Լրահոս

2025-04-21
2025-04-20
  • Img default alt hy
    Սպորտ
    «Նոա»-ն նվազագույն հաշվով հաղթեց հետնապահ «Գանձասար»-ին
    Հայաստանի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Նոա»-ն մրցեց հետնապահ «Գանձասար»-ի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Նոա»-ն կարողացավ մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը` այն էլ 11 մետրանոց հարվածի շնորհիվ: Այն անվրեպ իրացրեց Գոռ Մանվելյանը: Այս հաղթանակից հետո էլ «Նոա»-ն շարունակում է գլխավորել Հայաստանի պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և ունի 64 միավոր: 51 միավորով երկրորդ տեղում «Արարատ-Արմենիա»-ն է:
    23:48
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները կոչ են արել քաղաքացիներին միանալ մեկնարկող Ջահերով երթին
    Ջահերով երթին ընդառաջ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն իրազեկման ակցիա են իրականացրել «Դալմա» առևտրի կենտրոնում կոչ անելով քաղաքացիներին միանալ ապրիլի 23-ին` ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից մեկնարկող Ջահերով երթին։
    23:20
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լիանա Գյուրջյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, Տաթև Հակոբյանը՝ պոկում վարժության արծաթե մեդալակիր
    Հայաստանի կանանց ընտրանու երկու ներկայացուցիչները` Տաթև Հակոբյանը (անձնական մարզիչ` Արթուր Մանուկյան) և Լիանա Գյուրջյանը (անձնական մարզիչ` Աշոտ Դանիելյան) հաջող մասնակցություն ունեցան Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնության 87 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Տաթև Հակոբյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` հաջորդաբար բարձրացնելով`102 կգ, 106 կգ, 110 կգ: Այստեղ Հակոբյանը նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 122 կգ: Երկամարտի 232 կգ արդյունքով Հակոբյանը 4-րդն է: Պոկում վարժությունում Լիանա Գյուրջյանը գլխավերևում պահեց 100 կգ, 104 կգ, 106 կգ: Այս ձևում նա 4-րդն էր: Հրումում Լիանան հաջորդաբար բարձրացրեց 130 կգ, 135 կգ, 140 կգ: Այս վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ: Երկամարտի 246 կգ արդյունքով`Լիանա Գյուրջյանը Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է: Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը:
    23:00
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գալու է մի պահ, երբ Արցախի վտարանդի կառավարությունը դառնալու է աշխարհաքաղաքական գործոն. Արա Պողոսյան
    Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ հիշեք. Գալու է մի պահ, երբ Արցախի վտարանդի կառավարությունը դառնալու է աշխարհաքաղաքական գործոն։ Տարբեր դերակատար մայրաքաղաքների միջև սկսվելու է մրցակցություն, թե որտեղ և ում հովանավորության ներքո պետք է լինի Արցախի Հանրապետության վտարանդի կառավարությունը։ Ահա‘, հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են վերացնել Արցախի Հանրապետության բոլոր ինստիտուտները և վտարանդի կառավարությունը։ Որևէ անարդար պայմանագիր չի‘ կարող լինել արդյունավետ, քանի դեռ արդարության սպասող ժողովուրդը չի կորցրել իր ինքնությունը»։ Գալու է այդ օրը…
    22:30
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կմ-ից (լուսանկարներ)
    Այսօր՝ ապրիլի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:44-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածում՝ Այգեգործների 30 հասցեում, խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ էին կարողանում պայքարել կրակի տարածման դեմ, քանի որ նախ խանգարում էր ծուխը, ապա՝ քամին։ Կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի կիլոմետրից, իսկ այրվում էին կենցաղային աղբ և մեծ քանակի կուտակված անվադողեր։ Հրդեհի մասին տեղեկանալով՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականով ժամանել են նաև քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և ով է այդքան շատ անվադողեր կուտակել նշված վայրում, թաղապետարանի աշխատակիցները պարզում են։
    22:00
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
    Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Մոլդովայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտում ցույց տալով 411 կգ արդյունք: Կարապետյանը կարիերայում երկրորդ անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն և նվաճել Հայաստանի առաջին ոսկին Մոլդովայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում, փոխանցում է Armsport-ը։ Առանձին վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է ոսկե մեդալներին: Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 185 կգ կշռող ծանրաձողը,իսկ հրում վարժությունում՝ 226 կգ: Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն էլ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է 406 կգ արդյունքով: Պոկում վարժությունում նա, երրորդ մոտեցմամբ գլխավերևում պահելով 181 կգ կշռող ծանրաձողը, արժանացել է այս վարժության արծաթե մեդալին: Հրում վարժությունում Մարտիրոսյանը 225 կգ արդյունքով դարձյալ արծաթե մեդալ է նվաճել: Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել նաև 102 կգ քաշային տղամարդիկ: Այս քաշային կարգում Հայաստանի 2 ներկայացուցիչներ Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը, սակայն, անմասն են մնացել մեդալներից։ Աղանյանը երկամարտի 380 կգ (175+205) արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Պետրոս Պետրոսյանը երկամարտում ցույց է տվել 370 կգ արդյունք (165+205 կգ) և զբաղեցրել է 5-րդ տեղը։
