Լրահոս
2025-07-05
-
ՀասարակականՈւժեղ քամու հետեւանքով ծառեր են տապալվել, սյուներ թեքվելՀուլիսի 5-ին՝ ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ փրկարարական աշխատանքներ են իրականացվում Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Արմավիրի մարզի Նորապատ գյուղում, Երևան քաղաքի Խանջյան, Կուրղինյան, Եղբայրության, Իսրայելյան, Շահումյան, Չեխովի, Ագաթանգեղոսի, Չարենցի, Հասրաթյան, Անդրանիկի փողոցներում, Սայաթ-Նովայի, Արշակունյաց, Բաղրամյան պողոտաներում։ Տեղում իրականացվում են տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման և տարածքների սահմանազատման աշխատանքներ։ Նշված հասցեներում աշխատանքները շարունակվում են: Մանրամասները՝ ՆԳՆ փրկարար ծառայության տեսանյութում։Ավելին23:1505.07.25 -
ՄիջազգայինՌուսներն առաջ են գնում ցամաքում, ուկրաինացիներն ակտիվ են օդում. ծանր մարտեր են ռազմաճակատումՌուսներն առաջ են գնում ցամաքում, ուկրաինացիներն ակտիվ են օդում. ծանր մարտեր են ռազմաճակատումԱվելին23:0005.07.25 -
ՀասարակականՀաստաբուն ծառի ճյուղը ընկել է տրանսպորտին սպասող կնոջ վրա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԺամը 18։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Ձախ բազկի և ուսագոտու շրջանի ջնջխած վերք, խառը տիպի պրոֆուզ արյունահոսությամբ։ Ձախ բազկոսկրի և ձախ անրակոսկրի բաց կոտրվածք՝ տեղաշարժով։ Կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ։ Ճակատային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։Ավելին22:4505.07.25 -
Արտաքին քաղաքականությունՀայերը Թուրքիա կմտնեն Թալեաթի թրի տակո՞վ. սկանդալային օրինագիծ՝ ՄեջլիսումՀայերը Թուրքիա կմտնեն Թալեաթի թրի տակո՞վ. սկանդալային օրինագիծ՝ ՄեջլիսումԱվելին22:3005.07.25 -
ՄիջազգայինՖիդանը և Լավրովը քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերՌուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև Գազայի հատվածի իրադարձությունները, Իրանի միջուկային գործունեությունը, իրավիճակը Աֆղանստանում և տարածաշրջանային այլ հարցեր։Ավելին22:2105.07.25 -
ՔաղաքականԵրեկվա հանրահավաք-երթից իշխանության վախերը, ինչպես որ սպասելի էր, բազմապատկվեցին. Սևակ ՀակոբյանԱնցած օրերին էի անդրադարձել, համոզմունքս ամրապնդվեց․ երեկվա հանրահավաք-երթից իշխանության վախերը, ինչպես որ սպասելի էր, բազմապատկվեցին։ Չնայած իշխանության բոլոր կալիբրների ներկայացուցիչների հիստերիային, ճնշումներին, ակտիվիստներին զանգ-ահաբեկումներին, ոստիկանության բաժիններ հրավիրելուն, Կարապետյանի կալանավորում-չթողնելուն, ՀԷՑ-ի խլելուց անգամ հետո, հավաքվեց մարդկանց պատկառելի թիվ։ Երեկ նայելով երթի մասնակիցների քանակը, անկեղծորեն մտածում էի, որ իշխանությունը հերթական հիմարությունն արեց՝ իր դեմ դիմադրության նոր, գուցե ինչ-որ իմաստով ավելի հզոր օջախ ստեղծելով։ Ինչպես որ միշտ է, Նիկոլն այս անգամ ևս քայլն անելուց հետո երևի սկսեց մտածել։ Գուցե վաղուց պլանավորել էր, դա էլ չեմ ժխտի։ Ու հիմա, իր ուսապարկերը, սկսել են ինչ-որ ծիծաղելի բաներ հորինել՝ տպավորությունը իբր մեղմելու համար։Ավելին22:2005.07.25 -
ՄիջազգայինԻրանը հրաժարվել է միջուկային ծրագրի շրջանակում իրականացվող ստուգումներից և ուրանի հարստացման դադարեցման պայմաններից. Թրամփ«Նրանք հրաժարվել են ստուգումներից, հրաժարվել են դադարեցնել հարստացումը։ Բայց այնուամենայնիվ, փաստացի մենք տեսնում ենք, որ ծրագիրը դադարեցված է։ Թեև հնարավոր է՝ նրանք այլ վայրում շարունակում են աշխատանքները»,-ասել է Թրամփը։Ավելին22:1505.07.25 -
ՏարածաշրջանԱլիևը խաբում է մուսուլմաններին վտանգավոր խաղեր է սկսել ԱդրբեջանըԱլիևը խաբում է մուսուլմաններին վտանգավոր խաղեր է սկսել ԱդրբեջանըԱվելին22:0005.07.25 -
ՔաղաքականՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից․ ԱԳՆ խոսնակԻ պատասխան մամուլում տեղ գտած որոշ մտացածին լուրերի՝ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջում։Ավելին21:4905.07.25 -
