Լրահոս
2025-05-31
-
ԱրցախԱդրբեջանի սրբապիղծ քաղաքականության դեմ փաստեր են հավաքում. լռելը լավագույն տարբերակը չէԱդրբեջանի սրբապիղծ քաղաքականության դեմ փաստեր են հավաքում. լռելը լավագույն տարբերակը չէԱվելին22:1531.05.25 -
ՀասարակականԿոչ ենք անում բոլորին պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից․ ՇՄՆԷկոհամակարգի որևէ բաղադրիչի անհետացումը կարող է խաթարել ամբողջական հավասարակշռությունը՝ հանգեցնելով շրջակա միջավայրի լրջագույն փոփոխությունների։Ավելին22:0031.05.25 -
ՍպորտՄյունխենում պատրաստվում են խելահեղ հանդիպմանը. Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում էՄյունխենում պատրաստվում են խելահեղ հանդիպմանը. Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակչում էԱվելին21:4531.05.25 -
ՀայաստանՎկայում ենք հայերի բռնի տեղահանումն ու մշակույթի ոչնչացումը. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդՎկայում ենք հայերի բռնի տեղահանումն ու մշակույթի ոչնչացումը. Եկեղեցիների համաշխարհային խորհուրդԱվելին21:3031.05.25 -
ԱշխարհԱՄՆ-ում ակտիվիստները կոչ են արել անջատել Մասկի սուպերհամակարգիչըԳունավոր մարդկանց առաջխաղացման ամերիկյան ազգային ասոցիացիան (NAACP) կոչ է արել Մեմֆիս քաղաքին դադարեցնել Իլոն Մասկի «Կոլոսուս» սուպերհամակարգչային նախագծի իրականացումը օդի հնարավոր աղտոտվածության պատճառով, որը վնասում է հարևան սևամորթ համայնքներին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով կոչի հեղինակներին: Վերջին ամիսներին xAI ընկերությունը, որը պատկանում է Colossus-ին, ենթարկվել է հսկողության՝ իր Մեմֆիսի ձեռնարկությունում մեթանի գազային տուրբիններ օգտագործելու համար գերհամակարգչի էներգետիկ կարիքները բավարարելու համար: «Միայն այն պատճառով, որ դու աշխարհի ամենահարուստ մարդն ես, քեզ իրավունք չի տալիս աղտոտել սևամորթ համայնքները և վտանգի ենթարկել նրանց առողջությունը... Կոչ ենք անում առողջապահության նախարարությանը անհապաղ միջամտել»,- հեռուստաալիքը հրապարակում է NAACP-ի ղեկավար Դերիկ Ջոնսոնի խոսքերը՝ ուղղված Մասկին։ Իշխանություններին ուղարկված նամակում, որի տեքստը մեջբերում է նաև հեռուստաալիքը, ասվում է, որ նախագիծը չի համապատասխանում բնապահպանական չափանիշներին և կարող է վնասել մոտակա շրջանների բնակիչներին։ Ակտիվիստները կոչ են արել վերահսկել սուպերհամակարգչի աշխատանքի հետևանքները և անհապաղ դադարեցնել դրա աշխատանքը։ Colossus սուպերհամակարգիչը (քաղաք Մեմֆիս, Թենեսի նահանգ) կառուցվել է երեք ամսում և համարվում է ամենամեծն աշխարհում։ Այն կառավարում է ավելի քան 100 հազար Nvidia գրաֆիկական պրոցեսորների կլաստեր, որոնք օգտագործվում են Grok չաթ-բոտի ուսուցման համար»,- ասվում է նյութում:Ավելին21:1531.05.25 -
ՀասարակականՀայտնաբերված «Նիվա»-ն մասնակցություն է ունեցել 4-րդ գյուղում տեղի ունեցած ծեծկռտnւքին և մшհվան ելքով վրաերթինՊարզվել է, որ համարանիշները պատկանում է «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենային և նշված «Նիվա»-ն կապ ունի «4-րդ գյուղում» տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և մահվան ելքով վրաերթի հետ:Ավելին21:0031.05.25 -
