Լրահոս
2025-05-17
-
ՀասարակականԼեզվի ավանդույթները, նոր և նորագույն ուղղությունները. Լալիկ Խաչատրյանի վերջին գիրքըԼեզվի ավանդույթները, նոր և նորագույն ուղղությունները. Լալիկ Խաչատրյանի վերջին գիրքըԱվելին16:1517.05.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին՝ արևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։Ավելին16:0017.05.25 -
ՀասարակականՍյունիքում դաժանաբար ծեծի հետևանքով կյանքից զրկված երիտասարդը 44-օրյա պատերազմի մասնակից էր․ ArmLurԵրեկ Կոմիտեն հայտնեց, որ նախաքննության ավարտ է հայտարարվել մի խումբ անձանց կողմից ծեծի հետեանքով մահացած անձի գործով։Ավելին15:4517.05.25 -
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Նորվեգիային Սահմանադրության օրվա առթիվՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորությանը Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ խաղաղություն և բարգավաճում մաղթելով Նորվեգիայի բարեկամ ժողովրդին։ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձը հրապարակել է X-ի միկրոբլոգում։ «Ջերմորեն շնորհավորում ենք Նորվեգիայի Թագավորությանը՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական սկզբունքներին մեր համատեղ նվիրվածությունը և անհամբեր սպասում է Նորվեգիայի հետ համագործակցության խորացմանը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերով։ Խաղաղություն և բարգավաճում ենք մաղթում Նորվեգիայի բարեկամ ժողովրդին»,-նշված է ԱԳՆ գրառման մեջ։Ավելին15:3017.05.25 -
ՀասարակականԵրևանում հարբած վիճակում վթարի է ենթարկվել 28-ամյա ուկրաինացի երիտասարդԱյսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վադիմ Ուշակովը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է բազալտե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է խմածության ամենաբարձր աստիճանի, ինչի համար էլ 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում վարորդն ասում էր, որ իր ընկերուհին Հայաստանից մեկնում էր Ուկրաինա և ինքը գնում էր «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի կանխի նրա մեկնումը, սակայն տեղի ունեցած վթարի պատճառով չհասավ ընկերուհուն: Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:Ավելին15:1517.05.25 -
ՔաղաքականԱրմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցերՀայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։Ավելին15:0017.05.25 -
ԻրավականՀՀ սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1 մլն 650 հազար դոլար արժեքով հողամասի նկատմամբ2025 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 1 միլիոն 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 645 միլիոն 950 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «բնակավայրերի» նպատակային նշանակության 1,687 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի ապրիլի 4-ի վճռով բավարարվել էր:Ավելին14:4517.05.25 -
ՀասարակականՀրդեհ` Վանաձորում․ փրկարարները շենքից տարհանել են 15 բնակչիՄայիսի 17-ին՝ ժամը 09:27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի շքամուտքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի շենքերից մեկի առաջին և երկրորդ հարկերի միջակայքում էլեկտրական հաշվիչների վահանակում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։40-ին, մարվել՝ 09։43-ին։ Այրվել է առաջին և երկրորդ հարկերի միջակայքում գտնվող էլեկտրական հաշվիչների վահանակը (15 հաշվիչ)։ Փրկարարները տարհանել են 15 բնակչի։ Տարհանված բնակիչներից մեկը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։Ավելին14:3017.05.25 -
ՀասարակականՄերձավանի և Մխչյանի դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ: Այդ մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:Ավելին14:1517.05.25 -
ԱրցախՄեր թանգարաններն այլևս գոյություն չունեն. թշնամին Արցախից ջնջում է հայկական հետքըՄեր թանգարաններն այլևս գոյություն չունեն. թշնամին Արցախից ջնջում է հայկական հետքըԱվելին14:0017.05.25 -
ՄիջազգայինՌուսաստանի մասին ֆոն դեր Լեյենի տարօրինակ հայտարարությունը շփոթության մեջ է գցել լրագրողինԻռլանդացի լրագրող Չեյ Բոուսը զարմացել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերից, ով հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրոպայի մաս չէ, նա համապատասխան գրառում է հրապարակել X սոցիալական ցանցում։ «Ռուսաստանը լքել է Եվրոպան». չընտրված, կոռումպացված Եվրոֆյուրերն այժմ թելադրում է աշխարհագրությանը: Սա ծաղրական հաշիվ չէ: «Դա իսկապես նա է»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ մեկնաբանել է Բոուսը ֆոն դեր Լեյենի գրառման տակ։ Նախօրեին Politico թերթը, վկայակոչելով դիվանագետներին, հայտնել էր, որ Եվրոպական քաղաքական համայնքի երկրները դիտարկում են Ռուսաստանի դեմ «ամբողջական առեւտրային էմբարգոյի» հնարավորությունը։ Կրեմլը բազմիցս նշել է, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցների ճնշումը, որը անբարյացակամ պետությունները սկսեցին իր վրա գործադրել մի քանի տարի առաջ և կշարունակեն սրվել։ Բուն Արևմուտքում բազմիցս կարծիքներ են հնչել, որ սահմանափակող միջոցներն անարդյունավետ են։ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը նրա հակառակորդների երկարաժամկետ ռազմավարությունն է, և որ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով, Արեւմուտքի գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատացնելն է։Ավելին13:4517.05.25 -
