Լրահոս
2025-04-17
-
ՔաղաքականԱրդյոք Փաշինյանը հատ առ հատիկ գույքը վերադարձնելու է. ՍԴ որոշումը մեկնաբանում է նախարարը. News.amԵկեք հասարակությանը տարընկալումների առիթ չտանք. ՍԴ-ն նշել է, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը սահմանադրությանը համապատասխանող է ամբողջությամբ և երկու դեպք է նշել, որոնց պարագայում սահմանադրական է որոշակի կոնկրետ մեկնաբանությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով երեկվա ՍԴ որոշմանը: «Առաջինը պաշտոնատար անձանց դեպքն է, երբ ուսումնասիրվողը պաշտոնատար անձն է, այդ դեպքում սահմանադրական է այնքանով, որ պաշտոնատար անձի պաշտոն զբաղեցնելուց հետո ձեռք բերված գույքը ենթակա լինի բռնագանձման։ Մյուս դեպքը վերաբերում է ոչ պաշտոնատար անձանց, և այս պարագայում սահմանադրական է օրենքը այն մեկնաբանությամբ, որ ձեռք բերված գույքը կապվի որոշակի հանցավոր գործունեության հետ։ Այսինքն հակասահմանադրականության վերաբերյալ եզրահանգում ՍԴ-ի որոշման մեջ այնքանով, որքանով, որ այդ որոշումը հրապարակված է, իսկ հրապարակված է միայն եզրափակիչ մասը, չկա։ Կարծում եմ, որ ավելի մանրամասն մեկնաբանությունների համար մենք պետք է սպասենք ամբողջական տեքստին, որպես որ տեսնենք և ծանոթանանք ՍԴ մեկնաբանություններին և հետո նոր անենք մեր եզրափակումները»,- ասաց նախարարը: Հարցին՝ հնարավո՞ր է՝ որոշ գործեր վերանայվեն՝ հաշվի առնելով, որ գույքերի բռնագանձման հայցեր են ներկայացվել որոնք վերաբերում են ոչ պաշտոնյաների, Գալյանը պատասխանեց. «ՍԴ որոշման եզրափակիչ մասից չի բխում, որ ոչ պաշտոնատար անձանց հետ կապված ուսումնասիրություններ չեն կարող իրականացվել: Հակառակը, բխում է, որ կարող են իրականացվել, բայց այդ գույքերի ձեռքբերումը որևէ առնչություն պետք է ունենա հանցավորության հետ։ Սա ասում եմ միայն եզրափակիչ մասին ծանոթ լինելու համատեքստում, այսինքն ավել մեկնաբանություն անել չեմ կարող։ Ինչ վերաբերում է հարցին, թե կարող են փոփոխվել որոշակի հայցեր, վաղ է դեռ այս առումով մեկնաբանություններ անել, մենք պետք է ծանոթանանք մեկնաբանություններին, հետո դատախազությունը իհարկե կորոշի այդ մեկնաբանությունների համատեքստում որոշակի հայցեր փոփոխման ենթակա են, թե ոչ»: Ինչ վերաբերում է հարցին, թե ապօրինի գույքի բռնագանձման գործերի քանի տոկոսն է վերաբերում 1991 թվականից պաշտոն ստանձնած, բայց այս պահին պաշտոն չունեցող անձանց, արդարադատության նախարարն արձագանքեց. «Նման վիճակագրություն չունենք: Իրականում օրենքը հստակ սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում կարող է նախաձեռնվել վարույթ: Այդ հիմքերի շարքում մեծ մասը քրեական գործերն են և անձի կարգավիճակը որպես մեղադրյալ։ Ուրեմն, գործերի մեծ մասը այն գործերն են, որոնք նախաձեռնվել են քրեական գործերի հիման վրա»: Անդրադառնալով ընդդիմադիրների հայտարարություններին, թե կան գործեր, որ ինչպես «հատիկ-հատիկ հետ են բերել», հիմա «հատիկ-հատիկ» պետք է վերադարձնել, Գալյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ ՍԴ որոշումը նման հիմք կարող է հանդիսանալ և չեմ հասկանում նման մեկնաբանություններ անողներին և նրանց մոտիվը: Իրականում մոտիվը հասկանում եմ, բայց առնվազն մասնագիտական տեսանկյունից անընդունելի է նման մեկնաբանությունը, որովհետև ՍԴ որոշման հրապարակված մասը նման եզրահանգման որևէ հիմք չի տալիս»:Ավելին16:2217.04.25 -
