Լրահոս
2025-05-18
-
ՀայաստանԻսրայելցի մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համարՀանրային հեռուստաընկերությունը պարզաբանում էր պահանջել Իսրայելի Հանրային հեռարձակողից` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ Հայաստանի մասնակցի ելույթից հետո իրենց հեռուստամեկնաբանի կողմից հնչեցրած մեկնաբանության համար։ «Առաջին ալիք»-ը ներկայացնում է Իսրայելի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի պաշտոնական նամակը՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենին, որտեղ իսրայելական կողմը ներողություն է խնդրում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար։ Կից ներկայացված է պաշտոնական նամակը. «Եվրատեսիլի հեռարձակումները Իսրայելում ավանդաբար ուղեկցվում են հումորային և թեթև մեկնաբանություններով, որոնց ընթացքում մեկնաբանների զույգը զվարճալի և հետաքրքիր դիտարկումներ է անում երգերի, կատարողների և մասնակցող երկրների վերաբերյալ։ Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում մեկնաբաններն անմիջական հումորային մեկնաբանություններ են արել, այդ թվում՝ Հայաստանի երգի վերաբերյալ, ինչպես անում են գրեթե բոլոր կատարումների դեպքում։ Նշված կատակներից մեկը, որը ուղղված էր բացառապես երգին և ոչ թե երկրին կամ հայ ժողովրդին, ակամայից վիրավորել է հայ համայնքի որոշ անդամների։ Սա իհարկե միանգամայն դիտավորությամբ չի եղել։ Ընդհակառակը՝ մի քանի առիթներով իսրայելական պատվիրակության անդամները կարևորել են Հայաստանի երգի հետ ունեցած կապը և ընդգծել երկու պատվիրակությունների միջև ջերմ հարաբերությունները։ Երբ իմացանք, որ մեկնաբանությունն ընկալվել է որպես վիրավորանք, տվյալ արտահայտությունը կատարած մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել իր անձնական հարթակում։ Բացի այդ, պարզաբանում կներկայացվի մեկնաբանների կողմից այս երեկոյի ուղիղ եթերում։ KAN – Իսրայելի Հանրային Հեռարձակման Կորպորացիան՝ ի սրտե ներողություն է խնդրում այս հումորային մեկնաբանության համար։ Մաղթում ենք հաջողություն Պարգին և Հայաստանի թիմին այսօրվա ելույթի ընթացքում։ Հարգանքով, Գոլան Յոխպազ Իսրայելի Հանրային Հեռարձակման Կորպորացիայի գլխավոր տնօրեն»։Ավելին00:1118.05.25
2025-05-17
-
ՀասարակականՎանաձորի կերպարվեստի թանգարանում հրդեհ է բռնկվել․ կա վիրավորԱյսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող Կերպարվեստի թանգարանում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան»-ին կից փայտե շինությունում։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Այրվել են փայտե շինության կառուցատարրերը (մոտ 24 քմ), մոտ 10 պահարան և կենցաղային իրեր։ Հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։Ավելին23:5817.05.25 -
ՀայաստանԴատապարտում և չենք ընդունում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը, որը կազմված է ոչ միայն փաստերի խեղաթյուրմամբ, այլև երկակի ստանդարտների կիրառմամբ և կողմնակալությամբ․ հայտարարությունՀԺՄ հայտարարությունը` լրագրողին առաջադրված անհեթեթ մեղադրանքի, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի և իշխանությունների հետապնդումների մասին ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Այդ մասին տեղեկացրել էր ինքը՝ լրագրողը, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակելով: Ինչպես ավելի ուշ պարզվեց, Անուշ Միրզոյանի վերաբերյալ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 4 տարվա վաղեմության «Սյունյաց ողջույնի» գործով: Մեր գործընկերոջ նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունն էր նույն օրը դատարանում քննվում, որը, բարեբախտաբար, չբավարարվեց: Անուշ Միրզոյանին առաջադրվել էր զանգվածային անկարգություններին օժանդակման մեղադրանք, երբ լրագրողն ընդամենը ներկայացրել էր այդ օրվա իրադարձությունների