Լրահոս
2025-05-17
-
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ:Ավելին11:4517.05.25 -
ԻրավականԼիլիթ Աղեկյանին զրկել են իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից․ Փոստանջյանն ահազանգում էԼիլիթ Աղեկյանի պաշտպան` Զարուհի Փոստանջյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր` 16.05.2025 թվականին, պարզվել է, որ առնվազն կեսօրից, երկու տարբեր քննիչներ, տարբեր գործերով, այցելել են Լիլիթ Աղեկյանին։ Քննիչներից մեկը կանչել է հանրային պաշտպան։ Ինչպես նախորդ դեպքում, այս երկու դեպքերում ևս ինձ չեն ներգրավվել որպես Լիլիթ Աղեկյանի կողմից պահանջված պաշտպանի։ Ես ամբողջ ընթացքում եղել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում։ Այս ամենից բացի, քննիչներն ամբողջ օրը զբաղեցրել են Լիլիթ Աղեկյանին. ըստ էության, որևէ քննչական գործողություն չեն իրականացրել, սակայն դիտմամբ, այդ շինծու գործողություններն այնքան են ձգձգել մինչև ավարտվի տեսակցության ժամը, ինչի պատճառով Լիլիթ Աղեկյանի 80 տարեկան մայրն, ով եկել էր Գյումրիից` շուրջ 6 (վեց) ժամ սպասելով «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում, այդպես էլ հնարավորություն չի ունեցել տեսնելու իր դստերը։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Լիլիթ Աղեկյանին զրկել են իր տարեց մորն ու քրոջը տեսնելու հնարավորությունից, ինձ որպես պաշտպան տեսակցելու, ինչպես նաև իր պաշտպանական և իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից։ Վերոնշյալի հետ իր գործուն մասնակցությունն ունի նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ` Հեղինե Մարտիրոսյանը»։Ավելին11:3017.05.25 -
ՀասարակականԵրևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան վիրավորներԱյսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված հայտնվել Արամի նրբանցքի թիվ 27/1 շենքի բակում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Էդգար Ղ․-ն և ուղևոր, 23-ամյա Մուլեթ Ջեսիկան քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրանց նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հայտնաբերված կասկածելի փաթեթների փաստով նշված քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։Ավելին11:1517.05.25 -
Մամուլի տեսությունԻշխանական զույգը ձեռք չի քաշում Սյունիքից. «Հրապարակ»Փաշինյանն ու կինը, հավանաբար, հույս ունեն, որ մարդկանց հետ շփման միջոցով կարող են տրամադրություններ փոխել, ստիպել համակերպվել ստեղծված իրավիճակի հետ, համոզել, որ դա իրենց կամքից ու ցանկությունից անկախ է։ Այդ մանիպուլյացիաները հանրության ինչ-որ խավ, թերեւս, լուրջ է ընդունում, եւ գուցե սրանով է պայմանավորված, որ դեպի մարզեր արշավանքները հաճախացել են։ Տեղեկացանք, որ Տաթեւի հանդիպումը նախաձեռնել է համայնքապետ Սամվել Լալայանը, որն ընտրվել է «Շանթ» դաշինքից։Ավելին11:0017.05.25 -
ՀայաստանՌուբեն Վարդանյանին կալանքի ընթացքում թույլ չեն տվել օգտվել Աստվածաշնչից․ քրիստոնյա հայերը ապօրինի պահվում են Բաքվում. GB News-ի անդրադարձը«Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները GB News-ին հայտնել են, որ Ռուբեն Վարդանյանին կալանքի ընթացքում թույլ չեն տվել օգտվել Աստվածաշնչից։Ավելին10:4517.05.25 -
Մամուլի տեսություն«Ելակով», «անթալան» կորուստներ՝ առանց Եռատոնի, առանց ընդհանրապես տոնի․ «Փաստ»Ստացվում է, որ երբ, քպականների բնորոշմամբ, «բանակը թալանվում» էր, երկիրը «ճփճփում էր կոռուպցիայի մեջ» և այլն, իսկ Արցախը կար ու պաշտպանված էր, հայկական երկու պետականությունների անվտանգությունն ապահովված էր, մարդիկ իրենց պաշտպանված ու անվտանգ էին զգում՝ արտաքին թշնամուց, մեր սահմանները պաշտպանված էին, մեր լեզուներն էլ երկար էին, թշնամու առաջ «կզած» չէր Հայաստանի իշխանությունը, ինչպես հիմա է, վերջապես Եռատոն ունեինք ու դրանով հպարտ էինք:Ավելին10:3517.05.25 -
ՀասարակականUcom-ն աջակցում է տեխնոլոգիական նորարարությանը. Silicon mauntains մարզային ֆորումը՝ ԼոռիումUcom-ն աջակցում է տեխնոլոգիական նորարարությանը. Silicon mauntains մարզային ֆորումը՝ ԼոռիումԱվելին10:3017.05.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:1517.05.25 -