ԻրավականՁերբակալվել է «Տելեգրամով» թմրամիջոցներ վաճառող անձՔրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին ապրիլի 11-ին: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Ժամը 22.10-ին Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում, իր բնակության հասցեի մոտ, իրավապահները ձերբակալեցին «Տելեգրամ» սոցիալական հարթակում գրանցված էջերի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեջ կասկածվող 30-ամյա տղամարդու: Այդ պահին նրա հետ էր նաև 26-ամյա երիտասարդ, որը դիմեց փախուստի, ինչը, սակայն, կարճ տևեց: Երկուսն էլ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: 30-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփի մեջ կար զիպ փականով տոպրակ` լցված կոկաին տեսակի թմրամիջոցի նմանվող, 10 գրամից ավելի փոշենման զանգվածով: 26-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց ապակե կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով: Կազմված փաստաթղթերն ու ձերբակալվածները ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժին: Հանգամանքները պարզվում են:Ավելին16:1517.04.25 -
ՔաղաքականՂարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար կլինի. ՓաշինյանՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար կլինի, որովհետև դա եղել և լինելու է գործիք արտաքին որոշ դերակատարների ձեռքին՝ Հայաստանի պետականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Այս մասին Փաշինյանը հայտարարել է ԱԺ-ում ունեցած ելույթում։ Վարչապետն ասել է, որ Ղարաբաղի հարցը արտաքին որոշ դերակատարներ միշտ օգտագործել են Հայաստանի պետականությունն ու անկախությունը թույլ չտալու համար։ «Կառավարող մեծամասնությունը, անձամբ ես ասում ենք, որ ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետև այն եղել և լինելու է գործիք Հայաստանի պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար։ Մենք սա, ցավոք, շատ ուշ ենք հասկացել, իսկ ընդդիմությունը, ըստ էության, ասում է, որ Հայաստանի պետականությունը մի նպատակ և իմաստ է ունեցել և ունի՝ ղարաբաղյան շարժում, Ղարաբաղի հարց, ուրեմն ղարաբաղյան շարժումը պետք է շարունակել՝ անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կունենա»,-եզրափակեց Փաշինյանը։Ավելին16:0517.04.25 -
ԻրավականՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը․ մանրամասներԱպրիլի 15-ին՝ ժամը 19-ին մոտ, պարեկներին մոտեցած քաղաքացիները հայտնել են, որ Նուբարաշենից Խարբերդ տանող ճանապարհին կից ձորակում նկատել են տղամարդու դի: Մեկնած իրավապահները պարզել են, որ մահացածն Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ 68-ամյա Խաչատուր Մանուկյանն է: Նա ապրիլի 12-ից որպես անհետ կորած որոնվում էր Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի կողմից: Հայտնում են ՆԳՆ-ից: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին:Ավելին16:0017.04.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։Ավելին15:4517.04.25 -
ՄիջազգայինՌուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները Մոսկվայում կքննարկեն իրադրությունը Հարավային ԿովկասումՌուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Աբբաս Արաղչին ապրիլի 17-18-ը Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում, Կասպից ծովում և Սիրիայում։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Հանդիպման ընթացքում կքննարկվեն արդի միջազգային եւ տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագրի, գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի, Սիրիայում, Անդրկովկասում և Կասպից ծովում իրադրության շուրջ»,- նշել է Զախարովան և ավելացրել, որ կշոշափվեն նաև ՄԱԿ-ում, ՇՀԿ-ում, ԲՐԻԿՍ-ում և այլ միջազգային հարթակներում գործողությունների համակարգման և ամրապնդման գործնական ուղղությունները:Ավելին15:4117.04.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Ցավ ու ծիծաղ խառնել է Փաշինյանի պարը. կանացի շարժումներ՝ ճգնաժամի պահինՀայլուր 15։30 Ցավ ու ծիծաղ խառնել է Փաշինյանի պարը. կանացի շարժումներ՝ ճգնաժամի պահինԱվելին15:3017.04.25 -
