Լրահոս

2025-04-17
  • Img default alt hy
    Իրավական
    Վերականգնվել է Հովտաշատ համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն դրամի վնասը
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի նախկին ղեկավարը 2013-2016թթ. ընթացքում ձևական աճուրդների միջոցով, չարաշահելով իր լիազորությունները, վաճառել է հողակտորներ, որոնք հետագայում ձևակերպվել են որդու անվամբ: Հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից: Նախաքննության ընթացքում իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ համայնքի ղեկավարի կողմից ապօրինի օտարվել է 13 հողատարածք: Հաշվի առնելով քրեական վարույթով ձեռք բերված անհերքելի ապացույցների առկայությունը՝ համայնքի ղեկավարը հօգուտ համայնքի հրաժարվել է քննարկվող հողատարածքներից շուրջ 90 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող 8 հողամասից՝ նման եղանակով վերականգնելով համայնքին պատճառված առանձնապես խոշոր չափերով վնասը: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ անցել են համայնքի ղեկավարին քրեական հետապնդման ենթարկելու համար օրենքով նախատեսված վաղեմության ժամկետները, այսինքն՝ առկա է ոչ արդարացնող հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու դատավարական հիմք, ուստի միջնորդություն է ուղարկվել հսկող դատախազին՝ համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար:
    13:30
    17.04.25
    Ավելին
  • Քաղաքական
    Լարված իրավիճակ՝ խորհրդարանում. եթե Սյունիքն էլ տաք, 2025-ը ավելի խաղաղ կլինի
    «Եթե Սյունիքն էլ տաք, 2025–ը ավելի խաղաղ կլինի, էս կրակոցները ձեր վիճակագրությունը մի քիչ խառնում են»: Այսօր խորհրդարանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիտսինե Վարդանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կրակոցներին իշխանության մեղմ գնահատականներին: Մի պահ լարվել է իրավիճակը խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորի ելույթի ժամանակ: Լեզվակռիվ է սկսվել նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանի և ընդդիմության պատգամավորների միջև:
    13:18
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հաջորդիվ՝ անուն առ անուն․ կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը. Մետաքսե Հակոբյան
    Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում եմ ու զազրում. իշխանության գորշ պատերի տակ վխտում են առնետները, «քաղաքականություն» են պարում։ Ամենուր շահի գարշահոտն է, որ «գայթակղում» է բոլոր կողմերից։ Խավարի մեջ նրանք շշուկով սողում են, կրծելով արժեքների փշրանքներըՆրանք չունեն գաղափար, չունեն դեմք, չունեն հուշեր, նրանք հայ չեն, ունեն աթոռի հոտառություն, մշտապես քաղցի զգացում, սեփական մորթը փրկելու բացառիկ հմտություն։ Երբեմն հագնում են հեղափոխության դիմակ, երբեմն՝ ավանդույթների պահապանների շապիկով են, բայց ներսում նույն խուլ շշուկն է. «պետք է ոչնչացնել ազգայինը, հայրենիքը, վերացնել հայկականությունն ու այն կրողներին»։ Արցախն ու Հայաստանն առևտրի սեղան են նրանց համար, իսկ ժողովուրդը՝ մարքեթինգային ռեսուրս։ Ու ամեն անգամ, երբ թվում է լույսն արթնանում է, սրանք արդեն հերթի մեջ են՝ առաջին շարքերում, նաև ստվերում, նոր դիմակով, նոր խոստումով, բայց նույն մորթով։ Իսկ ես Արցախում եմ մնացել, կանգնած եմ մարող լույսի տակ. «տեսնես ո՞վ մնաց մարդ, երբ շատերը սովորեցին մաշկը փոխել ըստ եղանակի»։ Հ.Գ. հաջորդիվ՝ անուն առ անուն։ Կանգնեցնել է պետք առնետների խրախճանքը…»։
    13:15
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԳՆ-ն հերքել է Զոհրաբ Մնացականյանի՝ Դիվանագիտական դպրոցի տնօրեն նշանակվելու լուրը
    Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է Դիվանագիտական դպրոցի տնօրեն։ «Դիվանագիտական դպրոցի տնօրենի նշանակում չկա, այս պահին կա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Անի Բադալյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Տաթևիկ Պետրոսյանն է։ Ավելի վաղ «Մեդիամաքս»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն։ Զոհրաբ Մնացականյանը 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբեր զբաղեցրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
