Լրահոս
2025-04-17
-
ՔաղաքականՀայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը կստորագրվի Թուրքիայո՞ւմ. Թբիլիսիում եռակողմ հանդիպում էԹուրքիայից հետո Վրաստանում են տարածաշրջանային համագործակցության եզրեր փնտրում Երևանը, Թբիլիսին և Բաքուն: Տեսակետներով են փոխանակվել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները, ինչպես Անթալիայում պայմանավորվել էին նրանց ղեկավարները: Թբիլիսիում եռակողմ բանակցություններին զուգահեռ Բաքուն տևական դադարից հետո նորից վերհիշել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»: Այն բանից հետո, երբ Փաշինյանն ասաց, որ հանելու է Սահմանադրությունից հղումը Անկախության հռչակագրին և Մինսկի խումբը լուծարելու մասին դիմումը կստորագրի խաղաղության համաձայնագրի հետ միասին, Ադրբեջանի արտգործնախարարը խոսեց Երևանից Բաքվի նոր ակնկալիքի մասին՝ իրենք անարգել մուտք են ուզում Նախիջևան:Ավելին19:3017.04.25 -
ԻրավականԵրևանի կենտրոնում կրակոցների գործով կան ձերբակալվածներ (տեսանյութ)Օրերս ժամը 01:50-ի սահմաններում Երևանի կենտրոնում կրակոցներ են հնչել, կա վիրավոր։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ «Cadillac» և «Jeep» մակնիշի ավտոմեքենաների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր, դեպքի վայրում էլ՝ 10-ից ավելի կրակված պարկուճ ու մոտ 4 գնդակ։ ArmLur.am-ը դեպքի վայրում է և ներկայացնում է բացառիկ տեսանյութ։ Shamshyan.com-ը հայտնել էր, որ բժիշկները տեղում Մաշտոցի պողոտայում կայանված վրացական համարանիշներով «Cadillac» մակնիշի ավտոմեքենայի մեջ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել մի քաղաքացու, ապա նրան տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց: Վերջինս ունեցել է գլխի ճակատային շրջանում հրազենային վիրավորում և եղել է անգիտակից վիճակում: Քննչական կմոիտեից ArmLur.am-ին հայտնեցին, որ Մաշտոցի կրակոցների դեպքով կա 2 ձերբակալված անձ: Մեկ անձ ձերբակալվել է խուլիգանություն եւ սպանության փորձ կատարելու կասկածանքով, 1 անձ՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Մանրամասներ՝ տեսանյութում։Ավելին19:1517.04.25 -
ՀասարակականԵրևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակ․ News.amՕրեր առաջ Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտները փորձել են խաղալ սոցցանցերում տարածված «Կարմիր թե դեղին դուռ» խաղը. աշակերտներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղեկալ Ելենա Հարությունյանը։Ավելին19:0017.04.25 -
ՀասարակականՀրաչյա Զաքոյանը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորԿառավարությունը հաստատեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները: Կառավարության ապրիլի 17–ի նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2025թ մարտի 19–ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը, որին մասնակցել են 4 հավակնորդներ: Խորհրդի անդամների գաղտնի քվեարկության արդյունքներով 19 կողմ ձայնով ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետով ընտրվել է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հրաչյա Զաքոյանը: «Պարոն Զաքոյանը նոր մարդ չէ բուհում, ավելի քան 30 տարվա մասնագիտական և ակադեմիական գործունեության ստաժ ունի: 2018 թվականից հանդիսացել է բուհի պրոռեկտորը, իսկ 2023–ի դեկտեմբերից կատարում է նաև ռեկտորի պարտականությունները: Այս ընթացքում մենք նաև համոզվել ենք պարոն Զաքոյանի կողմից բուհի կառավարման արդյունավետության մասով»,–ասաց նախարարը: Հրաչյա Զաքոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, որոնք վստահել են իրեն այդ ոչ հեշտ աշխատանքը: «Աշխատանքը ստանձնել եմ՝ պատկերացնելով դրա և բարդությունը, և պատասխանատվությունը, միևնույն ժամանակ տեսնելով պետական կառավարման մարմինների՝ շարունակական աջակցելու պատրաստակամությունը: Համաձայնել եմ ստանձնել