Լրահոս
2025-06-26
-
ՔաղաքականՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողությունՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Էմմա Ավագյանի և Լիանա Եդիգարյանի, վարչական դատարանի դատավոր Անի Քամալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Սվազյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Ամիրջանյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ:Ավելին16:1526.06.25 -
ՔաղաքականՀույս ունենք, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն․ Վահան Կոստանյան«Վերջին քննարկումը, որի մասին բոլորդ վստահաբար տեղյակ եք, երկու երկրների ղեկավարների միջև Տիրանանում տեղի ունեցած հանդիպումն է։ Կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի նոր քննարկումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ»,-հայտնել է ԱԳ նախարարի տեղակալը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ տեղաշարժ կա Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման առնչությամբ։Ավելին16:0826.06.25 -
ԻրավականՈստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողելՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված պահեստատուփ, Ֆ1 տեսակի նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափերի 233 փամփուշտ: Հիշեցնում ենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից:Ավելին16:0026.06.25 -
ՀասարակականԽուսափեք արևի ուղիղ ճառագայթներիցՔամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին15:4526.06.25 -
ՀասարակականԵրևանում բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ն ու «Lexus»-ը. ամուսիններն ու նրանց 6 ամսական աղջնակը տեղափոխվել են հիվանդանոցԱյսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:05-ի սահմաններում, Արտաշիսյան փողոցում բախվել են «Lexus», «Tesla» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:Ավելին15:4026.06.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հեղաշրջման փաշինյանական վարկածին չեն հավատում հայերըՀայլուր 15։30 Հեղաշրջման փաշինյանական վարկածին չեն հավատում հայերըԱվելին15:3026.06.25 -
ՔաղաքականՊեկինում սկսվել է Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպումըՊեկինում՝ կառավարության հյուրերի ընդունելությունների տանը, սկսվել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հանդիպումը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ տարածաշրջանային թեմաներ:Ավելին15:2626.06.25 -
ՀասարակականԿոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններՀունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտասի պողոտայի թիվ 56 շենքի բնակարաններից մեկի շքապատշգամբում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։06-ին, մարվել՝ 11։26-ին։ Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը, կենցաղային իրեր (մոտ 1 խմ) և կախովի առաստաղը (4 քմ)։ Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ։Ավելին15:1526.06.25 -
ԻրավականԿալանավորվել է նաև ակտիվիստ Արսեն ՂազարյանըԿալանավորվել է նաև ակտիվիստ Արսեն Ղազարյանը․։ այս մասին հայտնում է Սրբազան պայքար տելեգրամյան էջը։Ավելին15:0526.06.25 -
ԱշխարհԱնձրև, փոթորիկ ու հեղեղ՝ Փարիզում. եղանակային անոմալ ցնցումներից մարդիկ են մահացելԱնձրև, փոթորիկ ու հեղեղ՝ Փարիզում. եղանակային անոմալ ցնցումներից մարդիկ են մահացելԱվելին15:0026.06.25 -