    13:12
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս
    ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ս․Ս․-ին։ ՔԿԾ-ից տեղեկացնում են, որ խուզարկությամբ ծառայողները վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս՝ բաժանորդային քարտով։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
    13:00
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների հանդիպումը. ԱԳՆ
    Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպումը՝ «Լուրեր»-ին հայտնել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը: Բանակցություններում հայկական կողմը ներկայացնում է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը, վրացական կողմը՝ Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, ադրբեջանական կողմը՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:
    12:51
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչու Նարեկ Նալբանդյանը չի վճարում «Օազիս» սուպերմարկետների ցանցի 60 մլն դրամ պարտքը․ «Հետք»
    2024 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ գործարար Նարեկ Նալբանդյանը գնել է «Օազիս» սուպերմարկետների ցանցը։ Գործարքի գինը 300 մլն դրամ էր։ «Օազիս մարկետ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրի համաձայն` Նալբանդյանի ղեկավարած «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ին էր փոխանցվում 4 սուպերմարկետի ողջ շարժական գույքը (դարակաշարեր, սառնարաններ և այլն), գրում է «Հետք»-ը։ Նալբանդյանը վճարել է գումարի մեծ մասը՝ 240 մլն դրամը և հրաժարվել է վճարել մնացած 60 մլն-ը։ Գումարի վճարման պահանջով «Օազիս մարկետը» դիմել է դատարան։ Դատարանը գործը քննել է արագացված կարգով։ «Օազիս մարկետ» ՍՊԸ-ի փաստաբան Արթուր Մարգարյանի խոսքով` «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատական նիստերի ժամանակ առարկություն չեն ներկայացրել։ Դատարանը որոշել է բավարարել «Օազիս մարկետ» ՍՊԸ-ի պահանջը։ Որոշումը դեռ ուժի մեջ չի մտել։ «Օազիս մարկետի» ներկայացուցիչները պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը, քանի որ, նրանց խոսքով, դատարանը վրիպակ է թույլ տվել` չհաշվելով գումարի ուշացման համար նախատեսված տույժերը։ Այս թեմայով «Հետքը» զրուցեց Նարեկ Նալբանդյանի հետ։ Նալբանդյանն ասաց, որ չեն վճարել գումարը, քանի որ «Օազիսի» սեփականատերերը գործարքի կնքման ժամանակ իրենց սխալ տեղեկություն են տրամադրել։ «Մեզ սխալ ինֆորմացիա են տվել, այդ ինֆորմացիան էլ դատարանում հիմա քննվում է։ Մեզ սուպերմարկետի շրջանառության վերաբերյալ տեղեկություն են ներկայացրել, որը չի համապատասխանել իրականությանը։ Մեր կողմից շահագործելուց հետո է պարզվել այդ ամենը»,- ասաց Նարեկ Նալբանդյանը։ Իսկ հարցին պատրաստվում են արդյոք «Օազիսին» վճարել պայմանագրով նախատեսված գումարի մնացած մասը, Նալբանդյանը հստակ պատասխան չտվեց։ «Սուպերմարկետների բիզնեսում ամենաարժեքավոր բանը պատմությունն է, հեղինակությունը և թե ինչքան շրջանառություն ունի»,- հավելեց գործարարը։ Հիշեցնենք, որ «Հետքը» շաբաթներ առաջ գրել էր, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը, որի ապրանքանիշի տակ գործում է 22 սուպերմարկետ։ Նալբանդյանին է պատակնում նաև «88» սուպերմարկետների ցանցը։ Նարեկ Նալբանդյանը հայտնի դարձավ 2018-ի իշխանափոխությունից հետո։ Նա սկզբում ձեռք բերեց Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանած և պետությանը նվիրաբերված Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը, ապա Նալբանյանի կինը գնեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը։ Նարեկ Նալբանդյանը 2023-ի վերջին էլ ձեռք բերեց գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող Սևանի «Հայրապետ» հյուրանոցը և հարակից երկու այլ գույք։ Իսկ 2024 թվականին Նարեկ Նալբանդյանը մտավ հանքաարդյունաբերության ոլորտ՝ ձեռք բերելով «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33 % բաժնեմասը։
