Լրահոս
2025-07-25
-
Մամուլի տեսություն«Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ երեկոյան, Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումը հայկական «Արարատ-Արմենիա»-ի եւ ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ»-ի միջեւ։ Թեեւ խաղը միջազգային էր, եւ ակադեմիական տրիբունայի զգալի մասը զբաղեցրել էին «Ունիվերսիտատեա Կլուժի» երկրպագուները, խաղի ավարտին հայկական կողմի երկրպագուները բարձրաձայնեցին իրենց դիրքորոշումը՝ ոչ միայն ֆուտբոլային, այլեւ քաղաքական հարթության համատեքստում։ Ականատեսները«Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին, որ մարզադաշտում հնչել են բացականչություններ՝ «Ազատություն Սամվել Կարապետյանին», «Մեր ձեւով» եւ այլ կարգախոսներ։Ավելին10:1725.07.25 -
Մամուլի տեսություն«Իհարկե, հրաժարական եմ տալու և հեռանամ». ի՞նչ է ասել Փաշինյանը 7 տարի առաջ․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ 2018-19 թվականներին աշխատած մի պաշտոնյա մեզ պատմեց, թե ինչպես են այդ թվերին վարչապետին դիմավորել ոստիկանությունում:Ավելին10:1025.07.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ է ուղարկել 4 ամսով՝ հարցերը լուծելու ու վերադառնալու համար․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած այն բանին, որ հայրենի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե ՀԷՑ-ը խլել են, ու ամեն բան կարգին է, սակայն իրականում ներսում բավականին լարված իրավիճակ է: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ՀԷՑ է ուղարկել 4 ամսով՝ հարցերը լուծելու ու վերադառնալու համար, բայց արբիտրաժային դատարանի որոշումը ողջ պլանները խառնել է իրար: Դատարանը կարող է շտապ վերջնական որոշում կայացնել ու Պետրոսյանի բոլոր քայլերն անհաջողության մատնվեն, նրան ստիպեն ձեռնունայն հեռանալ ՀԷՑ-ից: Հիմա իշխանությունները ելք են փնտրում՝ հարցերին արագացված լուծում տալու համար, բայց դեռեւս ապարդյուն:Ավելին10:0225.07.25 -
Մամուլի տեսությունՆիկոլը ՌԴ-ում փորձում է ստուգել Մոսկվայի տրամադրությունները․ «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ իշխանական համակարգին մոտ կանգնած աղբյուրի գնահատման, Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած այցի հիմնական նպատակների թվում է Մոսկվայի ռեակցիան ստուգելը` կապված ինչպես «Զանգեզուրի միջանցքի», այնպես էլ ներհայաստանյան գործընթացների հետ:Ավելին09:5525.07.25 -
Մամուլի տեսությունՓաշինյանը որոշել է Կաթողիկոսի ԺՊ նշանակել. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ ՔՊ աղբյուրների, մոտ օրերս Փաշինյանը կհայտարարի իր կողմից Կաթողիկոսի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին, ապա միայն կանցնեն Վեհարանը շրջափակելուն։Ավելին09:4925.07.25 -
Մամուլի տեսությունԱնգամ ՔՊ-ի ընտրություններն է կեղծում. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 20-ին ՔՊ-ն համագումար է հրավիրել, որի ընթացքում, ինչպես գիտենք, ղեկավար մարմին` նոր վարչություն է ընտրվելու։ Վարչության անդամի 42 թեկնածու է առաջադրվել, գործող 15 հոգանոց կազմն ընդլայնվել է 5-ով, կանանց քվոտան է մեծացել։Ավելին09:4425.07.25 -
Մամուլի տեսությունՍամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանաբնակ գործարար եւ հայաստանյան խոշորագույն բարերար Սամվել Կարապետյանը քաղաքականություն մուտք գործելու վճռականություն է դրսեւորում անգամ կալանավայրից։ Երեւանի «Կենտրոն» ՔԿՀ-ի ԱԱԾ «պադվալից» նա արդեն հայտարարել է՝ նոր քաղաքական թիմ է ձեւավորում եւ մտադիր է մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։Ավելին09:3825.07.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3025.07.25 -
ՀայաստանՄարտահրավերները կհաղթահարվեն ժողովուրդների զորեղ հավատքի ու լավատեսական ոգու շնորհիվ․ Կաթողիկոսը՝ ՀՀ-ում Լիբանանի դեսպանինՀուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերին։Ավելին00:0025.07.25
2025-07-24
-
ՀասարակականՍյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է ինքնասպան եղել. 24NewsԱյսօր Սյունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել` համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով:Ավելին23:5124.07.25 -
