Լրահոս
2025-05-20
-
ՀասարակականՄի քանի գյուղերի բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Երևան-Գյումրի ճանապարհըԱյսօր` մայիսի 20-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ագարակավան, Կաքավաձոր, Դիան և Օթևան գյուղերի բանկիչները ի նշան բողոքի փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և նույն նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավարության հետ, հաղորդում է Shamshyan.com–ը։ Բնակիչները պահանջում են իրենց գյուղ մտնող նախկին ճանապարհը բացվի, քանի որ այն ավելի է հեշտացնում գյուղացիների ելումուտը գյուղից դեպի Երևան-Գյումրի ճանապարհ, անգամ նշում էին որ գյուղում մի քանի անգամ մարդիկ շտապօգնության կարիք են ունեցել և եթե նախկինում շտապօգնությունը ժամանում էր բավականին օպերատիվ, ապա հիմա նոր բացված ճանապարհը, որը գյուղացիները նաև ողջունում են, դանդաղում է շտապօգնության, հրշեջ ավտոմեքենաների ժամանումը: Գյուղացիները նշում էին. «Մեր պահանջը քաղաքական չէ, պարզապես խնդրում ու պահանջում ենք պատասխանտուներից մեր հարցը լուծել ի շահ բնակչի»: Այս պահին բնակիչները ճանապարհը բացել են, քանի որ դեպքի վայր է ժամանել Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և բանակցություններ է վարում քաղաքացիների հետ, հասկանալու համար խնդիրը: Բնակիչները նշում էին` եթե իրենց արդարացի պահանջը չլուծվի, ապա դիմելու են ավելի կտրուկ միջոցների:Ավելին12:1920.05.25 -
Իրավական74-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էՄայիսի 14-ին՝ ժամը 17-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ազատավան գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մայիսի 17-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 74-ամյա ուղևորը մահացել է։ Կատարվում է նախաքննություն:Ավելին12:1520.05.25 -
ԻրավականԱնահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Սյունիքի մարզՄեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այցին մասնակցում են նաև երկու կառույցների ներկայացուցիչները: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, մայիսի 19-ին Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում: Ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնցով մարդիկ առավել հաճախ են դիմում ստորաբաժանում: Այնուհետև Կապանում հանդիպում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Վերջինս ներկայացրել է մարզում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Քննարկվել են մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային դերակատարների հետ համագործակցությանը վերաբերելի հարցեր: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը Պաշտպանի հաստատության կարևոր գործընկերներից է, լուրջ դերակատարություն ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման տեսանկյունից: Պաշտպանը նաև կարևորել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական աշխատանքը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ արագ ստանում են իրենց լուծումները: Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի որակի վրա ազդեցություն ունեցող համակարգերը: Այց է իրականացվել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Կապանի գրասենյակ: Պաշտպանին ներկայացվել են կառույցի գործունեության նպատակն ու աշխատանքի ուղղությունները: Այնուհետև Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցեր են իրականացրել սահմանամերձ Շիկահող, Սրաշեն և Ծավ բնակավայրեր: Տեղի են ունեցել հանդիպումներ համայնքների ղեկավարների և բնակիչների հետ: Տեղում իրականացվել է իրավունքներին վերաբերելի խնդիրների հավաքագրում: Վերոնշյալ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են խմելու և ոռոգման ջրի հասանելիության, զբաղվածության ապահովման, անվտանգության, սեփականության իրավունքի, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու դժվարություններին, ինչպես նաև բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների լավարկմանը միտված այլ հարցեր: Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակներում վերհանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն և կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին: Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:Ավելին12:0020.05.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 20.05.2025Մամուլի տեսություն 20.05.2025Ավելին11:5420.05.25 -
