Լրահոս
2025-06-25
-
ՔաղաքականԱյս վարչախումբը որդեգրել է ահաբեկչական գործելաոճ` իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»ՀՀ-ում աննախադեպ չափերի են հասել հետապնդումները, ձերբակալությունները և բռնաճնշումները քաղաքական գործիչների, գործարարների, հոգևորականների և առհասարակ այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք բարձրաձայնում են երկրում տիրող անօրինությունների և ձախողումների մասին։Ավելին18:3925.06.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Հեղաշրջումը՝ Փաշինյանի գլխում. ծանր մեղադրանք է առաջադրվել 14 ընդդիմադիրիՀայլուր 18։30 Հեղաշրջումը՝ Փաշինյանի գլխում. ծանր մեղադրանք է առաջադրվել 14 ընդդիմադիրիԱվելին18:3025.06.25 -
ՀասարակականԱրգավանդի տներից մեկում հրդեհ է բռնկվելՀունիսի 25-ին, ժամը 13։59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արգավանդ գյուղի Կենտրոնական 1-ին փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։27-ին, մարվել՝ 14։49-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (100 քմ)։Ավելին18:1525.06.25 -
ՔաղաքականԻշխող խմբակը թեքում է աշխարհաքաղաքական վեկտորը դեպի Արևմուտք` Թուրքիա և խոստացել է կառուցել Միջին Միջանցք. Դանիելյան4. Ադրբեջանցիներին պետք է բնակեցնել Հայաստանում, որպես երաշխիք, որ հետագայում հնարավոր չլինի իրավիճակը հետ շրջել։Ավելին18:0025.06.25 -
ՔաղաքականԱյնքան փնթի են անում, որ նկարում են նաև զենքի օրինական լիցենզիաները․ Քրիստինե ՎարդանյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամաոր Քրիստինե Վարդանյանը գրել է․ «Ահաբեկչության սցենարը հաստատելու համար հրապարակում են զենքի կադրեր։ Դե ինչ է պետք պատերազմից վախեցած մեր խեղճ ժողովրդին վախեցնելու համար։ Զենքի կադրեր, շատ զենքի կադրեր։ Բայց էլի այնքան փնթի են անում, որ նկարում են նաև զենքի օրինական լիցենզիաները։ Այսինքն գնացել են որսով զբաղվող մարդու տուն, նկարել են այդ մարդու օրինական զենքը, հիմա ուզում են ապացուցել, որ այդ մարդը որոսորդական զենքով ահաբեկչություն էր ուզում իրականացնել։ Ու որ պատկերն ամբողջանա, տպավորությունը խորը լինի, կադրում հավաքում դնում են նաև փափուշտների նկարներ։ Ու ինչ։ Նկարը մեծացնում ես, տեսնում ես փափուշտները կրակված են։ Այսինքն մարդկանց մեղադրում են որսորդական զենքով ու կրակված փամփուշտներով ահաբեկչություն անելու մեջ»։Ավելին17:5325.06.25 -
ՀասարակականԵրևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին, 22-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 23-ին և 24-ին, ◾️ Կենտրոնում՝ հունիսի 18-ին, ◾️ Արաբկիրում չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։Ավելին17:4525.06.25 -
ՄիջազգայինՌազմական ծախսերն ավելացնում է ՆԱՏՕ-ն. Էրդողանի հետ խոսելուց հետո Թրամփը կհանդիպի ԶելենսկիինՌազմական ծախսերն ավելացնում է ՆԱՏՕ-ն. Էրդողանի հետ խոսելուց հետո Թրամփը կհանդիպի ԶելենսկիինԱվելին17:3625.06.25 -
ՔաղաքականՉի կարելի հույսը դնել այս որակի գործ անողների վրա, «քաշում» են ձեզ անընդհատ»․ պատգամավորԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Երեկ հրապարակում են մի թուղթ (նկար 1), դա ներկայացնում են առաջիկա հեղափոխության պլան, դրա հիման վրա այսօր ձերբակալում են քաղաքացիներին ու հապշտապ էլի իրենք իրենց քննչականով այսօր նորից հրապարակում են այդ նույն թուղթը (նկար 2), որի վրա գրված է, որ թղթում նկարագրված գործողությունները պետք է իրականացվեին մեկ տարի առաջ։ Ես ՔՊ պատգամավորներին ասել եմ, էլի եմ ասում, civic.am-ը ձեզ արջի ծառայություն է մատուցում։ Սիվիքի տարածած կեղծիքի հակափաստարկները հենց Սիվիքի տարածած կեղծիքներում են։ Չի կարելի հույսը դնել այս որակի գործ անողների վրա, «քաշում» են ձեզ անընդհատ»։Ավելին17:3025.06.25 -
Զինված ուժերՍուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկըՀունիսի 25-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին։Ավելին17:1525.06.25 -
ՀայաստանՔԿ-ի այսօր հրապարակված «հեղաշրջում անելու ծրագրի» առկա ամսաթվից երևում է, որ մեկ տարվա վաղեմություն ունի. «Սրբազան պայքար» (լուսանկարներ)«Երկրի ղեկավարի պաշտոնում նստած չարիքը, հղվելով իշխանությունների գրպանի քարոզչական կայքերի «տեղեկություններին», նախօրեին պնդում էր, իբր ընդդիմությունը երկրում հեղաշրջում անելու ծրագիր ունի։ Հատկանշական է, որ տպագրելով այդ «ծրագիրը», իշխանական քարոզչամեքենան երեկ թղթով ծածկել էր այդ «ծրագրի» իրագործման ժամանակը (նկար 1)։Ավելին17:0025.06.25 -
ԻրավականԲագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվելԲագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանության բռնազավթման հոդվածներով։ Ահաբեկչության նախապատրաստում և իշխանության յուրացում հոդվածներով մեղադրանք է առաջադրվել նաև Հրայր սարկավագ Հակոբյանին։ Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություններ են տեղի ունենում Հայաստանի ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների՝ մասնավորապես ՀՅԴ անդամների և «Սրբազան պայքար»-ի աջակիցների տներում։ ՔԿ-ն հայտնել է 14 անձի ձերբակալության մասին։Ավելին16:4625.06.25 -
Քաղաքական«Փաշինյանը պարտության մարմնավորում է»․ Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ՎեհափառինԱյսօր, հունիսի 25-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։ Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը Եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի: Նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում։Ավելին16:4225.06.25 -
ՀասարակականՔաղաքապետարանի աշխատակիցներն ապամոնտաժում են «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառըԵրևանի քաղաքապետարանի աշխատակիցներն ապամոնտաժում են «Ազատություն Սամվել Կարապետյանին» գրությամբ պաստառը։ Հիշեցնենք՝ իշխանությունները երկու ամսով կալանավորել են գործարար, բարերար Սավել Կարապետյանին։Ավելին16:3525.06.25 -
ԻրավականՍա ուղղակի խայտառակություն է․ փաստաբան«Քննչականը վրա-վրա տալիս է վարույթի նյութեր, չենք էլ հասցրել ծանոթանալ, դրանք գտնվում են ուղիղ Քննչական կոմիտեի հետ կապ չունեցող քաղաքական կառույցի՝ Civic.am-ի հետ համագործակցության շրջանակում, մի բան նրանք են տալիս, մի բան սրանք են տալիս։ Այսինքն՝ սա քաղաքական ուղղորդման մասին է վկայում, բայց մեզ՝ պաշտպանյալներիս, արգելում են նախաքննական տվյալներ հրապարակել։ Սա ուղղակի խայտառակություն է»,-ասաց նա։Ավելին16:2625.06.25 -
ՀասարակականՎարկերը խեղդում են, այգին վաճառում է. իրենց խաբված են զգում Նալբանդյանի ծիրանագործներըՎարկերը խեղդում են, այգին վաճառում է. իրենց խաբված են զգում Նալբանդյանի ծիրանագործներըԱվելին16:1525.06.25 -
ՀասարակականՎանաձորի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է կնոջ դիՀունիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 21 շենքի բակում կնոջ դի կա, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում ոստիկանները, քննիչներն ու պարեկները հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 79-ամյա Զոյա Բ.-ի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով իրեն տանիքից ցած է նետել։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Ավելին16:0025.06.25 -
ՔաղաքականՓաշինյանը բացահայտ ահաբեկչություն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ. հայտարարությունՔողարկելով իր հանցավոր վարքագիծը, շեղելով հանրությանը հայոց պետականության սպառնալիքներից, ձգտելով խուսափել ազգային դավաճանության համար պատասխանատվությունից՝ Նիկոլ Փաշինյանը բացահայտ ահաբեկչություն է իրականացնում հայ ժողովրդի նկատմամբ: Շարունակվում են բռնատիրության կանոներով մարդկանց ապօրինի ձերբակալությունները, խուզարկություններն ու կալանավորումները: Ներկայացվում են շինծու մեղադրանքներ, կիրառվում են հոգեբանական տեռորի բոլոր միջոցները՝ դրանք ուղեկցելով «հանցանքների» նախապատրաստության արհեստածին նկարագրություններով:Ավելին15:4525.06.25 -
ՔաղաքականԵրկերեսանի սողունների ժամանակը պիտի ավարտվի ու կավարտվի․ Նարեկ ՄանթաշյանՀասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «9 Տարի առաջ՝ 2016 թվականին, զինված խմբի կողմից ահաբեկչական հարձակում տեղի ունեցավ ՊՊԾ գնդի վրա, սպանվեցին իրենց ծառայական պարտականությունները կատարող ոստիկաններ: Ներկայիս իշխանության պարագլուխները հանրահավաք էին կազմակերպել ի պաշտպանություն ահաբեկչական գործողությունների և բոցաշունչ ելույթներ էին ունենում: Նրանք այդ գործողությունների արդյունքում մնացին անպատիժ, եկան իշխանության, ու հիմա «հեղաշրջման պլան» -ի, կամ ենթադրյալ ձայնագրությունների համար կալանավորում են մարդկանց… Համացանցում սրանց գործողությունները արդարացնում են «մարդիկ», ովքեր այդ օրերին ահաբեկիչների գործողությունը անվանում էին անհնազանդության դրսևորում: Երկերեսանի սողունների ժամանակը պիտի ավարտվի ու կավարտվի…»։Ավելին15:3525.06.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Հեղաշրջման փորձի տապալո՞ւմ, թե՞ ընդդիմության հալածանքների կատաղի ալիք. եղկելի պլանՀայլուր 15։30 Հեղաշրջման փորձի տապալո՞ւմ, թե՞ ընդդիմության հալածանքների կատաղի ալիք. եղկելի պլանԱվելին15:3025.06.25 -
ՔաղաքականՍա, ժողովրդական լեզվով ասած, խուժանություն է. այն, ինչ կատարվում է, իրավական գործընթացի հետ որևէ կապ չունի․ Էլինար ՎարդանյանԻնձ մոտ տպավորություն էր, որ իրենք 2018-ի իրենց գործողությունների պլանը նորից վերարտադրել են թղթի վրա և պարզապես այս անգամ վերԱվելին15:1525.06.25