ԻրավականՏեսչական մարմնի պաշտոնյան կաշառքի դիմաց փոխել է Դեբեդ գետից վերցված ջրի նմուշներըԼոռու մարզում գտնվող՝ պղնձի հանքանյութի արդյունահանմամբ զբաղվող ընկերության տնօրենը, տեղեկանալով, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակցի կողմից Դեբեդ գետից վերցված ջրի նմուշների հետազոտության արդյունքները խնդիրներ են առաջացնելու ընկերության համար, կազմակերպել է իր աշխատակցի կողմից տեսչական մարմնի գլխավոր տեսուչին կաշառք տալու գործընթացը: Մասնավորապես՝ աշխատակցին հանձնարարել է պայմանավորվածություն ձեռք բերել տեսուչի հետ՝ վերցված նմուշները կաշառքի դիմաց փոխելու վերաբերյալ: Ըստ այդմ, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, աշխատակիցը տեսուչին որպես կաշառք տվել է գումար և բենզինի կտրոններ: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն: Այնուհետև տեսչական մարմնի պաշտոնյան, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով նշված ընկերության օգտին կաշառքի դիմաց ապօրինի գործողություն կատարելու համար, թափել է Դեբեդ գետի տարբեր հատվածներից նախօրոք վերցված նմուշները և դրա փոխարեն ընկերության աշխատակցի մատնանշված վայրից վերցրել նոր նմուշներ: Փոխարինված նմուշների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Դեբեդ գետի ջրի որակը համապատասխանում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված 3-րդ (միջակ դասին), որն ունի ոռոգման նպատակով օգտագործման նշանակություն: «Կաշառք տալու գործընթացը կազմակերպելու համար ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ընկերության աշխատակցին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք տալու համար, իսկ տեսչական մարմնի գլխավոր տեսուչին կաշառք ստանալու համար մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին15:2517.04.25 -
ՔաղաքականՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունները և համագործակցության հեռանկարներըԱպրիլի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի ղեկավար Ջեֆրի վան Լևենի հետ: Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, իսկ Ջ. վան Լևենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և կարևորել պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին:Ավելին15:1917.04.25 -
ՔաղաքականԿԳՄՍՆ-ն Պոլիտեխնիկից գույք է վերցնում․ ArmLurԱյսօր կայանալու է ՀՀ կառավարության հերթական նիստը։Ավելին15:1517.04.25 -
ՔաղաքականԸնդդիմության կողմից Կառավարության 7 տարիների աշխատանքի քննարդատությունը ցավագին է ընդունվում, որն արտահայտվում է ջղաձգումներով․ ՕհանյանԽորհրդանշական է, որ ընդդիմության կողմից Կառավարության 7 տարիների աշխատանքի քննարդատությունն այսքան ցավագին է ընդունվում, որն արտահայտվում է ջղաձգումներով։ ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: «Ներքին և արտաքին սպառնալիքները, ոչ բավարար անվտանգությունը, սահմանին հակառակորդի սանձարձակությունը, ապագայի հանդեպ տագնապը խոսում են այն մասին, որ կառավարության գործունեության վերլուծությունը պետք է ներկայացնենք առաջին հերթին անվտանգության տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պատերազմ չի լինելու։ Սակայն իրականության և նրա խոստումների հակասականությունը այլ բան է ենթադրում։ Այն թեզը, թե խաղաղությունն է անվտանգության երաշխիքը, անընդունելի է։ Նույն խաղաղության օրակարգի բանակցությունների ընթացքում շատանում են Բաքվի պահանջները․․․ Ոչնչացնում ենք Արցախի անձնագիրը՝ վտանգի տակ դնելով ՀՀ անձնագիրը: Մենք անվտանգային և հոգեբանական ճգնաժամում ենք»,- նշեց նա:Ավելին15:0417.04.25 -