    12:45
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի որոշմամբ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները դադարեցվել են
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 24-րդ մասի 1-ին կետով՝ Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ Վահագն Թևոսյանի լիազորությունները 2025 թվականի ապրիլի 17-ից համարել դադարած»:
    12:40
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Թեժ լեզվակռիվ՝ Ազգային ժողովում. Փաշինյանն այնտեղ է
    Հայլուր 12։30 Թեժ լեզվակռիվ՝ Ազգային ժողովում. Փաշինյանն այնտեղ է
    12:30
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ-ում կրքերը բորբոքվեցին. Ռուբինյանի լեզվակռիվը՝ ընդդիմադիր պատգամավորների հետ
    «Ասում եք՝ 2024 թվականը եղել է ամենախաղաղ տարին։ Եթե Սյունիքն էլ տաք, 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի»,- ԱԺ ամբիոնից, դիմելով ՔՊ-ական պատգամավորներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նրա ելույթի ժամանակ մի քանի անգամ կրքերը բորբոքվեցին։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը փորձում էր լռեցնել ՔՊ-ական պատգամավորների արձագանքները, ինչին ի պատասխան նիստը վարող, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Մի ընդհատեք ընդհատողներին։ Նախ սուս մնացեք, մի անցեք ձեր չափերը․․․լավ չեք գծում ձեր չափերը, ես կգծեմ, հանգստացի հլը»։ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը լեզվակռվի մեջ մտավ նաև ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ։
    12:25
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ը Գազայում իրավիճակը համարել է ամենածանրը Իսրայելի հետ պատերազմի մեկնարկից ի վեր
    Իսրայելի կառավարության գործողությունները, ներառյալ ռմբակոծությունները և մարդասիրական օգնության արգելափակումը, հանգեցրել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենասարսափելի հումանիտար ճգնաժամին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): «Ինտենսիվ ռազմական գործողությունները, բնակչության տեղահանման հրամանները, բոլոր տեսակի օգնության և առևտրային բեռների մուտքի շրջափակումը և մարդասիրական աշխատանքի իրագործման հնարավորությունների կրճատումը հանգեցնում են այն բանին, որ Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը, հավանաբար, ամենածանրն է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր», - նշված է գրասենյակի հաղորդագրության մեջ: ՄԱԿ-ի գրասենյակը նաև հաղորդում է ջրի անապահովության, սննդի, բժշկական սարքավորումների և տեխնիկայի պակասի մասին, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում բնակիչների կյանքի համար։ Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ մարտի 18-ից ի վեր իսրայելական ուժերը ուժեղացրել են օդային, ցամաքային և ծովային ռմբակոծությունները Գազայի հատվածում և ընդլայնել ցամաքային գործողությունները, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր են գրանցվել, քաղաքացիական ենթակառուցվածքներ են ոչնչացվել, և տեղի են ունեցել լայնածավալ տեղահանումներ: Ապրիլի 9-ի դրությամբ ավելի քան 401 000 մարդ կրկին տեղահանվել է։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկությունների համաձայն՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ից մինչև 2025 թ. ապրիլի 15-ն ընկած ժամանակահատվածում առնվազն 51 000 պաղեստինցի է զոհվել, վիրավորվել է շուրջ 116 343-ը, որոնց թվում 1630 զոհ և 4302 վիրավոր գրանցվել է մարտի 18-ին ռազմական գործողությունների սրացումից հետո: Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։
    12:15
    17.04.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 17.04.2025
    Մամուլի տեսություն 17.04.2025
    12:05
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հարություն Գուլյանն ազատվել է Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից
    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հարություն Գուլյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից: Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հարություն Գուլյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից:
    12:00
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետք է ունենանք, այսպես ասած, հակամարտության ինստիտուցիոնալ ավարտ, ինչը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը. ԱԳ նախարար
    Սա նաև Հայաստան-Թուրքիա ընդհանուր երկխոսության մաս է։ Մենք կարողացել ենք համաձայնության գալ Խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո, մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից հետո... մենք կարողացանք, մենք հաջողեցինք համաձայնության գալ տեքստի շուրջ։ Այդ մասին թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի վերաբերյալ հարցին։ «Մենք առաջարկել ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ ստորագրման արարողության տեղի և ժամկետի որոշման նպատակով: Սակայն, ցավոք, մենք նկատում ենք, որ Ադրբեջանը հարցի վերաբերյալ ունի որոշակիորեն այլ պատկերացում։ Նրանք գտնում են, որ Հայաստանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։ Օրինակ՝ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք լիովին պատրաստ ենք սկսել, նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Մեր ընկալումն այն է, որ եթե այլևս չկա հակամարտություն, իսկ Մինսկի խումբը ստեղծված է հենց հակամարտության համար, ապա այդ խմբի գոյության անհրաժեշտությունը նույնպես վերանում է։ Բայց մենք պետք է ունենանք, այսպես ասած, հակամարտության ինստիտուցիոնալ ավարտ, ինչը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին՝ ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը. նախ՝ մեր երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը, և ապա՝ համատեղ դիմում ԵԱՀԿ համապատասխան քարտուղարությանը՝ Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսելու մեր պատրաստակամության վերաբերյալ։ Մեր ադրբեջանցի գործընկերները նաև շարունակաբար հղում են անում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Նրանք պահանջում են փոփոխություն մեր Սահմանադրության մեջ: Նրանք ասում են, որ մեր Սահմանադրության մեջ, դրա նախաբանի մասում, մենք ունենք հղում մեր Անկախության հռչակագրին, ինչը ճիշտ է, և որում, ըստ նրանց, մենք ունենք տարածքային պահանջ իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ Անկախության հռչակագրի միայն այն մասերն ունեն պարտադիր իրավական ուժ Սահմանադրության իմաստով, որոնք բառացիորեն մեջբերված են Սահմանադրության մեջ: Ավելին՝ համաձայնագիրը, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, անդրադառնում է այդ խնդրին: Այսպիսով՝ իրավիճակը լիովին հասկանալու համար այստեղ ես ավելի շատ մանրամասներ պետք է ներկայացնեմ: Այսպիսով՝ համաձայնագրով կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել մեր երկրների միջև որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ՝ Խորհրդային Միության փլուզման պահին, և որոնք հետագայում դարձել են միջազգային ճանաչում ստացած սահմաններ։ Այդ դրույթը լիովին հասցեագրում է ադրբեջանական կողմի մտահոգություններին, ինչն ինքնին թույլ է տվել հասնել համաձայնության պայմանագրի տեքստի շուրջ։ Միևնույն ժամանակ, դա լիարժեք կերպով համահունչ է նաև մեր ընկալումներին։ Եթե մենք ստորագրենք այս պայմանագիրը, և այն ուղարկվի վավերացման, ապա այդ գործընթացի շրջանակներում այն պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության, կարծիքի համար։ Դա մեր իրավական ընթացակարգն է։ Եթե մեր Սահմանադրական դատարանն արձանագրի, որ այդ կետը, այդ ձևակերպումը լիովին համապատասխանում է Սահմանադրությանը, այսինքն՝ չի պարունակում որևէ տարածքային հավակնություն սահմաններից դուրս, ինչն ընդունելի է ադրբեջանական կողմի համար և միջազգային հանրության