Լրահոս
2025-05-19
-
ՔաղաքականԲաքուն Հայաստանին է փոխանցել խաղաղության համաձայնագրի նախագիծ. ՀաջիևԱդրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Այդ մասին իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։Ավելին11:1519.05.25 -
ՀասարակականՄարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2102»-ը և բեռնատարը․ կա տուժածԵրեկ՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 23 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 69-ամյա Սամվել Լ․-ի վարած «ՎԱԶ 2102» մակնիշի և 28-ամյա Արմեն Ս․-ի վարած «FAW» մակնիշի ասֆալտով բարձված բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է ճահճուտի մեջ։Ավելին11:0119.05.25 -
ՀասարակականՎթարային ջրանջատումներ կլինենԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:4719.05.25 -
ՔաղաքականԿա ձախողված առաջնորդ, որի նպատակն է ամեն գնով պահել աթոռը․ չեմ սպասում որևէ լավ բան․ Ռոբերտ ՔոչարյանՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 4 լրատվամիջոցների։ Նախագահը պատասխանել է «5-րդ ալիք»-ի լրագրողի հարցին․ - Դատելով Հայաստանի իշխանության ոչ վաղ անցյալի հայտարարություններից, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը պետք է դառնար մի շատ կարևոր անկյունաքքարային փաստաթուղթ, դարակազմիկ փաստաթուղթ, որ առնվազն պետք է փոխեր մեր տարածաշրջանի մի քանի տասնյակ տարիների ապագան։ Ակնհայտ էր նաև, որ այդ փաստաթուղթն է դառնալու Նիկոլ Փաշինյանի՝ 2026 թվականի նախընտրական քարոզչության հիմքը։ Սակայն հիմա խղաղության պայմանագրի բանակցությունները, ըստ էության, կարող ենք հասկանալ, որ փակուղում են։ Տեքստը համաձայնեցված է, բայց ստորագրման մասին որևէ խոսք չկա։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ըստ էության համաձայնել է կատարել Ալիևի վերջին երկու պահանջները՝ փոխել Հայաստանի մայր օրենքը և լուծարել Մինսկի խումբը։ Ի՞նչ է, ձեր վերլուծություններով, տեղի ունենում բանակցային կուլիսներում։ - Չեմ կարծում, թե որևէ լուրջ բան տեղի է ունենում, եթե չհաշվենք Ալբանիայում հերթական կադրերը, որ ուղղակի արժանապատվության տեսանկյունից բավական դեպրեսիվ էին, կարծում եմ, յուրաքանչյուր հայի համար։ Ակնհայտ մուրալը մի ինչ-որ փաստաթղթի, որը, ենթադրում եմ, խաղաղության մասին չի լինելու, այլ լինելու է ինչ-որ մի թուղթ Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինպես պետք է ինքը իր, այսպես ասենք, քաղաքական հեռանկարը շարունակի։ Էսպիսի մի փաստաթուղթ իրոք չեմ բացառում։ Անբովանդակ, բայց ավելի շատ ներքաղաքական նպատալներ հետապնդող փաստաթուղթ կարող լինել։ Որևէ լուրջ բան այստեղ մենք չենք կարող ակնկալել և հատկապես եթե նայում ենք այս հարցին աշխարհաքաղաքական այն մեծ կոնտեքստի մեջ, որ աշխարհում տեղի է ունենում։ Չեմ սպասում որև լավ բան։ Կա ձախողված առաջնորդ, որի նպատակն է ամեն գնով պահել աթոռը, և կան այս ամենի շուրջ խաղացողներ, որոնք կգնահատեն՝ իսկ արժե՞ այդ հարցում աջակցել, թե չարժե աջակցել։ Ընդամնը սա է։Ավելին10:3119.05.25 -
ԻրավականՄԻՊ-ն ընդունել է Արցախում պատերազմի ու վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով գտնվելու վայրն անհայտ անձանց հարազատներինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 15-ին հերթական հանդիպումն է ունեցել գտնվելու վայրն անհայտ անձանց ընտանիքների անդամների հետ:Ավելին10:1619.05.25 -
ԻրավականԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքըՀՀ ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։ «Մասնավորապես, պարզվել է, որ Ա.Հ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, շահադիտական նպատակով՝ 22.000 ԱՄՆ դոլարի դիմաց, 2024-2025 թվականների ընթացքում կազմակերպել է Վ.Ք-ի անօրինական միգրացիան, այն է՝ «Շենգեն համաձայնության երկրներ» մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով, այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում պատրաստել է վերջինիս կողմից «DANI GROUP» ՍՊ ընկերության աշխատակից հանդիսանալու և «Հայէկոնոմբանկ» ԲԲ ընկերությունում բանկային հաշիվ ունենալու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնք փոխանցել է Վ.Ք-ին, ով դրանք ի թիվս այլ փաստաթղթերի՝ ներկայացրել է Հունաստանի Հանրապետության դեսպանատուն, ինչի հիման վրա վերջինիս տրամադրվել է «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի թիվ 010618353 արտոնագիրը և նա 2024 թվականի դեկտեմբերի 25 օգտագործելով հիշյալ կեղծ արտոնագիրը, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը և մեկնել ՀՀ-ից՝ նպատակ ունենալով այն օգտագործել հետագայում ԱՄՆ մուտք գործելու համար: ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված համապատասխան փաստը հավաստող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային այլ գործողություններ: Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Հ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, 2.000.000 ՀՀ դրամ գրավը և բացակայելու արգելքը: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,-ասված է հաղորդագրության մեջ։Ավելին10:0819.05.25 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանի հարցազրույցը` «5-րդ ալիք»-ին, Yerevan.Today, Politik.am, News.am լրատվական կայքերինՌոբերտ Քոչարյանի հարցազրույցը` «5-րդ ալիք»-ին, Yerevan.Today, Politik.am, News.am լրատվական կայքերինԱվելին10:0019.05.25 -
ՔաղաքականԱրթուր Չախոյանին ծեծի ենթարկած Նոր Նորքի ղեկավարի լիազորությունները դադարեցված ենՆոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետութուն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը դադարեցնում է իր լիազորությունները: Այդ մասին նա հայտարարեց Երևանի գործակարգավարական խորհրդաակցության մեկնարկին։Ավելին09:5319.05.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Ավելին09:4519.05.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ա.Մանուկյան փողոցի թիվ 3, 5, Թումանյան փողոցի թիվ 16, 18 բազմաբնակարան շենքերի, նշված փողոցների առանձնատների գազասպառողների, «Ոսկե Կապան» և «Թրի վեյս» հյուրանոցների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի (ամբողջությամբ) գազասպառողների, «ԳոշԳազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Գեղարքունիքի մարզի Շորժա, Արտանիշ բնակավայրերի, Ճամբարակ քաղաքի Օգոստոսի 23-ի, Սարալանջի, Իսահակյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Պ.Սևակ թաղամասի թիվ 8-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ փողոցների, 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցի թիվ 27 և 27ա բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Մ.Աբեղյան, Սայաթ-Նովայի, Չարենցի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր, Կենտրոն, Մաքրավան, Վ.Աղբյուրակ, Երկաթգծի կայարան թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Հույսի ավան թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Դիմիտրով, Արաքսավան, Հովտաշեն բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Ավելին09:3019.05.25
2025-05-18
-
