Լրահոս
2025-06-26
-
Մամուլի տեսությունՓաշինյանը հասկացել է՝ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը, և փորձում է կեղծ օպերացիաներով «ջրել» թեման. «Հրապարակ»Իրականում, Փաշինյանի հանձնարարությամբ իրավապահները վաղուց էին «նստել» Բագրատ սրբազանի «պոչին», մեկ տարի շարունակ օպերատիվ տվյալներ են հավաքել, մարդիկ հավաքագրել նրա թիմից:Ավելին10:3526.06.25 -
Մամուլի տեսությունՎարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ․ «Ժողովուրդ»Տեղեկացանք, որ այսօր Կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կներկայացնի վարժական հավաքների ժամանակացույցը:Ավելին10:3026.06.25 -
Մամուլի տեսությունԳարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ»Օրինակ՝ նա դեմ է եղել իրավաբանների եւ հոգեւորականների մասնակցությամբ կլոր սեղանին, մեծ դժվարությամբ են նրան համոզել, որ դրանում ոչ մի վատ բան չկա` պետք է նման բան կազմակերպել: Դեմ է եղել նաեւ Սամվել Կարապետյանի կողմից հայտարարություն անելուն:Ավելին10:2526.06.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ականները երեկ «լռվել» էին Ֆեյսբուքում․ «Հրապարակ»Նիկոլ Փաշինյանն ու կառավարության մեծամասնությունը, ինչպես նաեւ՝ Ազգային ժողովի մատյան գունդը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, երեկ վաղ առավոտից «լռվել» էին Ֆեյսբուքում եւ իրար հերթ չտալով` յուրաքանչյուրը մեկ տասնյակի հասնող գրառումներ էր անում ընդդիմադիրների ձերբակալությունների եւ, իրենց տերմիններով` «հեղաշրջման պլանի» մասին։ Կարելի էր կարծել, թե Հայաստանում որեւէ խնդիր չկա, եւ պետական պաշտոնյաներն այնքան պարապ են մնացել, որ վերջապես զբաղվելու բան են գտել:Ավելին10:1826.06.25 -
Մամուլի տեսությունԷլի երկակի ստանդարտներ. ԱՄՆ Պետդեպը ասելիք չունի՞. «Փաստ»Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն է արտահայտել Վրաստանում «հակաժողովրդավարական գործողությունների շարունակմամբ և սրմամբ, այդ թվում՝ քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների կալանավորմամբ և քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ կառավարության գործողությունները քննադատող անձանց նկատմամբ նպատակային հետապնդմամբ»։Ավելին10:1126.06.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը գեներացնում է ֆեյք լուր, հետո դրան տալիս քրեաիրավական գնահատական, ապա` կալանք. «Ժողովուրդ»Փաստ 12. Քննչական կոմիտեն հրապարակեց փաստաթուղթ (սխալմամբ կամ թափթփվածության հետևանքով), որը իբրև թե խուզարկությունների արդյունքում է բացահայտվել: Դա այն նույն փաստաթուղթն էր, որը նախօրեին ՔՊ-ի «Սիվիկ»-ն էր հրապարակել, բայց այս անգամ կար ամսաթիվ փաստաթղթի վրա, ինչը նշանակում է, որ այն 2024 թվականին է վերաբերելի: Այսինքն՝ Քննչական կոմիտեն բացահայտել է հանցանք, որը, ըստ իրենց, պետք է կատարվեր նախորդ տարի: Ու չնայած այս զավեշտին՝ մարդիկ են կալանավորվում:Ավելին10:0526.06.25 -
Մամուլի տեսությունՎախ է սփռո՞ւմ, թե՞ ինչ-որ սպասելիքներ է քողարկում․ «Փաստ»Ինքը փշաքաղության աստիճան վախենում է իշխանությունը կորցնելուց: Վախենում է այնքան, որ իր թիմակիցներին էլ է այդ վախերով համակել, դարձրել իր վարած կործանումային «քաղաքականության» շղթայակիր պատանդները: Վախ է սփռում՝ այսպես ասած: Սա նույնպես ակնհայտ է: Կա նաև տեսակետ, որ Փաշինյանն ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերել Թուրքիայում, նաև դրանից առաջ, որոնք իրականացնելու համար նրան անհրաժեշտ է, որ Հայաստանում իրեն խանգարողներ չլինեն: Ըստ այդմ էլ դիմում է նման ռեպրեսիաների:Ավելին09:5826.06.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանի էժան վրեժխնդրությունը տապանաքար կդնի Հայաստանի գրավչության վրա. «Փաստ»ՀԷՑ-ից արդեն իսկ հայտարարել են, թե պետականացման գործընթացի վերաբերյալ կառավարությունից կամ այլ գերատեսչությունից որևէ պաշտոնական հիմնավորում չեն ստացել, իսկ ստանալու դեպքում էլ մինչև վերջ պայքարելու են իշխանության ապօրինությունների դեմ։ Խոշոր ընկերության դեմ իշխանության մանր հարձակումը շղթայական արդյունք է ունենալու, իսկ օտարերկրյա ներդրողների համար ՀՀ ներդրումային գրավչությունը հավասարվելու է հողին։ Նման կարծիքի է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը: Նրա խոսքերով, կապիտալիստական հասարակարգում սեփականության իրավունքի երաշխավորությունն ու պաշտպանությունը աքսիոմատիկ անհրաժեշտություն են:Ավելին09:5326.06.25 -
ՔաղաքականԴաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է մեր երկրի ներքին ամրությունը. Սամվել ԿարապետյանԳործարար, բարերար, երկու ամսով կալանավորված Սամվել Կարապետյանն իր փաստաբանական թիմի միջոցով հանդես է եկել հայտարարությամբ, այժմ հրապարակվել է դրա վեցերորդ մասը. «Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին Երկիրը բաժանել սևերի և սպիտակների։ Հերոսներին, գեներալներին, գիտնականներին, ամբողջ էլիտային դասեցին սևերի շարքը։ Ոմանց սարքեցին կաշառակերներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ, բոլոր գործարարները հայտնվեցին սևերի դաշտում, ոմանց դեմ նույնիսկ հարուցվեցին հարյուրավոր անօրինական քրեական գործեր։ Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է մեր երկրի ներքին ամրությունը: Երկրի համար սրտացավ, անհանգիստ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ՝ ճաշակելով կալանավայրերի, խցերի քաղցրությունը։ Հարգանքի արժանացած տարբեր մարդիկ իրենց ընտանիքների հետ հալածվեցին՝ ստիպված լինելով լքել կամ չվերադառնալ իրենց Հայրենիք: Շատերին անձամբ եմ ճանաչում, և նման վիճակում հայտնված անձանց անունները կարելի է երկար թվարկել: Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ։ Քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ՝ մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը և անում իր գործը. սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումներից, պառակտումներից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը: Պայքարելու ենք։ Շարունակելի…»։Ավելին09:4926.06.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:4526.06.25 -
Մամուլի տեսությունԱշակերտ չկա, ուրեմն դպրոց պետք չէ. Կառավարությունը դպրոց է փակում. «Ժողովուրդ»Համաձայն այս որոշման հիմնավորման փաստաթղթի՝ «որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպություն, «Հանրակրթության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, դիմում չի ներկայացվել 2024 թվականի ուսումնական տարվա սկզբից ի վեր, ինչի արդյունքում դասարան չի կազմավորվել, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճք եւ Տաշտուն բնակավայրերում (ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1247-Ն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաշտունի հինմական դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը միացման ձեւով վերակազմակերպվել է՝ միացվելով «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Լիճքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը) փաստացի բնակվող 0-ից 6 տարեկան երեխա չկա։Ավելին09:3826.06.25 -
ԻրավականԻգոր Սարգսյանին կալանավորեցինՀիշեցնենք՝ իրավապահները նախօրեին մի շարք խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։Ավելին09:3426.06.25 -
Մամուլի տեսությունԱԺ նախագա՞հ, թե՞ մշակույթի նախարար. «Հրապարակ»Թե ինչ կապ ունի Ալեն Սիմոնյանը մշակույթի հետ, դժվար է ասել, սակայն ուշագրավ է, որ այս անգամ նրա ղեկավարած պատվիրակությունն այնքան էլ մեծաթիվ չէ, ինչպես նախկին անգամները, եթե չասենք՝ գրեթե կեսը։ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը վեց հոգուց է բաղկացած, որոնցից միայն Սարգիս Խանդանյանն է պատգամավոր։Ավելին09:3026.06.25 -
Իրավական44-օրյա պատերազմում զոհված հերոսի հորը կալանավորեցին 2 ամսովՀիշեցնենք՝ իրավապահները նախօրեին մի շարք խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։Ավելին08:4726.06.25 -
ԻրավականԲագրատ Սրբազանը երկու ամսով կալանավորվեց«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանը կալանավորվեց 2 ամիս ժամկետով։ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով»։ Նաև երկամսյա ժամկետով կալանավորվել են նրա մի քանի համախոհներ, որոնք կալանավորվել են նույն քրեական գործի շրջանակներում: Հիշեցնենք՝ իրավապահները նախօրեին մի շարք խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:Ավելին08:3626.06.25
2025-06-25
-
ԻրավականԱրցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեցԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին։Ավելին23:4625.06.25 -
ՔաղաքականՀայաստանում այլևս հանրահավաքին պատրաստվելը դիտարկվում է որպես հանցագործություն. ԿոչուբաևԾանոթացա Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հեղաշրջման պլանի» գործի նյութերին։ Այս մասին գրառում է կատարել բլոգեր Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։Ավելին23:3025.06.25 -
ԻրավականԵթե գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին, ապա ելքը կանխորոշված է… Հովհաննես ԽուդոյանԵթե գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին, ապա ելքը կանխորոշված է… Կա քաղաքական որոշում և պետք է այդ որոշումը դատական ակտով փաթեթավորվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը:Ավելին23:1525.06.25 -
ՔաղաքականՄիրզոյանը ԱՄԷ փոխվարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։Ավելին23:0025.06.25 -
ՏարածաշրջանԻրանը չի հրաժարվում միջուկային ծրագրից և դադարեցնում է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցության դադարեցման մասին օրինագիծ է ընդունել Իրանի խորհրդարանը: Թեհրանը կարգելի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքն իր երկիր, քանի դեռ իր միջուկային օբյեկտների անվտանգության երաշխիքներ չի ստացել: Իսրայելի հետ 12-օրյա օդային պատերազմից հետո Թեհրանը հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել իր միջուկային ծրագրից՝ չնայած Իսրայելն ու ԱՄՆ-ն վստահ են, որ ամբողջությամբ խափանվել է այդ ծրագիրը:Ավելին22:5225.06.25