Լրահոս

2025-05-18
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աննա Հակոբյանը «ոջիլ է» անվանել պատերազմում զոհված հերոսի քրոջը
    Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանն արձագաքնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրառմանը, ով Վիրաբյանին «ոջիլ» էր անվանել։ «Աննա Հակոբյան, ես հիմա գրում եմ մի տեքստ, որը արտահայտում է մեր իրական տարբերությունները՝ իմը և ձերը։ Չգիտեմ՝ ձեր թիմում ինչ գարնանային սրացումներ են սկսվել, բայց ձեր իսկ տիրույթում ինձ կրկին թիրախավորելով՝ ոչ մի կերպ չեք կարող մաքրվել հասարակության մեջ ձևավորված տպավորությունից։ Ոչ մի սքրին, ոչ մի ինսինուացիա չի ջնջի այն իրականությունը, որն այսօր ձեզ է ուղեկցում։ Աննա, իմ և քո տարբերությունն այն է, որ ես իմ ողջ կյանքում քայլել եմ հայրենիքին ծառայելու ճանապարհով։ Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ինձ դաստիարակել է պատերազմ տեսած, պետական մտածողությամբ մարդ։ Դիրքերում եմ եղել, պատերազմի ամենաթեժ օրերին՝ կյանքս վտանգելով, փրկել եմ երեխաներ հրթիռակոծությունից։ Իմ երկու եղբայրը մարտական հերթապահության են եղել։Մի եղբայր զոհվել հերոսաբար ՀՀ Իսկ ձեր ընտանիքի անդամների ժամանակն անցել է առավել խաղաղ ու «մրցակցությունից դուրս» վայրերում։ Աննա, ինձ համար զոհված տղաները կյանք են տվել ոչ թե մի անհասկանալի գաղափարի, այլ՝ հանուն հողի, ժողովրդի ու արժանապատվության։ Իմ եղբայրը ձեր իշխանության օրոք սկսված պատերազմի զոհ դարձավ՝ մինչ դուք ընդունեցիք հողերի հանձնման քաղաքականությունը։ Ես հասկանում եմ՝ դուք կարող եք թույլ տալ ձեզ վիրավորել ինձ, որովհետեւ իշխանություն ունեք։ Բայց դա չի երկար տևելու։ Այս երկիրը ձեր ձեռքերով թուլացել է, դատարկվել է, արյունաքամ է արվել։ Իսկ ավարտեմ՝ հիշեցմամբ. թիրախավորեցիք, քրեական գործեր հարուցեցիք, փորձեցիք լռեցնել ինձ հրապարակումներում։ Իսկ հիմա՝ հրապարակային գրառումներով շարունակում եք նույնը։ Թող հաջորդ գրառումը լինի ամուսնուցդ, որ ամեն ինչ ավելի «պաշտոնապես» հնչի։ Բայց անկախ ամեն ինչից, ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը։ Իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կինը՝ որը խորհրդանշեց Արցախի կորուստը։ Նշենք, որ Աննա Հակոբյանը գրել էր. «Ոջիլ։ Արդեն 5 տարի է 44-օրյա պատերազմի եւ մեր մասին նման կերպ արտահայտվողներին ես մեկ բառով եմ պատասխանում՝ ոջիլ։ Նախկինում միայն ընտանեկան միջավայրում էր, այսուհետ կլինի հրապարակայնորեն»։
    21:30
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Բերձորի սբ․ Համբարձման եկեղեցին է, որն ադրբեջանցիք հիմնահատակ ոչնչացրել են. Ալվինա Աղաբաբյան
    Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Բերձորի ազատագրման 33-ամյակն է։ Էն Բերձորի, որ դեռ օկուպացված է թշնամու կողմից։ Մեծ հաշվով ինչու՞ եղավ էն ամենը, ինչ եղավ։ Որովհետև 1992-1994 թթ. Արցախի ազատագրմամբ փաստացի սկսված հայոց հողահավաքը ազգային գաղափար-նպատակի չվերածեցինք․․․ Նոր “մայիսի 18” մենք իհարկե կարող ենք ունենալ, միայն թե դրա ազգային գաղափարն է պետք, ազգային նպատակադրումը` այն Բ կետը, որը սահմանելուց հետո մեր ներկայիս Ա կետից դեպի Բ կետը տանող ճանապարհը վստահաբար գտնվելու է։ Բերձորի սբ․ Համբարձման եկեղեցին է, որն ադրբեջանցիք հիմնահատակ ոչնչացրել են»։
    21:00
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր. Արմեն Գրիգորյան
    Մայիսի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: Այս մասին տեղեկացնում է Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջը: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ՀՀ-ԻԻՀ զարգացող հարաբերությունների և առկա հնարավորությունների մասին: Ա.Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և ընդգծել պայմանագրի ստորագրման կարևորությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու տեսանկյունից:
    20:30
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ նախագահը գոհունակությամբ ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը
    Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
    20:11
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում են անձրև և ամպրոպ
    Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
    20:00