ՔաղաքականԵրբ չես կարողանում երկար ժամանակ խաղալ դերդ ու դիմակդ պատռվում է. Քրիստինե ՎարդանյանԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ չես կարողանում երկար ժամանակ խաղալ դերդ ու դիմակդ պատռվում է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե ընդդիմադիր հայացք ունեցող որևէ մեկը նման բառապաշարով արձագանքեր իր վերաբերյալ հրապարակված նյութին։Քրեական գործեր, տևական հարձակումներ, քաղաքական վարկաբեկում։ Բայց երևի տրամաբանական է, որ Հայաստանում «կրթության» արշավ իրականացնող այս կնոջ ամուսինը ընդդիմադիրներին համբալ անվանող Փաշինյանն է՝ համատեղության կարգով երկրի ղեկավար։ Ամեն դեպքում ես կոչ եմ անում կանգ չառնել։ Շարունակեք խոսել։ Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը։ Որովհետև հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են իրենց ղեկավարում՝ ինչ մտածելակերպով, ինչ արժեքներով և ինչ բարոյական նորմերով։ Ի վերջո, ձեր դիմակները պետք է վերջնականապես պատռվեն և ձեր հրեշավոր իրական դեմքերը պետք է երևան գան»։ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երբ չես կարողանում երկար ժամանակ խաղալ դերդ ու դիմակդ պատռվում է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե ընդդիմադիր հայացք ունեցող որևէ մեկը նման բառապաշարով արձագանքեր իր վերաբերյալ հրապարակված նյութին։Քրեական գործեր, տևական հարձակումներ, քաղաքական վարկաբեկում։ Բայց երևի տրամաբանական է, որ Հայաստանում «կրթության» արշավ իրականացնող այս կնոջ ամուսինը ընդդիմադիրներին համբալ անվանող Փաշինյանն է՝ համատեղության կարգով երկրի ղեկավար։ Ամեն դեպքում ես կոչ եմ անում կանգ չառնել։ Շարունակեք խոսել։ Շարունակեք հանրությանը ներկայացնել ձեր բառապաշարը, խոսքի մշակույթը, ձեր տան խոսակցության ոճը։ Որովհետև հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են իրենց ղեկավարում՝ ինչ մտածելակերպով, ինչ արժեքներով և ինչ բարոյական նորմերով։ Ի վերջո, ձեր դիմակները պետք է վերջնականապես պատռվեն և ձեր հրեշավոր իրական դեմքերը պետք է երևան գան»։Ավելին23:5818.05.25 -
ՔաղաքականԹշնամու համար չի եղել առանձին վերցրած Արցախի հարց, այլ միասնական հայկական խնդիր. Վարդան ՈսկանյանԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Վերջերս մեզանում կարելի է հանդիպել, ըստ իս, արմատապես սխալ մի տեսակետի, թե Արցախի կորստից հետո պետք է վերանայել Հայաստանի Հանրապետության գոյության և զարգացման տեսլականն ընդհանրապես՝ գնալ, այսպես կոչված, «չորրորդ հանրապետության», որն, ի դեպ, ոմանց ուղեղում, պատկերավոր ասած, բացառապես «առատ երշիկի երկիր» է։ Նշված սխալը գալիս է այն սկզբնապես ոչ ճշգրիտ ընկալումից, թե Հայաստանի Հանրապետությունն, ի հաշիվ սեփական շահի, տասնամյակներ շարունակ սպասարկել է արցախյան հիմնախնդիրը, ուստի պետք է վերանայվի մեր պետության գործառութային իմաստն ամբողջովին։ Իրականում նման բան չկա՝ Հայաստանի Հանրապետությունը սպասարկել է ոչ թե արցախյան հիմնախնդիրն, այլ հենց հայկական պետականության և Հայկական լեռնաշխարհի արևելյան անկյունում՝ Հայաստանի և Արցախի հանրապետություններում, մնացած հայության անվտանգության միասնական և նույնական խնդիրը, որը ցանկացած պետության առաջնային պարտականություններից է։ Այժմ արդեն հենց Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական նկրտումների ակնհայտ խորապատկերին պարզ է, որ թշնամու համար առնվազն չի եղել, առանձին վերցրած, Արցախի հարց, այլ եղել է հենց միասնական հայկական խնդիր, որի արցախյան հատվածի «լուծումից» հետո, այժմ հերթը հայաստանյան մասինն է։ Հետևաբար, Հայաստանի Հանրապետության համար անվտանգության ապահովման խնդիրը չի փոխվել, այլ զուտ էլ ավելի է բարդացել, իսկ այն լիարժեքորեն լուծելու համար կա մեկ ճանապարհ՝ մեզ համար գոյութենական վտանգ ներկայացնող Բաքվի բարբարոսական վարչախմբի հնարավոր թուլացումը, իսկ լավագույն հեռանկարում՝ ամբողջական տապալումը։Ավելին23:3018.05.25 -