ՔաղաքականԱնիտա Դիմիտրիուն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ Ազգային ժողովի և Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանի եւ Հռիփսիմե Հունանյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 20-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին: Անիտա Դիմիտրիուն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:Ավելին11:5020.05.25 -
ԱռողջապահականԱհազանգ. Չկալովկա գյուղում բրուցելյոզի բռնկում է«Սևանի Չկալովկա գյուղում Բրուցելյոզի բռնկում է»,-ահազանգում է Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը։ Նա մանրամասնում է. «Բրուցելլյոզը (հայտնի է նաև որպես Բրուցելլյոզ կամ Մալթայի տենդ) վարակիչ հիվանդություն է, որն առաջանում է Brucella տեսակի բակտերիաներով։ Այն փոխանցվում է մարդկանց հիմնականում վարակված կենդանիներից կամ նրանց արտադրանքներից (կաթ, միս, ), ինչպես նաև ուղիղ շփման միջոցով՝ վարակված կենդանու հետ։Սա դասական դեպքն է, երբ երկրում անասնաբուժության վախճանի արդյունքում, որին միացել է առողջապահության վախճանը, տուժվում են բնակիչները, այս դեպքում մի ամբուղջ գյուղ։ Եվ դեռ հայտնի չէ, միսը և կաթնամթերքը որտեղ և ինչ քանակությամբ է վաճառվել և քանի մարդ է հիվանդացել։ Երբ խոսում էի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի անգործությունից և անտրամաբանական օպտիմալացումներից, կանխատեսում էի նմանատիպ դեպքերը․․․․․ Մնում է միայն բնակիչներին խորհուրդ տալ․ 1․Չօգտագործել հում կաթ կամ չպաստերիզացված կաթնամթերք, 2․Կրել պաշտպանիչ հագուստ կենդանիների հետ աշխատելիս, 3․ Եթե ունեք բարձր ջերմություն (տենդ, հաճախ ալիքաձև՝ բարձրանում է, ապա ընկնում), քրտնարտադրություն (հատկապես գիշերային),հոգնածություն և թուլություն, հոդացավեր և մկանացավեր, գլխացավեր,քաշի կորուստ, ապա շտապ դիմել բժշկական օգնության»։Ավելին11:4520.05.25 -
Մամուլի տեսությունՆորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին. «Փաստ»«Արտաքին միջավայրը շարունակում է անկայուն մնալ, Հայաստանի նկատմամբ թշնամական մոտեցում ունեցող երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը, անընդհատ ընդլայնում են իրենց ռազմական և քաղաքական ներկայությունը տարածաշրջանում, այնինչ մեր երկրի պաշտպանական համակարգի հիմքերն անընդմեջ թուլացվում են հենց օրվա իշխանությունների ձեռքով։Ավելին11:3720.05.25 -
Մամուլի տեսությունՀենց միայն Քոչարյանի անունն ինքնին որոշակի նյարդային նոպաների պատճառ է դառնում․ «Փաստ»Սա արդեն դառնում է «օրինաչափություն»: Այսինքն, հենց միայն Քոչարյանի անունն ինքնին որոշակի նյարդային նոպաների պատճառ է դառնում: Մյուս կողմից՝ էլի օրինաչափություն է դառնում այն, որ բավական է երկրորդ նախագահը ասուլիս կամ հարցազրույց տա, դա մի քանի օրվա քննարկման հիմնական թեման և օրակարգն է դառնում: Ընդ որում, ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ընդհանրապես: Դրա մասին են վկայում նաև այն տվյալները, որ Ռոբերտ Քոչարյանի նախորդ ասուլիսի համախառն դիտումները՝ տարբեր կայքերում և տեսանյութային հարթակներում, ունեցել են ավելի քան 2,5 միլիոն դիտում:Ավելին11:3020.05.25 -
ՔաղաքականՈ՛չ Պուտինը, ո՛չ Ելցինը ինձ չեն դիմել միութենական պետության անդամ դառնալու հարցով. Ռոբերտ ՔոչարյանՈ՛չ Պուտինը, ո՛չ Ելցինը ինձ չեն դիմել միութենական պետության անդամ դառնալու հարցով. Ռոբերտ ՔոչարյանԱվելին11:2020.05.25 -
ՔաղաքականԱննայի ու Նիկոլի «լաբառոշությունները» պատահական չեն. Ռուբեն ՄխիթարյանԳյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Թե ԱԺ-ում ուսապարկերի անդաստիարակ զեղումները, թե Աննայի ու Նիկոլի «լաբառոշությունները» պատահական չեն: Գիտակցված քայլ են սեփական էլեկտորատին դարձյալ «խեղճ հարիֆների» դիրքից զգաստ պահելու, պատրաստելու ու ապագա զարգացումներում համալրելու համար: Նրանք նորից «դուխով ընդդիմություն են» խաղում, որոնք դարձյալ պայքարում են չար Սերժի, Քոչարյանի, թալանչիների, ռուսների, էլֆերի, այլմոլորակայինների, աստերոիդների և մի կին ատամնատեխնիկի դեմ»:Ավելին11:1520.05.25 -
