Լրահոս

2025-05-18
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ փոխնախագահ Վանսը կարող է այցելել Իսրայել․ ԶԼՄ-ներ
    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վանսը մայիսի 20-ին կարող է այցելել Իսրայել, Սպիտակ տունը ներկայումս զբաղվում է հրեական պետության ղեկավարության հետ Վենսի հանդիպումների համակարգմամբ, կիրակի հայտնել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Կիրակի Վենսը ՝ ամերիկյան պատվիրակության գլխավորությամբ, Վատիկանում ներկա կգտնվի Հռոմի Պապ Լևոն XIV-ի գահակալության կապակցությամբ մատուցված պատարագին։ Հեռուստաալիքը նշում է, որ Վենսի հնարավոր այցը շատ կարեւոր կլինի, քանի որ ցույց կտա, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները նախկինի պես կայուն են եւ ամուր: ԱՄՆ փոխնախագահի այցը տեղի կունենա նախագահ Դոնալդ Թրամփի ՝ Մերձավոր Արևելք կատարած այցի ավարտից հետո, որտեղ խոշոր համաձայնագրեր են ստորագրվել Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի հետ: Իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը հայտնում է, որ ԱՄՆ փոխնախագահի գրասենյակը բանակցություններ է վարում Իսրայելի պաշտոնատար անձանց հետ այցի համակարգման վերաբերյալ, սակայն այդ հարցը դեռ վերջնականապես լուծված չէ:
    14:00
    18.05.25
    Ավելին
  • Հայաստան
    Մայիսի 29-ին բացառիկ երեկո` Պատրիկ Ֆիորիի և «The voice»-ի հաղթող Լևոն Ղոզյանի մասնակցությամբ
    Մայիսի 29-ին բացառիկ երեկո` Պատրիկ Ֆիորիի և «The voice»-ի հաղթող Լևոն Ղոզյանի մասնակցությամբ
    13:50
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ի հետ համագործակցելու համար Տաթևի համայնքապետը հեռացվել է «Շանթ Դաշինք» կուսակցությունից
    «Շանթ Դաշինք» կուսակցության սույն թվականի մայիսի 18-ի որոշման համաձայն, 2021թ. հոկտեմբերի 17-ին «Շանթ Դաշինքի» ընտրացուցակով համայանքապետ ընտրված Սամվել Լալայանը հեռացվել է կուսակցության շարքերից։ Այս մասին հայտնում են դաշինքի ֆեյսբուքյան էջից։ «Որոշման հիմքում ընկած է Ս. Լալայանի կողմից կուսակցության սկզբունքների և կանոնադրական կետերի խախտումները, ինչպես նաև իշխանությունների հետ պետական-համայնքային սահմանված հարաբերություններից դուրս կապերը։ Հեռացված համայնքապետի քաղաքական հետագա քայլերը չեն կարող ասոցացվել «Շանթ Դաշինք» կուսակցության հետ։ Մեր թիմի համար անխախտելի են սկզբունքայնությունը և այլ արժեքները, որոնք ամրապնդված են թե' ներքին փոխհարաբերություններում և թե' կուսակցության կանոնադրությամբ»,– ասվում է կուսակցության հայտարարության մեջ։
    13:40
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեզանում զարգացել ու զարգանում է ոհմակի մշակույթը, ցավոք սրտի. Հակոբ Բադալյան
    Պարզապես, տղամարդիկ, այո, երբեմն հարաբերություններ պարզում են ֆիզիկական ուժի գործադրմամբ: Դա բնորոշ է արական սեռին, ընդ որում բնության այսպես ասած ուժային բալանսից բխող «բնորոշությամբ»: Եվ տղամարդկությունը որպես արժեք այն է, երբ ուժի գործադրումը լինում է արժեքային ու մտածողական այնպիսի շրջանակում, որ ըստ էության հավասարազոր է դառնում արժանապատվության գործադրմանը:
    13:30
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Վատիկանում մեկնարկել է Հռոմի պապի գահակալության արարողությունը
    Վատիկանում մեկնարկել է Հռոմի պապի գահակալության արարողությունը։ Հռոմի պապ Լևոն XIV-ը գահակալության արարողության մեկնարկից առաջ շրջել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում, այնուհետև կարդինալների երթի հետ մտավ սուրբ Պետրոսի տաճար՝ պապականության երկու խորհրդանիշները ստանալու համար։ Դա ձկնորսի ոսկե մատանին է, որն անվանվել է Սուրբ Պետրոսի (առաջին Հռոմի Պապի) անունով, ինչպես նաև ոչխարի բրդից պատրաստված թիկնոցը, որը խորհրդանշում է պապի դերը որպես հովիվ և նետվում է նրա ուսերին պատարագի մեկնարկից առաջ։
    13:07