ՔաղաքականՁեր քաղաքական այլասերվածությունը մի´ մտցրեք թանգարաններ. Հայկ ԴեմոյանՑեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է. «Ձեր քաղաքական այլասերվածությունը մի´ մտցրեք թանգարաններ Երևանից դեպի «Զվարթնոց» օդանավակայան երթևեկելիս, նկատե՞լ էք արդյոք, որ մեծադիր գովազդային վահանակների վրա «Հայաստանի լեռները» խորագրի ներքո ներկայացված են տարբեր հայ գեղանկարիչների գործերը՝ հայկական լեռների պատկերներով: Հասկանալի է, որ Արարատը այդ շարքում չպետք է լիներ: Ավելին ասեմ, այդպիսի վահանակները տեղադրվել են հենց Արարատ լեռը մեր ուղեղներից ու ընկալումներից «դուրս գրելու» նպատակով: Եվ դա արել է ԿԳՄՍ-ն՝ օրվա քաղաքական պատվերներին համահունչ գործելու նպատակով: ԿԳՄՍ-ի կարճամիտ ուղեղներում կարճ միացման արդյունքում ծնված այս այլանդակությունը սրանով չի սահմանափակվել: Երեկ, Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն Ավ․ Իսահակյանի տուն-թանգարանում ներկա գտնվեց «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացմանը։ Այս ցուցադրության հայեցակարգի կապակցությամբ նախարարության կայքէջում հետևյալ ցնցող ու դարակազմիկ բացատրությունն ենք կարդում. «Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Իսահակյանը և ժամանակը» խորագրով ցուցադրությամբ Իսահակյանը ներկայացվում է արդի ընկալումների շրջանակում ոչ միայն որպես գրող, այլև հասարակական գործիչ, որն ակտիվ մասնակցություն է ունեցել ժամանակի աշխարհաքաղաքական փոփոխություններին»։ Հասկանալու համար, թե ի՞նչ է սա նշանակում և հատկապես ինչ են նկատի ունեցել «արդի ընկալումների» տակ, բավական է ծանոթանալ ցուցադրության այս հատվածին, որը լիովին հարմարեցված է «Իրական Հայաստանի» տխմարաբանությանն ու Արագածն Արարատի փոխարեն սիրելու ու տեսնելու զազրախոսությանը: Եթե ներքևի ճամպրուկներն էլ արտագաղթելու բացահայտ ակնարկ է ՝ արդի ընկալումների համաձայն, ապա «Իրական Հայաստանի» իրական ուղերձներն ամբողջական են դառնում: Քաղաքական այլասերված գաղափարներով մի´ պղծեք Իսահակյանի հիշատակը, մի հարմարեցրեք հոբելյաններն ու անհատների գործունեությունը թերուս ու խեղված ուղեղներում հասունացած գաղափարներին: Հեռու´ պահեք ձեր այլասերված քաղաքական տեսլականներն ու հայեցակարգերը մեր թանգարաններից ու դպրոցներից:Ավելին23:0018.05.25 -
Քաղաքական«Ասե՛ք, կանենք» կարգախոսով քաղաքային իշխանություններն ընտրություններից հետո բնակիչներին երբևէ չեն այցելել, որևէ խնդրով չեն զբաղվել. Գառնիկ ԴանիելյանԱԺ «Հայաստան» խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Գործընկեր Արմինե Խերանյանի հետ այցելեցինք «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գտնվող Արշակունյաց 135 շենքի բնակիչներին, որոնք դիմել էին մեզ մի քանի հրատապ հարցով։ Անմիջական մթնոլորտում ընթացող հանդիպմանը բնակիչները ներկայացրին իրենց բնակավայրի խնդիրները՝ հայտնելով, որ օդանավակայանի տարածքը բացարձակապես անտարբերության է մատնված քաղաքային իշխանությունների կողմից։ Հրատապ է տրանսպորտի խնդիրը։ Կենտրոն հասնելու համար հարկ է լինում երկու տրանսպորտ փոխելու, իսկ երեկոյան ժամերին այն բացարձակապես չի գործում։ Ինչպես բնակիչները, այնպես էլ ՝ ես, որպես ԱԺ պատգամավոր, գրություններով դիմել էի Երևանի քաղաքապետարանին՝ վերանայելու հ․ 16 երթուղու ուղեգիծը՝ այն հասցնելով մինչև «Էրեբունի» օդանավակայան։ Նշեմ, որ խոսքը վերաբերում է ընդամենը 5 կմ-ով երկարացմանը։ Ստացված բացասական պատասխանը, բնականաբար, մեզ չի գոհացնում։ Շարքից դուրս է եկել կոյուղին՝ շենքում