Լրահոս

2025-06-26
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա այլևս երկիր չէ, այլ հոգեկան հիվանդների մեծ հիվանդասենյակ. Լևոն Ջավախյան
    Մենք ապրում ենք մի երկրում, որի վարչապետը աչքի է ընկնում ոչ ադեկվատ վարքով, չի կառավարում իր հույզերը, գերադասում է առաջնորդվել էմոցիայով, քան բանականությամբ, անհավասարակշիռ է, բռնկուն, պայթունավտանգ:
    13:00
    26.06.25
    Ավելին
  • Իրավական
    Տականքնե՛ր, պատասխան եք տալու. «Հեղաշրջման պլանի» գործով կալանավորվել է 15 մեղադրյալ
    Տականքնե՛ր, պատասխան եք տալու. «Հեղաշրջման պլանի» գործով կալանավորվել են բոլոր 16 մեղադրյալները
    12:54
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը փաստացի արգելափակել է Ղարաբաղի հարցն արծարծելու բոլոր փորձերը՝ առաջնորդվելով բացառապես սեփական իշխանության պահպանման նկատառումներով. Օսկանյան
    Հասկանալի է, որ հասարակական ուշադրությունը ներկայումս կենտրոնացած է Հայաստանում տեղի ունեցող զանգվածային կալանքների վրա։ Այնուամենայնիվ, ես չեմ շեղվելու իմ օրակարգից և շարունակելու եմ բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղի խնդրի և նրա ժողովրդի՝ իրենց տներ վերադառնալու իրավունքի մասին, հատկապես նկատի ունենալով, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ուղղակիորեն առնչվում են Լեռնային Ղարաբաղին և տարածաշրջանային մյուս զարգացումներին։ Այդուհանդերձ, այս կալանքները ապօրինի են և քաղաքական հետապնդումներ են։ Ներկայումս կալանավորված ընդդիմադիր յուրաքանչյուր անձ, ներառյալ տնային կալանքի մեջ գտնվողները, քաղաքական բանտարկյալներ են։ Այս ամենը հստակ հաստատում է, որ Հայաստանը միանշանակ մտել է ավտորիտար կառավարման փուլ։ Այս մասին գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Եվ հիմա՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ աշխարհը հավատա, թե Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Նա հայտարարել է, թե Հայաստանն այլևս ոչինչ չունի ասելու կամ անելու այդ կապակցությամբ, իբր այդ էջը փակված է։ Նրա դրդապատճառները դժվար չէ հասկանալ՝ հաճոյանալ Ադրբեջանին, խուսափել դիվանագիտական շարունակական ճնշումներից և, ամենից առաջ, ջնջել այն խարանը, որ իր իշխանության օրոք և իր պատճառավ կորսվեց հայկական պատմական հողը։ Առավել զավեշտալի էր նրա հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը երբեք հայկական չի եղել։ Այս մոտեցումները, որքան էլ հարմար լինեն նրանց, ովքեր ուզում են փակել այդ էջը, որևէ աղերս չունեն իրականության կամ հայ ժողովրդի հետ։ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ և չի կարող համարվել այդպիսին։ Այն մնում է չլուծված այնքան ժամանակ, քանի դեռ նրա 150,000 բնիկ հայերը չեն կարող վերադառնալ իրենց պապենական հողեր։ Ո՛չ Երևանի, ո՛չ էլ Բաքվի որևէ հայտարարություն կամ պայմանագիր ի զորու չէ վերացնել պատմական ճշմարտությունը կամ իրավական փաստը. Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է հայկական։ Այն երբեք՝ պատմության որևէ փուլում, չի կազմել անկախ ադրբեջանական պետության մաս։ Կարծել, թե հնարավոր է այն օտարել հայկական ազգային ինքնությունից, ապարդյուն է և ցինիկ։ Հակառակը՝ այսօր Լեռնային Ղարաբաղի հարցն ունի նոր ընկալում և աջակցություն՝ հիմնված երեք ամուր սյուների վրա՝ միջազգային իրավունք, քաղաքական հաստատումներ և ինստիտուցիոնալ գործընթաց։ Առաջին՝ միջազգային իրավունքը միանշանակ է։ Հարկադիր տեղահանվածների՝ իրենց տները վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի հիմնարար նորմ է։ Այն ամրագրված է սովորութային միջազգային իրավունքում, մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի համակարգերում՝ երաշխավորված այնպիսի փաստաթղթերով, ինչպիսիք են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։ Ավելին՝ 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց երաշխավորել Լեռնային Ղարաբաղից արտաքսված հայերի «անվտանգ, անխափան և արագ վերադարձը»։ Դատարանը հատուկ ընդգծեց, որ վերադարձողները պետք է պաշտպանված լինեն «ուժի կամ ահաբեկման ցանկացած ձևից, որը կարող է ստիպել նրանց կրկին փախչել»։ Երկրորդ՝ այս իրավական հիմքը լրացվել է քաղաքական հաստատումներով։ 2024-ի մարտին և հոկտեմբերին Եվրոպական խորհրդարանը միաձայն ընդունեց բանաձևեր, որոնցով Ադրբեջանին կոչ է արվում սկսել երկխոսություն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ և ապահովել տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձը։ Նման կոչերով հանդես են եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը՝ հստակ արտահայտելով իրենց մտահոգությունն Ադրբեջանի գործողությունների հումանիտար և քաղաքական հետևանքների վերաբերյալ։ Իսկ որոշ պահերի՝ նույնիսկ ադրբեջանցի պաշտոնյաներն են հրապարակայնորեն ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է վերադառնալ իրենց տները։ Երրորդ՝ արդեն սկիզբ է դրվել ինստիտուցիոնալ գործընթացի։ Շվեյցարիայի խորհրդարանը, ընդամենը վերջերս, Դաշնային խորհրդին հանձնարարեց ստեղծել երկխոսության հարթակ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների միջև՝ քննարկելու վերջիններիս՝ իրենց տները վերադառնալու խնդիրները։ Սա այլևս տեսական նախաձեռնություն չէ. այժմ գոյություն ունի հստակ մանդատ՝ հիմնված Շվեյցարիայի չեզոքության և վստահության վրա, որը կարող է մեկնարկել մի գործընթաց, որն ի զորու է վերականգնել հազարավոր մարդկանց արժանապատվությունը և նախապատրաստել վերադարձի ճանապարհը։ Այնուամենայնիվ, այսօր այս ամենում ամենամեծ խոչընդոտը ոչ այնքան Ադրբեջանն է, որքան Հայաստանի կառավարությունը։ Փաշինյանը փաստացի արգելափակել է Ղարաբաղի հարցն արծարծելու բոլոր փորձերը՝ առաջնորդվելով բացառապես սեփական իշխանության պահպանման նկատառումներով։ Բայց կառավարությունները փոխվում են։ Երբ Փաշինյանի իշխանությունը ավարտվի, հետփաշինյանական Հայաստանի համար պատրաստ կլինի իրավական, քաղաքական և ինստիտուցիոնալ բոլոր հիմքերը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի հարցը բանակցային օրակարգ բերելու համար։ Իրավական գործիքակազմը պատրաստ է, միջազգային աջակցությունն աճում է, իսկ մեխանիզմները գործարկված են։ Պետք է միայն քաղաքական կամք։ Աշխարհը չպետք է մոլորության մատնվի «փակված էջի» ձևակերպումներով։ Էթնիկ զտումը փակուղի չէ։ Լռությունը արդարություն չէ։ Հայ ժողովուրդը և բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը, պետք է շարունակեն անզիջում հետապնդել վերադարձի իրավունքը՝ որպես անբաժանելի և հիմնարար սկզբունք՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- գրել է նա:
    12:50
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը հայտնել է Ստեփանակերտում միջազգային գագաթնաժողով անցկացնելու մասին
    Դեսպանի խոսքով՝ 13 անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ կայանալիք գագաթնաժողովում տարածաշրջանի ապագայի հարցեր կքննարկվեն: Նա մասնավորապես ընդգծել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ռազմավարական դաշինքի կարևորությունը:
    12:45
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի գրառումից հնարավոր է եզրակացնել, որ շուտով կարող են սկսել բողոքի ակցիաներ Վեհափառի դեմ՝ հենց Մայր Աթոռում. Հակոբ Բադալյան
    Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, կրկնեմ, որ ըստ իս, Փաշինյանի նետած մարտահրավերը եկեղեցին պետք է դիտարկի որպես հնարավորություն: Այո, շատ բարդ ու լուրջ մարտահրավեր, բայց հենց դրանով նաեւ որպես հնարավորություն՝ հետ բերել այն բաց թողնված ժամանակը, որ անհրաժեշտ էր օգտագործել նոր ժամանակների գլոբալ մարտահրավերներին պատրաստվելու եւ նոր ժամանակների անխուսափելի միջավայրում կենսունակ մարտավարություն ու ռազմավարություն ունենալու համար:
    12:40
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ է բռնկվել «Հայֆիլմ» կինոստուդիայի հարակից տարածքում
    Այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում՝ «Հայֆիլմ» կինոստուդիայի հարևանությամբ, խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել և կա վտանգ, որ այն կտարածվի դեպի հարևան շինություններ: Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները,ապա ժամանած հրշեջները մարել են մոտ 1,500 քմ չոր, խոտածածկ տարածքում առաջացած կրակը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածեր չկան:
    12:35
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Գիշերային դատեր. կալանավորվել է Բագրատ սրբազանը, մյուս 15 մեղադրյալները՝ ևս
    Հայլուր 12։30 Գիշերային դատեր. կալանավորվել է Բագրատ սրբազանը, մյուս 15 մեղադրյալները՝ ևս
    12:30
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արմեն Ալեքսանյանը կալանավորվեց այլ Արմենի փոխարեն. փաստաբան
    Արմեն Ալեքսանյանը կալանավորվեց. Դիլեման այն չէ, որ կալանավորվեց, այլ այն, որ կալանավորվեց այլ Արմենի փոխարեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Քննիչները, դիտավորյալ, թե ոչ, սխալ էին զննել հեռախոսային խոսակցությունները և այլ անձի գործողությունները վերագրել են պաշտպանյալիս»,– հավելել է նա։
    12:15
    26.06.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 26.06.2025
