Լրահոս
2025-04-29
-
Մամուլի տեսությունՔոչարյանը մեկնել է Մոսկվա, նրան ընդունել է Պուտինը. «Հրապարակ»«Հայաստանի ուղղությունը համակարգողի փոփոխությամբ Ռուսաստանը ցույց տվեց, որ հիմա ավելի է հետաքրքրված Հայաստանով: Մեր աղբյուրներն ասում են, որ ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի նշանակումը պատահական չէ: Այս կադրային փոփոխությունն իրականացվել է Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով, որը շաբաթներ առաջ մեկնել է Մոսկվա եւ Վլադիմիր Պուտինի ընդունելությանն է արժանացել: Դրան հաջորդել են Կիրիենկոյի նշանակումը եւ հայաստանյան ընդդիմադիր մի շարք գործիչների` Մոսկվա այցելությունները:Ավելին10:0529.04.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին10:0029.04.25 -
Մամուլի տեսությունԹշնամին փորձում է հերքել անհերքելին. ի՞նչ է կատարվում Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. «Փաստ»Ավելին, Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում և հաստատել, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցների հետևանքով Խոզնավար գյուղում վնասվել է բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը:Ավելին09:5029.04.25 -
Մամուլի տեսությունՏաճատ Վարդապետյանի որդին պաշտոն է ստացել․ «Հրապարակ»ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդու՝ Ասքանազ Վարդապետյանի կարիերան ՊԵԿ-ում աճ է գրանցել։ 2020 թվականից համակարգում ավագ տեսուչի պաշտոն զբաղեցնող նախկին հանրապետականի որդին անցած տարի` 2024-ի սեպտեմբերին, նշանակվել է հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության թիվ 2 բաժնի պետի տեղակալ։Ավելին09:4529.04.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը փորձում է մեղմել Արևմուտքի՝ իր նկատմամբ վերաբերմունքը․ «Հրապարակ»ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Կայա Կալլասը շաբաթներ առաջ հրապարակային հայտարարեց, որ ԵՄ անդամության թեկնածու երկրները պետք է չմասնակցեն Մոսկվայի զորահանդեսին։ Իսկ Լատվիայի արտաքին գործերի նախարար Բաիբա Բրաժեն էլ ակնարկել էր այս արգելքը խախտողների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների կիրառման մասին։Ավելին09:4229.04.25 -
Մամուլի տեսությունՀայ ժողովուրդը չի կարող հանդուրժել ոտնձգությունը ազգային արժեքների դեմ. «Փաստ»Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հոդվածում անդրադարձել է Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներին ու Բաքվում գտնվող հայ գերիներին. «Պատմական և ընթացիկ հանցագործությունների միջև առկա անխզելի կապը պահանջում է, որ մենք այսօր խոսենք առանց երկիմաստության։ Նույն հայերի սերունդները նորից հարձակման են ենթարկվում, այս անգամ Ադրբեջանի կողմից, որը 2023-ին ավարտեց Արցախի էթնիկ զտումները՝ 120000 հայերին բռնությամբ տեղահանելով իրենց հնագույն հայրենիքից»:Ավելին09:3829.04.25 -
Մամուլի տեսությունԱրցախի նախագահի նոր թեկնածու է հայտնվել. «Հրապարակ»Մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը, քանի որ, հայտնի պատճառներով, անհնար է նոր ընտրություն անցկացնել, ապա վերջերս կատարված սահմանադրական փոփոխություններով ԱՀ պատգամավորները խորհրդարանին են լիազորել նոր նախագահի ընտրությունը:Ավելին09:3429.04.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3029.04.25 -