ՔաղաքականԲարեկամությունն ու անձնական նվիրվածությունը կարող են կարևոր շարժիչ ուժ լինել երկկողմ գործընկերության առաջխաղացման գործում․ Միրզոյանը՝ Մելանի ՋոլիինՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Կանադայի արդեն նախկին ԱԳ նախարար Մելանի Ջոլիին շնորհակալություն է հայտնել հայ-կանադական հարաբերություններն ու գործընկերությունն ավելի ամրապնդելու և իմաստալից դարձնելու համար՝ միաժամանակ շնորհավորելով նրան Կանադայի արդյունաբերության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին Արարատ Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբոլոգում կատարած գրառման մեջ։ «Բարեկամությունն ու անձնական նվիրվածությունը կարող են կարևոր շարժիչ ուժ լինել երկկողմ գործընկերության առաջխաղացման գործում, և ակնհայտ է, որ դա եղել է վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանի և Կանադայի դեպքում. անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Մելանի Ջոլիին մեր երկրների միջև փոխգործակցությունն ավելի ամրապնդելու և ավելի իմաստալից դարձնելու համար։ Մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ Կանադայի արդյունաբերության նախարարի նոր պաշտոնում»,-գրել է Արարատ Միրզոյանը։Ավելին13:3017.05.25 -
ՀայաստանԿաթողիկոսը մեկնել է ԲելառուսԱյս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։Ավելին13:1517.05.25 -
ՄիջազգայինՊուտինն ու Թրամփը շփվե՞լ են Ստամբուլում կայացած բանակցություններից հետոՄենք ձեզ կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե բանակցություններից հետո Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների միջև շփումներ եղե՞լ են։Ավելին13:0017.05.25 -
ԱռողջապահականՄանրամասներ՝ ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասինԵրևանում մայիսի 16-ին 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներն անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո ստացել են առաջին բժշկական օգնությունը և դուրս գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ բուժօգնությունը շարունակում է ստանալ անչափահաս տուժածը, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:Ավելին12:4517.05.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Սկանդալ՝ Ալբանիայում. Փաշինյանի աչքի առաջ շրջել են Հայաստանի դրոշըՀայլուր 12։30 Սկանդալ՝ Ալբանիայում. Փաշինյանի աչքի առաջ շրջել են Հայաստանի դրոշըԱվելին12:3017.05.25 -
ԻրավականԼոռու մարզում սպանել են 29-ամյա երիտասարդի․ կան ձերբակալվածներՄայիսի 16-ին՝ ժամը 23:20-ին, մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքերով ու գանգուղեղի կոտրվածքով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արսեն Կիրակոսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:Ավելին12:1517.05.25 -
ՔաղաքականՄիրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին՝ Կանադայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին՝ Կանադայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։Ավելին12:0017.05.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ:Ավելին11:4517.05.25 -
ԻրավականԼիլիթ Աղեկյանին զրկել են իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից․ Փոստանջյանն ահազանգում էԼիլիթ Աղեկյանի պաշտպան` Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր` 16.05.2025 թվականին, պարզվել է, որ առնվազն կեսօրից, երկու տարբեր քննիչներ, տարբեր գործերով, այցելել են Լիլիթ Աղեկյանին։ Քննիչներից մեկը կանչել է հանրային պաշտպան։ Ինչպես նախորդ դեպքում, այս երկու դեպքերում ևս ինձ չեն ներգրավվել որպես Լիլիթ Աղեկյանի կողմից պահանջված պաշտպանի։ Ես ամբողջ ընթացքում եղել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում։ Այս ամենից բացի, քննիչներն ամբողջ օրը զբաղեցրել են Լիլիթ Աղեկյանին. ըստ էության, որևէ քննչական գործողություն չեն իրականացրել, սակայն դիտմամբ, այդ շինծու գործողություններն այնքան են ձգձգել մինչև ավարտվի տեսակցության ժամը, ինչի պատճառով Լիլիթ Աղեկյանի 80 տարեկան մայրն, ով եկել էր Գյումրիից` շուրջ 6 (վեց) ժամ սպասելով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում, այդպես էլ հնարավորություն չի ունեցել տեսնելու իր դստերը։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Լիլիթ Աղեկյանին զրկել են իր տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից, ինձ որպես պաշտպան տեսակցելու, ինչպես նաև իր պաշտպանական և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից։ Վերոնշյալի հետ իր գործուն մասնակցությունն ունի նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ` Հեղինե Մարտիրոսյանը»։Ավելին11:3017.05.25