    Մամուլի տեսություն 26.06.2025
    12:08
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնն ԱԷՄԳ-ին կոչ է անում հնարավորինս շուտ վերսկսել առաքելությունն Իրանում
    Հունիսի 25-ին Իրանի խորհրդարանի անդամները հաստատել են օրինագիծ Իսլամական Հանրապետության և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ: Գործակալության աշխատակիցներին չի թույլատրվում մուտք գործել երկիր՝ ստուգումներ անցկացնելու համար, քանի դեռ Իրանի միջուկային օբյեկտների անվտանգությունը և խաղաղ միջուկային գործունեությունը երաշխավորված չեն: 
    12:00
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ
    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին: Կարևորելով միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը Կոմիտեի կայացման և կարողությունների զարգացման գործընթացում՝ Արթուր Նահապետյանը նշել է, որ կոռուպցիան այսօր ոչ միայն առանձին երկրների խնդիր է, այլև անդրազգային երևույթ, որի դեմ պայքարի գործում շատ կարևոր է միջազգային համագործակցությունը: ԵՄ պատվիրակության ղեկավարն ընդգծել է հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների ձևավորման անհրաժեշտությունը՝ նշելով, որ ԵՄ-ի կողմից շարունակաբար իրականացվող վերապատրաստման տարբեր ծրագրերը հակակոռուպցիոն պայքարի միջոցառումների կարևոր բաղադրիչ են: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար փողերի լվացման և ֆինանսական հանցագործությունների քննությանն առնչվող վերապատրաստման տարբեր ծրագրերի իրականացման արդյունավետությանը, միջազգային իրավական փոխօգնության հարցումներին առնչվող աշխատանքների կարևորությանը: Քննարկվել է նաև միջազգային գործընկերների աջակցության հնարավորությունը կոռուպցիայի դեմ պայքարում Կոմիտեի ծառայողների կարողությունների զարգացման ու տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ: Հանդիպման ավարտին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հույս է հայտնել, որ եվրոպացի գործընկերների հետ շարունակական հանդիպումներն ու համատեղ սերտ աշխատանքները նոր թափ կհաղորդեն իրավապահ համագործակցությանն ու նշանակալի արդյունք կապահովեն կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում:
    11:45
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հրայր սարկավագը կալանավորվեց
    Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Հիշեցնենք՝ իրավապահները նախօրեին մի շարք խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:
    11:40
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց վրшերթի ենթարկված երեխայի և մոր կյանքին վտանգ չի uպառնnւմ
    Հունիսի 24-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի լուրը կայծակնային արագությամբ տարածվեց ու ցնցեց հանրապետությունը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեխան և մայրը, շնորհիվ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի, ողջ և առողջ են։ Տեղի բժիշկների հոգատար աշխատանքի արդյունքում նրանց կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Մայրը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ աղջիկը մի քանի օր կմնա բժիշկների հսկողության տակ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք հունիսի 24-ին վրաերթ-ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում «Kia»-ն Ֆուչիկի փողոցում՝ Մալայանի անվան ակնաբուժական հիվանդանոցի դիմաց գտնվող հետիտոնի համար նախատեսված վայրում, վրաերթի էր ենթարկել հետիոտնային անցումով անցնող 2 հետիտոնի, ապա առաջ ընթացել և բախվել կայանված վիճակում գտնվող, Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Հրաչ Ա.-ին պատկանող «Opel» մակնիշի ավտոմեքենային:
    11:30
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գործարար Տիգրան Գալստյանը կալանավորվեց
    Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։ Հիշեցնենք՝ իրավապահները նախօրեին մի շարք խուզարկություններ են իրականացրել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»:
    11:26
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կալանքի որոշումը ստացել ենք գիշերը 3.30-ին, բողոքարկելու ենք այն. Բագրատ Սրբազանի պաշտպան. News.am
    Իսկզբանե երբ որ տեղյակ էինք, որ կալանքի միջնորդություն է ներկայացվելու, իրավաբանական համայնքի մեր կոլեգաները, և ակտիվ մեր ընկերները, բոլորը մտավախություն ունեին և կասկածում էին, որ կմակագրեն Մասիս Մելքոնյանին, ինչը և տեղի ունեցավ։ Երբ արդեն մակագրվել էր, մենք բոլորս էլ հասկացանք, թե ինչ ելք է ունենալու գործը։