ՀասարակականՀիստերիկ ու Ալիևի սպասարկու. զայրացած երևանցիները վարչապետի ընտանիքին հրավիրում են կրթվելուՀիստերիկ ու Ալիևի սպասարկու. զայրացած երևանցիները վարչապետի ընտանիքին հրավիրում են կրթվելուԱվելին20:4531.05.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Արյունոտ հարձակումներ՝ ռուս-ուկրաինական ճակատում. 2 օրից խաղաղության բանակցություն էՀայլուր 20։30 Արյունոտ հարձակումներ՝ ռուս-ուկրաինական ճակատում. 2 օրից խաղաղության բանակցություն էԱվելին20:3031.05.25 -
ՀասարակականՆոր մարտահրավերների դիմաց մեր եկեղեցիների գործակցությունը պետք է ամրանա․ Արամ ԱԿայացել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի՝ «Հայ եկեղեցին» գրքի հունարեն թարգմանության շնորհանդեսը․ «Ուրբաթ, 30 Մայիս 2025-ին, Աթէնքի խորհրդարանի սրահին մէջ տեղի ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի անգլերէն լեզուով հեղինակած «Հայ Եկեղեցին» գիրքի յունարէն թարգմանութեան շնորհահանդէսը, ներկայութեամբ Աթէնքի եւ ամբողջ Յունաստանի ուղղափառ եկեղեցւոյ հոգեւոր պետ Երոնիմոս Բ. Արքեպիսկոպոսին եւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին: Նշենք, որ Նորին Սրբութեան գիրքը թարգմանուած է շուրջ տասը լեզուներու եւ լայն շրջանառութիւն ու ընդունելութիւն գտած օտար շրջանակներու կողմէ: Յիշեալ գիրքը յունարէնի թարգմանեց յոյն եկեղեցւոյ բարձրաստիճան եպիսկոպոսներէն Ֆիլատէլֆիոյ առաջնորդ Կապրիէլ եպիսկոպոսը եւ հրատարակուեցաւ Յոյն Պատրիարքարանին կողմէ: Շնորհահանդէսը տեղի ունեցաւ յոյն թէ հայ յատուկ հրաւիրեալներու ներկայութեամբ: Յաջորդաբար խօսք առին Կապրիէլ եպիսկոպոս, փրոֆ. Վենիզէլլոս եւ Յունաստանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սահակ Եպս. Եմիշեան: Անոնք ներկայացուցին գրքին բովանդակութիւնը՝ շեշտելով անոր կարեւորութիւնը հայ եկեղեցւոյ ամբողջական ու ճշգրիտ ճանաչողութեան իմաստով: Շնորհահանդէսի փակման խօսքը կատարեց Արամ Ա. Վեհափառ Հայրապետը: Ան իր խօսքին մէջ յատկապէս հետեւեալ կէտերը ընդգծեց.- Ա) Այս գիրքը յստակօրէն ցոյց կու տայ հայ ու յոյն եկեղեցիներուն ու ժողովուրդներուն պատմական յարաբերութիւնը: Այդ յարաբերութիւնը ո՛չ միայն եղած է սերտ, այլ համապարբակ, ներառելով մեր եկեղեցւոյ ու կեանքի զանազան բնագաւառները: Բ) Գիրքը կը ներկայացնէ հասարակաց աւանդութիւններն ու արժէքները, որոնք միշտ գոյութիւն ունեցած են մեր եկեղեցիներուն ու ժողովուրդներուն միջեւ: Այսօր եւս մենք ունինք հասարակաց դատ եւ, հետեւաբար, մեր գործակցութիւնը պէտք է աւելիով սերտանայ։ Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձաւ միջ-եկեղեցական գործակցութեան եւ ընդգծեց քրիստոսաբանական մարզին մէջ փոխադարձ հասկացողութեան անհրաժեշտութիւնը: ԱՆ ըսաւ, որ անցեալէն եկող կարծրատիպեր անհրաժեշտ է որ վերանան եւ նոր պայմաններու լոյսին տակ ու նոր մարտահրաւէրներու դիմաց մեր եկեղեցիներու գործակցութիւնը պէտք է ամրնարայ, եզրակացուց իր խօսքը Նորին Սրբութիւնը»։Ավելին20:1531.05.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են մեքենան ու մոտոցիկլը. մայրն ու անչափահաս որդին հոսպիտալացվել ենԱյսօր՝ մայիսի 31-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:50-ի սահմաններում Շիրազի փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին20:0031.05.25 -
ՀասարակականՌԴ-ից կենդանիների ներկրումը իրականացվել է կեղծ փաստաթղթերով. ՍԱՏՄՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անդրադարձել է մամուլում շրջանառվող լուրերին այն մասին, որ 10 օր է, ինչ Գոգավանի անցակետից թույլ չեն տալիս Ռուսաստանից ներկրվող ցլիկներով բեռնված բեռնատարների մուտքը Հայաստան։ ՍԱՏՄ-ի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ 190 ցլիկներից բաղկացած խմբաքանակը ներկրվել է կեղծ փաստաթղթերով։ «Հարևան երկրներում կան դաբաղի բռնկումներ, և ՍԱՏՄ-ն պարտավոր է ստուգել բոլոր կենդանիների ուղեկցող փաստաթղթերը, որպեսզի հասկանա, թե այդ կենդանիները որտեղից են բերվում: Խմբաքանակը բերվել է Ռուսաստանի Դաշնությունից, և մենք արդեն այնտեղի համապատասխան կառույցից ճշտել ենք, որ կենդանիներին ուղեկցող փաստաթղթերը իրենց կողմից տրված չեն և կեղծված են: Սա նշանակում է, որ խմբաքանակը անհայտ ծագման է, իսկ անհայտ ծագման կենդանիները ենթակա են կա՛մ վերադարձի, կա՛մ ոչնչացման»,- նշեց Հարությունյանը։Ավելին19:4531.05.25 -
ՔաղաքականՓաշինյանը չուլանից վերադառնում է դեղին մամուլ. կիրակնօրյա պատարագ՝ ի պաշտպանություն եկեղեցուՓաշինյանը չուլանից վերադառնում է դեղին մամուլ. կիրակնօրյա պատարագ՝ ի պաշտպանություն եկեղեցուԱվելին19:3031.05.25 -
ԱռողջապահականԷլեկտրոնային հեղուկներում օգտագործվում են հազարավոր ծանր թունավոր քիմիական նյութեր, և տաքացման դեպքում դրանք կարող են վերածվել թունավոր միացությունների․ ԱՆԱյսօր աշխարհում նշվում է Առանց ծխախոտի համաշխարhային օրը: Տարվա կարգախոսն է` «Բացահայտենք քողարկված գրավչությունը»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:Ավելին19:1531.05.25 -
ՀասարակականԻշխանությունը պետք է անհապաղ դադարեցնի Հայ Եկեղեցուն թիրախավորելու քայլերը․ «Հայոց Տուն»«Սիրելի՛ հայրենակիցներ, երկրի առջև ծառացած խիստ մտահոգիչ մարտահրավերների հաղթահարման միակ խելամիտ ճանապարհը ողջախոհության և օրինապաշտության հենքով եղած սակավ ուժերի համախմբումն ու անձնազոհության գնով տոկալն ու դիմակայելն է՝ մեր ժողովրդին հույս, հավատ ու սեր ներշնչելով։ Մեր ժողովուրդը բազմիցս է աներկբա ապացուցել, որ պարտվող տեսակ չէ, ունակ է չտրվելու սադրանքների և սթափ ու պատվով դուրս գալ է՛լ ավելի բարդագույն, ծանր իրավիճակներից, ինչի գրավականը եղել և մնում է Հայ ժողովրդի հավատքը և ազգային ինքնության ամբողջական արժեհամակարգը։Ավելին19:0031.05.25 -
ՔաղաքականԱյսօր խնդիրն արդեն կառավարության հրաժարականը չի, սա արդեն դեմոնտաժ է. Ստեփան Դանիելյան«Այս ամենի պատասխանատուն ոչ միայն իշխող ընտանիքն է, այլ ողջ ՔՊ-ն։ Նրանք, մնալով այդ կառույցում, կատարելով այդ ընտանիքի հրահանգները, ողջ կազմով են պատասխանատու»։Ավելին18:4531.05.25 -