այս պարտավորությունը՝ նաև նկատի ունենալով մի շատ կարևոր հանգամանք, որ Ագրարային համալսարանը ագրոպարենային ոլորտի մասնագետներ պատրաստող միակ բուհն է հանրապետությունում»,–ասաց Զաքոյանը: Նա նկատեց, որ վերջին տարիներին ագրոպարենային ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարությունը բազմաթիվ պետական օժանդակության ծրագրեր է իրականացնում: «Իսկ առանց որակյալ մասնագետների՝ դժվար է պատկերացնել այդ ծրագրերի լիարժեք արդյունավետությունը: Հենց այդ նույն պատասխանատվությամբ և պատրաստակամությամբ եմ ստանձնում ռեկտորի պաշտոնը՝ միևնույն ժամանակ լիովին տեսնելով բուհի վերափոխման, արդիականացման և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը»,–ասաց Զաքոյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Զաքոյանին ու հաջողություն մաղթեց աշխատանքում:Ավելին18:5017.04.25 -
ՄիջազգայինՌԴ-ի և Բելառուսի դեսպանները չեն հրավիրվել Բունդեսթագում կայանալիք միջոցառմանը՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի ավարտինԳերմանիայի խորհրդարանը Ռուսաստանի և Բելառուսի դեսպաններին չի ընդգրկել իր հյուրերի ցանկում մայիսի 8-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հատուկ նիստին մասնակցելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։ Բունդեսթագի խոսնակն այս քայլը բացատրել է՝ վկայակոչելով դաշնային կառավարության գնահատականը։ «Այս գնահատականը հանգեցրեց նրան, որ, ի թիվս այլոց, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեսպանները չհրավիրվեցին», - ասել է խոսնակը՝ չմանրամասնելով, թե ինչ է նշվում այդ գնահատականում։ Այլ դեսպանատների ներկայացուցիչներ կմիանան գերմանացի օրենսդիրներին Բունդեսթագի լիագումար պալատում կայանալիք միջոցառմանը, որի ընթացքում կնշվի պատերազմի ավարտը և դրա հետ մեկտեղ՝ Եվրոպայում նացիստական Գերմանիայի բռնությունների և ցեղասպանության արշավի ավարտը: Բեռլինում Ուկրաինայի դեսպանատան խոսնակը հայտնել է, որ Ուկրաինայի դեսպանն, «իհարկե», մասնակցելու է միջոցառմանը, և ողջունել է Բունդեսթագի՝ Ռուսաստանի դեսպանին չհրավիրելու որոշումը։ Ռուսաստանի և Բելառուսի դեսպանատները չեն արձագանքել Reuters-ի համապատասխան հարցմանը։ Այնուամենայնիվ, Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևն ապրիլի 16-ին մասնակցել է Զելով քաղաքում կայացած զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը՝ չնայած Գերմանիայի արտգործնախարարությունն ավելի վաղ խորհուրդ էր տվել նման արարողություններին չհրավիրել ՌԴ ներկայացուցիչներին, քանի որ վերջիններս հաղթանակի 80-ամյակի միջոցառումներն «օգտագործում են քարոզչության նպատակով»: Զելովի միջոցառմանն, ըստ Reuters-ի, մասնակցել են նաև Բելառուսի և Ղազախստանի դեսպանատների ռազմական կցորդները։ Ապրիլի 16-ին ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ «Հիտլերի դահիճների գաղափարական ժառանգների և անմիջական սերունդների» կողմից հաղթանակին նվիրված հոբելյանական միջոցառումներից ռուս և բելառուս դիվանագետներին բացառելու գաղափարը «բացահայտ վիրավորանք» է։Ավելին18:4517.04.25 -
Արտաքին քաղաքականությունՄենք միայն ուրախ կլինենք օգնել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին. ԶախարովաՌուսաստանն ունի եզակի քարտեզագրական նյութ, իսկ ռուս մասնագետները հետխորհրդային տարածքում լավագույններից են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը: «Մոսկվան պատրաստ է ներկայացնել իր փորձը սահմանազատման ոլորտում։ Մենք միայն ուրախ կլինենք օգնել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին։ Միշտ պատրաստ ենք շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- նշել է Զախարովան։Ավելին18:3417.04.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Նոր տագնապ և լարված սպասում. «Պատերազմ չի լինելու»,- խոստանում է ՓաշինյանըՀայլուր 18։30 Նոր տագնապ և լարված սպասում. «Պատերազմ չի լինելու»,- խոստանում է ՓաշինյանըԱվելին18:3017.04.25 -
ՀասարակականՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ. ԿԳՄՍ նախարարը պարգևատրել է ոլորտի նվիրյալներինԱպրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Օրվան ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է ոլորտի երախտավորներին՝ շնորհակալություն հայտնելով ներդրած ջանքերի և սրտացավ աշխատանքի համար: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը: Պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա նվիրումի համար վերականգնող ճարտարապետ-շինարար Ալբերտ Անանյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Մեծ պատիվ է Ձեզ փոխանցել պետության բարձրագույն պարգևներից մեկը: Սա Ձեր վաստակած մեդալն է և մեր երախտագիտությունն ու գնահատականը Ձեր կատարած երկարամյա աշխատանքին»,- պարգևը հանձնելիս նշել է Ժաննա Անդրեասյանը: Ալբերտ Անանյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և նշել՝ հուշարձանների ոլորտում աշխատում է ավելի քան 50 տարի։ Նա իր թիմով շարունակական վերականգնումներ է իրականացնում Քոբայրի վանական համալիրում, ինչպես նաև Թարգմանչաց վանքում: Այս տարիներին վաստակաշատ ճարտարապետը ընդհանուր առմամբ շուրջ 92 հուշարձան է վերականգնել։ «9 տարի աշխատել եմ Տաթևում, բայց ամենաբարդը, թերևս, Թարգմանչաց վանքի վերականգնողական աշխատանքներն են»,- ասել է Ալբերտ Անանյանն ու տեղեկացրել՝ վերականգնման աշխատանքները նախատեսում են ավարտին հասցնել մինչև տարեվերջ: Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գործում ունեցած ներդրման համար ԿԳՄՍ նախարարության պատվոգրով են պարգևատրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի անձնակազմի կառավարման բաժնի իրավախորհրդատու Նորայր Հակոբյանը, հուշարձանների պահպանության բաժնի պետ Վիկտորյա Իսահակյանը, պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայության պետ Սարիկ Հունանյանը, պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ Հովհաննես Կիրակոսյանը և պատմական միջավայրի պահպանության Սյունիքի մարզային ծառայության պետ Շանթ Դավթյանը։ Պատվոգրերը հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունն այն երկու հիմնական կառույցներն են, որոնք ԿԳՄՍ նախարարության թիմի հետ հուշարձանների ոլորտում շատ կարևոր աշխատանք են իրականացնում: Այս կառույցների գործունեությունն աշխարհագրական, տարածքային և ծավալային առումով ընդգրկում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Ահռելի մեծ և բարդ աշխատանք է կատարվում, որը նկատելի է արձանագրված դրական փոփոխություններով և որն անհնար կլիներ առանց արհեստավարժ մասնագետների»,- շնորհավորելով հուշարձանային ոլորտի ներկայացուցիչներին՝ ասել է ԿԳՄՍ նախարարը։ Նա նաև նշել է, որ հուշարձանների պահպանության, ամրակայման, վերականգնման և հանրային հասանելիության ուղղությամբ իրականացված աշխատանքները պետք է նպաստեն մեր երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը, պատմության և մշակույթի հուշարձանների՝ տնտեսական իմաստով կարևորմանը։Ավելին18:1517.04.25 -
ՀասարակականՊահանջում ենք պատասխանատվության ենթարկել ինչպես արցախցիների նկատմամբ ատելության խոսք ու բռնության կոչեր հնչեցնողներին, այնպես էլ՝ այդ խոսքը տարածողներին. ՀԺՄԱրցախցիների՝ իրենց իրավունքների պաշտպանության համար մեկնարկած հետևողական պայքարին զուգահեռ՝ սաստկացել են հատկապես իշխանական ու մերձիշխանական կայքերում ու սոցիալական ցանցերում արցախատյացության, արցախցիների հանդեպ թշնամանքի գեներացման դրսևորումները:Ավելին18:0917.04.25 -
ՔաղաքականԷս երկրում մենակ մարդն ա էժան. քաղաքացիները սարսռած են ապրանքների թանկացումիցՄինչ կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ պետական բյուջե մուտքերի գովքն է անում խորհրդարանում, խանութներում ապրանքների ամեն րոպե փոխվող գներից սթրես են ապրում քաղաքացիները: Ամենատարրական թարխունն է անգամ շատերի համար անհասանելի մթերք դարձել: Հյութալի տանձի ու մի կտոր մսի մսին է՛լ չեն էլ խոսում մարդիկ:Ավելին18:0017.04.25 -
ՔաղաքականՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Սահմանադրական դատարանի դատավորի հրաժարականի դիմումի մասին: ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ: Հիշեցնենք՝ Վահե Գրիգորյանն ընտրվել էր ՄԻԵԴ-ի դատավոր: Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի 9 տարի:Ավելին17:5217.04.25 -
ՔաղաքականՀայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ ՓաշինյանՄենք ասում ենք՝ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինչո՞ւ և ինչպես։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Ընդ որում, սա ոչ միայն քաղաքական, այլև իրավական մակարդակում: Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն Ալմա Աթայի հռչակագիրը, ըստ էության, դարձրել են ընդհանրապես հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք։ Իսկ այդ հռչակագրում խորհրդային հանրապետությունների սահմանների անխախտելիությունը, միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, ներքին գործերին չմիջամտելը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումն են բազային սկզբունքներ»,- ասաց նա։ Նա նշեց, որ Հայաստանում ու Ադրբեջանում գործող բոլոր ուժերին կրկին կոչ է անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը: «Հայտարարում եմ պաշտոնապես՝ Հայաստանի կառավարությունը չի անելու հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը։ Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը ևս չանել հայտարարություններ և գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը»,- ասաց նա։ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցրել են, նախագծի համաձայնեցման շուրջ բանակցություններն ավարտել են: «Ինչպես ցույց տվեցի ապրիլի 15-ի իմ զեկույցում՝ համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չկա։ Համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։ Մոռացեք Հայաստան-Ադրբեջան էսկալացիայի և պատերազմի մասին։ Հարավային Կովկասի պատմության նոր էջը պիտի բացենք միասին, և մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրել խաղաղության համաձայնագիրը և Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան-Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին»,- նշեց նա։Ավելին17:4517.04.25 -
ՔաղաքականՄանրամասներ՝ Թբիլիսիում կայացած Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպումիցՎրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ 2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում՝ արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման մեկնարկին Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը և ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։ Հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը: Ավելին, այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը և, ի վերջո, նպաստել Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակվել են մտքերով և համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներով: Հանդիպման ավարտին, զրուցակիցները կարևորել են հանդիպման դրական և կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է՝ միտված վստահության ձևավորման և երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը:Ավելին17:3417.04.25 -
Իրավական«Coffee House»-ի սեփականատերերի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀիշեցնենք, որ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը պատճառների մասին խոսելով, Tert.am-ին տեղեկացրեց. «Cofee House-ում առանձնապես խոշոր չափերով` հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացվել են քննչական և վարութային գործողություններ»:Ավելին17:3017.04.25 -
