Լրահոս

2025-06-28
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞ւմ հաշվին են բավարարելու իշխանական «կապրիզները». «Փաստ»
    «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանի կարծիքով, նախագծերով նախատեսում են պետության նախապատվության իրավունք, հետագայում դրա հիմքով էլ փորձ է արվելու պետականացնել ՀԷՑ-ի բաժնետոմսերը՝ սեփականատերերին ինչ-որ փոխհատուցում տալու միջոցով: «Փոխհատուցման համար գնահատման չափորոշիչներ, գնահատումների տարբերության դեպքում ինչ-որ համեմատական սխեմա են նախատեսել այն դեպքում, որ օրենքը նախնական ու համարժեք փոխհատուցման պարագայում պլ յուս 15 տոկոս վճար է նախատեսում։ Սա որոշակի գումարներից խուսանավելու սխեմատիկ լուծում է իրենց համար: Ի սկզբանե ակնհայտ էր, որ ծայրաստիճան հակաիրավական եղանակով են գնալու, ու այս հակաիրավականությունը «գալու է բոլորիս քթից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանն ու հավելում, որ այս հակաիրավական միջամտության բեռը մնալու է մեր հանրության ուսերին, որովհետև եթե հետո միջազգային ատյաններում բողոքարկումներ լինեն և Հայաստանի Հանրապետության նկատմամբ վճիռներ կայացվեն փոխհատուցման տարրերով, այդ փոխհատուցումը Հայաստանի Հանրապետության հարկատուի ուսերին է մնալու:
    10:17
    28.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքերից մեկը իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչն է. դատախազություն
    Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին իր խոսքը, ուժային կառույցների կողմից ՀՀ–ում իշխանությունը փոխելը ներկայացրել որպես անհրաժեշտություն: Այս մասին հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։ Վերոնշյալը վկայում է այն մասին, որ Միքայել (Գևորգ) Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։ Այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում, ինչի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները տևական ժամանակ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Նշված խմբի ակտիվ անդամների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուց հետո, այդ համատեքստում, Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանը 2025 թվականի հունիսի 21-ին կրկին հնչեցրել է իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր։ Նշված երկու հայտարարությունները «youtube.com» համացանցային հարթակում հասանելի են դարձել հանրության լայն շրջանակներին, դիտվել են ավելի քան 40 հազար անգամ: Մասնավորապես՝ «Գալա Թի-վի» հեռուստաընկերությանը տրված և 2024 թվականի փետրվարի 3-ին տարբեր լրատվական կայքերով ու սոցիալական ցանցերով հրապարակված հարցազրույցում Միքայել (Գևորգ) Աջապահյանը նշել է. «Հիմա էտ ա, ինձ վերապահված հարգանքը սրա է նման, հիմի ո՞վ է լսում ինձ, եթե ինձ լսող լիներ հեղափոխությունը պետք է վաղուց լիներ։ Իշխանություն փոխելու ընդամենը ես երեք ճանապարհ գիտեմ, դուք եթե չորրորդը գիտեք ասեք։ Էս ա՝ ընտրություն, իբր թե, կամ, կամ իբր թե ընտրություն, կամ ընտրություն, երկրորդը՝ հեղաշրջում, երրորդը՝ ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա՞, կա՞ ուրիշ, չկա։ Է երեքն էլ անհնարին է, երեքն էլ անհնարին է սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է», ապա ավելացրել՝ «Ուրեմն իմ էս վերջին վեց տարվա, միայն վեց տարվա, էն ժամանակ, վեց տարվա գործունեությունից պարզ չի՞, ես ինչ եմ ասում, քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասի և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին: Ասի լավ դուք պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի երկու տարի էլ վարչապետ, չէ՞, էտքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանություն, ո՛չ ազգային անվտանգություն, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով ա։ Սե՛րժ, դու ավելի, տաս տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞ որ չես տարել, հա շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգությունում, ոչ բանակու՞մ, որ հելել ես փողոց «պատիվ ունեմ»-մատիվ ունեմ։ Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում, էտի ռեալ պոլիտիկն է չէ, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ու՞ր եք գնացել ընտրության, ու՞ր եք մտել ընտրության։ Նշանակում ա ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզանից լավ ո՞վ պտի իմանա, որ էսի ընտրությամբ չի փոխվի...»։ Այնուհետև, «News.am» լրատվական կայքում 2025 թվականի հունիսի 21-ին հրապարակված հարցազրույցում Միքայել (Գևորգ) Աջապահյանն ի պատասխան լրագրողի հարցին՝ նշել է. «Շատ էլ լավ եմ արել, զավթելու ոչ, երբեք, զավթելու կոչ չեմ արել։ Ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի, ես հեղաշրջման, ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք, է չեն փրկում, իրենք էլ նույնքան մեղավոր են էս ամեն ինչի մեջ։ Ես իշխանության զավթման կոչ չեմ արել, ես ասել եմ, ոչ էլ ասել եմ, որ հայ–հա, ես ասել եմ, որ անհրաժեշտ է դա անել։ Դա կոչ չի, դա անհրաժեշտ է անել։ Հիմա էլ է անհրաժեշտ, շատ ուշացած է, բայց էլի անհրաժեշտ է անել, էսքան բան, բայց եթե ուժայինները պարզապես տուն են պահում հա, և ոչ թե էս երկրի մասին ես մտածում, ոչ թե էս Հանրապետության մասին են մտածում, ոչ թե էս ժողովրդի մասին են մտածում, տուն են պահում, թող շարունակել տուն պահել...»։
    10:11
    28.06.25
    Ավելին
  • Միջազգային
    Իրանը սպառնում է արժանի հարվածներով, եթե ապացուցվի՝ Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը
    Իրանը սպառնում է արժանի հարվածներով, եթե ապացուցվի՝ Իսրայելն օգտագործել է Ադրբեջանի օդային տարածքը
    10:04
    28.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանի իշխանությունը հատկապես այն ուժերի ու գործիչների նկատմամբ է իրավապահ մահակն օգտագործում, որոնք Ադրբեջանի կողմից որակվում են որպես «ռևանշիստներ». «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում ներկայում բուռն զարգացումներ են տեղի ունենում, որոնք աչքի են ընկնում ընդդիմադիր ուժերի և իշխանությունների հետ անհամաձայնություն հայտնած մարդկանց նկատմամբ բռնաճնշումներով։ Իհարկե, նորություն չէ, որ Նիկալ Փաշինյանը իրավապահ համակարգը դարձրել է գործիք այլախոհներին ճնշելու նպատակով։ Իր կառավարման ողջ ընթացքում էլ նման երևույթների ականատես ենք եղել անընդհատ: Սակայն վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ եռանդով է լծվել իր տեսակետը չկիսող մարդկանց, ինստիտուտների ու ուժերի նկատմամբ բռնաճնշումներին: Տպավորություն է, որ նա շատ լարված ու նյարդային վիճակում է գտնվում։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Եթե դիտարկենք իրադարձությունների շղթան, ապա կարող ենք որոշակի տրամաբանություն նշմարել։ Հետաքրքիր «զուգադիպությամբ», Փաշինյանի իշխանությունը հատկապես այն ուժերի ու գործիչների նկատմամբ է իրավապահ մահակն օգտագործում, որոնք Ադրբեջանի կողմից որակվում են որպես «ռևանշիստներ»։ Բաքվից պարբերաբար վայնասուն են դնում, թե իբր «ռևանշիստները» ցանկանում են ակտիվանալ։ Ու այդ վայնասունին զուգահեռ՝ Հայաստանի իշխանություններն