ՔաղաքականԽայտառակվելու մաստեր կլաս կամ ինչպե՞ս փուռը տալ Ժաննա Անդրեասյանին. Վահե ՍարգսյանԵրկու պետական պաշտոնյա՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը բառիս վատագույն իմաստով փուռն են տվել իրենց կոլեգային՝ ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանին: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը։Ավելին18:4031.05.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սկանդալը թեժանում է. եկեղեցին բռնազավթելու փորձ՝ առաջին քրիստոնյա պետությունո՞ւմՀայլուր 18։30 Սկանդալը թեժանում է. եկեղեցին բռնազավթելու փորձ՝ առաջին քրիստոնյա պետությունո՞ւմԱվելին18:3031.05.25 -
ՔաղաքականԲանսարկու և ազգադավ խմբակի որդեգրած քաղաքականությունը հերթական անգամ համընկնում է մեր ոխերիմ թշնամիների խոսույթին․ հայտարարությունԴիվանագետների համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին Հայաստանում իշխող վարչախմբի ու նրա պարագլխի՝ հատկապես վերջին օրերին տարրական բարեկրթության և բարոյականության բոլոր սահմանները հատած արտահայտությունները: Հայտարարության մեջ նշվում է՝Ավելին18:1531.05.25 -
ՍփյուռքԿոչ ենք անում ՀՀ վարչապետին հրապարակայնորեն զղջալ իր խոսքերի համար և ներողություն խնդրել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց. հայտարարությունԱվստրիայի Հայ Առաքելական Եկեղեցական Համայնքի Վարչությունը խոր մտահոգությամբ է անդրադառնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր տիկնոջ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա Եպիսկոպոսաց դասի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտություններին։Ավելին18:0031.05.25 -
ՔաղաքականՓաշինյանի սրբապղծական արտահայտությունները քայքայիչ են մեր պետականության հիմքերի համար. ՕսկանյանԽոր ազգային ճգնաժամի պայմաններում՝ Արցախի կորստից, ավելի քան 120,000 հայրենակիցների տեղահանությունից և նոր տարածքային զիջումների սպառնալիքից հետո, կարելի էր ակնկալել, որ Հայաստանի ղեկավարությունը կցուցաբերի խոնարհություն, բարոյական հստակություն և կնպաստի ազգային միասնությանը։ Փոխարենը, Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է աննախադեպ և պախարակելի հռետորական արշավ՝ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականության։ Վերջին սրբապղծական արտահայտությունները ոչ միայն անհարիր են պետության ղեկավարին, այլև վտանգավոր և քայքայիչ՝ մեր պետականության հիմքերի համար։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Ի՞նչ է Եկեղեցու «մեղքը» Փաշինյանի աչքում։ Այն, որ համարձակվել է խոսել՝ բարձրացնելով իր բարոյական ձայնը մի ժամանակ, երբ շատ հաստատություններ լռեցվել են կամ ենթարկվել։ Այն, որ հրաժարվում է խոնարհվել մի իշխանության առաջ, որը պատասխանատու է ռազմական աղետի, հասարակական բարոյալքման և Հայաստանի ինքնիշխանության մաշման համար։ Այն, որ շարունակում է մարմնավորել ու փոխանցել դարավոր ազգային ինքնություն, որը ոչ հեղափոխությունը, ոչ ճնշումները