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամուսինների մոտ «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել
    Երևան քաղաքի Ադոնցի փողոցի 9 հասցեի մոտից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և իր կողմից վարած «Cheri» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխվել 2 քաղաքացի, հայտնում է Shamshyan.com-ը։ Արդեն ոստիկանություն այդ քաղաքացիների՝ Երևանի բնակիչներ 32-ամյա Վը-Ս․-ի և նրա կնոջ՝ 24-ամյա Վ-ը Բ․-ի անձնական խուզարկությամբ Վ-ը Ս․-ի մոտից հայտնաբերվել է 0.9 գրամ ընդհանուր կշռով պոլիէթիլենային թափանցիկ թաղանթով փաթեթավորված «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված, որը ըստ վերջինիս հայտարարության հանդիսանում է «կրիստալ» տեսակի թմրամիջոց: Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
    13:00
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ո՞ր հասցեներում ջուր չի լինի
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    12:30
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ:
    12:00
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    «Եվրատեսիլ 2025» երգի մրցույթում հաղթեց Ավստրիան. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
    «Եվրատեսիլ 2025» երգի հեղինակավոր մրցույթում, որի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 17-ին Շվեյցարիայի Բազել քաղաքի St. Jacobshalle արենայում, հաղթեց Ավստրիան, որը ներկայացրեց JJ-ը՝ Wasted Love երգով:
    11:47
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով, Արաքսավան, Հովտաշեն բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    11:30
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են արծաթափայլ եղևնիներ
    Մայիսի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 2 արծաթափայլ եղևնի, գրում է Shamshyan.com-ը: Գողության հետևանքով Երևան համայնքին պատճառվել է 150,000 դրամի վնաս։ Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։
    11:00
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-21 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
    10:30
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ, այժմ Ալիևի ախորժակը շատ ավելի մեծ է. Տաթևիկ Հայրապետյան
    Եթե մի պահ կողք դնենք զգացմունքային ֆոնը և փորձենք բովանդակային հասկանալ, թե ինչու էր Փաշինյանը համառորեն սուրճի հրավիրում Ալիևին, ապա կարծում եմ պարզ կդառնա, որ Փաշինյանին իսկապես պետք էր զրույց ունենալ Ալիևի հետ, ով համառորեն չի ցանկանում շարունակել քննարկումները «խաղաղության պայմանագրի» թեմայի շուրջ։ Փաշինյանն էլ փորձում է հասնել որևէ թղթի ստորագրման, որը կներկայացնի որպես «խաղաղության» ձեռքբերման ցուցիչ։ Վստահ եմ՝ ի պատասխան նա խոստանում է Ալիևի երազանքների կատարում, եթե վերջինս իրեն օգնի մնալ իշխանության։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Ալիևը ճիշտ հակառակը՝ գործընթացի շարունակության է ձգտում, քանի որ հենց այսպես կոչված բանակցային փուլում է հասել միակողմանի զիջումների հայկական կողմից, ուստի ինքը չունի որևէ շահ հայկական կողմի հետ թուղթ ունենալու։ Իսկ արդյոք Ալիևին պետք չէ՞ Փաշինյանի մնալը իշխանության։ Այս հարցը շատ տրամաբանական է, պատասխանն էլ միանշանակ է՝ իհարկե, նա կուզի, որ հենց Փաշինյանը մնա իշխանության, բայց քանի որ ինքը երկարաժամկետ ծրագրեր է գծում հայկական պետականության թուլացման ու քանդման համար, ապա Փաշինյանն ուղղակի գործիք է իր ձեռքին։ Գալիք ընտրություններին նա, իհարկե, օգնելու է Փաշինյանին, բայց ըստ իս՝ ոչ թղթով, այլ տեղեկատվական գրոհներով ու քարոզչական պատերազմով։ Ես չեմ զարմանա, որ Ադրբեջանից անգամ հնչեն տեքստեր, որ եթե Փաշինյանը չմնա իշխանության կամ այլ ուժեր գան, կլինի պատերազմ՝ դրանով իսկ շանտաժի ենթարկելով հայ հանրությանը։ Ալիևը լավ հասկացել է՝ հայ ժողովուրդը սարսափում է պատերազմից։ Այդ վախով էլ շանտաժի է ենթարկում հայ հանրությանը՝ Փաշինյանի օգնությամբ նաև։ Ինչ վերաբերվում է Սահմանադրության թեմային կամ ցանկացած այլ քայլի, որի կատարում է պահանջում Ալիևը, ապա ցանկացած նոր զիջում նվազեցնում է թղթի ստորագրման հավանականությունը և մեծացնում Ադրբեջանի ագրեսիվ քայլերի հնարավորությունները։ Սա ժամանակի մեջ ստուգված օրինաչափություն է՝ կառուցված չոր փաստերի վրա։ Դրանց մասին ես տևական ժամանակ գրել ու խոսել եմ։ Այս փուլում, Ադրբեջանը չունի ագրեսիայի գնալու շուրջ միջազգային կոնսեսուս, բայց ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Ադրբեջանը կգերադասի շարունակել «անկանոն ու ոչ թիրախային» կրակոցներով ահաբեկել սահմանային բնակավայրերի մեր հայրենակիցներին, շարունակել պահանջել Հայաստանի հրաժարում իր պետական ատրիբուտներից և հիմնարար փաստաթղթերից, կխուսափի որևէ թղթի ստորագրումից ու կպլանավորի տեղեկատվական աջակցություն Փաշինյանի համար առաջիկա ընտրություններում։ Այնպես որ «կոֆե, կենտրոն» առաջարկները որևէ օգուտ չեն բերելու․ Ալիևին այս փուլում որևէ թղթի ստորագրում պետք չի։ Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ, այժմ նրա ախորժակը շատ ավելի մեծ է, իսկ թուղթը դա չի կարող բավարարել․․․»»,- գրել է նա։
    10:00
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԽ քարտուղարն իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին
    ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և կարևորել անվտանգային մարտահրավերներին դիմակայելու շուրջ համատեղ ջանքերի գործադրման շարունակականությունը:
    00:26
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Իսրայելցի մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել «Եվրատեսիլ»-ի Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
    Հանրային հեռուստաընկերությունը պարզաբանում էր պահանջել Իսրայելի Հանրային հեռարձակողից` «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ Հայաստանի մասնակցի ելույթից հետո իրենց հեռուստամեկնաբանի կողմից հնչեցրած մեկնաբանության համար։ «Առաջին ալիք»-ը ներկայացնում է Իսրայելի Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենի պաշտոնական նամակը՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենին, որտեղ իսրայելական կողմը ներողություն է խնդրում հաղորդավարի կողմից հնչեցրած արտահայտությունների համար։ Կից ներկայացված է պաշտոնական նամակը. «Եվրատեսիլի հեռարձակումները Իսրայելում ավանդաբար ուղեկցվում են հումորային և թեթև մեկնաբանություններով, որոնց ընթացքում մեկնաբանների զույգը զվարճալի և հետաքրքիր դիտարկումներ է անում երգերի, կատարողների և մասնակցող երկրների վերաբերյալ։ Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում մեկնաբաններն անմիջական հումորային մեկնաբանություններ են արել, այդ թվում՝ Հայաստանի երգի վերաբերյալ, ինչպես անում են գրեթե բոլոր կատարումների դեպքում։ Նշված կատակներից մեկը, որը ուղղված էր բացառապես երգին և ոչ թե երկրին կամ հայ ժողովրդին, ակամայից վիրավորել է հայ համայնքի որոշ անդամների։ Սա իհարկե միանգամայն դիտավորությամբ չի եղել։ Ընդհակառակը՝ մի քանի առիթներով իսրայելական պատվիրակության անդամները կարևորել են Հայաստանի երգի հետ ունեցած կապը և ընդգծել երկու պատվիրակությունների միջև ջերմ հարաբերությունները։ Երբ իմացանք, որ մեկնաբանությունն ընկալվել է որպես վիրավորանք, տվյալ արտահայտությունը կատարած մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել իր անձնական հարթակում։ Բացի այդ, պարզաբանում կներկայացվի մեկնաբանների կողմից այս երեկոյի ուղիղ եթերում։ KAN – Իսրայելի Հանրային Հեռարձակման Կորպորացիան՝ ի սրտե ներողություն է խնդրում այս հումորային մեկնաբանության համար։ Մաղթում ենք հաջողություն Պարգին և Հայաստանի թիմին այսօրվա ելույթի ընթացքում։ Հարգանքով, Գոլան Յոխպազ Իսրայելի Հանրային Հեռարձակման Կորպորացիայի գլխավոր տնօրեն»։
    00:11
    18.05.25
    Ավելին
2025-05-17