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու դի
    Այսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նուբարաշենի բաժին ահազանգ է ստացվել Երևանի 103 շտապօգնությունից, որտեղից հայտնել են որ շտապբուժօգնության կայանի թիվ 43 խումբը կանչով մեկնել է Նուբարաշեն 6-րդ փողոց, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել տարածքը սպասարկող համայնքային ոստիկանը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 76-ամյա Ստեփան Խ.-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
    19:30
    18.05.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թալանի և թալանչու շիլաշփոթ. Փաշինյանի «վերջին փամփուշտը» կամ մի տապալված օպերացիա
    Թալանի և թալանչու շիլաշփոթ. Փաշինյանի «վերջին փամփուշտը» կամ մի տապալված օպերացիա
    19:00
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պшյթյուն՝ Տավուշի մարզի Այգեձոր բնակավայրի գերեզմաններում. վնասվել են մի քանի գերեզմանաքարեր
    Այսօր՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10:45-ի սահմաններում Այգեձոր բնակավայրի գերեզմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, պայթյուն է տեղի ունեցել կայանված «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայում։ Ինչպես հայտնում է Shamsyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Չինարիի հրշեջ-փրկարարական խմբից և Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Պարզվել է, որ պայթել է ավտոմեքենայի գազաբալոնը, ինչից հրդեհ է բռնկվել և ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։ Պայթյունի հետևանքով վնասվել են նաև մոտակայքում գտնվող 4 գերեզմանաքարեր։
    18:30
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արմեն Գրիգորյանը և Քամալ Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը
    Թեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից։ Հանդիպմանն Արմեն Գրիգորյանը և Քամալ Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, պատրաստակամություն և հնարավորություններ զարգացնելու Հայաստան-Իրան հարաբերությունները:
    18:00
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության հանդիսավոր արարողությանը
    Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը:
    17:30
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը ժամանել է Երևան
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երևան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
    17:00
    18.05.25
    Ավելին
  • Հասարակական
    Երևանում Kia-ն բախվել է եզրաքարին և հայտնվել մայթին. կան վիրավորներ
    Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:50-ի սահմանում Kia մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում Թևոսյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 9 հասցեի հարևանությամբ գտնվող բազալտե եզրաքարերին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի վայր են ժամանել փրկարարները, պարեկները, քննիչները: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ Բախման հետևանքով էլ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, ինչը մարվել է քաղաքացիների ուժերով։
    16:30
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրքիայի այս ծրագիրը ի վերջո` երկարաժամկետ հեռանկարում, հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության կորստին. Արա Պողոսյան
    «Ուրեմն` դեռևս նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տվել էր Թուրքիայի ռազմավարական խորության գաղափարը, որով մերձավոր տարածաշրջանային գոտին ներառում էր Հարավային Կովկասը, Բալկանները, Մերձավոր Արևելքը, և Միջերկրածովյան — Էգեյան գոտին։ Բալկանյան տարածաշրջանում Թուրքիայի գլոբալ ռազմավարության իրագործման բանալին Կոսովոն էր, Հարավային Կովկասում` Լեռնային Ղարաբաղը, Մերձավոր Արևելքում` Սիրիան, Միջերկրածովյան — Էգեյան գոտում` Կիպրոսը։ ԵՒ ուրեմն` Սիրիայի, Կոսովոյի և Լեռնային Ղարաբաղի հարցերը լուծելուց հետո մնում է Կիպրոսի հարցը, որից հետո Թուրքիան այլևս դուրս կգա դեպի Բալկաններ և Կենտրոնական Ասիա։
    16:00
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Լեհաստանում նախագահ են ընտրում
    Ընտրություններին մասնակցում է 13 թեկնածու:
    15:30
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Կիրթ սերունդ դրեցինք հողը, որ անդաստիարակ սերունդն աճի ու բազմանա»․ Արտակ Հովհաննիսյան
    44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, գրել է․ «Պիղծ արարք է կատարվել եռաբլուրում`գողություն Եռաբլուր սրբավայրից: Կիրթ ու խելացի սերունդ դրեցինք հողը, որ անդաստիարակ, անկիրթ ու տգետ սերունդը ապրի,աճի ու բազմանա, Հայրեանասիրությունը պիտի լինի երակներում այլ ոչ լեզվի վրա: Հ.Գ. Դե արի ու մի ասա թուրքի ծնունդ ,ախր դրանց նման վիժվածքները ապրելու իրավունք չունեն ,դրանց պետքա հրապարակայնորեն պատժեն, որ մյուսների համար դաս լինի ,իրավապահներ սպասում ենք կոշտ քայլերի և պատժի եթե չիրականացնեք իմացեք հաջորդիվ մենք ծնողներս ենք իրականացնելու և չհամարձակվեք մեղադրել որևիցե ծնողի ում զավակը կռվել է բոլորիս համար մեր գոյության ,հայրենիքի,արժեքների …»:
    15:00
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանն ու Իրանը համատեղ զnրավարժnւթյnւններ կանցկացնեն Արցախում
    Ադրբեջանը օկուպացված Արցախի տարածքներում Իրանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում։ Իրանի Իսլամական Հանրապետության՝ զորավարժություններում ներգրավված անձնակազմի ղեկավարը և այլ մասնակիցներ ժամանել են Ադրբեջան, հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից։ հանդիպում է կայացել զորավարժություններին մասնակցող անձնակազմերի ղեկավարների և երկու երկրների բարձրաստիճան այլ ներկայացուցիչների միջև։ Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 21-ը։
    14:40
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր Խարբերդի գերեզմանատան մոտ օտարերկրացին ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում․ կան վիրավորներ
    Երեկ՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:10-ի սահմաններում 26-ամյա Ռուդոլֆ Խ․-ն իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր հայտնվել ջրատարում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։ Փրկարարները, պարեկների ու քաղաքացիների հետ, հատուկ տեխնիկայի միջոցով «Tesla»-ն դուրս են բերել ջրատարից: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդը օտարերկրյա քաղաքացի է, ով ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։
    14:30
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Խաչատուրյանը մասնակցում է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցում է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Սուրբ Պետրոսի հրապարակում նորընտիր Պապը կանցկացնի պատարագ՝ նվիրված իր պապականության (գահակալության) մեկնարկին։
    14:24
    18.05.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ փոխնախագահ Վանսը կարող է այցելել Իսրայել․ ԶԼՄ-ներ
    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վանսը մայիսի 20-ին կարող է այցելել Իսրայել, Սպիտակ տունը ներկայումս զբաղվում է հրեական պետության ղեկավարության հետ Վենսի հանդիպումների համակարգմամբ, կիրակի հայտնել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Կիրակի Վենսը ՝ ամերիկյան պատվիրակության գլխավորությամբ, Վատիկանում ներկա կգտնվի Հռոմի Պապ Լևոն XIV-ի գահակալության կապակցությամբ մատուցված պատարագին։ Հեռուստաալիքը նշում է, որ Վենսի հնարավոր այցը շատ կարեւոր կլինի, քանի որ ցույց կտա, որ Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները նախկինի պես կայուն են եւ ամուր: ԱՄՆ փոխնախագահի այցը տեղի կունենա նախագահ Դոնալդ Թրամփի ՝ Մերձավոր Արևելք կատարած այցի ավարտից հետո, որտեղ խոշոր համաձայնագրեր են ստորագրվել Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի հետ: Իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը հայտնում է, որ ԱՄՆ փոխնախագահի գրասենյակը բանակցություններ է վարում Իսրայելի պաշտոնատար անձանց հետ այցի համակարգման վերաբերյալ, սակայն այդ հարցը դեռ վերջնականապես լուծված չէ:
    14:00
    18.05.25
    Ավելին
  • Հայաստան
    Մայիսի 29-ին բացառիկ երեկո` Պատրիկ Ֆիորիի և «The voice»-ի հաղթող Լևոն Ղոզյանի մասնակցությամբ
    Մայիսի 29-ին բացառիկ երեկո` Պատրիկ Ֆիորիի և «The voice»-ի հաղթող Լևոն Ղոզյանի մասնակցությամբ
    13:50
    18.05.25
    Ավելին