Լրահոս

2025-07-05
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կոնսոլիդացիան եկեղեցու շուրջ խիստ մտահոգություններ է առաջացրել Փաշինյանի համար․ «Ժողովուրդ»
    ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները հաղորդում են, որ հասարակական լայն կոնսոլիդացիա կա հայ առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ, որի մասին Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, արդեն տեղեկացվել է, քանի որ հարցում իրականացնող խմբերը հանդիպել են հարյուրավոր քաղաքացիների, որոնց կարծիքը եկեղեցու դեմ իշխանական հարձակումների վերաբերյալ եղել է միանշանակ բացասական. հետևաբար, կոնսոլիդացիան եկեղեցու շուրջ խիստ մտահոգություններ է առաջացրել Փաշինյանի համար:
    10:15
    05.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ ինչքան ուժ ուներ, խայտառակվեց. «Հրապարակ»
    Ինչևէ, Սեյրան Օհանյանից, Արծվիկ Մինասյանից և Արթուր Սարգսյանից բացի մոտ ապագայում գլխավոր դատախազությունը, ըստ որոշ տեղեկությունների, «գալու» է նաև Իշխան Սաղաթելյանի հետևից՝ անձեռմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Բագրատ Սրբազանի կեցավայրում կայացած հանդիպումներին Արթուր Սարգսյանից բացի մասնակցել է նաև Իշխան Սաղաթելյանը։ Վաղը կարող են սրբազանի հարևանին, ջրի տեսուչին և տանը մաքրություն անողին էլ մեղադրանք առաջադրել»։
    10:05
    05.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սրբազանների դիմումը կալանավայրի ադմինիստրացիան բավարարել է․ «Հրապարակ»
    Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի (ԱԱԾ -ին կից մեկուսարան) նույն խցում պահվող Միքայել եւ Բագրատ սրբազանները դիմել են ՔԿՀ-ի ղեկավարությանը, որ թույլ տան հանդիպում իրենց հոգևորական այցելի՝ հաղորդություն ստանալու համար։ Քրեակատարողական ծառայությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ  դիմումը բավարարվել է, եւ նրանց է այցելել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի հոգևորականը, ով ամբողջ տարվա համար ունի կալանավայրում պահվողներին այցելելու թույլտվություն։
    09:56
    05.07.25
    Ավելին
  • Հայաստան
    Արցախի ձայնը կոտրում է Հայաստանի պաշտոնական լռությունը. ճգնաժամից դուրս գալու ճանապարհ կա
    Արցախի ձայնը կոտրում է Հայաստանի պաշտոնական լռությունը. ճգնաժամից դուրս գալու ճանապարհ կա
    09:50
    05.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ականներն իրար տակ են փորում. «Հրապարակ»
    Մի կողմից իշխանության ներկայացուցիչները պատերազմում են ընդդիմադիրների, եկեղեցու և բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են իրենց վարած քաղաքական կուրսին, մյուս կողմից՝ լուրեր են հասնում, որ ներթիմային գզվռտոցն իր պիկին է հասել: Բայց պատճառը ոչ թե իրավական բեսպրեդելն է, եկեղեցու դեմ արշավն ու վարչապետի հայհոյախառն ստատուսները, այլ սեպտեմբերին սպասվող  ՔՊ համաժողովը և նոր վարչության ընտրությունները, ավելի հեռահար՝  նաև 2026 թվականի ընտրություններից հետո իշխանական պաշտոնների վերաբաշխման հարցը։ 
    09:43
    05.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գորիսի գրեթե բոլոր հյուրանոցները բրոնյա են արվել. «Հրապարակ»
    Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը, որը կայանալու է հուլիսի 12-ին` Գորիսում, «բրոնյա» են արվել Գորիսի գրեթե բոլոր հյուրանոցները։ Քաղաքում 10 հյուրանոց է գործում, սակայն այդ օրն ազատ համար գրեթե չկա ոչ մի տեղ: Իշխանական էլիտան` մոտ 200 հոգի՝ կառավարության, օրենսդիր մարմնի անդամներ, տարածքային կառույցների ներկայացուցիչներ, մարզպետներ և այլք, երկու օր կանցկացնեն Գորիսում։ 
    09:39
    05.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանափոխությունից հետո Արարատ Միրզոյանը թանկարժեք կապիտալ է ձեռք բերել․ «Ժողովուրդ»
    Արարատ Միրզոյանը մինչ քաղաքական ասպարեզ գալը տարբեր ընկերություններում է աշխատել հետազոտական կամ իրազեկման ծրագրերում։ Հայկ Դեմոյանը սկանդալային բացահայտումներ է արել նրա` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ունեցած աղմկոտ կենսագրության մասին։
    09:35
    05.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քննչական կոմիտեում բարձիթողի վիճակ է․ «Հրապարակ»
    Իրավապահ համակարգի մեր աղբյուրները պատմում են, որ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հարկաբաժինը սոդոմ-գոմոր է հիշեցնում։ Միջանցքներում ոտատակ դրված են տասնյակ համակարգիչներ, որոնք առգրավվել են տարբեր քրեական վարույթներով և ըստ էության իրեղեն ապացույց են հանդիսանում, բայց ապացույցներին ներկայացվող պահման պայմաններում չեն գտնվում։
    09:30
    05.07.25
    Ավելին
2025-07-04