չեն կարող վերացնել։ Պարադոքսալ է, սակայն Եկեղեցին պատերազմ չի հայտարարել պետության դեմ. պետությունն է, որ պատերազմ է հայտարարել Եկեղեցու դեմ։ Խիստ խոսուն է այն հանգամանքը, որ այս հարձակումները համընկել են Ամենայն Հայոց և Կիլիկիո Կաթողիկոսների մասնակցությամբ Բեռնում անցկացված՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային համաժողովի հետ, որի նպատակն էր պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ հոգևոր և մշակութային ժառանգությունը։ Մինչդեռ նույն ժամանակահատվածում Ադրբեջանի բարձրագույն հոգևոր առաջնորդը հանդես է եկել բացահայտ հակահայ հայտարարություններով։ Սա պատահականություն չէ։ Քանի դեռ Եկեղեցին պաշտպանում է հայկական ինքնությունը միջազգային հարթակներում, Փաշինյանը հարձակվում է դրա վրա երկրի ներսում։ Ոմանք այս հարձակումները մեկնաբանում են որպես փորձ՝ հաճոյանալու Ադրբեջանին՝ հանուն վերջինիս հավանության Փաշինյանի այսպես կոչված «խաղաղության» թղթին։ Մյուսները դրանք տեսնում են որպես շեղում՝ ներքին խնդիրներից՝ տնտեսական անկումից, ժողովրդավարական հետընթացից կամ քաղաքացիական հիասթափությունից։ Երկուսն էլ, և նրանց միջև եղած բոլոր բացատրությունները, իրենց բաժին ճշմարտությունն ունեն։ Սակայն կա նաև ավելի խորքային շարժառիթ՝ Փաշինյանի վախը։ Վախ այն իրողությունից, որ Հայ Առաքելական Եկեղեցին՝ իր անսասան հեղինակությամբ, լայն հասարակական աջակցությամբ և բարոյական պարզությամբ, վեր է դառնում իր մեկուսացած իշխանության արժանապատիվ այլընտրանքին՝ որպես ուժ, որ պաշտպանում է Հայաստանի և Սփյուռքի հայության իրավունքները։ Եկեղեցին կրում է պատմության բարոյական ծանրությունը, ժողովրդի վստահությունը և մի ինքնություն, որն անցյալի քաղաքականությունից ու ներկայի աղետալի ձախողումներից վեր է կանգնած։ Փաշինյանը դա տեսնում է՝ և դա է նրան վախեցնում։ Սա առաջին դեպքը չէ մեր պատմության մեջ, երբ Եկեղեցին վեր է բարձրացել որպես ժողովրդի պահապան՝ քաղաքական փլուզման և գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Դարեդար՝ օտար տիրապետությունների ու խորհրդային տարիներին, Հայ Եկեղեցին պահպանել է մեր հավաքական հոգին ու խոսել մեր անունից՝ այն ժամանակ, երբ ոչ ոք չէր կարող։ Եվ այսօր նա կրկին անում է այդ գործը՝ ոչ որպես քաղաքական ուժ, այլ որպես ազգի խիղճ։ Փաշինյանի ամոթալի հարձակումները Եկեղեցու դեմ պարզապես խոսքեր չեն։ Դրանք փորձ են՝ նվաստացնելու և ապօրինացնելու միակ հաստատությունը, որը շարունակում է մնալ անկախ իր վերահսկողությունից։ Սակայն որքան ուժգին են հարձակումները, այնքան ավելի տեսանելի է դառնում նրա անապահովությունը՝ և այնքան ավելի ժողովուրդը գիտակցում է, թե ով է իրապես կանգնած իրենց կողքին։ Սա պարզապես բախում չէ՝ Փաշինյանի կողմնակիցների և հոգևոր դասի միջև։ Սա ճակատամարտ է Հայաստանի ոգու համար։ Եվ երբ իշխանությումը ընտրում է նսեմացնել Եկեղեցին՝ փոխարենը պաշտպանելու իր ժողովրդին, նա կորցնում է թե՛ բարոյական հեղինակությունը, թե՛ ազգային լեգիտիմությունը»,– գրել է նա։Ավելին17:4531.05.25