իսկույն գործի են անցնում։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանից կոնկրետ անհանգստության նշաններ են հաղորդում հայկական Եկեղեցու և Կաթողիկոսի գործունեության հետ կապված։ Բնական է՝ այդ անհանգստությունը կապված է հատկապես այն հանգամանքի հետ, որ Եկեղեցին ունի հանրային լայն աջակցություն և համապատասխան ներուժ հանրությանը համախմբելու և համազգային օրակարգն առաջ տանելու հարցում, ինչպես տեղի է ունեցել պատմության բազմաթիվ դրվագներում։ Այս տրամաբանության ներքո էլ Փաշինյանը անցնում է գործի՝ եկեղեցականներին ճնշելու, վարկաբեկելու, բանտարկելու հարցում, որպեսզի վերացնի հնարավոր դիմադրության օջախները և գոհացնի Բաքվին, ինչպես կատարում է այլ զիջումների հարցում։ Նույնը վերաբերում է նաև Եկեղեցուն աջակցություն հայտնած անձանց։ Դրա համար էլ, ի մասնավորի, Սամվել Կարապետյանին կալանավորեցին ու ցանկանում են «ազգայնացնել» ՀԷՑ-ը։ Իսկ Փաշինյանի՝ Թուրքիա այցելելուց հետո իշխանությունը առավել հատուկ ջանասիրությամբ է լծվել, այսպես կոչված, «ռևանշիստներին» փակելու գործին։ Շոուների ներքո արդեն իշխանության թիրախում են հայտնվել «Սրբազան շարժումը», ինչպես նաև մի շարք քաղաքական գործիչներ ու բարձրաստիճան հոգևորականներ։ Ու այս շարքը թերևս ավելի կընդլայնվի։ Բայց հետաքրքիրն այն է, որ Փաշինյանը երկրի ներսում աջուձախ հարձակումներ է գործում՝ միջոցների առաջ խտրություն չդնելով, սակայն ծպտուն չի հանում, երբ դրսից հայկական պետականությունն է թիրախավորվում: Ի մասնավորի՝ օրերս հանցագործ երկրի նախագահ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը «հանցագործ» պետություն է։ Փաշինյանը, որն իրեն ներկայացնում է Հայաստանի ինքնիշխանության ջատագով, այս կապակցությամբ որևէ բան չունի՞ ասելու։ Թե՞ նա ունակ է միայն իրագործել թուրք-ադրբեջանական պահանջները։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:
    09:57
    28.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եկեղեցու դեմ գրոհը ՔՊ-ում միանշանակ չի ընդունվել. «Հրապարակ»
    Եթե Բագրատ սրբազանի դեպքում իշխող ՔՊ-ն մեկ մարդու պես նետվեց մարտի, ապա Միքայել Աջապահյանի եւ Եկեղեցու դեմ գրոհը միանշանակ չի ընդունվել իշխանական ճամբարում։ Անգամ ուսապարկերը չեն հասկացել, թե ինչ իմաստ ուներ ասպատակել Մայր Աթոռ, եթե իրավական ընթացակարգերով կարող էին ծանուցել Աջապահյանին՝ ՔԿ ներկայանալու։
    09:51
    28.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հասան ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի գույքին. «Հրապարակ»
    Պատասխանողների թվում են ԱԳ նախկին փոխնախարար, Իսպանիայի Թագավորությունում նախկին դեսպան Ավետ Ադոնցը, որը Պետրոսյանի խնամին է, նրա երկու որդիները, որոնցից մեկը՝ Նարեկ Ադոնցը, Կառլեն Պետրոսյանի փեսան է, Կառլոս Պետրոսյանի դուստրը՝ Աստղիկ Պետրոսյանը, մի շարք այլ անձինք։ Գործով դատավորը հակակոռուպցիոնի դատավոր, Վահե Գրիգորյանի ընկեր Կարապետ Բադալյանն է՝ Հրանուշ Խառատյանի աղջկա ամուսինը։ Հիշեցնենք, որ Կառլոս Պետրոսյանը թավշյա հեղափոխությունը ողջունողներից էր, նրան 2004 թվականին պաշտոնից ազատեց Ռոբերտ Քոչարյանը։
    09:46
    28.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ են պայմանավորվել Թուրքիայի հետ. «Փաստ»
    Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ մեկնել էր Թուրքիա, իսկ պաշտոնական հաղորդագրությունը սահմանափակվել էր հերթապահ ձևակերպումներով, բնական էր, որ հանրության մեջ տարակուսանք էր առաջացել, թե ի՞նչ է հերթական անգամ ժողովրդի թիկունքում պայմանավորվել Նիկոլ Փաշինյանը, և արդյո՞ք այս օրերին երկրում կատարվողը հենց դրա հետևանքը չէ:
    09:42
    28.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վեհափառը ինքնակամ կհեռանա, հակառակ դեպքում բանտում կհայտնվի. «Ժողովուրդ»
    Ըստ այդմ` նախ կկալանավորեն Վեհափառի մտերիմ շրջանակի հոգեւորականներին. թիրախում Արշակ սրբազանն է և Գուգարաց թեմի առաջնորդը, ինչից հետո, ըստ Փաշինյանի սցենարի, Վեհափառը ինքնակամ կհեռանա: Հակառակ դեպքում` կաթողիկոսն էլ բանտում կհայտնվի»։
    09:38
    28.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Էժանագին շոուներ՝ ՀԷՑ-ի վերաբերյալ. «Հրապարակ»
    ՀԷՑ-ն ազգայնացնելու անվան տակ Սամվել Կարապետյանի սեփականությունը խլելուց առաջ իշխանությունն առաջիկայում էժանագին շոուներ կբեմադրի՝ ՀԷՑ-ի վատ աշխատանքի, քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների սցենարով, որպեսզի հող ստեղծի «ժողբաստիոնում» բիզնես խլելու համար։
    09:34
    28.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փոխնախարարը ևս բնակարան է ձեռք բերել իշխանափոխությունից հետո. «Ժողովուրդ»
    Ընկերությունը միավորվել է հանքարդյունաբերության և բնակելի շենքերի շինարարության ոլորտներում հայտնի «ՄԼ Մայնինգ» ընկերության հետ, որը պատկանում է Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին:
    09:30
    28.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բրյուսովի համալսարանը՝ խավարի մեջ. «Ժողովուրդ»
    Լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատարը, այսինքն՝ անձը, որը ներկայում զբաղեցնում է դեկանի պաշտոնը` Լևոն Սարգսյանը, ոչ միայն չստացավ նախազգուշացում կամ պատշաճ քննադատություն, այլեւ էթիկայի հանձնաժողովի հենց այդ նիստի ընթացքում հնչեցրեց նոր և լրջագույն մեղադրանքներ՝ բուհի աշխատակիցներին ուղղակիորեն մեղադրելով կաշառք տալու մեղադրանքով։
    09:25
    28.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Աննախադեպ հարձակում Վեհարանի վրա. «Փաստ»
    Այն, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը գրոհում էին Մայր Աթոռն ու Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայր Վեհարանը, արտառոցից այն կողմ գտնվող երևույթ է ինքնին: Դա չափազանց արտառոց է, չափազանց: Նույնիսկ Կաթողիկոսին խեղդամահ արած բոլշևիկյան իշխանությունը 1938-ին այդպես չի գրոհել Վեհարանը: Առհասարակ, եթե մեր Եկեղեցու, Մայր Աթոռի, Վեհարանի վրա պատմության ընթացքում նման հարձակումներ եղել էլ են, ապա միայն թշնամիների կողմից: Հազիվ թե կարելի է 1-2 դեպք գտնել, որ Վեհարանի վրա հայերը հարձակված լինեն...
    09:20
    28.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել Սրբազանը կալանավորվեց
    Միքայել Սրբազանը կալանավորվեց 2 ամսով: «Բացահայտ ապօրինի, անհիմն որոշում կայացրեց դատարանը։ Միքայել Սրբազանին արգելված են նաեւ տեսակցությունները, բացառապես մերձավոր ազգականների եւ պաշտպանների»,– ասացին պաշտպանները որոշման հրապարակումից հետո։:
    09:00
    28.06.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրաշարժ՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս
    Հունիսի 28-ին տեղական ժամանակով ժամը 01:40-ին (Գրինվիչի ժամանակով հունիսի 27-ին ժամը 21։40-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44․28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի՝ Սպիտակ քաղաքում, ինչպես նաև Լեռնապատ, Արջուտ, Արևաշող, Դարպաս և Գոգարան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
    02:45
    28.06.25
    Ավելին
2025-06-27