Լրահոս
2025-07-06
-
ՄիջազգայինԵմենի հութիները կրկին հարվածել են Իսրայելի «Բեն Գուրիոն» օդանավակայանինՆշվում է, որ իսրայելական օդանավակայանին հարված է հասցվել «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռով:Ավելին15:3006.07.25 -
ՀասարակականԽոշոր հրդեհ` Գյումրիում գործող կարի արտադրամասումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:33-ին մարվել՝ 09:46-ին: 15 քմ հատվածում այրվել են գույք, կուտակած կտոր և ջերմահարվել է առաստաղը՝ մոտ 5 քմ: Փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը արտադրամասի մյուս հատվածներ և տանիք։Ավելին15:0006.07.25 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի քննարկումներն ավարտվել են. Ամիրբեկով«Դրանց թվում են Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը, որը հակասում է խաղաղության պայմանագրի բովանդակությանը և ոգուն, ինչպես նաև այնպիսի կառույցների վերացման անհրաժեշտությունը, որոնք կորցրել են իրենց նշանակությունը, ինչպիսին Մինսկի խումբն է»։Ավելին14:4306.07.25 -
ՔաղաքականԱյդ տխմшրները ձերբակալվել են իրենց шխմախ խելքի պատճառով և կապ չունի ում կողմից․ Զարեհ Սինանյանի հոր գրառումը՝ Բաքվի բանտում գտնվողների մասինՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի գրառման տակ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայրը` Նուրան Սինանյանը վիրավորական գրառում է կատարել Բաքվի և Երևանի բանտերում գտնվող Դավիթ Իշխանյանի և Դավիթ Գալստյանի հասցեին, նշելով.Ավելին14:3006.07.25 -
ՀասարակականՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացուՀուլիսի 6-ին, ժամը 07։14-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևածագի ձոր կոչվող տարածքում երկու ավտոմեքենա արգելափակվել են ցեխակույտում և չեն կարողանում ինքնուրույն դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel» և «Mazda» մակնիշների ավտոմեքենաները և անվտանգ տարածք տեղափոխել հինգ քաղաքացու։Ավելին14:0006.07.25 -
ԱշխարհԱվերիչ ջրհեղեղ` ԱՄՆ Տեխաս նահանգում․ 50 զոհ կաԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 50-ի, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Քեր շրջանի ոստիկանությունը նախկինում հայտնել էր 43 մահվան մասին, այդ թվում՝ 15 երեխայի: ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը X սոցիալական ցանցում հայտնել է արտակարգ իրավիճակի մասին Տեխասի Քեր շրջանի մի քանի քաղաքներում: CNN-ի տվյալներով՝ տարածաշրջանում կես միլիոնից ավելի մարդ ջրհեղեղի վտանգի տակ է: Տեխասի նահանգապետը հայտարարել է, որ նահանգային իշխանությունները ուղարկում են բոլոր հասանելի ռեսուրսները, այդ թվում՝ Ազգային գվարդիան, ավերիչ ջրհեղեղի դեմ պայքարելու համար:Ավելին13:4206.07.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-10-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։Ավելին13:3006.07.25 -
ՔաղաքականՌուսական ալիքները կարող են փակվել. վիրավորական է համարում դրանց բովանդակությունը ՀՀ իշխանությունըՌուսական ալիքները կարող են փակվել. վիրավորական է համարում դրանց բովանդակությունը ՀՀ իշխանությունըԱվելին13:0006.07.25 -
ՀայաստանՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է«Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի»։Ավելին12:4006.07.25 -
