Լրահոս
2025-07-24
-
ՔաղաքականԻնչո՞ւ են Տավուշի մարզպետարանում միայն իջևանցիներ աշխատում․ Ոսկան ՍարգսյանՏավուշի մարզպետի աշխատակազմն ունի 67 աշխատող, 9 հաստիք թափուր է։ Մարզպետարանի բոլոր աշխատողները Իջևան համայնքի բնակիչներ են, մարզպետարանում Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքների բնակիչներ չկան։ Տավուշի մարզպետարանը վաղուց դարձել է Իջևանի մարզպետարան։Ավելին17:1524.07.25 -
ԻրավականԱրտաշատ համայնքին է վերադարձվել ևս մեկ պուրակԱրարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է ոչ իրավաչափ ակտեր, ինչի հետևանքով համայնքային սեփականություն հանդիսացող՝ 150 քմ մակերեսով հողատարածքը ձևական աճուրդի եղանակով 2012 թվականի մարտի 5-ին օտարվել է համայնքի ղեկավարի՝ Վ.Գ.-ի որդուն: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքն օտարելու մասին որոշումը վերացնելու և գույքը համայնքի սեփականությանը վերադարձնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա՝ Արտաշատ համայնքի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ Քաղցրաշեն բնակավայրի Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2025 թվականի հուլիսի 24-ին գրանցվել է Արտաշատ համայնքի սեփականության իրավունքը:Ավելին17:0024.07.25 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանում պահվող ՌԴ քաղաքացիների ազատ արձակումը դրականորեն կազդի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման վրա. Զախարովա«Հիմա Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերություններում իսկապես, մեղմ ասած, հեշտ շրջան չէ։ Ռուսաստանը նպատակաուղղված է այն չերկարացնել։ Մենք շուտափույթ կարգավորման հույս ունենք։ Այդ ճանապարհին նշանակալի քայլ կլիներ ազատ արձակումը Ռուսաստանի քաղաքացիների, որոնք շարունակում են ադրբեջանական իշխանությունների կողմից անազատության մեջ պահվել»,- հայտարարել է Զախարովան։Ավելին16:4524.07.25 -
ՀասարակականՀրդեհավտանգ իրավիճակ, բարձր ջերմային ֆոն՝ ՀայաստանումՀրդեհավտանգ իրավիճակ, բարձր ջերմային ֆոն՝ ՀայաստանումԱվելին16:3024.07.25 -
ՀասարակականԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճումՀուլիսի 24-ին, ժամը 13:15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 քաղաքացու ավտոմեքենայից դուրս են բերել տեղի ուժերով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել մեկ քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։Ավելին16:2024.07.25 -
ԻրավականՌոմանոս Պետրոսյանի դեմ արտահերթ հայց է ներկայացվել․ Հովհաննես ԽուդոյանԱրտահերթ հայց է ներկայացվել ՀԷՑ-ի նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի դեմ։ Պատճառը վիրավորանք/զրպարտությունն է։ Այս մասին հայտնել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ «Մի արտահերթ հայց էլ քիչ առաջ ուղարկեցինք Ռոմանոսի դեմ»,- գրել է փաստաբանը։Ավելին16:1024.07.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Մարալիկում բռնկված հրդեհի դեպքիցՀուլիսի 24-ին, ժամը 08։44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Գագարինի փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի, անասնագոմի և օժանդակ շինության ընդհանուր տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:58-ին, մարվել՝ 09:27-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 76 քմ): Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը հարակից ավտոտնակ:Ավելին16:0024.07.25 -
ՀասարակականՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՀարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։Ավելին15:4524.07.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Զախարովան կոշտ է, Պեսկովը՝ զուսպ. Մոսկվայի մեսիջները՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջՀայլուր 15։30 Զախարովան կոշտ է, Պեսկովը՝ զուսպ. Մոսկվայի մեսիջները՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջԱվելին15:3024.07.25 -
ԻրավականՉարենցավանի 42-ամյա բնակիչը հողատարածքում կանեփ էր աճեցնում․ 732 թուփ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Չարենցավան քաղաքի 42-ամյա բնակիչը Ալափարս գյուղի իր հողատարածքում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված հողատարածքում հայտնաբերվել է կանեփի 732 թուփ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։Ավելին15:1524.07.25 -
Արտաքին քաղաքականությունՌուսաստանն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին․ ՊեսկովԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը Հայաստանի և Ադրբեջանի սուվերեն գործն է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի և Բաքվի բանակցություններին», — ասել է նա:Ավելին15:0024.07.25 -