ողջ ընթացքը: Այսինքն՝ լրագրողին մեղադրանք էր առաջադրվել լրագրող լինելու ու իր մասնագիտական աշխատանքը կատարելու համար: Սա պարզ շարադրանքն է տեղի ունեցածի: Իսկ իրականում այդ օրը տեղի ունեցավ սարսափելի մի երևույթ, որին հարկ ենք համարում հատուկ անդրադարձ կատարել: Որևէ իրավաբանի համար ամոթալի պիտի լիներ լրագրողին նման մեղադրանք առաջադրելը, անգամ, եթե դա կատարվում է քաղաքական պատվերի շրջանակներում, որովհետև լրագրությունը մասնագիտական գործունեության այն տեսակներից է, որը պաշտպանվում է քրեական օրենսգրքով: Որևէ երաշխիք չկա, որ սա վաղը տեղի չի ունենալու յուրաքանչյուրիս հետ. հետայսու ցանկացած լրագրող աշխատելու է քրեական վարույթի կիզակետում որպես մեղադրյալ հայտնվելու վտանգի ներքո: 2018-ից իշխանության գալով՝ այս իշխանությունները լրագրողներին համարում են դասակարգային թշնամի՝ փորձելով ամեն կերպ սահմանափակել այն լրատվամիջոցների աշխատանքը, որոնք իրենց դուր չեն գալիս: Ցանկացած միջոց կիրառել են լրատվամիջոցների, լրագրողների, ազատ խոսքի, այլակարծության, քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ վախի տարածում, սպառնալիքներ, ծեծ, քաշքշոց, ատելության քարոզ, դատական աննախադեպ քանակի հայցեր, տույժ-տուգանքների սահմանում, սոցիալական ցանցերով կազմակերպված հարձակումներ, այդ թվում՝ լրագրողների անչափահաս երեխաների, ընտանիքի անդամների նկատմամբ, սոցիալական ցանցերով և իրենց կից կայքերով՝ թիրախավորում և հեղինակազրկում, ատելության սերմանում...: Չի սահմանափակվում այն լրատվամիջոցների գործունեությունը, որոնք սատարում են իշխանություններին կամ կատարում են նրանց քարոզչությունը: Տեղի ունեցածը ոչ միայն վկայությունն է իշխանությունների՝ ազատ խոսքի, այլակարծության նկատմամբ վերաբերմունքի, այլև սանձարձակ պահվածքի, ամենաթողության, անպատժելիության: Եվ զավեշտալին այն է, որ սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության ամենամյա սանդղակում Հայաստանը ներկայացրել էր՝ որպես իր դիրքերը բարելաված երկիր: Մամուլի ազատության միջազգային օրվա նախօրեին հրապարակած զեկույցում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը գրել էր, թե «Հայաստանն առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, սահմանների անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև բարդ աշխարհաքաղաքական դիրքով»։ Եվ սա այն դեպքում, երբ սույն կազմակերպությունն գեոպոլիտիկ նպատակահարմարությունից, կոնյուկտուրայից ելնելով՝ քանիցս անտեսում է ՀՀ գործող իշխանությունների, առանձին գործիչների սանձարձակ պահվածքն ու գործողությունները: Եվ հատկապես առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ զեկույցի հեղինակները որպես անկախ լրատվամիջոցներ են ներկայացնում բացառապես այն կայքերը, որոնք օգտվում են արևմտյան ծրագրերից, դրամաշնորհներից, իսկ որոշներն էլ պարզապես զերծ են մնում սուր քննադատություններից: Սա չափազանց վտանգավոր երևույթ է, որը ՀՀ գործող իշխանություններին թույլ է տալիս ոչ միայն շարունակել իրենց վարքը, ամենաթողությունը, այլև հղում կատարելով այդ նույն զեկույցին և «կեղծ ժողովրդավարությանը»՝ էլ ավելի սանձարձակ դառնալ՝ նորանոր քայլեր գործադրելով լրատվամիջոցների, խոսքի ազատության դեմ: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրող Անուշ Միրզոյանի շուրջ տեղի ունեցածը, այն գնահատում որպես առհասարակ լրագրողական գործունեությանը բիրտ միջամտություն, վախի մթնոլորտի տարածում, որը նպատակ ունի սահմանափակել ազատ խոսքն ու լրագրողներին կաշկանդել մասնագիտական գործունեություն իրականացնելիս: Մենք դատապարտում և չենք ընդունում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը, որը կազմված է ոչ միայն փաստերի խեղաթյուրմամբ, մանիպույլյատիվ գնահատականներով, այլև գեոպոլիտիկ նպատակահարմարությամբ, երկակի ստանդարտների կիրառմամբ և կողմնակալությամբ: Թույլ մի՛ տվեք կեղծ ժողովրդավարության լոզունգների ներքո է՛լ ավելի սանձարձակ և լկտի դարձնել խոսքի ազատության, լրատվամիջոցների դեմ ՀՀ գործող իշխանությունների պահվածքը, որը շատ հաճախ անցնում է մարդկային ու բարոյական պարկեշտության սահմանագծերը: Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ ՍեյրանյանԱվելին23:4517.05.25 -
ՀասարակականՏուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից․ Oragir.NewsՄայրը երեխայի հետ գնացել է վերոնշյալ բարձրդասարանցու տուն՝ պարզաբանելու կատարվածը: Վերջինիս մայրը պաշտպանել է որդուն՝ հերքելով տեղի ունեցածը, ինչից հետո վիճաբանություն է ծագել, ու ծեծկռտուք սկսվել:Ավելին23:3017.05.25 -
ՀասարակականՊառավաքարի ջրամբարում ձկների մասսայական սատկելը կապ ունի՞ ձեռնոցի գործարանից արտանետումների հետ. Ոսկան Սարգսյանն ահազանգում էՆույն պատճառով Բերդ քաղաքի այգիները Տավուշ գետի ջրով ոռոգելուց հետո պտղատու ծառերի բների մոտ փառակալում է առաջանում։ Բերդի բնակիչները հայտնում են, որ ձեռնոցի գործարանից արտադրական կեղտաջրերը թափվում են գետ։ Նրանց խոսքերով՝ ձեռնոցի հումքի համար նախատեսված կոճղերը գործարանը հետո անվճար տրամադրում է գործարանի աշխատողներին, նրանք դրանք այրում են, քաղաքում տարածվում է քիմիական ինչ-որ նյութի ծանր հոտը։ Բերդի բնակիչները կասկածներ ունեն, որ համայնքում մանկական հիվանդություններով հիվանդացածների թիվն աճել է , և դա կապ ունի ձեռնոցի գործարանից արտանետումների հետ։Ավելին23:1517.05.25 -
ՀասարակականՏավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործելՄայիսի 17-ին, ժամը 18:49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ Տավուշի ջրամբարի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ) և սահելով հայտնվել ջրամբարի ափամերձ հատվածում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, պարանի օգնությամբ ֆիքսել և սահմանազատել տարածքը, ապա հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել երթևեկելի հատված:Ավելին23:0017.05.25 -
ԱշխարհԵրկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվելՆշվում է, որ մագնիսական այս փոթորիկը սկսվել է գիշերը, երբ Երկրի վրա սկսել է անդրադառնալ Արեգակի վրա գտնվող հերթական պսակաձև անցքից ժայթխող արևային քամին։ Դրա հետևանքով առաջացած միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունը հանգեցրել է Երկրի մագնիսոլորտում թույլ խմորումների։ Ընդ որում, Երևանի ժամանակով 4։00-ից հետո այդ խանգարումներն ուժեղացել են՝ հասնելով G2 դասի միջին մագնիսական փոթորկի մակարդակի։Ավելին22:4517.05.25 -
ՄիջազգայինՖրանսիացի քաղաքական գործիչը խոսել է Մակրոնի նվաստացման մասին՝ Էրդողանի հետ զրույցի ժամանակՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նվաստացրել է անհարմար իրավիճակը, որը տեղի է ունեցել Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նրա զրույցի ժամանակ՝ Տիրանայում (Ալբանիա) Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, շաբաթ օրը հայտարարել է Ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ Թուրքական ԶԼՄ-ները շաբաթ օրը ուշադրություն են դարձրել Էրդողանի նկատմամբ «հոգեբանական գերիշխանություն» հաստատելու Մակրոնի անհաջող փորձին։ «Մակրոնը ցանկացել է սրամտել Էրդողանի հետ, ինքը նվաստացվեց»,- գրել է Ֆիլիպոն X սոցցանցի իր էջում։ Էրդողանը անմիջապես հեռացրեց իր ձեռքը, բայց պահեց Մակրոնի երկու մատը։ Ֆրանսիայի նախագահը կարողացել է մեկ մատն ազատել Էրդողանի ձեռքից, սակայն թուրք առաջնորդը առնվազն տասը վայրկյան պահել է Մակրոնի մյուս մատը՝ ժպտալով եւ տեղից վեր չկանգնելով: Արդյունքում առաջնորդները կարճ զրույցն ավարտել են թարգմանչի միջոցով, Էրդողանը թփթփացրել է Մակրոնի ձեռքը, իսկ նա մի կողմ է քաշվել։Ավելին22:3017.05.25 -