    21:30
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին. կա տուժած
    Ապրիլի 20-ին, ժամը 15:54-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով (մոտ 7 մ) հայտնվել գետի ափին: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտցերել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    21:00
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հռոմի պապն աղոթել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար
    Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից զատկական պատգամով դիմելով հավատացյալներին, աղոթել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման համար, հայտնում է Vaticannews-ը: Ըստ աղբյուրի՝ նա հրավիրել է աղոթել Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման ու կյանքի կոչման համար: Նա բարեմաղթել է, որպեսզի Սուրբ Զատիկը պատեհ առիթ դառնա ռազմագերիների ու քաղբանտարկյալների ազատ արձակման համար: Հռոմի պապն իր պատգամում մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամի, աշխարհում մյուս հակամարտությունների կապակցությամբ՝ հայցելով արդար ու մնայուն խաղաղություն Ուկրաինայում և մյուս վայրերում:
    20:30
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը
    Այսօր՝ ապրիլի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սվաճյան փողոցում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և մինչ շտապօգնության ժամանումը հանկարծամահ է եղել, հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքի վայր ժամանակ բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։ Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Գրիգոր Ս.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    20:00
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մասիսում բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2104»-ը․ վիրшվnր կա
    Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 26-ամյա Նվեր Ե․-ի վարած «ՎԱԶ 2104» մակնիշի և 34-ամյա Մնացական Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են բուժօգնության դիմած քաղաքացու ինքնությունը։
    19:30
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի արտգործնախարար Արաղչին համեմատաբար դրական է համարել Հռոմում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մթնոլորտը
    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին համեմատաբար դրական է գնահատել Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Հռոմի բանակցությունների մթնոլորտը: IRNA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Աբբաս Արաղչին գրառում է կատարել X-ի միկրոբլոգում՝ հավելելով, որ զգուշավոր լավատես է բանակցությունների հեռանկարների առումով: «Հռոմում համեմատաբար դրական մթնոլորտը հնարավորություն է տվել առաջընթացի հասնել հնարավոր գործարքի սկզբունքների և նպատակների շուրջ», - գրել է նա: Ըստ Արաղչիի՝ իրանական կողմը բանակցությունների ընթացքում հասկացրել է, որ իրանցիներից շատերը կարծում են, որ 2015 թվականի Իրանի գործարքը, որը նաև կոչվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), այլևս բավարար չէ Իրանի համար:
    19:00
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր
    Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիողլուի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ կարևորելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։ Նախարար Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ ՀՀ կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ ՀՀ կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկները։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի՝ որպես յուրահատուկ խաչմերուկի՝ մեծ ներուժն ու տարանցիկ հնարավորություններից օգտվելու ժամանակի հրամայականը. «հենց այս ընկալումն է դրված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում»,- հավելել է նախարար Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը և Ֆերիդուն Սինիրլիողլուն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
    18:30
    20.04.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները. ՌԴ դեսպանության ուղերձը
    Հայաստանում ՌԴ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Հարության տոնի արթիվ: «Շնորհավորում ենք հավատացյալներին Քրիստոսի Հարության հրաշափառ տոնի առթիվ։ Այս տարի Զատիկը միասին նշում են Ռուս Ուղղափառ Եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու ծխականները։ Այս հազվադեպ զուգադիպությունը ևս մեկ անգամ ընդգծում է Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հոգևոր և մշակութային մտերմությունը։ Թող այս պայծառ տոնը լցնի ձեր սրտերը սիրով և ուրախությամբ։ Քրիստոս հարյա՜վ ի մեռելոց: Օրհնյա՜լ է Հարությունը Քրիստոսի»,- նշված է ուղերձում:
    18:00
    20.04.25
    Ավելին
  • Իրավական
    Ապօրինի ծագման գույքի բռնագանձումը կարող է կոլապսի ենթարկվել. ՍԴ որոշումը
    Բարձր դատարանը «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքը հակասահմանադրական չի համարել, բայց իրավունքի մասնագետները նկատում են՝ նեղացել է օրենքի կիրառման շրջանակը, ինչը կարող է պատճառ դառնալ արդեն հարուցված բազմաթիվ գործերի փլուզման:
    17:30
    20.04.25
    Ավելին