Լրահոս
2025-07-05
-
Իրավական40-ամյա կինը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանքՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 3-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 40-ամյա մի կին, որը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:1505.07.25 -
ՍպորտԳրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթինԳրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին, որը տեղի կունենա հուլիսի 6-28-ը Վրաստանի Բաթումի քաղաքում: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:Ավելին14:0005.07.25 -
ՀասարակականՉիմանաք՝ հուլիսին միշտ հով ապրելու եք, գալու է նաև տժժալու ժամանակը. ՍուրենյանՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Չիմանաք հուլիսին միշտ հով ապրելու եք, գալու է նաև տժժալու ժամանակը»,- գրել է նա:Ավելին13:4505.07.25 -
ՄիջազգայինՍլովակիան կրկին արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթըՍլովակիայի կառավարությունն ակնկալում է հստակ երաշխիքներ՝ կապված RePowerEU ծրագրի հետ, որը նախատեսում է Եվրամիության ամբողջական հրաժարումը ռուսական գազից մինչև 2028 թվականը։ Բրատիսլավայում վստահ են, որ առանց այդպիսի երաշխիքների ծրագիրը կարող է խորը բացասական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա։Ավելին13:3005.07.25 -
ԻրավականԽաչփար գյուղի 40-ամյա բնակիչն աճեցնում էր կանեփ և պահում թմրամիջոցՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Խաչփար գյուղի 40-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պահում դրանից պատրաստած թմրամիջոց։ 40-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Մասիսի բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում հայտնաբերվել են կանեփի բույսեր, մոտ 32 գրամ դեղնականաչավուն, սուր հոտով զանգված, որը տանտիրոջ հայտնածով՝ թմրանյութ է: Կատարվում է նախաքննություն:Ավելին13:1505.07.25 -
ՔաղաքականՆոր ուժի շուրջ միավորվելու ժամանակն է գալիս. Սամվել Կարապետյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-իցՆոր ուժի շուրջ միավորվելու ժամանակն է գալիս. Սամվել Կարապետյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-իցԱվելին13:0805.07.25 -
ՍփյուռքԽորը մտահոգությամբ ենք հետևում Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև լուրջ տարաձայնությանը․ Ավստրիայի Եկեղեցիների ԽորհուրդԳարեգին Բ կաթողիկոսը կոչ է արել Հայաստանի և ամբողջ աշխարհի հավատացյալներին աղոթել բանտարկյալների և երկրում խաղաղության համար։ Մենք՝ որպես Ավստրիայի Եկեղեցիների Խորհրդի Վարչություն, նույնպես ցանկանում ենք միանալ այս կոչին և աղոթքին։Ավելին13:0005.07.25 -
ՄիջազգայինԹրամփը չի բացառել Ուկրաինային Patriot համալիրների հավելյալ մատակարարումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի համագործակցել Ուկրաինայի հետ՝ զենքի, զինամթերքի, այդ թվում՝ Patriot հրթիռային պաշտպանության համալիրների տրամադրման ուղղությամբ։Ավելին12:4505.07.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Վախերի, ցնցումների մեջ է Փաշինյանի թիմը. բռնաճնշումներն ուժգին ընդվզման են արժանանումՀայլուր 12։30 Վախերի, ցնցումների մեջ է Փաշինյանի թիմը. բռնաճնշումներն ուժգին ընդվզման են արժանանումԱվելին12:3005.07.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ:Ավելին12:1505.07.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 05.07.2025Մամուլի տեսություն 05.07.2025Ավելին12:0805.07.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:0005.07.25 -
ՀասարակականՖոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների: Մանրամասները՝ տեսանյութում:Ավելին11:4505.07.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Արաբկիրի թաղապետարանումՈստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են տվյալ արաքը կատարած անձի ինքնությունը ում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալել և ներկայացրել են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ պարզվել է, որ նշված անձը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Գնել Հ․-ն։Ավելին11:3005.07.25 -
Արտաքին քաղաքականությունԹուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին. ԷրդողանԻնչպես փոխանցում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը, Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան սպասում է համաձայնագրի ստորագրմանը, որը, նրա ձևակերպմամբ, «կբավարարի Բաքվի օրինական պահանջները»։Ավելին11:2005.07.25 -
ԻրավականՎահագն Չախալյանը կալանավորվեցՀիշեցնենք՝ ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր. ««Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ»։Ավելին11:1005.07.25 -
Մամուլի տեսությունԶարմացած են, որ քավորից չի հրաժարվել․ «Հրապարակ»Հունիսի 19-ին Արթիկի համայնքապետ Անանիկ Ոսկանյանն ամուսնացրել է որդուն: Չնայած մեծ՝ մոտ 500 հոգանոց հարսանիք է եղել Գյումրու «Վիկտորիա» ռեստորանում, սակայն իշխանությունից, կարելի է ասել, հյուրեր գրեթե չեն եղել, միայն մարզպետ Դավիթ Առուշանյանը եւ մի քանի շարքային ՔՊ-ականներ են եղել։Ավելին11:0005.07.25 -
ՔաղաքականՍահմանադրությունն այսօր ոչ միայն իրավական, այլ նաև ազգային անվտանգության հարց է. օրենքը՝ մեր զենքն է. Նաիրի ՍարգսյանՍահմանադրության հիմքում ընկած է ՀՀ Անկախության հռչակագիրը, որն ընդունվեց 1990 թվականի օգոստոսի 23-ին։Ավելին10:4505.07.25 -
ԻրավականՍահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է․ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է։ Այն ոչ միայն սահմանում է պետության իրավական հիմքերը, այլև ճանաչում է մարդուն որպես բարձրագույն արժեք՝ ամրագրելով նրա անօտարելի իրավունքներն ու ազատությունները։ Իրավական պետության կայացման ճանապարհին առանցքային նշանակություն ունի իրավունքների ու ազատությունների պատշաճ երաշխավորումը, ինչպես նաև դրանց հետ կապված սահմանադրական կառուցակարգերի կիրառման արդյունավետության շարունակական կատարելագործումը։ Այս համատեքստում կարևոր է յուրաքանչյուրիս ակտիվ ու պատասխանատու մասնակցությունը՝ Սահմանադրությամբ ամրագրված արժեքների պահպանման և զարգացման գործում։ Վստահ եմ, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի և սահմանադրական մշակույթի ամրապնդման ուղղությամբ մեր համատեղ և հետևողական աշխատանքը կնպաստի համերաշխ, հանդուրժող, արդարության ու իրավունքի գերակայության սկզբունքի վրա կառուցված հասարակության զարգացմանը։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված իրավական պետության կայացում»։Ավելին10:3005.07.25 -
ՀայաստանՀայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրըՀուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: 1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Այն ժամանակվա ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները կեղծված համարեց, սակայն պաշտոնական տվյալներով Սահմանադրությունն ընդունվեց: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր: Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները: Սահմանադրությամբ ամրագրվեցին մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:Ավելին10:2505.07.25