ՀայաստանՓախնելը մոտդ լավ ա ստացվում. էս անգամ դեղերդ գրպանիցդ հանելն ու կամերայի դիմաց խղճուկ դեմքի արտահայտություն ընդունելը չի փրկելու. Թամամյանը՝ ԹորոսյանինԷդ շատ լավ ա, որ 6 տարի մեջդ պահում ես, ճիշտ ես անում, Գինեսի գիրքը տեղդ չգիտի՝ 6 ամյա հղիության սիմպտոմներով հավանաբար քեզ էլ գրանցեն, որպես յուրահատուկ գտածո։ Լավ լսի ու ականջիդ օղ արա, 6 տարի առաջ ինչ ասել եմ, ամեն ասածս ուժի մեջ ա ու ամեն հարցիս պատասխանը վաղ թե ուշ տալու ես` օրենքի ամբողջ խստությամբ։ Դու ոչ թե չես պատասխանել, այլ չես կարողացել պատասխանել, էդ չխառնես հանկարծ։ Դիմել ես տարբեր մարդկանց, որ քո տեղը «հարցդ» լուծեն, բայց քեզ, մեղմ ասած, ցույց են տվել դուռը, ասելով՝ բան ունեիր ասելու ուղիղ իրեն ասեիր, ոչ թե փախնեիր։ Օրենքով էլ դատի չէիր կարող տալ, որովհետև գիտեիր, որ յուրաքանչյուր ասածս ճիշտ էր։Ավելին14:4526.06.25 -
ՔաղաքականԿառավարությունը 6 ամսով երկարաձգեց ցեմենտի ներմուծման արգելքըԿառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 26–ի նիստում որոշեց Հայաստանի ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառել, նաև հաստատեց ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և հիմնական լիցենզիայի ձևը։ Այս որոշումը պայմանավորված է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը կանոնակարգելու և տեղական ցեմենտի շուկայում արտադրվող և ներմուծվող ցեմենտի համար հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2024–ի նոյեմբերի 28-ի որոշմամբ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) սահմանափակումներ են կիրառվել ցեմենտի ներմուծման վրա։ Իրականացված քայլերի արդյունքում որոշակի մեղմվել է տեղական շուկայում (երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի նկատմամբ) Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները։ Այնուամենայնիվ՝ 2024–ին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը (1.05 մլն տոննա) նախորդ տարվա նկատմամբ նվազել է 7.3%-ով: Հայաստանի ցեմենտ արտադրող ձեռնարկությունների արտադրական հզորությունները կազմում են շուրջ 2.5 մլն տոննա և գերազանցում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը (1.4-1.5 մլն տ.)։ Ըստ Վիճակագրական ծառայության տվյալների՝ աճել են երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի ծավալները. 2024 թվականին Հայաստան է ներմուծվել 436 հազ.տ. ցեմենտ (աճը 2023թ. նկատմամբ՝ 72%)։ Նշված պարագայում էլ ավելի է նվազել տեղական ցեմենտի մրցունակությունը, ինչի արդյունքում՝ վատթարացել է նաև տեղական ցեմենտ արտադրողների ֆինանսական վիճակը (ներկայումս Կառավարության քննարկման փուլում է գտնվում ցեմենտի ներմուծման գործունեության լիցենզիայի տրամադրման համար պետական տուրքի չափի բարձրացում նախատեսող օրինագիծը)։ Այսպիսով, ցեմենտի ներմուծման աճը փաստում է, որ առաջարկվող կարգավորումները չեն խոչընդոտում երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման գործընթացին, միաժամանակ ապահովում են ցեմենտի ներքին շուկայի պահանջարկը ի հաշիվ տեղական ցեմենտ արտադրող, ներմուծվող կլինկերից տեղում ցեմենտ արտադրող և երրորդ երկրներից ցեմենտ ներմուծող տնտեսավարողների միջև մրցակցության շնորհիվ։ Այս ամենը հաշվի առնելով կառավարությունը որոշել է շարունակել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը և գործողության ժամկետն ավարտվելուց հետո՝ սահմանել ցեմենտի ներմուծման լիցենզավորման նոր վեցամսյա ժամկետ։Ավելին14:3026.06.25 -
ՔաղաքականԱմենքիս պարտքն է ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլը ջախջախվի Եկեղեցու դեմ սանձազերծված այս կռվում․ քաղաքագետ«Նիկոլ Փաշինյանը շուտով կգնա Վեհափառի ետևից։ Չեմ ուզում չարագուշակ բաներ խոսել, բայց մտածում եմ, որ Նիկոլը կարող է և հասնել իր նպատակին։ Համենայն դեպս, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու, Սրբազան Պայքարի կողմնակիցներին հետպանդելու հետ կապված Եկեղեցու արձագանքը, ցավոք, այլ բան մտածելու առիթ չի տալիս։ Դատարանի դիմաց երեկ տասնյակ հոգևորականներ պետք է լինեին։ Արքեպիսկոպոսներ, վարդապետեր, քահանաներ… Բայց նրանք չկային։ Փոխարենը Գերագույն Հոգևոր Խորհուրդը երեկ դատապարտում էր «հիշյալ գործընթացը Եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու և Մայր Աթոռի անունը շահարկելու դիտավորությունը»։Ավելին14:2026.06.25 -
ՀասարակականԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԱնհատ ձեռնարկատեր Սարգիս Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք. Երևան, Գյուլբենկյան 35/2) իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են սանիտարահիգիենիկ բնույթի մի շարք խախտումներ: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: «Մասնավորապես՝ շաուրմայի պատրաստման խոհանոցային հատվածը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրություն կամ ախտահանություն, սննդի կառույցն ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով (հումքի և ձեռքերի լվացումը կատարվել է նույն լվացարանի մեջ), պատուհաններին առկա միջատասպան ցանցերը եղել են կեղտոտ և պատռված, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումներն ու գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման, չեն պահվեել նորոգ ու բարվոք վիճակում: Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:Ավելին14:1526.06.25 -
ՀայաստանԱղոթքով սպասում եմ զարհուրելի հաջորդ իրադարձություններին. ամեն ինչ նոր է սկսվում. Թովմաս ուրարակիր Առաքելյան«Մեր երկրում ամեն ինչ ավելի քան պարզ է ու պարզունակ: Մինչև հիմա համառորեն չհասկացողներին ոչինչ բացատրել այլևս հնարավոր չէ: Աղոթքով սպասում եմ զարհուրելի հաջորդ իրադարձություններին՝ զարմանալու կարողությունս վաղուց սպառած: Աղոթքով մնանք։ Ամեն ինչ նոր է սկսվում...»,-գրել է նա։Ավելին14:0026.06.25 -
ՔաղաքականԴեմ ես վիլայեթացմանը՝ ուրեմն քո հետևից կգան՝ եթե ոչ այսօր, ապա վաղը․ Արմեն ԱյվազյանՔաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրել է․ «2021թ-ից ի վեր բազմիցս եմ հրապարակավ նախազգուշացրել, որ ՀՀ ընթացիկ վիլայեթացումը՝ պետական ինքնիշխանության համակարգային ապամոնտաժումը հօգուտ ցեղասպան Թուրքիայի և Ադրբեջանի, բնականաբար ուղեկցվելու է հասարակության դիմադրությամբ և իշխանության լայնածավալ բռնաճնշումներով։ Այլ կերպ հնարավոր չէ, որովհետև թուրքացումը հակասում է հայ մարդու աշխարհայացքին ու հավաքական մտայնությանը՝ նրա ինչպես գիտակցական, այնպես էլ անգիտակցական շերտերին։ Ազգային օրակարգի քայքայումը և դրա ենթարկումը Թուրքիայի և Ադրբեջանի գաղութատիրական խոսույթներին ոչ այլ ինչ է, քան հիբրիդային պատերազմ հայոց ինքնության և էության դեմ։ Այսօրվա զարգացումները վկայում են, որ իշխանությունն անցել է համընդհանուր կանխարգելիչ հարձակման՝ նպատակ ունենալով խափանել հայ հասարակության դիմադրությունն առաջիկա ստրկացուցիչ և կապիտուլյացիոն «խաղաղության պայմանագրերին» ու անհայտ գաղտնի պայմանավորվածություններին։ Դեմ ես վիլայեթացմանը՝ ուրեմն քո հետևից կգան՝ եթե ոչ այսօր, ապա վաղը։ Խուզարկություններ, ձերբակալություններ, քաղաքական պատվերով մեղադրանքներ, ուղղորդված դատավարություններ, կեղծ քարոզչական արշավներ… ահա սա է Հայաստանի ներկան և, ըստ երևույթին, մոտակա ապագան։ Սակայն իշխանության պատժիչ ռեսուրսը անսահման չէ։ Ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ։ Այս ամենը կարող է դառնալ ոչ միայն ներկա իշխանության ավարտի սկիզբը, այլև՝ ազգային պետության վերակերտման նախերգանքը»։Ավելին13:4526.06.25 -
ՔաղաքականՇուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը. Սամվել Կարապետյանը՝ բանտախցիցՇուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը. Սամվել Կարապետյանը՝ բանտախցիցԱվելին13:3826.06.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Ավելին13:3026.06.25 -