ՔաղաքականՆոր ուժ է ստեղծվում Հայաստանում իշխանությանը հեռացնելու համար. Սամվել Կարապետյանի գլխավոր ուղերձըՆոր ուժ է ստեղծվում Հայաստանում իշխանությանը հեռացնելու համար. Սամվել Կարապետյանի գլխավոր ուղերձըԱվելին21:4505.07.25 -
Հասարակական3 երիտասարդ դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոցՀուլիսի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Տավուշի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված վիճակում «Իջևան» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց են մեկնել Տավուշի մարզային քրեական վարչության պետ Ռոբերտ Պետրոսյանը և ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը, որտեղ պարզվել է, որ վիրավորներն են Տավուշի մարզի բնակիչներ 21-ամյա Էրիկ Թ․-ն, 21-ամյա Գոռ Պ․-ն և 20-ամյա Տիգրան Ա․-ն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Տավուշի քրեական և Իջևանի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններով պարզվել են, որ հունիսի 30-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Իջևան համայնքի Դիտավան բնակավայրի սկզբնամասում վիճաբանություն է տեղի ունեցել Էրիկ Թ․-ի, Գոռ Պ․-ի, Տիգրան Ա․-ի, Տավուշի մարզի բնակիչներ 23-ամյա Էրիկ Մ․-ի, 25-ամյա Ռադիկ Մ․-ի և 23-ամյա Ժորա Մ․-ի միջև որի հետևանքով Էրիկ Թ․-ն, Գոռ Պ․-ն և Տիգրան Ա․-ն տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։Ավելին21:3005.07.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցՀուլիսի 5-ին՝ ժամը 13:47-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։Ավելին21:1505.07.25 -
ՔաղաքականՀայաստանն, ըստ էության, վերածում է ադրբեջանական ենթապետության կամ «Արևմտյան Ադրբեջանի». ՍուրենյանցԳաղտնիք չեմ բացահայտի, եթե արձանագրեմ, որ գործող Սահմանադրությունը լրջագույն փոփոխությունների անհրաժեշտությունի ունի:Ավելին21:0005.07.25 -
ՍպորտԺոտայի ողբերգական մահը կարող է փոխել Բարսելոնայի տրանսֆերային ծրագրերը«Բարսելոնան» կշարունակի նոր խաղացող փնտրել հարձակման ձախ եզրի համար։ Կատալոնացիները չկարողացան գնել Նիկո Ուիլյամսին․ խաղացողը 10 տարով երկարաձգեց պայմանագիրը «Ատլետիկի» հետ։Ավելին20:4505.07.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Էրդողանը սկանդալային բացահայտում է անում. Ստամբուլում «ճկուն» է եղել ՓաշինյանըՀայլուր 20։30 Էրդողանը սկանդալային բացահայտում է անում. Ստամբուլում «ճկուն» է եղել ՓաշինյանըԱվելին20:3005.07.25 -
ՏարածաշրջանՌուս-ադրբեջանական գզվռտոցը նոր թափ է հավաքում. Բաքուն սպառնում է փակել ռուսական դպրոցներըՌուս-ադրբեջանական գզվռտոցը նոր թափ է հավաքում. Բաքուն սպառնում է փակել ռուսական դպրոցներըԱվելին20:1505.07.25 -
ՏարածաշրջանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ:Ավելին20:0005.07.25 -
Արտաքին քաղաքականությունԽաղաղությունը, որը կկնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, կփոխի տարածաշրջանում մթնոլորտը. ԷրդողանԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավորությունների նոր պատուհաններ կբացի տարածաշրջանում։Ավելին19:4505.07.25 -
ԻրավականԳյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնինՀունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի 10-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում գողացել էին Մազմանյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մազդայի» կողային հայելիները: Կազմված փաստաթղթերն ուղարկվել էին Շիրակի մարզային քննչական վարչություն։ Համայնքային ոստիկանության Կումայրիի և Կոտայքի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունները կատարել է Գյումրիի բնակիչ 27-ամյա երիտասարդը: Հուլիսի 3-ին նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին19:3005.07.25 -
ԻրավականԹող էթա Մուհամեդների հետ նստի, Սահմանադրության հարց լուծի. մարդիկ չեն ուզում, որ փոխվի Մայր օրենքըԹող էթա Մուհամեդների հետ նստի, Սահմանադրության հարց լուծի. մարդիկ չեն ուզում, որ փոխվի Մայր օրենքըԱվելին19:1505.07.25