Լրահոս
2025-07-05
-
ՔաղաքականՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Էրդողանի հայտարարությանը-Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ: Այդ ըմբռնումով է, որ ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրան համահունչ առանձին գաղափարներով, լուծումներով, կառուցողական առաջարկներով։ Մեր կարծիքով, դրանք կարող են փոխշահավետ արդյունքներ ապահովել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ հաղորդակցությունների ցանցի զարգացմամբ հետաքրքրված գործընկերների համար: Ինչպես նախկինում, այժմ ևս տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ՀՀ տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա, և ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն։ Շահագրգիռ գործընկերների հետ քննարկումները շարունակվում են։Ավելին19:0805.07.25 -
ՄիջազգայինԻսրայելական գործողությունների հետևանքով Գազայում սպանվել է առնվազն 56 պաղեստինցի. զոհերի թվում կան նաև երեխաներՆշվում է, որ սպանվածների թվում են նաև 9 քաղաքացիական անձ, զոհվածներից երեքը՝ երեխա։Ավելին19:0005.07.25 -
ՔաղաքականՀՀ բուհերի «ապաքաղաքական» խորհուրդների իրական պատկերը Փաշինյանի օրոք․ Yerkir.amՎերջերս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի տարբեր քննարկումների ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առիթը բաց չի թողնում աղաղակելու, որ ՀՀ բուհերի հոգաբարձուների խորհուրդները նախկինում եղել են կուսակցականացված և քաղաքականացված:Ավելին18:4505.07.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Զայրույթ և խորը մտահոգություն.հայերը Բաքու են «ուղարկում» մայր օրենքը փոխող ՓաշինյանինՀայլուր 18։30 Զայրույթ և խորը մտահոգություն.հայերը Բաքու են «ուղարկում» մայր օրենքը փոխող ՓաշինյանինԱվելին18:3005.07.25 -
ՀասարակականԽանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրաՀունիսի 30-ին, ժամը 16:42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խանջյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա: Փրկարարներն օպերատիվորեն օգնության են հասել քաղաքացուն, դուրս բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն: Փրկարարների ուժերով կոտրված ծառի ճյուղերը մասնատվել և հեռացվել են ճանապարհի երթևեկելի հատվածից:Ավելին18:1505.07.25 -
ՀասարակականՈղբերգական ավտովթար. ՀՀ ՊՆ ծառայողը տեղում մահացել է․ կան վիրավորներԱյսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում:Ավելին18:0005.07.25 -
ՀասարակականՀրդեհ՝ ավտոտնակում. մեքենան վերածվել է մոխրակույտիՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։Ավելին17:4505.07.25 -
ՀասարակականԱռևանգել են ոստիկանության ավտոմեքենանԱյսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում դեռևս չճշտված անձը Հյուսիսային պողոտայում առևանգել է ոստիկանության համարանիշներով ու տարբերանշանով «Samand» մակնիշի ավտոմեքենան, ապա վթարի ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առևանգողը ոստիկանական ավտոմեքենայով, ժողովրդին հայտնի «Կինոհայրենիքի» խաչմերուկում բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, ապա առաջ ընթացել, ավտոմեքենան թողել ճանապարհի երթևեկելի գոտում և դիմել փախուստի: Պարեկները սահմանազատել են տարածքը: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վթարված «Volkswagen»-ի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված ոստիկանական ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնի պահպանության բաժնի հաշվեկշռում:Ավելին17:3005.07.25 -