ՍփյուռքԳերմանիայում ամեն կիրակի ցույց տեղի կունենա՝ Սրբազանների և Կարապետյանի ազատ արձակման պահանջովԱյսուհետ հայտարարում ենք՝ ամեն կիրակի, ժամը 15:00 Բեռլինում հայկական դեսպանատան առջև կազմակերպելու ենք բողոքի ցույց, մինչև ապօրինի ձերբակալված Միքաել Արքեպիսկոպոս Սրբազանը, Բագրատ Արքեպիսկոպոս Սրբազանը, Սամվել Կարապետյանը և մյուս քաղբանտարկյալները ազատ չարձակվեն։ Այս մասինի ֆեյսբուքյան իր էջում գրել է գերմանահայ հասարակական գործիչ, պրոֆեսոր Ավետիս Սադոյանը: «Բանտերը գողերի, ավազակների ու դավաճանների համար են, ոչ թե Սրբազանների ու ֆորբսի ցուցակներում ներառնված հայ մեծահարուստների համար։ Մյուս Ցույցը՝ հուլիսի 6-ին դեսպանատան առջև։ Հաջորդը հուլիսի՝ 13-ին։ Ցույցին կարող եք միանալ նաև առցանց։ Առցանց մասնակցության համար դիմել Արամ Մկրտչյանին: Բարձրացնենք մեր ձայնը ընդդեմ Հայաստանի բռնապետական ռեժիմի Նիկ․- Փաշի ղեկավարությամբ, որն իր դաժանությամբ անցավ բոլոր նախկիններին, որը իր կառավարությամբ ապրում է առանձին կյանք, իսկ ժողովուրդը առանձին կյանք, որը նույնիսկ սահմանադրության օրը նշում է ոչ թե իր ժողովրդի հետ այլ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ Օպերայի շենքում, փակված ոստիկանության եռաշերտ շղթայով քանի որ ժողովրդի հետ նա այլևս ոչ մի աղերս չունի։ Ուրախ կլինենք ձեր դիրքորոշումը լսել ու լսել դարձնել գարշելի ռեժիմի ներկայացուցիչ ՀՀ դեսպանատան աշխատակիցներին ու անձամբ դեսպանին, որը նախորդ ցույցից տասնհինգ րոպե առաջ ծլկեց դեսպանատնից թողնելով դեսպանատունը դատարկ, որ հանկարծ ստիպված չլինի գերմանական ոստիկանության հորդորների տակ դուրս գա և վերցնի ցույցի պահանջագիր-պետիցիան։ Հ․ Գ․ Բեռլինում 29.06.2025 ցույցը Սփյուռքում գրանցված առաջին ցույցն էր ի պաշտպանություն ձերբակալված Սրբազանների և Սամվել Կարապետյանի»։Ավելին12:3006.07.25 -
ՀասարակականԱյրվել է վագոն-տնակՀուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով:Ավելին12:0006.07.25 -
Աշխարհ18 մարդ է տուժել Մալյորկայի օդանավակայանում Ryanair-ի ինքնաթիռից տարհանման ժամանակՆշվում է, որ թռիչքի նախապատրաստական փուլի ժամանակ օդանավի անձնակազմը ցամաքային ծառայություններին տեղեկացրել է ինքնաթիռի սրահում հնարավոր հրդեհի մասին։ Ըստ աղբյուրի՝ բռնկման ահազանգով անմիջապես սկսվել է ուղևորների տարհանում։Ավելին11:3006.07.25 -
ՀասարակականՔաղսիում գործող հյուրատներից մեկից առևшնգել են օտարերկրացի տղամարդուԵրեկ՝ հուլիսի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։10- ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քաղսի գյուղի հյուրատներից մեկից մի քաղաքացու են առևանգել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հյուրատնից դեռևս անհայտ անձանց կողմից ավտոմեքենայով առևանգվել է օտարերկրացի տղամարդ և նրան հայտնաբերելու ուղղությամբ քրեական և համայնքային ոստիկանները, պարեկները ու քննիչները սկսել են որոնողական աշխատանքներ իրականացնել։ Իրավապահները ունեն կասկածներ, որ հնարավոր է նա մինչ այդ սպանվել է, ապա դին փորձել են տեղափոխել, որպեսզի թաքցնեն, ինչպես նաև օպերատիվ տեղեկություններով պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, ով նույնպես օտարերկրացի է և մի քանի օր է՝ բնակվում էր նշված հյուրատանը։Ավելին11:0006.07.25 -
ՀասարակականԵրևանում 31 համարի ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. վիրավորներ կանԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված երթուղին սպասարկում է Դավթաշեն 4-րդ թաղամասից մինչև Ջրվեժ թաղամաս։Ավելին10:5406.07.25 -