ՏնտեսականԿառավարության պարտքը կտրուկ կաճի. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ կառավարության 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։ Վերջին տարիներին աշխարհաքաղաքական իրադրությունների շուրջ ձևավորված արտածին գործոնները, որոնք 2022-ից սկսած բարենպաստ ազդեցություն էին գործում ՀՀ տնտեսության վրա, վերջին շրջանում զգալիորեն թուլացել են (գործոնների մեծ մասը գրեթե ամբողջությամբ չեզոքացել են)։ Այդ թուլացմամբ պայմանավորված բացասական զարգացումներն արդեն իսկ զգալի չափով ուրվագծվում են։ Այսպես, տարեցտարի դանդաղում է տնտեսական աճի տեմպը՝ 2022-ին այն կազմել է 12.6%, 2023-ին՝ 8.3%, 2024-ին՝ 5.9%։ Ընդ որում, վատթարացումն առավել ակնառու է տնտեսության կարևորագույն նշանակություն ունեցող այնպիսի ոլորտում, ինչպիսին է արդյունաբերությունը։ Անցյալ տարվա առաջին եռամսյակում այն 30.4% աճի շնորհիվ ապահովել էր եռամսյակային տնտեսական աճի զգալի մասը, իսկ արդեն մեկ տարի անց՝ 2025թ. առաջին եռամսյակում, 2.2 տոկոսային կետով հակազդել է տնտեսական աճին, քանի որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտում արձանագրվել է կտրուկ անկում: Շեշտակի նվազել են նաև արտահանումն ու ներմուծումը, նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ զգալիորեն վատթարացել են արտաքին առևտրի մնացորդը և ընթացիկ հաշվի պակասուրդը: Քանի որ 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ) կազմվել է վերը նշված արտածին գործոնների մի մասի չեզոքացման, իսկ մնացած մասի՝ զգալի թուլացման պայմաններում, դրանում, բնականաբար, չէին կարող ընդհանրապես «արհամարհվել» ոչ բարենպաստ մակրոտնտեսական զարգացումները։ Պատահական չէ, որ 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով վատթարացման ուղղությամբ վերանայվել են ընթացիկ և առաջիկա տարիների մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք կանխատեսվել էին նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրով։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ նույնիսկ այս վերանայումներով հանդերձ՝ նոր Ծրագրի հիմքում դրված տնտեսական զարգացման սցենարի լավատեսությունը բավարար չափով հիմնավորված չէ։ Ընդհանուր առմամբ, որոշ կանխատեսումներ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս. • Նախորդ՝ 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում էր պետական բյուջեի եկամտային ցուցանիշների բավական ագրեսիվ աճ։ Այն ներկայիս՝ 2026-2028թթ. ծրագրով զգալիորեն «մեղմվել է»։ Նոր Ծրագրում նախորդի համեմատ զգալիորեն նվազեցվել են նաև հարկեր/ՀՆԱ ցուցանիշի կանխատեսումները։ Հաշվի առնելով 2024թ. արդյունքներով արձանագրված թերհավաքագրումների փաստը, այնուամենայնիվ, ցուցանիշների կանխատեսումները նույնիսկ նվազեցումից հետո շարունակում են թերահավատության տեղիք տալ: Մասնավորապես՝ անհավանական է թվում, որ հարկեր/ՀՆԱ-ն կհաջողվի 2024-ի 23.5%-ից 2028-ին հասցնել 25.1%-ի կամ ցուցանիշը բարելավել 1.6 տոկոսային կետով, այն դեպքում, երբ 2021-2024թթ. ընթացքում դրա բարելավումն ընդամենը 0.5 տոկոսային կետ է կազմել։ • Նոր Ծրագրով նախորդի համեմատ նվազեցվել են նաև պետական բյուջեի ծախսերի կանխատեսվող մեծությունները։ Ընդ որում, տոկոսային արտահայտությամբ կապիտալ ծախսերը նվազեցվել են անհամեմատ ավելի շատ, քան ընթացիկ ծախսերը։ Նվազեցումը սպասելի էր՝ հաշվի առնելով վերջին ժամանակներում «քրոնիկ» դարձած թերակատարումները։ Պատահական չէ, որ Ծրագրի հարկաբյուջետային ռիսկերին վերաբերող մասում որպես կարևոր ռիսկ անդրադարձ է կատարվում ծախսերի թերակատարմանը։ Նշվում է, որ չնայած 2026-2028թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային սցենարում նախատեսվել են բավական բարձր՝ ՀՆԱ շուրջ 6%-ը կազմող կապիտալ ծախսեր, այնուամենայնիվ, հաշվի