ՀասարակականՈւժեղ կարկուտ և տեղատարափ անձրև ԳավառումԱյս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։Ավելին17:1505.07.25 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:Ավելին17:0005.07.25 -
ՀայաստանՉենք կարող լուռ նայել այս ոտնձգություններին, երբ փորձում են խաթարել մեր հոգևոր պատկանելությունը. Արմաշ ՍրբազանՀուլիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Իր քարոզում Սրբազան Հայրը խոսեց քրիստոնյայի հոգևոր պայքարի, անձի ազատ ընտրության և պատասխանատվության կարևորության մասին՝ ընդգծելով, որ մենք կա՛մ ծառայում ենք Աստծուն՝ սիրով, խոնարհութեամբ ու հնազանդութեամբ, կա՛մ դառնում ենք մեղքի, եսասիրութեան, ստի ու կեղծ գաղափարների ծառաներ։ Այս առնչությամբ Արմաշ եպիսկոպոսը շեշտեց, որ քրիստոնեությունն առաջնորդում է ամենքին Աստծո կամքին հնազադնությամբ, նվիրումով և զոհաբերության ոգով հասնելու իրական ազատության ու պատասխանատվությամբ հանձն առնելու և հաղթահարելու բոլոր գայթակղություններն ու փորձությունները։ Անդրադառնալով մերօրյա իրականությանը՝ Սրբազան Հայրն ընդգծեց, որ այսօր էլ կոչված ենք մեր առաքելությանը հավատարիմ, հոգևոր-ազգային արժեքների պահպանությամբ հաստատել արդարության և ճշմարտութեան գերակայությունը ազգային ու հասարակական կյանքում։ «Այս պահին մեր սիրելի եղբայրներ Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսներն ու ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանն ապօրինաբար ազատազրկված են։ ․․․Չենք կարող լուռ նայել այս ոտնձգություններին, երբ փորձում են խաթարել մեր հոգևոր պատկանելությունը, երբ հավատքը զրկվում է հանրային իրավունքից՝ փակելով ժողովրդի հոգևոր շնչառությունը», – ասաց Արմաշ Սրբազանը՝ հրավիրելով հավատավոր ժողովրդին աղոթք բարձրացնելու Սուրբ Էջմիածնի պայծառության, մեր հայրենիքի խաղաղության, ինչպես նաև գերյալների ազատության և նեղյալների մխիթարության համար:Ավելին16:4505.07.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը տրվել է հենց գլխավոր դատախազի կողմից․ փաստաբանՓաստաբան Արամ Վարդևանյանը գրել է․ «Քիչ առաջ ինձ փոխանցեցին, որ Գլխավոր դատախազ տիկին Վարդապետյանն անդրադարձ է կատարել Սամվել Կարապետյանի ակնհայտ ապօրինի հետապնդման վերաբերյալ իր կողմից հաղորդում տալու հանգամանքին: Քանի որ նշված հանգամանքը հրապարակել եմ ես, հետևաբար պատասխան-ակնարկը վերագրում եմ ինձ: Չնայած ես տիկին Գլխավոր դատախազի կողմից առավելապես հաստատումը, այլ ոչ թե հերքումը լսեցի իմ կողմից ներկայացված պնդման, բայց եկեք ևս մեկ անգամ արձանագրենք. 1) Դատարանին քննիչի կողմից ներկայացված կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ ուղիղ արձանագրվել է, բառացի մեջբերում. «ՀՀ գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունիսի 17-ի առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը», 2) Դատարանի կողմից հիմնավոր կասկածն իբրև հիմնավորող դատողություններում, բառացի մեջբերում. «մասնավորապես՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունիսի 17-ի առերևույթ հանցանքի մասին հաղորդմամբ»: Այստեղ նկատելի է, որ Քննիչը հատուկ ընդգծում է, որ Գլխավոր դատախազը «պատշաճ» հաղորդում է ներկայացրել, իսկ Դատարանը որոշել է այդ եզրույթը չօգտագործել: Հետևաբար, եկեք ևս մեկ անգամ ֆիքսենք՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրավական աբսուրդի սկիզբը տրվել է հենց Գլխավոր դատախազի կողմից, ինչն աննախադեպ է, քաղաքական հետապնդման հերթական տվյալներից մեկն է, ինչն անհերքելի է: Ի դեպ, միջին ծանրության հանցանքի ենթադրյալ դեպքով, նախկինում երբևէ չարատավորված Սամվել Կարապետյանին հենց կալանավորելու վերաբերյալ, դրանով իրավունքի գերակայությունը հերթական անգամ ստորացնելու վերաբերյալ, ավաղ, ոչինչ չասվեց»:Ավելին16:3005.07.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Տավուշի մարզի Սևքար, Սարիգյուղ, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների, «ՏԻԳ-ԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը։Ավելին16:1505.07.25 -
ՀասարակականԺաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիաՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա։ Նախարարը ռեկտոր Վարդան Ազատյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել բուհում, ծանոթացել պայմաններին, գույքային հագեցվածությանը, իրականացված աշխատանքներին ու առկա խնդիրներին։ ԿԳՄՍ նախարարին ներկայացվել են արվեստանոցների, թեմատիկ լսարանների և մյուս ենթակառուցվածքների ներկա պայմանները։ Տեղում քննարկվել են խնդիրների լուծման հնարավորությունները։ Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է մասնագիտությունների նկատմամբ ուսանողների հետաքրքրության աճով, դրան նպաստող մեխանիզմների կիրառմամբ։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում սովորում է շուրջ 1000 ուսանող։Ավելին16:0005.07.25 -
ՔաղաքականՊոլնի անարխիա ա, մոլագարի թաթը եկեղեցուն ա հասել. իշխանական բռնաճնշումները մարդկանց հանել են փողոցՊոլնի անարխիա ա, մոլագարի թաթը եկեղեցուն ա հասել. իշխանական բռնաճնշումները մարդկանց հանել են փողոցԱվելին15:4505.07.25 -
Իրավական«Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվել է դատարանում (տեսանյութ)Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը պարտվել է դատարանում։ Այդ մասին ֆեյսուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը։ ««Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում․ «Մայր Հայաստանի» հերթական հաղթանակը», - գրել է նա։ Հիշեցնենք, որ քաղաքապետի հայրն ասել էր․ «Պիտի 500․000 սարքեն, որ ամեն համբալ չգա, կայնի ստեղ, ամեն իրա գեղի «Opel»-ով․․․ Գնացեք Իտալիա, տեսեք, ավտոյի գին պետք է մուծեն, որ քաղաքի կենտրոն մտնեն»։ Դատարանը հայտը բավարարել է մասնակի՝ 250 հազար դրամի չափով։ Պահանջը եղել է 500 հազար դրամը, Ավինյանի հոր առաջարկած գումարի չափով։ Մանրամասները՝ տեսանյութում։Ավելին15:3005.07.25 -
ՀայաստանԵրբևէ չէի պատկերացնի, որ նման օրեր կապրենք մեր երկրում, մեր իսկ հողի վրա. Ներսես քահանա ՌուշանյանԱյն, որ Եկեղեցին մինչեւ հիմա «թեւավոր խոսք» դարձած Ձեր հարցումին չի պատասխանում, բնավ չի նշանակում, որ փակուղում են, եւ չգիտեն թե ինչպես պատասխանել, (անգամ ես, որպես մի պարզ քահանա, տասնյակ պատասխաններ կտամ եւ կհիմնավորեմ) ինչպես հոխորտում եք Դուք եւ Ձեր թիմակիցները։Ավելին15:1505.07.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 5-ի ցերեկը կնվազի 1-3 աստիճանով, հուլիսի 6-10-ին՝աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։Ավելին15:0005.07.25 -
ՀասարակականԽոշոր չափի գողություն՝ Երևանում. ամուսինները միջոցառման հաջորդ օրը տունը հայտնաբերել են թալանվածՀունիսի 28-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ հերթական գողության դեպք է տեղի ունեցել: Այդ օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Աղասու փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում բնակվող ամուսինները, գալով տուն, հայտնաբերել են տան ննջասենյակն ամբողջությամբ տակնուվրա եղած ու թալանված:Ավելին14:4505.07.25 -
ՏարածաշրջանԹուրքիան՝ կրակների մեջ. շարունակում է այրվել Իզմիր նահանգըԹուրքիան՝ կրակների մեջ. շարունակում է այրվել Իզմիր նահանգըԱվելին14:3005.07.25