ՀասարակականՀայաստանում ժամանակավորապես կդադարեցվի հեռուստատեսային և ռադիոալիքների հեռարձակումըԵրևանի հեռուստաաշտարակի մետաղական կոստրուկցիաների տեխնիկական վիճակի զննման պլանային աշխատանքներ են իրականացվելու։ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 06:00-08:00-ն ընկած ժամանակահատվածում, ժամանակավորապես կդադարեցվի Երևանի հեռուստատեսային ալիքների հեռարձակումը, իսկ մայիսի 22-ին և 23-ին՝ ժամը 15:00-16:00- ն ընկած ժամանակահատվածում՝ FM ռադիոալիքների հեռարձակումը:Ավելին11:1020.05.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․86 դրամ:Ավելին11:0020.05.25 -
ԻրավականԿաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ. Հակակոռուպցիոն կոմիտե«Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Այլ մանրամասներ դեռևս չենք հայտնում` նախաքննության շահերից ելնելով»,- նշել են Հակակոռուպցիոն կոմիտեից։Ավելին10:5520.05.25 -
Մամուլի տեսությունԱվինյանը պնդել է, որ Նոր-Նորքի թաղապետը հեռանա. «Ժողովուրդ»Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ըստ մեր վստահելի աղբյուրների, վերջին օրերին «բանակցային գործընթաց» է սկսել Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հեռացման վերաբերյալ։Ավելին10:5020.05.25 -
Մամուլի տեսությունՕխլոկրատիայի հետևանքը… օդիոզ իշխանություն. «Փաստ»Արդեն առիթ ունեցել ենք հպանցիկ արձանագրելու ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանի «դրսևորումներն» Ազգային ժողովում: Տեսեք, վարչապետի պաշտոնն զբաղեցնող, գործնականում՝ պետության ղեկավարի դիրքում գտնվող անձնավորությունը Ազգային ժողովում իրեն պահում է փողոցային «ռազբորկայի» մասնակցի նման, գործածում է վիրավորական բառեր՝ ընդդիմադիրների հասցեին: Այսինքն, նա այդ աստիճան չի պատկերացնում իր քաղաքական կարգավիճակը, իր զբաղեցրած պաշտոնի նշանակությունն ու իր անձնական և քաղաքական պատասխանատվությունը՝ այդ ամենի համար: Աննորմալ երևույթ է, երբ պետության ղեկավարի դիրքն զբաղեցնողը ընդդիմադիր կամ, ընդհանրապես, երկրի որևէ քաղաքացու հասցեին «վիզ կտրելու» ոչ երկիմաստ ժեստ է անում, երբ սպառնում է հաշվեհարդար իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ («գցել պադվալները»), «համբալ» է ասում ու նման բաներ:Ավելին10:4420.05.25 -
ՀասարակականԵրկրաշարժ` Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելքՄայիսի 20-ին տեղական ժամանակով ժամը 10:11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։11-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․88⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ և Աշոցք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։Ավելին10:3820.05.25 -
ՀասարակականՀրդեհ` Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներումՄայիսի 19-ին, ժամը 17:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 144 շենքի մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Արին Բերդի փողոցում գտնվող չշահագործվող պահեստներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։59-ին, մարվել՝ 18։07-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 150 քմ) և կուտակած աղբ (մոտ 10 խմ)։Ավելին10:3020.05.25 -
Մամուլի տեսությունԱնհետ կորածների ծնողները ԱԱԾ ղեկավարի հետ մատաղ ուտելու են գնացել․ «Հրապարակ»Մեր տեղեկություններով, մայիսի 18-ին 100-ից ավելի անհետ կորած զինծառայողների ծնողներ` ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հրավերով Շիրակի մարզում` Արթիկի տարածաշրջանում, մատաղ ուտելու են գնացել: Մեր աղբյուրի խոսքով` մատաղ անելու արարողությանը ներկա են եղել նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրա տեղակալը, Շիրակի մարզպետ ՔՊ-ական Դավիթ Առուշանյանը եւ այլ ՔՊ-ական պաշտոնյաներ: Մեր աղբյուրը պատմեց, որ «մատաղից» հետո անհետ կորածների ծնողները լուսանկարվել են իշխանավորների հետ:Ավելին10:2420.05.25 -
Մամուլի տեսությունՈ՞ւր կորավ «թանկարժեք քննիչ» Նազարյանը. «Ժողովուրդ»ՀՀ քննչական համակարգում, կարծես, միշտ ինչ-որ բան թաքուն է լինում. այս անգամ՝ Հրաչ Նազարյանի «անհետացումը» պետական համակարգից, ինչը որքան հանկարծակի էր, նույնքան էլ խորհրդավոր։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչության ավագ քննիչ Հրաչ Նազարյանը անակնկալ կերպով ազատվել է աշխատանքից։Ավելին10:1820.05.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Ավելին10:1520.05.25