    11:23
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Համատեղ ջանքերով կարող ենք ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ խոշտանգումների որևէ դրսևորում բացառված կլինի. ՄԻՊ
    Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Հունիսի 26-ին միջազգային հանրությունը նշում է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրը: Այն հռչակվել է ՄԱԿ-ի կողմից՝ որպես վերահաստատում խոշտանգումների արգելման և այդ հանցավոր արարքների զոհերին աջակցության համընդհանուր հանձնառության։ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը, հանդես գալով որպես խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմ, մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման հարցերը։ Պաշտպանի կողմից հրապարակված տարեկան և արտահերթ զեկույցներում բազմիցս բարձրաձայնվել է ինչպես կանխարգելման ուղղությամբ համակարգային բարեփոխումների անհրաժեշտության, այնպես էլ խոշտանգումների հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման և վերապրածներին աջակցության մեխանիզմների բացակայության խնդրի մասին։ Այսօր առավել քան ակնհայտ է խոշտանգում վերապրած անձանց և նրանց ընտանիքների համար համապարփակ աջակցության՝ հոգեբանական, բժշկական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների անհրաժեշտությունը։ Նման աջակցությունը պետք է լինի շարունակական, ամբողջական և պետության կողմից երաշխավորված։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար ստանում է ահազանգեր և դիմումներ, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի հնարավոր դեպքերին՝ քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում և նախաքննական մարմիններում։ Այդ ուղղությամբ պետք է ձեռնարկվեն հստակ քայլեր` նման դեպքերը կանխարգելելու և գործերով պատշաճ քննություն իրականացնելու նպատակով։ Պետությունը պարտավոր է անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել խոշտանգումների կանխարգելման ուղղությամբ, ապահովել նման դեպքերին արագ և համարժեք արձագանք, իրականացնել արդյունավետ, անկախ և թափանցիկ քննություն՝ իրականությունը բացահայտելու և մեղավոր անձանց պատժելու նպատակով։ Այս ուղղությամբ առկա խնդիրներն ունեն հրատապ լուծման անհրաժեշտություն։ Վստահ եմ՝ համատեղ ջանքերով մենք կարող ենք ձևավորել այնպիսի հասարակություն, որտեղ խոշտանգումների և վատ վերաբերմունքի որևէ դրսևորում բացառված կլինի։ Սա ոչ միայն իրավական պահանջ է, այլ քաղաքակրթական ընտրություն, որը պետք է ընկած լինի ժամանակակից իրավական պետության հիմքում»:
    11:15
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մարդիկ ոչ թե պետության, այլ իշխանության դեմ են դուրս գալիս. «Փաստ»
    Եվ վերջապես՝ ոչ ոք պետության դեմ դուրս չի գալիս, դուրս չի եկել: Հակառակ կարծիքը կա, որ հենց ՔՊ-ն է դուրս եկել երկրի, հայ ժողովրդի, ազգային արժեքների դեմ: Մնացած բոլորը կոնկրետ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության դեմ են դուրս եկել, այդ իշխանության հետ են մուննաթով խոսում, նրանց են ինչ ասես՝ ասում:
    11:08
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:00
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կկարճի արդյո՞ք դատավոր Դանիելյանը Սամվել Կարապետյանի մասով բողոքի գործը․ «Ժողովուրդ»
    Փաստ է, որ հունիսի 23-ին բարերարի պաշտպանները հայտարարեցին, որ հետ են վերցրել նրա կալանքի դեմ բողոքը, քանի որ չեն վստահում դատավոր Արմեն Դանիելյանին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պաշոնապես տեղեկացավ, որ երեկվա դրությամբ պաշտպանները դեռ չեն ստացել կարճման որոշումը։
    10:50
    26.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Opel»-ը վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակցին. նա մահացել է
    Այսօր՝ հունիսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:00-ի սահաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Գարեգին Ա.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 58-ամյա Արմենուհի Ս.-ին:    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է Գյումրու բժշկական կենտրոն:    Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ՊԾ Շիրակի մարզի գումարտակ, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:    Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:    Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, մահացածն էլ աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնում:
    10:45
    26.06.25
    Ավելին