Մամուլի տեսությունԹագուհի Ստեփանյանը նոր պաշտոնի կնշանակվի. «Հրապարակ»Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Թագուհի Ստեփանյանը 2025 թ. մայիսի 13-ին ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից․ լուծվել է նրա հետ 2023 թվականի սեպտեմբերի 6-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:Ավելին10:0817.05.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0017.05.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը վտանգում է կորցնել նաև իր՝ առանց այդ էլ ցածր վարկանիշի հիմնական «սեգմենտը». «Փաստ»Ըստ մասնագետների, նման հարցումների պարագայում կարևոր են ոչ միայն բուն հարցերին տրված պատասխանների տոկոսային ցուցանիշները, օրինակ՝ ո՞ւմ կտայիք ձեր քվեն, եթե առաջիկա կիրակի լինեն ընտրություններ, կամ՝ ինչպե՞ս եք գնահատում կառավարության գործունեությունը և այլն: Պակաս էական չէ նաև հարցվածների սոցիալական «շերտավորումը»:Ավելին09:5417.05.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։Ավելին09:4717.05.25 -
Մամուլի տեսությունԱրդյո՞ք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է. «Ժողովուրդ»Երեկ ՔՊ-ականները բուռն քննարկել են այն հարցը՝ արդյոք հաջորդ «sms ստացող» ՔՊ-ականը Հայկ Սարգսյանն է լինելու, թե ոչ:Ավելին09:4217.05.25 -
Մամուլի տեսությունԽաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ բազան պետք է հանվի Հայաստանից․ «Հրապարակ»Որոշ տեղեկություններով, Խաղաղության պայմանագրի տեքստում տեղ է գտել մոտավոր այնպիսի ձեւակերպում, որ մեր երկրում չի կարող որեւէ այլ պետության ռազմական ներկայություն առկա լինել: Իսկ դա նշանակում է, որ միջպետական այդ պայմանագրի ստորագրումից հետո ռուսական 102-րդ ռազմաբազան պետք է հանվի երկրից։Ավելին09:3817.05.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ն Երևանում մերժված է. «Ժողովուրդ»Բանն այն է, որ հայրենի իշխանություններն արդեն հստակ տեղեկություններ ունեն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում իրենք շատ լուրջ խնդիրներ են ունենալու Երեւանում: Ավագանու ընտրություն(ներ)ը լակմուսի թուղթ է դարձել նրանց համար. ՔՊ-ն Երեւանում մերժված է: Ու դա է պատճառը, որ իշխանական վերնախավը հանդիպումների շարք է սկսել. ԱԺ նախագահից, Կառավարության անդամներից մինչեւ ՔՊ-ական պատգամավորներ պետք է անհատապես տեսակցություններ ունենան քաղաքացիների հետ: Ի դեպ, ՔՊ-ականների առջեւ խնդիր է դրված իրական պատկեր ներկայացնել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս հասկանա իր գլխի գալիքը:Ավելին09:3417.05.25 -
Մամուլի տեսությունՁերբակալություններից հետո հրամայել են ազատման դիմումներ գրել․ «Հրապարակ»Շենգավիթի համայնքապետարանի գործով ձերբակալված 11 անձից մի քանիսն առեւտրի եւ սպասարկման բաժնի նախկին ու ներկայիս աշխատակիցներ են: Երկուսին ձերբակալել են ապրիլի 20-ին, երկուսին` նախօրեին։ Վերջին ձերբակալվածները, ըստ մեր աղբյուրի, մինչեւ ապրիլ աշխատել են թաղապետարանում։Ավելին09:3017.05.25 -
ԱշխարհՉինական համալսարաններն ու քոլեջները գրկաբաց սպասում են հայ ուսանողներին. ցուցահանդես՝ ԵրևանումՉինական համալսարաններն ու քոլեջները գրկաբաց սպասում են հայ ուսանողներին. ցուցահանդես՝ ԵրևանումԱվելին09:2017.05.25
2025-05-16
-
ԻրավականԱրշակունյաց պողոտայում 1 միլիոն 600 հազար դրամ գտած երիտասարդը հրաժարվում է գումարը վերադարձնել տիրոջըՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայիսի 14-ին Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի մոտ քաղաքացին 1 միլիոն 600 հազար դրամ է կորցրել, իսկ գումարը գտած երիտասարդը հրաժարվում է վերադարձնել, հայտնում են ՆԳՆ-ից։Ավելին23:5416.05.25 -
ՄիջազգայինԱրաբական շքեղությամբ կաշառո՞ւմ են Թրամփին. դեմոկրատները դժգոհ են ԱՄՆ-ի «յուղոտ» գործարքներիցԱրաբական շքեղությամբ կաշառո՞ւմ են Թրամփին. դեմոկրատները դժգոհ են ԱՄՆ-ի «յուղոտ» գործարքներիցԱվելին23:4116.05.25 -
ՀասարակականԵրևան-Մեղրի ավտոճանապարհին 24-ամյա վարորդը «Mazda»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բնակչի այգում․ կա վիրավորԱյսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 129 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 24-ամյա Աշոտ Ա․-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել բնակչի այգում՝ արմատախիլ անելով մրգատու ծառեր։Ավելին23:3016.05.25