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորի կերպարվեստի թանգարանում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր
    Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող Կերպարվեստի թանգարանում հրդեհ է բռնկվել, հայտնում է Shamshyan.com-ը։ Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի փողոցի թիվ 52 հասցեում գտնվող «Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան»-ին կից փայտե շինությունում։ Հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Այրվել են փայտե շինության կառուցատարրերը (մոտ 24 քմ), մոտ 10 պահարան և կենցաղային իրեր։ Հրդեհի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
    23:58
    17.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դատապարտում և չենք ընդունում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը, որը կազմված է ոչ միայն փաստերի խեղաթյուրմամբ, այլև երկակի ստանդարտների կիրառմամբ և կողմնակալությամբ․ հայտարարություն
    ՀԺՄ հայտարարությունը` լրագրողին առաջադրված անհեթեթ մեղադրանքի, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի և իշխանությունների հետապնդումների մասին ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Այդ մասին տեղեկացրել էր ինքը՝ լրագրողը, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակելով: Ինչպես ավելի ուշ պարզվեց, Անուշ Միրզոյանի վերաբերյալ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 4 տարվա վաղեմության «Սյունյաց ողջույնի» գործով: Մեր գործընկերոջ նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունն էր նույն օրը դատարանում քննվում, որը, բարեբախտաբար, չբավարարվեց: Անուշ Միրզոյանին առաջադրվել էր զանգվածային անկարգություններին օժանդակման մեղադրանք, երբ լրագրողն ընդամենը ներկայացրել էր այդ օրվա իրադարձությունների ողջ ընթացքը: Այսինքն՝ լրագրողին մեղադրանք էր առաջադրվել լրագրող լինելու ու իր մասնագիտական աշխատանքը կատարելու համար: Սա պարզ շարադրանքն է տեղի ունեցածի: Իսկ իրականում այդ օրը տեղի ունեցավ սարսափելի մի երևույթ, որին հարկ ենք համարում հատուկ անդրադարձ կատարել: Որևէ իրավաբանի համար ամոթալի պիտի լիներ լրագրողին նման մեղադրանք առաջադրելը, անգամ, եթե դա կատարվում է քաղաքական պատվերի շրջանակներում, որովհետև լրագրությունը մասնագիտական գործունեության այն տեսակներից է, որը պաշտպանվում է քրեական օրենսգրքով: Որևէ երաշխիք չկա, որ սա վաղը տեղի չի ունենալու յուրաքանչյուրիս հետ. հետայսու ցանկացած լրագրող աշխատելու է քրեական վարույթի կիզակետում որպես մեղադրյալ հայտնվելու վտանգի ներքո: 2018-ից իշխանության գալով՝ այս իշխանությունները լրագրողներին համարում են դասակարգային թշնամի՝ փորձելով ամեն կերպ սահմանափակել այն լրատվամիջոցների աշխատանքը, որոնք իրենց դուր չեն գալիս: Ցանկացած միջոց կիրառել են լրատվամիջոցների, լրագրողների, ազատ խոսքի, այլակարծության, քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ վախի տարածում, սպառնալիքներ, ծեծ, քաշքշոց, ատելության քարոզ, դատական աննախադեպ քանակի հայցեր, տույժ-տուգանքների սահմանում, սոցիալական ցանցերով կազմակերպված հարձակումներ, այդ թվում՝ լրագրողների անչափահաս երեխաների, ընտանիքի անդամների նկատմամբ, սոցիալական ցանցերով և իրենց կից կայքերով՝ թիրախավորում և հեղինակազրկում, ատելության սերմանում...: Չի սահմանափակվում այն լրատվամիջոցների գործունեությունը, որոնք սատարում են իշխանություններին կամ կատարում են նրանց քարոզչությունը: Տեղի ունեցածը ոչ միայն վկայությունն է իշխանությունների՝ ազատ խոսքի, այլակարծության նկատմամբ վերաբերմունքի, այլև սանձարձակ պահվածքի, ամենաթողության, անպատժելիության: Եվ զավեշտալին այն է, որ սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության ամենամյա սանդղակում Հայաստանը ներկայացրել էր՝ որպես իր դիրքերը բարելաված երկիր: Մամուլի ազատության միջազգային օրվա նախօրեին հրապարակած