ՔաղաքականՓեզեշքիանի այցը բռնшզшվթված Ստեփանակերտ լայն քննադատություն և մեծ հակազդեցություն է առաջացրել. ՈսկանյանԲաքվի բարբարոսական վարչախմբի կողմից բռնազավթված Ստեփանակերտ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, մեղմ ասած, տհաճ այցը վերջինիս նկատմամբ ոչ միայն լայն քննադատություն, այլ նաև մեծ հակազդեցություն է առաջացրել իրանական հասարակական և քաղաքական շրջանակներում՝ ընդհուպ մինչև այն, որ սոցիալական ցանցերի պարսկալեզու տիրույթում շրջանառվում են «#քաղաքական_սնանկություն» հեշթեգով գրառումներ՝ պահանջելով նախագահի պաշտոնանկության գործընթացի մեկնարկ և նրա հեռացում։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Բայց ամենաազդեցիկը տարածվող այն նկարն է, որտեղ մի կողմում Իսրայելի մերձավոր դաշնակից Բաքվի բռնապետի հետ գրկախառնված Փեզեշքիանն է, իսկ մյուսում՝ իսրայելական վերջին ագրեսիայի նահատակների թարմ շիրիմները՝ «Թշնամուն գիրկն առնելը հողի գիրկն է ուղարկում բարեկամներին» գրառմամբ»,- գրել է նա։Ավելին10:3006.07.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին10:0006.07.25 -
ՀասարակականԵրկրաշարժ` Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 07:48-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03։48-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք, Ծակքար և Վարդաձոր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։Ավելին09:3006.07.25
2025-07-05
-
ՄիջազգայինՖրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է վթարվել«Շատորու-Վիլեր օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռը վթարվել է։ Օդաչուն, որն ինքնաթիռում միակ մարդն է եղել, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է»,-գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։Ավելին23:5805.07.25 -
ՀասարակականՀերոսի մոր ձեռքն է․ դարձել է «ծառայություն» իրականացնող իրավապահի վրա ազդող կին․ Մելոյան«Սա մեր զոհված հերոսի մոր ձեռքն է, ով ինչպես միշտ առաջնագծում է եղել, այս անգամ՝ Եկեղեցու պատնեշը, ու դարձել «ծառայություն» իրականացնող իրավապահի վրա ազդող կին»։Ավելին23:4505.07.25 -
ՔաղաքականԻնձ արգելել են մուտք գործել Հայաստան. Կարեն ԻգիթյանԱյսպիսով, բարեկամներ, ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան։ Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է Ռուս-Հայկական Համալսարանի դասախոս և փորձագետ Կարեն Իգիթյանը։ Իր խոսքով՝ ինքը վերադառնում էր Պյատիգորսկից, որտեղ մասնակցել է «Կովկասյան երկխոսությանը» և խոսել է արմատականության մասին, որը տարածում է Թուրքիան Կովկասում։ «Հայաստան ժամանելուն պես Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայտարարեցին, որ ինձ արգելվել է մուտք գործել երկիր։ ԱԱԾ-ի և օդանավակայանի անվտանգության ծառայության համար հարցեր չկան. նրանք իրենց պահեցին հնարավորինս ճիշտ և պրոֆեսիոնալ։ Բայց կան հարցեր (հռետորական) Հայաստանի իշխող ուժերի համար։ Ո՞րն է արգելքի պատճառը։ Որովհետև ես լրատվամիջոցներում հանդես եմ եկել Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության օգտի՞ն։ Կամ որովհետև խոսել եմ Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասի՞ն։ Ես վերջին 16 տարիների ընթացքում ապրել և աշխատել եմ Հայաստանում։ Ափսոս, որ հիմա չեմ տեսնի իմ հարազատներին, դասախոս կոլեգաներիս, ընկերներիս և ուսանողներիս։ Դասախոսները կհասկանան, թե ինչն է հատկապես վշտացնող այս իրավիճակում. դուք անհանգստանում եք այն երիտասարդների համար, ովքեր սպասում էին մեր դասախոսություններին, ուզում էին գրել իրենց թեզերը իմ ղեկավարությամբ։ Ամեն դեպքում, սա վերջը չէ, այլ նոր փուլի սկիզբը։ Մենք կապի մեջ կմնանք», - նշել է Իգիթյանը։Ավելին23:3005.07.25