կողմից ճանաչվածն է, ապա դա նշանակում է, որ որևէ խնդիր չկա։ Այսպիսով՝ պատասխանը, լուծումը խաղաղության պայմանագրից դուրս չէ, այլ հենց դրա ներսում է։ Իսկ հարցի հասցեագրման ամենակարճ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է։ Միևնույն ժամանակ, կարող եմ նշել, որ տեսականորեն, իհարկե, չի բացառվում Սահմանադրական դատարանի կողմից բացասական եզրակացություն տալու հավանականությունը, թե համապատասխան կետը չի համապատասխանում Սահմանադրությանը։ Այնուամենայնիվ, ես լուրջ հիմքեր ունեմ ենթադրելու, որ ամենայն հավանականությամբ դատարանը կարտահայտի դրական դիրքորոշում։ Եվ սա, պետք է նշեմ, իրոք ուշագրավ հանգամանք է։ Մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին, մեր Սահմանադրական դատարանը կարծիք է ներկայացրել նման հարցի վերաբերյալ։ Մենք մեկ այլ փաստաթուղթ էինք ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա երկու երկրների միջև երբևէ ստորագրված առաջին միջազգային փաստաթուղթն էր՝ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: Այդ կանոնակարգում մեր երկու պետությունները ևս մեկ անգամ համաձայնել են, որ սահմանազատման հիմքը պետք է հանդիսանա Ալմա-Աթայի հռչակագիրը, որը փաստացի կրկնում է այն միտքը, որը ես արդեն նշեցի՝ սահմանները պետք է լինեն այն սահմանները, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին։ Այսպիսով՝ կրկին, փաստաթուղթը վավերացնելու համար մենք դիմել ենք մեր Սահմանադրական դատարան, և մեր Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ այն լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Այսպիսով՝ ես ունեմ հիմնավոր պատճառ ենթադրելու, որ խաղաղության համաձայնագրի դեպքում, որն ասում է նույն բանը, մեծ հավանականություն կա, որ մեր Սահմանադրական դատարանը կրկին կասի, որ այն համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Այսպիսով՝ խնդիր չկա: Զուգահեռաբար, մենք տեսնում ենք և ունենք մեր սեփական մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ: Եվ, կրկին, բացատրեմ: Սա պարզապես հայելային հակադարձում չէ: Իրենց Սահմանադրության մեջ նրանք ունեն հղում իրենց Անկախության հռչակագրին: Այսպիսով՝ իրենց Անկախության հռչակագրում նրանք հայտարարում են, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը առաջին Ադրբեջանական (Դեմոկրատական) Հանրապետության իրավահաջորդն է, ոչ թե խորհրդայինի: Եվ առաջին Ադրբեջանական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը, հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան այսօրվա Ադրբեջանն է: Այն ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը: Այսպիսով՝ մենք տեսնում ենք, մենք ունենք մեր սեփական մտահոգությունները, բայց ինչո՞ւ այս հարցը շարունակաբար չենք բարձրացնում: Որովհետև մենք տեսնում ենք, ինչպես նշեցի նախկինում՝ մեր Սահմանադրության դեպքում, լուծումը խաղաղության համաձայնագրի մեջ է: Մենք ստորագրում ենք այն և լուծում ենք խնդիրը: Վերջ: Վերադառնալով հիմնական հարցին՝ պետք է նշեմ, որ մենք շատ կառուցողական ենք, շատ ճկուն։ Մենք մեծ աշխատանք ենք կատարել այս տեքստի շուրջ։ Այժմ այն պատրաստ է ստորագրման։ Աշխարհում չկա որևէ խաղաղության համաձայնագիր, որը պատասխաներ բոլոր հնարավոր հարցերին։ Եթե երկու հասարակություններ ունեն թշնամանքի, բախումների պատմություն, նրանք չեն կարող ամեն ինչ լուծել մեկ փաստաթղթով։ Խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ՝ հանձնաժողով, որը կհետևի պայմանագրի կատարմանը, ինչպես նաև կզբաղվի բոլոր այն հնարավոր դժվարություններով և անհարթություններով, որոնք կարող են և, ամենայն հավանականությամբ, կարձանագրվեն գործընթացի ընթացքում։ Այլ կերպ ասած՝ մենք ձևավորում ենք գործիքակազմ այդ մարտահրավերները կառավարելու նպատակով։ Հետևաբար ակնկալիքը, թե Խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ պետք է լուծված լինեն բոլոր հնարավոր հարցերը, մեր գնահատմամբ, ո՛չ արդարացի է, ո՛չ էլ իրատեսական»,- ասաց նա։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք բանակցությունները շարունակվո՞ւմ են՝ Միրզոյանն ասաց. «Այո, մենք բանակցում ենք, որովհետև այլընտրանք չկա: Եթե մենք ունենք խաղաղության օրակարգ, ապա ի՞նչ այլընտրանք կարող է լինել բանակցություններին։ Այնպես որ, բանակցությունները շարունակվում են: Ինչ վերաբերում է տեղին, գիտեք, դա էական չէ: Կա գաղափար այն ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Մի քանի այլ մայրաքաղաքներ առաջարկում են իրենց ծառայությունները, ես չեմ բացառում որևէ բան: Ես դեռ չեմ ստացել այդ առաջարկը: Չեմ բացառում որևէ տարբերակ»:
    11:50
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.67 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․79 դրամ:
    11:45
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատմանը. Իրանի ԱԳ փոխնախարար
    Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախթ Ռավանչին հայտարարել է, որ Թեհրանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարիդրացիությանը՝ ընդգծելով, որ Իսլամական Հանրապետությունը պատրաստակամ է խաղաղության հասնելու գործում աջակցել Երևանին և Բաքվին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Tehrantimes-ը՝ մեջբերելով Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հայտարարությունը։ Ռավանչին նաև ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարևորությունը տարածաշրջանային կայունության համար և երկու երկրներին հորդորել է կենտրոնանալ ապագայի վրա՝ մատնանշելով, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։ Նա դատապարտել է տարածքային ամբողջականության ցանկացած խախտում՝ ընդգծելով, որ ռազմական ուժը չպետք է օգտագործվի այլ երկրի տարածք գրավելու համար։ Խաղաղ ապագա ապահովելու համար նա տարածաշրջանային համագործակցության կոչ է արել՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի վրա։ Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ համաձայնության հասնելու և բանակցությունների ավարտի մասին։ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագիրը ստորագրելու տեղը և ժամկետները որոշելու վերաբերյալ, Ադրբեջանը, սակայն, նոր նախապայմաններ է առաջ քաշել՝ համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումը, թե Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի, քանի որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Ադրբեջանը նաև պնդում է, որ համաձայնագիրը ստորագրելուց առաջ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հայաստանի վարչապետն Ադրբեջանին առաջարկել է Մինսկի խումբը լուծարելու՝ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումն ու խաղաղության համաձայնագիրը ստորագրել միասին։ Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության հետ կապված Ադրբեջանի կեղծ պնդմանը, հայկական կողմը բազմիցս հերքել է Բաքվի մեղադրանքները, թե ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։
    11:30
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ. Արամ Վարդևանյան
    Չորս տարի անց ի վերջո Սահմանադրական դատարանը որոշեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հարցը: Հրապարակվել է միայն եզրափակիչ մասը, հետևաբար երեք օր անց հրապարակվելու է ամբողջ որոշումը, որին առանձին կանդրադառնանք: Միաժամանակ, հենց եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Օրենքի մի շարք դրույթների վերաբերյալ տրվել են համապատասխան մեկնաբանություններ և իրավական դիրքորոշումներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը: «Ավելին, Սահմանադրական դատարանն այս Օրենքի առանցքը հանդիսացող դրույթները` գույքի վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերի մասերով էապես նեղացրել է դրա կիրառման շրջանակը, իսկ լայն մեկնաբանումն այլևս հակասահմանադրական է: Ավելին, Սահմանադրական դատարանն ուղիղ արձանագրել է նաև, որ ընդհանուր հիմքերով վարույթներում բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ ( ՄԻԵԴ Մեծ պալատի սահմանած «the establishment of a causal link»): Վերջին շեշտադրման մասին տեղյակ էին բոլոր պաշտոնատար անձինք, բայց 4 տարի ուղիղ անտեսել են: Ակնհայտ է, որ նման ինստիտուտ պետք է լինի, սակայն պետության շահն այն է, որ նման ինտենսիվությամբ գործիքն իսկապես սահմանադրական լինի, որ մի քանի տարի անց Եվրոպական դատարանի վճիռներով պետական բյուջեից՝ բռնագանձված գումարը չեզոքացնող հատուցումներ տեղի չունենան»,- գրել է նա:
    11:21
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Որպես անհայտ կորած որոնվող տղամարդը մաhացած է հայտնաբերվել Երևանյան լճում
    Երեկ՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանյան լճում դի կա, հայտնում է Shamshyan.com-ը: Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Պարեկների և ոստիկանների այսքան շատ ժամանման պատճառն այն է, քանի որ մոտ 1 կմ երկարությամբ ոստիկանները, պարեկներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ էին կատարում և ի վերջո ԱՄՆ դեսպանատան հետնամասում գտնվող Երևանյան լճի մեջ բերանքսիվայր հայտնաբերել են դին: Փրկարարները դուրս են բերել այն և մոտեցրել ափին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Տեղում քրեական և համայնքային ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 53-ամյա Վաչագան Ս.-ն է, ում այս տարվա ապրիլի 11-ից թե՛ հարազատները, թե՛ ընկերները և թե՛ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները որոնում էին՝ որպես անհայտ կորած: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
    11:15
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանին ակտիվ սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը 2024-ին ավելի քան 2 միլիարդ դոլարի զենք է գնել
    Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Ադրբեջանը 2024 թվականին ձեռք է բերել 2 միլիարդ 220 միլիոն դոլարի սպառազինություն։ Ադրբեջանը, որը պարբերաբար կեղծ մեղադրանքներ է հնչեցնում, թե Հայաստանն ակտիվ սպառազինություն է ձեռք բերում և իբր պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, ինքն է ակտիվ սպառազինվում՝ 2024 թվականին սպառազինության ձեռքբերումներով զբաղեցնելով Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի վարկանիշային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։ «Արմենպրես»-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ռազմաքաղաքական վերլուծաբան Դավիթ Հարությունովի հետ։ Վերլուծաբանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից սպառազինության ակտիվ ներկրումն օբյեկտիվ իրականություն է, բայց ահա ծավալների, ձեռքբերման նպատակների ու վերահսկողության հետ կապված հարցերի հանրագումարն առանձին խոսակցության թեմա է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Հարությունովն անդրադարձավ այն տեղեկատվությանը, որի համաձայն՝ 2024 թվականին Ադրբեջանը և այդ առումով զբաղեցնում է հրապարակած վարկանիշային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։ «Ադրբեջանական կողմի սպառազինվելու մասին տեղեկատվությունն առկա է նաև բաց աղբյուրներում, առավել ևս, որ զենքի գնումների մի մասի վերաբերյալ Ադրբեջանն ինքն է տեղեկացնում՝ նշելով արդեն գնված զինատեսակների ու նաև ապագայում գնվելիք սպառազինության մասին։ Դրանով Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակներ։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարություններից պարզ է դառնում, որ ադրբեջանական կողմը սպառազինության ձեռքբերումը նախ դիտարկում է որպես էական ռեսուրս, որով ժամանակակից աշխարհում փորձում է լուծել նաև քաղաքական խնդիրներ»,- նշեց Հարությունովը։ Նրա դիտարկմամբ՝ երկրորդ նպատակն այն է, որ Բաքուն ձգտում է հնարավորինս խորացնել իր համար ուժերի բարենպաստ հարաբերակցությունը Հայաստանի համեմատ, ինչը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմից հետո։ Թեև Բաքուն անընդհատ ընդգծում է իր զինուժի հնարավորությունները, սակայն այնտեղ կա ընկալում, որ հայկական կողմն էլ որոշակի պայմաններում կարող է սկսել