ՀասարակականՈ՞ւր ա Տիկոն, ամբողջ մարմինս քրքրվում ա. Մարմարիկի առեղծվածըՈ՞ւր ա Տիկոն, ամբողջ մարմինս քրքրվում ա. Մարմարիկի առեղծվածըԱվելին22:1517.05.25 -
ՀասարակականՎերին Պտղնի գյուղի 1-ին թաղամասում այրվել է տան տանիքՄայիսի 17-ին, ժամը 16։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 1-ին թաղամասում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։59-ին, մարվել՝ 17։40-ին։ Այրվել է տանիքի 100 քմ հատվածը։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը երկրորդ և առաջին հարկեր:Ավելին22:0017.05.25 -
ՄիջազգայինԳերիների և աճյունների փոխանակում. ի՞նչ են պայմանավորվել Մոսկվան ու Կիևը՝ ՍտամբուլումԳերիների և աճյունների փոխանակում. ի՞նչ են պայմանավորվել Մոսկվան ու Կիևը՝ ՍտամբուլումԱվելին21:4517.05.25 -
ՀասարակականԳեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավորԱյսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էվելինա Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռաֆիկ Ա․-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 72-ամյա Ժենիկ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին21:3017.05.25 -
ՏնտեսականՆախարար Գևորգ Պապոյանն այցելել է կարկուտից տուժած բնակավայրերՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 17-ին այցելել է Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր՝ օրերս տեղացած կարկուտի հետևանքով կրած վնասներին տեղում ծանոթանալու նպատակով։ Նախարարը եղել է Թալին համայնքի Արագածավան ու Արտենի և Աշտարակ համայնքի Աղձք և Օհանավան բնակավայրերում, ծանոթացել վնասի ծավալներին, այգեգործների հետ քննարկել նրանց հուզող խնդիրները։ Գևորգ Պապոյանին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը։ «Իմ այցի նպատակն է անձամբ տեղում ծանոթանալ իրավիճակին, ինչպես նաև ձեզ հետ քննարկել, թե ինչ կարող ենք անել հետագայում այսպիսի խնդիրներից խուսափելու համար։ Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ պետությունը ձեզ մենակ չի թողնի, և Կառավարությունն արդեն իսկ մշակել է ծրագրեր հետագայում նման իրավիճակներից խուսափելու համար»,- նշել է նախարարը։ Գևորգ Պապոյանը համայնքների բնակիչներին տեղեկացրել է, որ կրած վնասի վերաբերյալ տեղեկատվությունը կհավաքվի, և արդյունքների ամփոփումից հետո կքննարկվի աջակցության հետագա ձևաչափը։ Զրույցների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրին, կարկտապաշտպան ցանցերի համար տրվող աջակցությանը, որը հասնում է 50-75 տոկոսի։ Այցի ընթացքում նախարարը պատասխանել է բնակիչների հարցերին, տվել պարզաբանումներ բարձրացված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ։Ավելին21:1517.05.25 -
ՔաղաքականՆոր ու դժբախտ զիջումներ են սպասվում. Փաշինյանի խայտառակությունը՝ ԱլբանիայումՆոր ու դժբախտ զիջումներ են սպասվում. Փաշինյանի խայտառակությունը՝ ԱլբանիայումԱվելին21:0017.05.25 -
ՄիջազգայինԻրանն ու Չինաստանն ընդլայնում են համագործակցությունը տեխնոլոգիական համագործակցության ոլորտումԻրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթար Հաշեմին և վերջինիս չինացի գործընկեր Լի Լեչենգի միջև Պեկինում տեղի ունեցած հանդիպմանը կողմերն ընդգծել են երկու երկրների միջև տեխնոլոգիական համագործակցության ամրապնդման կարևորությունը։Ավելին20:4517.05.25 -
ՀայաստանՍարսափած բնակիչներ, կասկածելի փաթեթներ, Ջեսիկան ու Էդգարը. հայ-իսպանական գիշերային կրքեր՝ BMW X6-ումՍարսափած բնակիչներ, կասկածելի փաթեթներ, Ջեսիկան ու Էդգարը. հայ-իսպանական գիշերային կրքեր՝ BMW X6-ումԱվելին20:4017.05.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Փոքրիկ Տիգրանի անհետացումից 14 օր անց. ի՞նչ վիճակ է ՄարմարիկումՀայլուր 20։30 Փոքրիկ Տիգրանի անհետացումից 14 օր անց. ի՞նչ վիճակ է ՄարմարիկումԱվելին20:3017.05.25 -