ԻրավականՄիջազգային արբիտրաժային վճիռը չկատարելու քմահաճույքի համար վճարելու են մեր հերոս հարկատուները. Վարազդատ ՀարությունյանՓաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Միջազգային արբիտրաժային վճիռը չկատարելու քմահաճույքի համար վճարելու են ծանր հարկերի տակ կքած ու տասնամյակներով լավ օրվա հույսը չկորցնող մեր հերոս հարկատուները: Հայաստանի դեմ, ամենայն հվանականությամբ, նոր [դրամական] պահանջներ կներկայացվեն: Հնարավոր վնասների հատուցումից բացի, Հայաստանը հատուցելու է իր միջազգային (առանց այդ էլ վնասված) հեղինակությամբ: Հայաստանին կներառեն տարբեր black list-երի մեջ` զգուշացնելով պոտենցիալ ներդրողներին վտանգների մասին (ո՞վ ներդրում կանի էդքանից հետո): Բացասական հետևանքները սրանցով չեն սպառվում: Եվ այս ամենը նրա համար, որ Ռոմանոսը «Ֆեյսբուք»-ում փոսթ անի ու գրի` «ձև չունեք», իսկ իրա շեֆն ապացուցի, որ «իր ոգին պարտվել չգիտի»: Ինչքան պիտի չսիրես երկիրդ ու ժողովրդիդ, որ դատարկ գլխովդ անցած ամեն հիմարություն ու պիժոնություն սեփական ժողովրդիդ քթից բերես»:Ավելին14:4524.07.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ:Ավելին14:3024.07.25 -
ԻրավականՍպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են2025 թվականի հուլիսի 21-ին մի խումբ անձինք քննիչի և Ոստիկանության ծառայողների հետ գնացել են Շիրակի մարզում գտնվող Բ.Ք.-ի կողմից օգտագործվող ամառանոց՝ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում համապատասխան գործողություններ կատարելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից: «Հասնելով հիշյալ ամառանոցի տարածք, Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն թշնամական հարաբերությունների մեջ գտնվելով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են գործողությունների կատարմանը, քարեր ու փայտեր են շպրտել նրանց ուղղությամբ: Այնուհետև, Բ.Ք.-ն Ք.Ք.-ի դրդմամբ՝ ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու դիտավորությամբ, նստել է իրեն պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենան և վարել Ա.Ք.-ին պատկանող «Ուազ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, բախվել դրան, որից հետո շարունակելով իր հանցավոր մտադրության իրականացումը, ավտոմեքենան անկանոն կերպով վարել է դեպի Ա.Ք.-ի ուղղությամբ, ում մոտ կանգնած են եղել մի խումբ անձինք և փաստացի իրական վտանգի տակ դնելով վերջիններիս կյանքը, փորձել է վրաերթի ենթարկել Ա.Ք.-ին, ինչը նրա կամքից անկախ հանգամանքներում չի իրագործվել, քանի որ կանխվել է վերջիններիս կողմից ավտոմեքենայից խուսանավելու և Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում: Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Բ.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանության փորձը), իսկ Ք.Ք.-ի նկատմամբ՝ 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձի դրդչությունը): Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:1524.07.25 -
ՔաղաքականՓաշինյանն ու Միշուստինը հանդիպել են․ ի՞նչ են քննարկելՌԴ կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում։Ավելին14:0724.07.25 -
ԻրավականՔաղաքացին թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էր սննդի տարաներումՔրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Ա.-ի համար քաղաքացի Ա. Ղ.-ի կողմից բերված հանձնուքը: Արդյունքում՝ ստվարաթղթե երկու տարաների սննդի միջից հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող, սուր հոտով, դեղնականաչավուն, կասկածելի հեղուկ զանգվածներ՝ լցված պլաստամասսե փոքր տարաների մեջ: Քաղաքացի Ա. Ղ.-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:Ավելին13:4524.07.25 -
ՔաղաքականՓաշինյանը Աննա Հակոբյանի ու կրտսեր դստեր հետ ժամանեց ԱլթայՆիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, հետ երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնության Ալթայի Հանրապետություն: Օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել են Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը, Ալթայի Հանրապետության վարչապետ Ալեքսանդր Պրոկոպեւը և Գորնի Ալթայի քաղաքապետ Օլգա Սաֆրոնովան։ Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ՌԴ Կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ։ Նիկոլ Փաշինյանն Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին։Ավելին13:3424.07.25 -
ՀասարակականՋրաշենում շունը հարձակվել է մարդկանց վրա. կան տուժածներ, այդ թվում 1 երեխաՀուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Ջրաշեն ամառանոցներում շունը հարձակվել է քաղաքացիների վրա և կան տուժածներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Պարզվել է, որ Ջրաշեն Ամառանոցներ 47 փողոցի 8-րդ տանից հիվանդանոցներ են տեղափոխվել 2 չափահաս և 1 անչափահաս քաղաքացի։ Ըստ նախնական տեղեկությունների նշված անձինք տանն են եղել, երբ պիտբուլ տեսակի շունը հարձակվել է նրանց վրա։ Բարեբախտաբար նրանք կարողացել են ազատվել շանից, բայց այնուամենայնիվ ստացել են մարմնական վնասվածքներ։ Մոտ 20 րոպե հետախուզական աշխատանքների արդյունքում պիտբուլ տեսակի շանը կարողացել են վնասազերծել։Ավելին13:3024.07.25 -
ՄիջազգայինԲախումներ են սկսվել Թաիլանդի ու Կամբոջայի սահմանինԲախումներ են սկսվել Թաիլանդի ու Կամբոջայի սահմանինԱվելին13:2024.07.25