առնելով նախորդ տարիների փաստացի կատարողականները, առկա է ծրագրավորված ցուցանիշների թերակատարման խորացող ռիսկ, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ ինչպես ամբողջական պահանջարկի և ընթացիկ տնտեսական ցուցանիշների, այնպես էլ երկարաժամկետ ժամանակահատվածում՝ տնտեսության ներուժի վրա։ • Սպասվում է, որ բնակչության մի ստվար հատվածի կենսամակարդակն էականորեն ընկնելու է։ Ծրագրում չի խոսվում առաջիկա երեք տարիներին կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին: Իսկ հաշվի առնելով ծրագրվող ժամանակահատվածում գնաճի կանխատեսվող մեծությունները, ստացվում է, որ չբարձրացման դեպքում կենսաթոշակը և նվազագույն աշխատավարձն իրական արտահայտությամբ 2028-ի վերջում 12.1%-ով ցածր են լինելու, քան 2025-ի տարեսկզբին։ Ավելին, հիմնավոր մտավախություն կա, որ այս տարեվերջին գնաճի տեմպը, ամենայն հավանականությամբ, էապես ավելի բարձր կլինի, քան Ծրագրով ակնկալվող 2.6%-ը։ • Կառավարության պարտքն այս և առաջիկա երեք տարիներին մինչև այժմ արձանագրվածից շատ ավելի կտրուկ է աճելու. Ծրագրով նախատեսվում է, որ բացարձակ մեծությամբ այն 2028թ. վերջում կանցնի 7.7 տրիլիոն դրամից և 2024թ. վերջի փաստացի մեծությանը՝ շուրջ 4.9 տրիլիոն դրամին կգերազանցի 58.2%-ով։ ՀՆԱ-ի համեմատ կառավարության պարտքի կշիռը 2028թ. վերջին կկազմի 55.4%՝ 2024թ. փաստացի մեծության համեմատ ավելանալով 7.4 տոկոսային կետով։ 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն՝ «պարտքը շարունակում է զգայուն մնալ հատկապես տնտեսական աճի ցնցումների նկատմամբ, պարտքի կառուցվածքը գնահատվում է միջին կամ բարձր խոցելի, իսկ իրականացված տարբեր հետազոտություններն ուրվագծում են էական անորոշություններ»։ Չնայած 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում մասամբ արձանագրված են որոշ ակնհայտ մտահոգիչ միտումներ, իսկ կատարված վերանայումները որոշ չափով վկայում են փոփոխված իրողությունների գիտակցման մասին, այնուամենայնիվ, ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ վերանայումները ոչ թե բխում են քաղաքական հստակ ռազմավարությունից, այլ ընդամենը պարզ արձագանք են անկառավարելի իրադարձություններին։ Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով` https://shorturl.at/F8sfC ։Ավելին13:2026.06.25 -
ՀասարակականԲժիշկները փրկել են 16-ամյա տղայի կյանքըԵրեկ՝ հունիսի 25-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել հերթական երեխայի կյանքը: Կեսօրին «Արարատ» բժշկական կենտրոնից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կնետրոն է տեղափոխվել տղա երեխա՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղափոխված տղան 16 տարեկան է և ունեցել է ազդրի միջին երրորդականի շրջանում ծակած-կտրած վերք: «Արարատ» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ արդեն բժիշկներին հաջողվում է փրկել տղային: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հունիսի 24-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Արարատ քաղաքի «Ոսկու կորզման ֆաբրիկա» բանավանում, որը ժողովրդին ավելի շատ հայտնի է՝ որպես Սոթքի բանավան, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Արարատի մարզի բնակիչներ, եղբայրներ 41-ամյա Աշոտ Ա.-ի և 45-ամյա Արտակ Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված 16-ամյա Գեղամ Ս.-ի հետ, որի ժամանակ էլ Արտակ Ա.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է երեխային: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ եղբայրներ Աշոտ և Արտակ Ա.-երին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի մասին տեղեկությունը կռվի մասնակցիները փորձել են թաքցնել իրավապահներից, սակայն դա նրանց չի հաջողվել:Ավելին13:1526.06.25