ԻրավականՄերձավանի գործով քրեական վարույթը ծածկադմփոց անել հնարավոր չի լինելու. հայտարարությունՓաստաբաններ Էրիկ Ալեքսանյանը և Ալեքսանդր Կոչուբաևը հայտարարություն են տարածել՝ Մերձավանի սպանության գործով. «Ի սկզբանե նշեմ, որ սույն քրեական վարույթը ծածկադմփոց անել հնարավոր չի լինելու։ Իմ պաշտպանյալ Արմեն Ղազարյանը որին ի թիվս այլնի մեղսագրվում է Մերձավանում ամսիներ առաջ տեղի ուեցած սպանության մեղադրանքը՝ ԱՆՄԵՂ է, որի վերաբերյալ պաշտպանության կողմը ունի անհերքելի ապացույց, որը կներկայացվի առաջիկա ժամանակահատվածում։ Հարկ է նկատել, որ սույն քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց հետևությունների մասը նախաքննության գաղտնիությունից ելնելով պաշտպանության կողմը չի հրապարակում, սակայն դրանց բովանդակային ուսումնասիրությունը վկայում է նրա մասին, որ վարույթն իրականացնող մարմնի համար դեռևս անորոշ է թե քանի տեսակի և տրամաչափի հրազեն է գործադրվել դեպքի վայրում, և ինչպիսի տեսակի և տրամաչափի հրազենի գործադրմամբ է մեկ անձի պատճառվել մարմնական վնասվածք, և մեկ անձ զրկվել կյանքից։ Սակայն մոտ ժամանակներս մեկ այլ փորձաքննության շրջանակներում կստանանք նաև այդ հարցի պատասխանը, որը որոշիչ է լինելու բոլոր մեղադրյալների գործողություններին տված քրեաիրավական գնահատականի հարցում։ Ավելին՝ ելնելով գործի լրիվությունից և օբյեկտիվությունբից, պաշտպանության կողմը թվով 12 միջնորդություններ է ներկայացրել վարույթն իրականցնող քննիչին, ինչպես իմ այլնպես էլ մյուս բոլոր մեղադրյալների մասով անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ կատարելու վերաբերյալ, որոնց մի մասը՝ որը վերաբերվում է բացառապես իմ պաշտպանյալ Արմեն Ղազարյանին՝ բավարարել է, իսկ մյուս մասը՝ որը վերաբերվում է մնացյալ մյուս մեղադրյալների միջև հատկապես առերեսումներ կատարելու և այդ կերպ նրանց ցուցմունքներում առկա էական հակասությունները վերացնելու վերաբերյալ՝ մերժվել է, որը պաշտպանության կողմը գնահատում է ոչ այլ կերպ, քան քննության հրաժարումը՝ պարզել գործի իրական հանգամանքները, այլ կերպ ասած՝ քննությունը այս ձևով կարծես թե հրաժարվում է պարզել իրական սպանողին։ Սույն վարույթն այս փուլով չի ավարտվելու, վարույթը միանգամայն փոխանցվելու է Դատարան, և այդ ժամանակ բոլորի խաչաձև հարցաքննությունը անխուսափելի է։ Արմեն Ղազարյանն ապօրինի է հետապնդվում, հատկապես՝ սպանության մեղադրանքով, և բնականաբար անօրինական է գտնվում անազատության մեջ, որի հաստատման համար պաշտպանության կողմը չի խնայելու որևէ ջանք, և կատարելու է հնարավորինս որպիսի տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզվեն։ Հ․Գ․ Ինչպես ասել է Վոլտերը՝ «Ավելի լավ է ռիսկի դիմել՝ փրկելու մեկ մեղավորի, քան դատապարտել մի անմեղի»։Ավելին15:0017.04.25 -
ՔաղաքականԿա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է․ Բագրատ ՄիկոյանՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ ամբիոնից, ի պատասխան Հայոց ցեղասպանության ուրացման մասին մեղադրանքներին, նշել է, թե նախկին իշխանությունները ևս պատմաբանների հանձնաժողով ստեղծելու հավանություն են տվել։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ նշում է․ «Երկրորդ Նախագահը կառավարական հանձնաժով ստեղծելու համաձայնություն էր տվել, որը կրկին պետք է ուսումնասիրեր Ցեղասպանության լինել-չլինելը»։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին Yerevan.Today-ը խնդրեց նշել, թե երբ է Ռոբերտ Քոչարյանը համաձայնություն տվել Ցեղասպանության լինել-չլինելը ուսումնասիրելու՝ կառավարական հանձնաժողովի ստեղծմանը, որովհետև համացանցում նման տեղեկատվություն հասանելի չէ։ Բագրատ Միկոյանը պատասխանեց․ «Թե՛ Էրդողանի՝ 2005 թվականի նամակը, որով նա առաջարկում էր ստեղծել պատմաբանների հանձնաժողով և թե՛ նախագահ Քոչարյանի պատասխանը, որում այդ առաջարկը մերժվում էր, բաց մատչելիությամբ հասանելի են համացանցում։ Այդ պատասխանը նման կերպ ներկայացնելու համար կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում /բնորոշումը իր շեֆինն է/ և տեքստերի ընկալումը նրան հասու չէ, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է, կամ էլ ոգևորված է իր շեֆի գրկած՝ Էրդողանի գրքից»։Ավելին14:4917.04.25 -
ՀասարակականՍուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումըԱպրիլի 17-ին` Ավագ Հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով առավոտյան Մայր Տաճարում կատարվեց Ապաշխարողաց կարգ, այնուհետև՝ Միջօրեի ժամերգություն, հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից: Ժամերգության ավարտին Միածնաէջ Տաճարում ձեռամբ Մայր Աթոռի փոխլուսարարապետ Հոգեշնորհ Տ․ Դավիթ աբեղա Օհանյանի մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Վերջին ընթրիքի ժամանակ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կողմից Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատման: Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցվեց նաև Սուրբ Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդության մասին» ճառը:Ավելին14:4517.04.25 -
ՄիջազգայինՖրանսիան 5 տարվա ընթացքում առաջին անգամ առաջ է անցել Գերմանիայից ապաստանի տրամադրման խնդրագրերի քանակովՖրանսիան փետրվարին առաջ է անցել Գերմանիայից ապաստանի տրամադրման խնդրագրերի քանակով՝ Գերմանիայի միգրացիոն քաղաքականության խստացման ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Եվրոպայի վիճակագրական գործակալության՝ «Եվրոստատ»-ի տվյալները։ Այսպես, փետրվարին Ֆրանսիան գրանցել է 13 065 ապաստանի խնդրագիր՝ առաջ անցնելով Իսպանիայից (12 975 հազար) և Գերմանիայից (12 775)։ «Եվրոստատ»-ի հաշվետվությունից հետևում է, որ ամենաքիչ դիմումները գրանցել են Լիխտենշտայնում (5), Չեռնոգորիայում (10) և Հունգարիայում (10): Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան այդ ցանկը գլխավորել է հինգ տարվա ընթացքում առաջին անգամ։ Ընդ որում, միգրանտների թիվը, որոնք ցանկանում են պաշտոնական կարգավիճակ ստանալ Ֆրանսիայի տարածքում, վերջին ամիսներին կայուն է մնացել և տատանվում է հազարի սահմաններում։ Գերմանիայում խնդրագրերի թիվն, ընդհակառակը, կտրուկ նվազել է. այս տարվա հունվարին այդ թիվը կազմել էր 16 600։ Հունվարի 29-ին Գերմանիայի կառավարությունն ընդունել է Քրիստոնեադեմոկրատական միություն և Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) խմբակցության բանաձևը միգրացիոն քաղաքականության խստացման մասին, որին հավանություն է տվել «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը։ Փաստաթուղթը հանձնարարական բնույթ է կրում։ Գերմանիայում միգրացիոն օրենսդրության խստացման անհրաժեշտության շուրջ քննարկումները նոր ուժով են բորբոքվել այն բանից հետո, երբ հունվարի 22-ին Աշաֆենբուրգ քաղաքում 28-ամյա աֆղանստանցին զբոսայգում դանակով հարձակում գործեց անցորդների վրա՝ սպանելով 41-ամյա տղամարդու և 2-ամյա երեխայի: Իսկ փետրվարի 13-ին Աֆղանստանից միգրանտը Մյունխենում վրաերթի էր ենթարկել մի խումբ մարդկանց՝ վիրավորելով առնվազն 37 հոգու, որոնցից երկուսը՝ երկու տարեկան աղջիկը և նրա մայրը, մահացել են ստացած վնասվածքներից:Ավելին14:3017.04.25 -