զեկույցում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը գրել էր, թե «Հայաստանն առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, սահմանների անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև բարդ աշխարհաքաղաքական դիրքով»։ Եվ սա այն դեպքում, երբ սույն կազմակերպությունն գեոպոլիտիկ նպատակահարմարությունից, կոնյուկտուրայից ելնելով՝ քանիցս անտեսում է ՀՀ գործող իշխանությունների, առանձին գործիչների սանձարձակ պահվածքն ու գործողությունները: Եվ հատկապես առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ զեկույցի հեղինակները որպես անկախ լրատվամիջոցներ են ներկայացնում բացառապես այն կայքերը, որոնք օգտվում են արևմտյան ծրագրերից, դրամաշնորհներից, իսկ որոշներն էլ պարզապես զերծ են մնում սուր քննադատություններից: Սա չափազանց վտանգավոր երևույթ է, որը ՀՀ գործող իշխանություններին թույլ է տալիս ոչ միայն շարունակել իրենց վարքը, ամենաթողությունը, այլև հղում կատարելով այդ նույն զեկույցին և «կեղծ ժողովրդավարությանը»՝ էլ ավելի սանձարձակ դառնալ՝ նորանոր քայլեր գործադրելով լրատվամիջոցների, խոսքի ազատության դեմ: Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրող Անուշ Միրզոյանի շուրջ տեղի ունեցածը, այն գնահատում որպես առհասարակ լրագրողական գործունեությանը բիրտ միջամտություն, վախի մթնոլորտի տարածում, որը նպատակ ունի սահմանափակել ազատ խոսքն ու լրագրողներին կաշկանդել մասնագիտական գործունեություն իրականացնելիս: Մենք դատապարտում և չենք ընդունում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը, որը կազմված է ոչ միայն փաստերի խեղաթյուրմամբ, մանիպույլյատիվ գնահատականներով, այլև գեոպոլիտիկ նպատակահարմարությամբ, երկակի ստանդարտների կիրառմամբ և կողմնակալությամբ: Թույլ մի՛ տվեք կեղծ ժողովրդավարության լոզունգների ներքո է՛լ ավելի սանձարձակ և լկտի դարձնել խոսքի ազատության, լրատվամիջոցների դեմ ՀՀ գործող իշխանությունների պահվածքը, որը շատ հաճախ անցնում է մարդկային ու բարոյական պարկեշտության սահմանագծերը: Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան
    23:45
    17.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տուժած երեխայի մայրը ծեծել է համագյուղացի կնոջն ու որդուն․ նոր մանրամասներ Մխչյանի դպրոցի դեպքից․ Oragir.News
    Մայրը երեխայի հետ գնացել է վերոնշյալ բարձրդասարանցու տուն՝ պարզաբանելու կատարվածը: Վերջինիս մայրը պաշտպանել է որդուն՝ հերքելով տեղի ունեցածը, ինչից հետո վիճաբանություն է ծագել, ու ծեծկռտուք սկսվել:
    23:30
    17.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պառավաքարի ջրամբարում ձկների մասսայական սատկելը կապ ունի՞ ձեռնոցի գործարանից արտանետումների հետ. Ոսկան Սարգսյանն ահազանգում է
    Նույն պատճառով Բերդ քաղաքի այգիները Տավուշ գետի ջրով ոռոգելուց հետո պտղատու ծառերի բների մոտ փառակալում է առաջանում։ Բերդի բնակիչները հայտնում են, որ ձեռնոցի գործարանից արտադրական կեղտաջրերը թափվում են գետ։ Նրանց խոսքերով՝ ձեռնոցի հումքի համար նախատեսված կոճղերը գործարանը հետո անվճար տրամադրում է գործարանի աշխատողներին, նրանք դրանք այրում են, քաղաքում տարածվում է քիմիական ինչ-որ նյութի ծանր հոտը։ Բերդի բնակիչները կասկածներ ունեն, որ համայնքում մանկական հիվանդություններով հիվանդացածների թիվն աճել է , և դա կապ ունի ձեռնոցի գործարանից արտանետումների հետ։
    23:15
    17.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործել
    Մայիսի 17-ին, ժամը 18:49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ Տավուշի ջրամբարի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մ) և սահելով հայտնվել ջրամբարի ափամերձ հատվածում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, պարանի օգնությամբ ֆիքսել և սահմանազատել տարածքը, ապա հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել երթևեկելի հատված:
    23:00
    17.05.25
    Ավելին