ՔաղաքականՈչ ոք չի կարող մարել Արցախյան շարժումը, մեր միասնականությամբ կհաղթենք անգամ սատանային․ Սերոբ ԳասպարյանԿենտրոն ՔՀԿ-ում գտնվող ազատամարտիկ, «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ ղեկավար Սերոբ Գասպարյանը կոչով դիմել է արցախցիներին․ «Սիրելի՛ արցախցիներ, սիրելի՛ հայ ժողովուրդ, գտնվելով անօրինական կալանքի մեջ՝ իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում և միանում ձեր արդարացի պայքարին։ Ոչ մի դեպքում չի կարող մարել Արցախյան շարժումը, և ոչ ոք չի կարող լռեցնել և մեր սրտերից հանել դրախտավայր Արցախ վերադառնալու հույսը։ Չհուսահատվեք, հզորացեք հոգով և սրտով։ Մեր միասնականությամբ կհաղթենք անգամ սատանային։ Արցախը ես եմ, Հայաստանը ես եմ և ես իմ պարտքն եմ համարում շարունակել լուսահոգի Արցախի Հերոս, «Սև հովազ» ջոկատի հավերժ հրամանատար Ռուստամ Գասպարյանի երազանքները՝ ունենալ հզոր, հաղթանակած, փառապանծ, սիրով լի հայրենիք մեր սերունդների համար։ Աստված պահապան և օգնական բոլորիս։ Նվիրյալները չեն դավանափոխվում»:Ավելին17:2517.04.25 -
ՔաղաքականՓարաքարում հանգիստ շունչ են քաշում և սպասում 2026-ի ընտրություններում ՔՊ-ի վերջնական տապալմանըՓարաքար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավարի հետ է զրուցել «Հայլուր»-ը: Վոլոդյա Գրիգորյանը նշել է, որ շատ ծրագրեր ունի, ամեն ինչ անելու է, որ փարաքարցիների սպասելիքները արդարացնի: Իսկ ի՞նչ ակնկալիք ունեն փարաքարցիները:Ավելին17:1517.04.25 -
ՀասարակականԵրևանում ճակատ ճակատի բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն. 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոցԵրեկ՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Էմիլ Ա.-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 33-ամյա Ռազմիկ Ղ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, հայտնելով, որ իրենց լավ են զգում: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:Ավելին17:0017.04.25 -
Արտաքին քաղաքականությունԱնթալիայում Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր. ԲայրամովԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն օգտակար է համարում Անթալիայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ Բայրամովն այդ մասին ասել է Սլովենիայի արտաքին գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումում ես հանդիպում եմ ունեցել իմ հայ գործընկերոջ հետ, և այս հանդիպումը համարում եմ բավականին օգտակար: Եթե նույնիսկ հանդիպումը հնարավորություն չի տալիս լուծելու հարցեր, եղել է կողմերի դիրքորոշումները, նրանց փաստարկներն ու հիմնավորումները ավելի մանրամասն քննարկելու հնարավորություն։ Այնպես որ, իմ գնահատականն այն է, որ հանդիպումը օգտակար էր»,-ասել է Բայրամովը:Ավելին16:4517.04.25 -
ՀասարակականԱնահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ ԶեյնալյանինՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին։ Նախարար Ավանեսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Արման Հովակիմյանին և ողջ թիմին` կատարած մեծ աշխատանքի համար։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին էլ մաղթել է հաջողություններ առաջիկա ծրագրերում ու աշխատանքում։Ավելին16:3017.04.25 -
ՔաղաքականՏասնյակ հազարավոր դոլարներով աշխատավարձ են ստացել, ոչ մեկ չգիտի՝ այդ մարդիկ ովքեր են. Աննա ԳրիգորյանԵթե կառավարությունը տգետ է, ինչպես խոստովանել է վարչապետը, ապա ինչի՞ համար են պարգևավճար ստանում: Հռետորական հարց է տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ կառավարությունը մի կարևոր հարցի այդպես էլ չի պատասխանում՝ ինչու՞ է ավելացրել պետական պարտքը, եթե Փաշինյանը պնդում է, որ իրենց հաջողվել է 4.2 միլիարդ դոլար վերադարձել պետական բյուջե:Ավելին16:2517.04.25