ՔաղաքականԻ՞նչ է լինում, երբ Ադրբեջանի հետ մենակ է մնում Միրզոյանը«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են, որովհետև այլընտրանք չկա»,- հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցություններին: Միրզոյանի կարծիքով՝ եթե կա խաղաղության օրակարգ, բանակցություններին այլընտրանք չի կարող լինել: Բայց Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը այլ պատկերացում ունի խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ, չի ուզում քննարկել այդ հարցը, քանի դեռ Հայաստանը մի քանի պահանջներ չի կատարել: Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Թուրքիայի միջնորդությունը կարող է օգտակար լինել հայ-ադրբեջաական հարաբերությունների կարգավորման համար, բայց ըստ էության բացառել է, թե Թուրքիան կարող է ուղղակի միջնորդ լինել, որովհետև երկկողմ բանակցություններն են, ըստ Միրզոյանի, արդյունավետ եղել բանակցային պատմության ընթացքում:Ավելին14:2517.04.25 -
ՔաղաքականԷս ուրացումը, դավադիր ատելությունը, կորուստները, աղետը, սա է ձեր ամփոփումը և ոչ թե այն, ինչ թվերի տեսքով փորձում էիք ներկայացնել․ Աննա Գրիգորյան«Եթե էդքան բյուջեն լցրել եք ու ամեն ինչ իդեալական է, էդ դեպքում գլխով-ոտքով քաղաքացու գրպանը մտնելը և մինչև վերջին կոպեկը քերելը ինչ նպատակ է հետապնդում»,- Աժ-ում իր ելույթի ժամանակ հարցադրում կատարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով գնաճին, հարկերի բարձրացմանն ու կոռուպցիային։ «Ասում եք՝ տգետ ենք, բայց նաև պարգևավճարներ եք ստանում, էդ ո՞ր աշխատանքի համար եք ստանում․․․200 քկմ տարածք ունենք օկուպացված, էդ նույն պատվախնդրությամբ դրա մասին խոսեք։ Նիկոլ Փաշինյանի 7-ամյա կառավարումն էս ամեն ինչով չի հիշվելու, հիշվելու է, որ Արցախ ենք կորցրել, Դադիվանք, Գանձասար, Ամարաս, սրանք են արժեքները և ոչ թե հատիկ առ հատիկ Ռենջ ռովերներն ու գարաժները, սրանք արժեքներ են որ մենք կորցրել ենք։ Հիշվելու է նրանով, որ մարդիկ իրար ատում են այսօր ՀՀ-ում, արցախցիների նկատմամբ համատարած ատելության քարոզ կա, էս ուրացումը, դավադիր ատելությունը, կորուստները, աղետը, սա է ձեր ամփոփումը և ոչ թե այն, ինչ թվերի տեսքով փորձում էիք ներկայացնել»,- ասաց նա։Ավելին14:1517.04.25 -
ՀասարակականԵրևանում «Nissan»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ՆԳՆ գլխավոր մուտքի մոտԱյսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Նալբանդյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարն ու հետիոտնի համար նախատեսված վայրով, և հայտնվել ՀՀ ներքին գործերի նախարարության վարչական շենքի գլխավսր մուտքի մոտ տեղադրված «Իրավակարգի զինվորին» հուշաքարի մոտ` կանաչ գազոնում, բախվելով նաև երեկ` ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանի օրվա առթիվ ՀՀ ՆԳՆ նախարար Արփինե Սագսյանի կողմից տեղադրված ծաղկեպսակին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:Ավելին14:0017.04.25 -
ՀասարակականՈրքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստանում մարտինՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2025 թվականի մարտ ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: 2025 թվականի մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ. նախորդ տարի նույն ժամանակահատվածում մեր երկիր է այցելել 152,865-ի մարդ։ Դիտարկվող ժամանակահատվածում դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (37%), Վրաստանից (15%) և Իրանից (9%):Ավելին13:4517.04.25 -
ՏարածաշրջանԻրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է ՄոսկվաԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա, որտեղ նախատեսված են նրա բանակցությունները ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Հիշեցնենք՝ ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ իր այցի հիմնական նպատակն Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի գրավոր ուղերձի փոխանցումն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:Ավելին13:3517.04.25