հավասարակշռությունը վերականգնել, և որպեսզի նման բան թույլ չտան, դիմում են սպառազինությունների ծավալների մեծացման և տեսականու ընդլայնման։ «Չի կարելի բացառել, որ ադրբեջանական կողմի երրորդ նպատակն էլ սպառազինության ծավալները մեծացնելու միջոցով նոր ագրեսիայի, ռազմական կոնֆլիկտի պատրաստվելն է»,- ասաց մեր զրուցակիցը։ Անդրադառնալով սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմներին` Հարությունովն ընդգծեց, որ դրանք, ցավոք, չեն գործում և նախկինում էլ այդքան արդյունավետ չեն եղել։ Բացի այդ, հայկական կողմը ժամանակին առաջարկեց ստեղծել համատեղ վերահսկման մեխանիզմներ, սակայն Ադրբեջանն այդ հարցում որևէ շահագրգռություն չցուցաբերեց։ «Մեր տարածաշրջանում խոսքը վերաբերում է սովորական սպառազինությունների մասին պայմանագրին, որն իսկապես պարունակում է հստակ սահմանափակումներ յոթ տեսակի ծանր սպառազինությունների առնչությամբ, որոնք ունեն հիմնական նշանակություն։ Բայց խնդիրն այն է, որ նախկինում էլ, երբ պայմանագիրը լիարժեքորեն գործում էր, դրանում նախատեսված չէին ստուգման և վերիֆիկացիայի հստակ մեխանիզմներ։ Չկար նաև այն հարցի պատասխանը, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի այն երկիրը, որը խախտել է սահմանված քվոտաները, և ինչ հետևանքներ կարող են լինել։ Ադրբեջանը մշտապես խախտել է այդ պայմանագրի դրույթներն ու սահմանափակումներով ամրագրված պայմանները։ Ի դեպ, 2023 թվականին պայմանագրից դուրս եկավ Ռուսաստանը, իսկ 2024 թվականին իր անդամակցությունը սառեցրեց Լեհաստանը, որն, ի դեպ, գլխավորում է սպառազինությունների վերոհիշյալ վարկանիշային աղյուսակը»,- նշեց ռազմաքաղաքական վերլուծաբանը։ Հարությունովի դիտարկմամբ՝ մեր տարածաշրջանի չափից շատ միլիտարիզացված լինելու հանգամանքը պայմանավորված է բնակչության քանակի և սպառազինության համադրման հաշվարկով։ «Քանի որ հարավկովկասյան պետություններն, ի տարբերություն այլ երկրների, չեն առանձնանում բնակչության մեծ թվաքանակով, ուստի նշված հաշվարկի համատեքստում սպառազինությունների ծավալների առումով կան ավելի շատ միլիտարիզացված տարածաշրջաններ։ Օրինակ՝ Մերձավոր Արևելքը կամ Հարավարևելյան Ասիան, որտեղ պոտենցիալ հակամարտությունների ծավալներն ավելի մեծ են, քան Հարավային Կովկասում։ Բայց, չնայած այդ դիտարկմանը, մեր տարածաշրջանում առկա իրավիճակը նույնպես մտահոգիչ է»,- ասաց Հարությունովը։ Անդրադառնալով այն հարցին, որ Ադրբեջանի սպառազինվելու ներկայիս տեմպերի ու ծավալների պարագայում որքան տրամաբանական է նաև ամերիկյան սպառազինության հատկացումն Ադրբեջանին` Հարությունովն ընդգծեց, որ տարիներ առաջ ամերիկացիներն աֆղանական տրանզիտն իրականացնում էին հենց Ադրբեջանի տարածքով, ինչը թույլ էր տալիս ԱՄՆ-ի նախագահներին կիրառել վետո և այդ կերպ շրջանցել հայտնի 907 բանաձևը՝ զենք-զինամթերք հատկացնելով Ադրբեջանին։ Ինչպես հայտնի է, 1992 թվականին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունեց «Արտաքին գործառույթների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին» օրենքը (հակիրճ՝ «Ազատությանն աջակցության բանաձև»), որի 907 ենթաբաժնով ԱՄՆ-ի կառավարությանն արգելվել է Ադրբեջանին հատկացնել սպառազինություն։ Թեև ԱՄՆ-ի հայկական համայնքն ակտիվորեն աշխատել և աշխատում է այդ ուղղությամբ, բայցևայնպես 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո բանաձևում կատարված փոփոխությունների արդյունքում ԱՄՆ-ի նախագահին սահմանափակ իրավունք է տրվել հակաահաբեկչական գործողությունների անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանակավորապես կասեցնել 907 ենթաբաժնի գործողությունը։ Բանաձևի հետ կապված նոր քննարկումները նախատեսված են ապրիլի վերջին և դրանք առավել քան ակտուալ են Ադրբեջանի կողմից շարունակաբար սպառազինվելու ֆոնին։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
    11:00
    17.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    24 ժամ՝ առանց ջուր
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:46
    17.04.25
    Ավելին