ԻրավականՄարդու իրավունքների պաշտպանն այցելել է սահմանամերձ Բերդ համայնքՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։ Նպատակն էր տեղում գնահատել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։ Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների հետ։ Պաշտպանն այցելել է նաև Բերդի զինվորական հոսպիտալ: Համայնքի ղեկավարի հետ քննարկվել են մարդու իրավունքների իրացմանը, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցեր, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ։ Անդրադարձ է կատարվել նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման խնդիրներին, մասնավորապես՝ բնակարանային ապահովմանը, աջակցության ծրագրերին, երեխաների դպրոց և մանկապարտեզ հաճախելուն վերաբերող հարցերին։ Քննարկվել են նաև սահմանամերձ բնակավայրերին բնորոշ զբաղվածության մարտահրավերները։ Անահիտ Մանասյանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ բարձրացված հարցերն իր մանդատի շրջանակում ուսումնասիրելու և համապատասխան լուծումներ առաջարկելու ուղղությամբ։ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երեխաների իրավունքներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` երեխաների բռնությունից զերծ միջավայրում ապրելու, կրթության իրավունքի ապահովման, այդ գործընթացում իրավասու մարմինների միջև համագործակցության ձևաչափերի և այլնի հետ կապված: Այնուհետև Պաշտպանը շրջայց է կատարել Բերդի զինվորական հոսպիտալում։ Ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական օգնության և սպասարկման պայմանները։ Պաշտպանը հանդիպել է բուժում ստացող զինծառայողների հետ, ծանոթացել նրանց առողջական խնդիրներին, բուժման ընթացքին և առօրյային։ Հոսպիտալի ղեկավար կազմի հետ քննարկվել են զինծառայողների բուժման մեթոդներին, դեղորայքի հասանելիությանը և իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերող խնդիրներ։ Այցի շրջանակում Պաշտպանն այցելել է նաև Հայ Օգնության Ֆոնդի Բերդի գրասենյակ՝ «Տավուշ» հիմնադրամ, ծանոթացել կազմակերպության կողմից իրականացվող սոցիալական աջակցման ծրագրերին, զրուցել աշխատակիցների հետ՝ ընդգծելով նման նախաձեռնությունների դերը համայնքի սոցիալական կայունության ապահովման գործում։ Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել նաև համայնքի մյուս հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ, հարկային արտոնություններից և ուսման վարձի զեղչերից օգտվելու հնարավորությունները, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության և երաշխիքների հարցերը, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը և ընտանիքում ապրելու իրավունքին առնչվող մի շարք հարցեր։ Պաշտպանը կարևորել է նման հանդիպումների անցկացումը և քաղաքացիական հասարակության հետ շարունակական համագործակցությունը։ «Ես կարծում եմ, որ մեր պետությունում առկա խնդիրները հնարավոր չէ միայնակ լուծել, անհրաժեշտ է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցություն: Ես շատ եմ կարևորում այդ աշխատանքը և բոլոր մարզային այցերի ժամանակ հանդիպում եմ ունենում ՀԿ սեկտորի հետ»,-նշել է Պաշտպանը: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև համայնքի շուրջ երեք տասնյակ բնակիչների հետ, ովքեր ներկայացրել են իրենց հուզող հարցերը` կապված տարբեր պետական մարմինների դիմելիս առաջացած խնդիրների, պատշաճ բուժօգնության ապահովման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցությունների տրամադրման հետ, որոշ քաղաքացիների հետ տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ: Պաշտպանը վստահեցրել է՝ իր մանդատի շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր բարձրացված խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով: Աշխատանքային այցի ընթացքում Պաշտպանը քննարկում է ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպանի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Էրիկ Ծերունյանի հետ՝ քաղաքացիների դիմումների քննության ընթացակարգերի, աշխատակարգերի, ինչպես նաև պետական մարմինների հետ համագործակցության արդյունավետության վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և աշխատակազմի մարզային այցերը կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ խնդիրներին և պատշաճ հասցեավորել դրանք:Ավելին20:1517.05.25 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել լրատվամիջոցներինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել News․am, Yerevan.Today, 5-րդ ալիք և Politik․am լրատվամիջոցներին։ Հարցազրույցը տեղի է ունեցել երկրորդ նախագահի գրասենյակում, այս մասին տեղեկանում ենք երկրորդ նախագահի պաշտոնական էջից։ Այն կհեռարձակվի երկուշաբթի՝ մայիսի 19-ին։ Ամբողջական տարբերակը կտեղադրվի նաև նախագահ Քոչարյանի համացանցային պաշտոնական հարթակներում։Ավելին20:0017.05.25 -
ՄիջազգայինԹեհրանը ոչ մի սպառնալիքից չի վախենում․ Իրանի նախագահԹեհրանը պատերազմի չի ձգտում, նա կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ միջուկային հարցի շուրջ և չի վախենում այն սպառնալիքներից, որոնք ամերիկացի նախագահը փոխարինում է խաղաղության հրավերներով, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը, ում խոսքերը մեջբերում է Mehr գործակալությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր համաձայնագրի հասնելու համար՝ հավելելով, որ «ինչ-որ վատ բան տեղի կունենա», եթե դա չանի: «Մենք կբանակցենք։ Մենք չենք ձգտում (սկսել – խմբ.) պատերազմ։ Այնուամենայնիվ, մենք չենք վախենում որևէ սպառնալիքից», - Իրանի նախագահի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Փեզեշքյանը նշեց, որ Թրամփի խոսքերում հակասություններ կան. նա երբեմն Իրանին հրավիրում է խաղաղության, երբեմն էլ սպառնում է ԱՄՆ-ի մշակած կործանման միջոցներով, ուստի անհասկանալի է, թե ԱՄՆ նախագահի որ հայտարարություններին հավատալ։ Անցյալ շաբաթ Իրանի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցավ իրանական միջուկային ծրագրի և Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների չորրորդ փուլը։ Այս փուլը տեղի ունեցավ կողմերի միջև երկխոսության մեկնարկից մեկ ամիս անց և տեղի ունեցավ երկշաբաթյա ընդմիջումից հետո՝ ամենաերկար դադարը, որը տեղի է ունեցել Մուսկատի կողմից հետևողականորեն կազմակերպված այս խորհրդակցությունների ընթացքում: Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի ունեցան Օմանում, համապատասխանաբար՝ ապրիլի 12-ին և 26-ին, իսկ երկրորդը՝ Հռոմում՝ ապրիլի 19-ին: Երկու երկրների միջև երկար ժամանակ ձգձգված բանակցությունների նոր փուլը սկսվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի սկզբին նամակ գրեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, որը ներառում էր և՛ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու առաջարկ, և՛ դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում ռազմական պատասխանի սպառնալիք: Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն համաձայնել է անուղղակի երկխոսության։ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Իրանի միջև կնքված միջուկային համաձայնագիրը մեկ տասնամյակ առաջ առաջարկեց մեղմացնել պատժամիջոցները՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: Միացյալ Նահանգները Թրամփի նախորդ նախագահական ժամկետում դուրս եկավ ՀԳՀԾ-ից 2018 թվականի մայիսին և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած պարտավորությունների աստիճանական կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։ Համաձայնագրի գործողության ժամկետը կլրանա հոկտեմբերի 18-ին, երբ կլրանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը, որը հաստատեց այն:Ավելին19:4517.05.25