ստեղծելով հակասանիտարական վիճակ։ Մեր աչքերով արձանագրեցինք խոնավությունից փտած պատերը։ Ամբողջ համակարգը ենթակա է փոփոխման, և աբսուրդն այն է, որ մի քանի միլիոնանոց ծախսը թողնվել է բնակիչների վրա։ Շենքն ունի բավականին մեծ, առաջին կարգի ապաստարան, որն ունի հրատապ բարեկարգման կարիք։ Բազմաթիվ տեղերից հոսող կոյուղաջրերի հետևանքով ապաստարանը խոնավացել է, և անհրաժեշտության պարագայում չի կարող ծառայել իր նպատակին։ Այս պարագայում նույնպես խնդրի լուծումը թողնվել է բնակիչների հոգածությանը։ Նշեմ, որ ապաստարանների և նկուղների հարցը բարձրաձայնել եմ բազմիցս։ Սահմանամերձ համայնքներում դրանք չափազանց քիչ են, իսկ մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի նկուղները, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է ծառայեցվեն որպես ապաստարան, կամ կողպված են, կամ վերածվել են աղբանոցի: Անվտանգային մարտահրավերների առաջ կանգնած պետությունը չպետք է անտեսի քաղաքացիների պաշտպանության համար անչափ կարևոր այս հարցը։ Արշակունյաց 135 շենքում առկա է շուրջ 110 բնակարան, բնակվում են 400-ից ավելի քաղաքացիներ։ Ընդհանուր առմամբ, «Էրեբունի» օդանավակայանի և Շենգավիթ վարչական շրջանի հարակից թաղամասերից տրանսպորտից օգտվում է 1500-2000 մարդ։ Նախընտրական շրջանում այս տարածք այցելած և խոստումներ տված քաղաքային իշխանությունները, որոնց կարգախոսն էր՝ «ասեք, կանենք»-ը, ընտրություններից հետո բնակիչներին երբևէ չեն այցելել, որևէ խնդրով չեն զբաղվել։ Մեր պատրաստակամությունը հայտնելով Արշակունյաց 135 շենքի բնակիչներին՝ խոստացանք օգտագործել բոլոր լծակներն ու հարթակները՝ բարձրաձայնելու իրենց հուզող կենցաղային, բայց անչափ կարևոր հարցերը։ Բարձրաձայնելուց զատ, արվելու է ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրներն օր առաջ լուծում գտնեն»։Ավելին22:3018.05.25 -
ՔաղաքականՌոբերտ Քոչարյանը հարցազրույցում անդրադարձ է կատարել արտաքին և ներքին օրակարգի հարցերինՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Yerevan.Today, Politik.am, News.am լրատվական կայքերին և «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը: Անդրադարձ է կատարվել արտաքին և ներքին օրակարգի հարցերին, մասնավորապես՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ռուս-ուկրաինական պատերազմին, իշխանության՝ Եվրամիությանն անդամակցության հետ կապված քայլերին, Թուրքիայից սպասվող սպառնալիքներին, Ադրբեջանի հետ խաղաղության թեմային, երկրի ներսում կոռուպցիային, ընդդիմության ներսում հարաբերություններին, առաջիկա ընտրություններին և այլ հարցերին: Հարցազրույցը հասանելի կլինի մայիսի 19-ին, «5-րդ ալիք»-ի բոլոր հարթակներում:Ավելին22:0018.05.25 -
ՔաղաքականԱննա Հակոբյանը «ոջիլ է» անվանել պատերազմում զոհված հերոսի քրոջըԱրցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանն արձագաքնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրառմանը, ով Վիրաբյանին «ոջիլ» էր անվանել։ «Աննա Հակոբյան, ես հիմա գրում եմ մի տեքստ, որը արտահայտում է մեր իրական տարբերությունները՝ իմը և ձերը։ Չգիտեմ՝ ձեր թիմում ինչ գարնանային սրացումներ են սկսվել, բայց ձեր իսկ տիրույթում ինձ կրկին թիրախավորելով՝ ոչ մի կերպ չեք կարող մաքրվել հասարակության մեջ ձևավորված տպավորությունից։ Ոչ մի սքրին, ոչ մի ինսինուացիա չի ջնջի այն իրականությունը, որն այսօր ձեզ է ուղեկցում։ Աննա, իմ և քո տարբերությունն այն է, որ ես իմ ողջ կյանքում քայլել եմ հայրենիքին ծառայելու ճանապարհով։ Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ինձ դաստիարակել է պատերազմ տեսած, պետական մտածողությամբ մարդ։ Դիրքերում