գնալ մարզեր, տեսնել, թե ինչ վիճակում են դպրոցները։ «Տեսեք, թե 30 տարի ինչ պայմաններում են մեր երեխեքը գնացել դասի, ահա և ձեզ պատասխանը»,- նշեց նա։ Նա հայտարարեց, թե ինքն այնպիսի վարչապետ է, ինչպես ՀՀ միջին վիճակագրական վարորդը․«Որովհետև չեմ կարող ես այլ կերպ լինել, և հակառակը։ Մենք պետք է այս կապերը հասկանանք, սա մի օրգանիզմ է, մենք մի ժողովուրդ ենք»։
    18:05
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Չինարի գյուղում 55-ամյա և 49-ամյա ամուսինները տանը հանկարծամահ են եղել
    Ապրիլի 14-ին՝ ժամը 9.47-ին, ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Այգեձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Չինարի գյուղի 55-ամյա և 49-ամյա բնակիչ ամուսինները տանը հանկարծամահ են եղել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: «Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Նախնական տվյալներով՝ ամուսնինները մահացել են խոհանոցում եղած մարինացված վարունգի թթվից: Արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասված է հաղորդագրությունում։
    18:00
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ովքեր մերժում են ուրացումը, կոչ եմ անում միանալ ջահերով երթին․ Քրիստինե Վարդանյան
    «Սա 1915թ․ Արևմտյան Հայաստանում ցեղասպանության ենթարկված, անապատում հայտնված հայ ժողովրդի զավակ է, կինը՝ իր զավակի հետ։ Իսկ սա 2023թ․ Արցախում էթնիկ զտման ենթարկված հայ կնոջ պատկեր է, իր երեխան կրծքին։ Ցեղապսանությունից 100 տարի անց մենք կրկնեցինք Ցեղասպանության պատկերը՝ երկու հայկական պետութուն ունենալու պարագայում։ Սա այն պատճառով էր, որովհետև թշնամին «դարձավ» «կիրթ ու կառուցողական»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ցուցադրելով լուսանկարներ։ Նա կոչ արեց բոլոր նրանց, ովքեր մերժում են Հայաստանի իշխանության ուրացման քաղաքականությունը, ապրիլի 23-ին, ժամը 19։15 Հանրապետության հրապարակում միանալ ջահերով երթին։
    17:54
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը․ Փաշինյան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պաշտոնական Բաքվի այն պնդմանը, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում վարչապետը նշեց, որ այս հարցադրման նկատմամբ ճիշտ դիրքավորվելու համար, նախ պետք է փորձել ելնել այն կանխավարկածից, որ այս հարցն Ադրբեջանն առաջ է քաշում որպես անկեղծ մտահոգություն, և ոչ թե որպես խաղաղության համաձայնագիրը չստորագրելու պատրվակ, ինչպես մտածում են մի շարք փորձագետներ։ «Մենք ինքներս էլ անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, քաղաքական և իրավական բովանդակությունը։ Եվ, հետևաբար, պիտի արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստի պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, այսինքն՝ Սահմանադրական դատարանն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել, թե ինչ է պարունակում և ինչ չի պարունակում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր Սահմանադրական դատարանը 2024 թվականի սեպտեմբերին քննության է առել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգը և արձանագրել, որ կանոնակարգը, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանազատման բազային սկզբունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Սա նշանակում է, որ մեր Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի այն սկզբունքը, համաձայն որի անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, իսկ անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ, և ինչի հիման վրա կողմերը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնել են կարգավորել հարաբերությունները, լիարժեք համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։ Եվ, հետևաբար, Հայաստանի Սահմանադրությունը մեկնաբանելու իրավասություն ունեցող մարմինն անբեկանելի որոշմամբ սահմանել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրի ուղղված տարածքային պահանջներ չկան։ Սա բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող և բեկանման ոչ ենթակա որոշում է»,- շեշտեց վարչապետը։ Միաժամանակ նա հիշեցրեց, որ թեև Հայաստանը Ադրբեջանին տարածքային պահանջներ չունի, Երևանը նկատել է, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան ձևակերպումներ, որոնք կարող են ընկալվել որպես պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն Հայաստանը հարցը պաշտոնապես չի բարձրացնում։ «Բայց մյուս կողմից, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, մենք ինքներս Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության մեջ տեսնում ենք տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը՝ արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն և պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել՝ այն ըմբռնմամբ, որ երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչում են խորհրդային հանրապետությունների տարածքով, ինչպես նշված է Ալմա-Աթայի հռչակագրում։ Ահա, ուրեմն, եթե ընդունենք, որ մեր Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի դիրքորոշումը ոչ թե պատրվակ է, այլ անկեղծ մտահոգություն, այդ մտահոգությունը փարատելու ամենաարդյունավետ միջոցը ոչ թե համաձայնագիրը չստորագրելն է, այլ ստորագրելը։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր օրենսդրությամբ կառավարությունը պարտավոր է խաղաղության համաձայնագրի տեքստն ուղարկել ՀՀ Սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը մեր Սահմանադրության հետ ստուգելու համար։ Չնայած փորձագետները 2024 թ․ ՍԴ որոշումից հետո նման հավանականությունը մեծ չեն համարում, բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը, այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կունենա կոնկրետ իրավիճակ և անհրաժեշտություն՝ կատարելու ընտրություն՝ խաղաղության և հակամարտության միջև։ Բայց եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այդ պարագայում համաձայնագիրն Ազգային ժողովում վավերացնելու ոչ մի խոչընդոտ չի լինի, և խորհրդարանում այն վավերացնելուց հետո կգործի ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որտեղ ասվում է՝ «Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը»: Սա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում վավերացվելուց հետո կստանա բարձրագույն իրավաբանական ուժ և, հետևաբար, խաղաղության համաձայնագրի հարցում իր ընթացիկ դիրքորոշմամբ Ադրբեջանը խոչընդոտում է իր իսկ կողմից առաջ քաշած խնդիրների հանգուցալուծմանը, և սա է, որ շատ փորձագետների հիմք է տալիս ասել, որ Ադրբեջանը պարզապես մտացածին պատրվակներով ձգձգում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը»,- նշեց Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, որ ցանկացած մեկնաբանության դեպքում Ադրբեջանի բարձրացրած հարցերի հասցեագրման ճանապարհը ոչ թե խաղաղության համաձայնագրի չստորագրումն է, այլ ստորագրումը։ «Ու, քանի որ նմանատիպ հարցադրումներ մենք նույնպես ունենք, նույնը վերաբերելի է նաև Հայաստանի Հանրապետությանը»,- եզրափակեց Փաշինյանը։
    17:45
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    10 վիրավոր․ անցած 1 օրվա ընթացքում արձանագրվել է տրանսպորտային 9 պատահար
    Բացահայտվել է 57 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 62 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10-ական դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ֆիզիկական ներգործության, 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, 3-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, հոգեկան ներգործության: Բացահայտվել են նաև անձնական ունեցվածքի գողության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, փաստաթղթի կեղծիքի, սառը զենքի հայտնաբերման, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և այլ դեպքեր: Հայտնաբերվել է 24 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ ՃՏՊ վիճակագրություն Անցած մեկ օրում գրանցված 9 ավտովթարի հետևանքով` 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
    17:30
    15.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ. Փաշինյանը վերահաստատեց
    Ի հեճուկս բոլոր դժվարությունների՝ չենք շեղվելու խաղաղության օրակարգից, այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ակնհայտ է, որ որոշ ուժեր պատերազմի ամենօրյա քարոզչություն են իրականացնում, դա կյանքի կոչելուն ուղղված կոնկրետ գործողությունների դիմում»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ԶՈւ կողմից վերջին օրերին հրադադարի ռեժիմի խախտումները կրում են չթիրախավորված բնույթ, չնայած, Խնածախ գյուղում թիրախավորման երկու կոնկրետ դեպք է արձանագրվել։ «Չթիրախավորված կրակոցները լսվել են Հայաստանի մի քանի բնակավայրերում, նշյալ կրակոցները կա՛մ Ադրբեջանի ԶՈւ-ում անկարգապահության հետևանք են, կա՛մ նշված բնակավայրերի բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ ունեն։ Հայաստանն Ադրբեջանին կոչ է անում հետաքննել նշված դեպքերն ու ձեռնարկել դրանք դադարեցնելուն ուղղված միջոցառումներ»,- ասաց նա։ Փաշինյանը վերահաստատեց՝ Հայաստանի բանակին տվել է հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ։ «Հայաստանը պատրաստ է քննել մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկությունները»,- ասաց նա։
    17:25
    15.04.25
    Ավելին