ՀասարակականԵրկրաշարժ` Բավրայից 8 կմ հարավ-արևելք. այն զգացվել է նաև ՀայաստանումԱպրիլի 29-ին՝ տեղական ժամանակով ժամը 03:40-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 23։40-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.10⁰ և արևելյան երկայնության 43․90⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 3․3 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Մեծ Սեպասար գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբԱվելին08:0929.04.25
2025-04-28
-
ՔաղաքականՖրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներըԱպրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանը, «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» նախագահի ներկայացուցիչը, Կենտրոնի միջազգային տների համակարգման գծով տնօրեն Անա Պեքսաոն, Կենտրոնի միջազգային տների տնօրեններ, ինչպես նաև՝ դասախոսներ ու տարբեր երկրների ուսանողներ: Ելույթներով են հանդես եկել Գայանե Մանուկյանը, Գերաշնորհ տեր Գրիգոր Եպիսկոպոս Խաչատրյանը և տնօրեն Անա Պեքսաոն։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։Ավելին23:5828.04.25 -
Քաղաքական«Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է»․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին«Նայած՝ մենք ի՞նչ ենք հասկանում համախմբվելու տակ։ Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա, բոլորին հավաքել, ասել՝ բոլորդ միասին եք, այդպես չի լինելու։ Մենք մեզ չխաբենք։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբվել։ Հնարավոր է որոշակի պայմանավորություններ ունենալ տակտիկական առումով։ Բայց բոլորը շատ տարբեր են։ Այստեղ և՛ մոտեցումների հարց կա, և՛ ընկալումների հարց կա, և՛ անձնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվելը իրատեսական եմ համարում, հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն։ Այո, սա այն դասական մոդելն է, որ ամեն տեղ աշխատում է։ Եթե, օրինակ, ընտրությունների ինչ-որ պահ է գալիս, այդ ընտրությունների ժամանակ դաշինքներ ձևավորել, այո։ Բայց մի դաշինք ձևավորել, որտեղ կարող են լինել 15 կամ 20 միավոր, ուղղակի իրատեսական չէ, չի աշխատելու, մենք մեզ չխաբենք։ Բարի ցանկությունները միշտ չէ, որ աշխատող բանաձև է»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։Ավելին23:5228.04.25 -
ՀասարակականՇտապօգնության անձնակազմին դшնակահարած տղամարդը նախկինում մի քանի անգամ տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոնԴանակով զինված քաղաքացին հարձակվել էր շտապօգնության բուժանձնակազմի վրա։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Shamshyan.com-ը մանրամասներ է հայտնել դեպքի վերաբերյալ։Ավելին23:4428.04.25 -
ՔաղաքականՊատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանն ասաց՝ եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի. ՔոչարյանԻ՞նչ ունեցանք 2020 թվականի հոկտեմբերից. հասարակության բևեռվածությունը Հայաստանում ֆանտաստիկ մակարդակի էր արդեն, բաժանված էր հասարակությունը՝ սևերի, սպիտակների, հների, նորերի, թալանչիների, ոչ թալանչիների, և այս ամենը տարածվեց ոչ միայն քաղաքական մակարդակի վրա, այլ նաև պրոեկցիա արվեց բանակի վրա։ «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ վերլուծելով պարտության պատճառները:Ավելին23:3328.04.25 -