եմ եղել, պատերազմի ամենաթեժ օրերին՝ կյանքս վտանգելով, փրկել եմ երեխաներ հրթիռակոծությունից։ Իմ երկու եղբայրը մարտական հերթապահության են եղել։Մի եղբայր զոհվել հերոսաբար ՀՀ Իսկ ձեր ընտանիքի անդամների ժամանակն անցել է առավել խաղաղ ու «մրցակցությունից դուրս» վայրերում։ Աննա, ինձ համար զոհված տղաները կյանք են տվել ոչ թե մի անհասկանալի գաղափարի, այլ՝ հանուն հողի, ժողովրդի ու արժանապատվության։ Իմ եղբայրը ձեր իշխանության օրոք սկսված պատերազմի զոհ դարձավ՝ մինչ դուք ընդունեցիք հողերի հանձնման քաղաքականությունը։ Ես հասկանում եմ՝ դուք կարող եք թույլ տալ ձեզ վիրավորել ինձ, որովհետեւ իշխանություն ունեք։ Բայց դա չի երկար տևելու։ Այս երկիրը ձեր ձեռքերով թուլացել է, դատարկվել է, արյունաքամ է արվել։ Իսկ ավարտեմ՝ հիշեցմամբ. թիրախավորեցիք, քրեական գործեր հարուցեցիք, փորձեցիք լռեցնել ինձ հրապարակումներում։ Իսկ հիմա՝ հրապարակային գրառումներով շարունակում եք նույնը։ Թող հաջորդ գրառումը լինի ամուսնուցդ, որ ամեն ինչ ավելի «պաշտոնապես» հնչի։ Բայց անկախ ամեն ինչից, ես միշտ մնալու եմ Արցախցի Տաթևը։ Իսկ դու պատմության մեջ մնալու ես որպես կինը՝ որը խորհրդանշեց Արցախի կորուստը։ Նշենք, որ Աննա Հակոբյանը գրել էր. «Ոջիլ։ Արդեն 5 տարի է 44-օրյա պատերազմի եւ մեր մասին նման կերպ արտահայտվողներին ես մեկ բառով եմ պատասխանում՝ ոջիլ։ Նախկինում միայն ընտանեկան միջավայրում էր, այսուհետ կլինի հրապարակայնորեն»։Ավելին21:3018.05.25 -
ԱրցախԲերձորի սբ․ Համբարձման եկեղեցին է, որն ադրբեջանցիք հիմնահատակ ոչնչացրել են. Ալվինա ԱղաբաբյանՌազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Բերձորի ազատագրման 33-ամյակն է։ Էն Բերձորի, որ դեռ օկուպացված է թշնամու կողմից։ Մեծ հաշվով ինչու՞ եղավ էն ամենը, ինչ եղավ։ Որովհետև 1992-1994 թթ. Արցախի ազատագրմամբ փաստացի սկսված հայոց հողահավաքը ազգային գաղափար-նպատակի չվերածեցինք․․․ Նոր “մայիսի 18” մենք իհարկե կարող ենք ունենալ, միայն թե դրա ազգային գաղափարն է պետք, ազգային նպատակադրումը` այն Բ կետը, որը սահմանելուց հետո մեր ներկայիս Ա կետից դեպի Բ կետը տանող ճանապարհը վստահաբար գտնվելու է։ Բերձորի սբ․ Համբարձման եկեղեցին է, որն ադրբեջանցիք հիմնահատակ ոչնչացրել են»։Ավելին21:0018.05.25 -
ՔաղաքականՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր. Արմեն ԳրիգորյանՄայիսի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին: Այս մասին տեղեկացնում է Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջը: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության բազմազանեցման մասին և ընդգծել, որ ՀՀ-ն զարգացնում է իր հարաբերությունները բոլոր պետությունների հետ՝ չբացառելով որևէ մի երկիր: Քարտուղար Գրիգորյանը նաև խոսել է ՀՀ-ԻԻՀ զարգացող հարաբերությունների և առկա հնարավորությունների մասին: Ա.Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և ընդգծել պայմանագրի ստորագրման կարևորությունը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու տեսանկյունից:Ավելին20:3018.05.25 -
ՔաղաքականՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ նախագահը գոհունակությամբ ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքըԻրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման դինամիկ ընթացքը ու կարևորել ակտիվացած երկկողմ փոխայցելությունները: ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը իր ջերմ ողջյուններն է փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:Ավելին20:1118.05.25 -
ՀասարակականՍպասվում են անձրև և ամպրոպՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Ավելին20:0018.05.25