ՄիջազգայինԶելենսկին հանձնում է Ղրիմը, Պուտինը հիասթափեցնում է. Թրամփի բացահայտումներըՈւկրաինայում խաղաղ կարգավորման պայմանը Ղրիմի, Սևաստոպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի միջազգային ճանաչումն է որպես ռուսական տարածք, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը բրազիլական O Globo թերթին տված հարցազրույցում է փակագծեր բացել: Նա պնդել է, որ Կիևի բոլոր պարտավորությունները պետք է դե յուրե ամրագրվեն, ունենան կիրառման մեխանիզմներ և լինեն անժամկետ։ Այժմ Մոսկվան ազդանշանի է սպասում Կիևից՝ պատերազմը դադարեցնելու շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու համար: Այդ մասին Դմիտրի Պեսկովն է հայտնել:Ավելին23:2428.04.25 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների և այլնի մասին (Տեսանյութ)ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս հանդիպել է «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ։ Հանդիպման մասնակիցները հարցեր են ուղղել Արցախյան պատերազմների, հայկական կողմի հաղթանակների գործոնների և վերջին պատերազմում կրած պարտության պատճառների, Քի Վեսթի փաստաթղթի և Մադրիդյան սկզբունքների մասին։ Նախագահը խոսել է նաև անվտանգային խնդիրների և բանակի մարտունակության վերականգման մասին։Ավելին23:0228.04.25 -
ՔաղաքականՏպավորիչ է, որ ԼՂ-ն կորցնելուց հետո շարունակում եք մնալ վարչապետ․ էստոնացի լրագրողը՝ ՓաշինյանինԱյսօր իրավիճակն այնպիսին է, որ Լեռնային Ղարաբաղն այլևս Հայաստանի վերահսկողության ներքո չէ, բայց դուք շարունակում եք մնալ վարչապետ, դա տպավորիչ է։ Այս մասին Էստոնիայում գտնվող Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միչալի համատեղ ասուլիսի ժամանակ Փաշինյանին հարց ուղղեց էստոնացի լրագրողը։Ավելին22:5728.04.25 -
ԻրավականՔրեական վարույթ՝ ներազգային թշնամանք տարածելու համար. թիրախում արցախցիներն ենԵրկու քրեական վարույթ է նախաձեռնել Քննչական կոմիտեն ներազգային թշնամանք տարածելու հիմքով՝ մերձիշխանականի համբավ ունեցող «Խոսնակ» լրատվականի և բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ: «Արցախի մայրիկների աջակցման» կենտրոնը և «Մտքի ուժը» հասարակական կազմակերպությունն են հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, թե այդ լրատվականն ու բլոգերը ներազգային թշնամանք են տարածում տեղահանված արցախցիների և գյումրեցիների դեմ: Հայցի հեղինակները պահանջում են այնպիսի խափանման միջոց, որով կարգելվի ներազգային ատելություն և հայհոյախառն վիրավորանքներ տարածողների գործունեությունը:Ավելին22:3128.04.25 -
Քաղաքական«Կրթվելը նորաձև է» նոր աղանդ․ Հրայր ԿամենդատյանՀայկական իրականության մեջ , բոլորի աչքի առջեւ ձևավորվում է նոր տոտալիտար աղանդ։ Գիտակից մարդկանց համար պարզորոշ է, որ ինքնահռչակ տգետը եվ նրա ընկերուհին ստեղծում են նոր կրոնական հոսք, նոր աղանդ, որի թափանիվը շարունակում է շարժվել եվ այդ քայքայիչ աղանդին նոր արագություն եվ խորություն է բերում։ Ինչ է դրանց արածը , եթե կարճ ձեակերպենք։ Դավաճան զույգի հրամանով տասնյակ կրթական օջախներ դառնում են ժամանակավոր հավաքատեղիներ, մուտքը խիստ ֆիլտրված, հրավերային ցուցակներով, գոհունակության փառաբանման տեսարաններով, աստվածահաճո հորջորջվող ընտանեկան ցինիզմով։Ավելին22:1628.04.25 -
ԻրավականՍկանդալային հայտարարություն՝ Լևոն Քոչարյանի գործով դատավարությանը. ոստիկանը հերքում է ոստիկանինԱյսօր շարունակվել է Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը: Ցուցմունք է տվել գործով տուժող ճանաչված ոստիկանության սպաներից մեկը և սկանդալային հայտարարություն արել՝ հերքելով գործընկերոջ մեղադրանքները: Լևոն Քոչարյանի փաստաբաններն էլ ուղղորդող հարցեր են նկատել դատախազների կողմից:Ավելին21:5728.04.25 -
ՏնտեսականՀայտնաբերվել է չհայտարարագրված և մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր․ շաբաթվա պատկերը.Ավելին21:3928.04.25