ՀասարակականՓրկարարներն օգնության են հասել Աժդահակ լեռան ստորոտում վնասվածք ստացած արշավականինՀուլիսի 24-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 11 քաղաքացուց բաղկացած արշավախումբը գտնվում է Կոտայքի մարզի Աժդահակ լեռան ստորոտներից մեկում, արշավականներից մեկը կոտրել է ոտքը․ անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Որոնողափրկարարական աշխատանքներին աջակցել է Աժդահակի բազային ճամբարի ղեկավարը։ Փրկարարները և բժիշկներն Աժդահակի արևելյան ստորոտին հայտնաբերել են քաղաքացուն՝ ոտքի ստորին հատվածի վնասվածքով։ Շտապօգնության բժիշկը տեղում ցուցաբերել է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 500 մ մոտեցրել են փրկարարական ավտոմեքենային, այնուհետև ուղեկցել մինչ շտապօգնության ավտոմեքենան․ վերջինս հոսպիտալացվել է։Ավելին23:4524.07.25 -
ԱշխարհՄահացել է ամերիկացի դերասան Հալկ ՀոգանըՆրա խաղացած ամենահայտնի դերերից մեկը «Ռոքի 3» ֆիլմում մարմնավորած Թանդերլիփսի դերն էր։ Նկարահանվել է նաև «Առանց կանոնների», «Գրեմլինները», «Արվարձանի թիմը» «Փոքրիկ Հերկուլեսը» ֆիլմերում։Ավելին23:3024.07.25 -
ՄիջազգայինԻրանի միջուկային ծրագրի ավարտված լինելու մասին խոսակցությունները պարզապես պատրանք են․ ՓեզեշքիանԻրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի ավարտի մասին ցանկացած խոսակցություն պարզապես պատրանք է՝ ընդգծելով, որ դրա շուրջ բանակցությունները պետք է վարվեն բոլորի համար շահավետ սկզբունքով։Ավելին23:1524.07.25 -
ՀայաստանՀռոմի Պապը նամակ է ուղղել Արամ Ա ՎեհափառինՀռոմի Պապը նամակ է ուղղել Արամ Ա Վեհափառ Հայրապետին: Այս մասին հայտարարություն են տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։ «Նորին Սուրբ Օծութիւն Տէր Տէր Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ուղղած անձնական նամակով, Նորին Սրբութիւն Լեւոն ԺԴ. Պապը առաջին հերթին իր շնորհակալութիւնը յայտնած է, որ Վեհափառ Հայրապետին օրհնութեամբ հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ երկու սրբազան հայրերէ բաղկացած պատուիրակութիւն մը ներկայ գտնուած է իր գահակալութեան առիթով տեղի ունեցած հանդիսաւոր Սուրբ Պատարագին, եւ այս առիթով սրբազան հայրերը իրենց ջերմ շնորհաւորութիւնը յայտնած էին իրեն: Երեւոյթ մը, որ շօշափելի արտայայտութիւն մըն է քրիստոնէական եղբայրութեան ու հաւատքի միութեան, իր նամակին մէջ շեշտած է Պապը: Նոյն նամակին մէջ Պապը իր յանձնառութիւնը յայտնած է՝ Վեհափառ Հայրապետին հետ գործակցելու, ինչպէս բոլոր հոգեւոր պետերուն, եկեղեցւոյ միութեան ամրապնդման եւ ազգերու միջեւ գործակցութեան ու համակեցութեան ամրացման համար՝ բաժանումներով լեցուն ներկայ աշխարհին մէջ»,-ասված է հաղորդագրության մեջ:Ավելին23:0524.07.25 -
ՀասարակականԳյումրիում հայտնաբերվել է 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողի դինԱյսօր՝ հուլիսի 24-ին ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Բուլվարային 1-ին նրբանցքում՝ կիսակառույց շինության հարևանությամբ դի կա, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին23:0024.07.25 -
ՔաղաքականԵս ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել. Գրիգոր Տեր-ՂազարյանՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր՝ Գրիգոր Տեր-Ղազարյանն ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այն տեղեկությանը, ըստ որի՝ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ՀԷՑ է կանչել և նրանք մտադրություն ունեն ՀԷՑ-ի բաժնեմասերը վաճառել կամ այլ եղանակով օտարել ՋԻ ԹԻ ԲԻ ընկերության սեփականատեր, ՔՊ-ի սիրելի գործարար՝ Գրիգոր Տեր-Ղազարյանին։ Նա մասնավորապես գրել է. «Այսօր մամուլում տարածվեցին լուսանկարներ ու տեսանյութեր՝ իմ ՀԷՑ կատարած գործնական այցից։ Վաղուց արդեն բոլորիս հայտնի է, որ որոշ լրատվամիջոցներ սնվում են շանտաժային և մանիպուլյացիոն սխեմաների հաշվին, բայց ամեն ինչ իր չափն ունի։ Ապրում ենք մի այնպիսի երկրում, որտեղ բոլորը բոլորի գործունեության մասին տեղյակ են։ Վստահ եղեք՝ ես էլ եմ տեղյակ ձեր կեղտոտ խաղերից՝ ումից որքան եք շորթում, ինչ լուրեր եք տարածում և ինչպես եք 0.5 մլն դրամով բերում «բանակցային» դաշտ ու դադարում չարախոսել։ Դադարեք ձեր կեղտոտ խաղերն ինձ հետ խաղալ, սուտ, հիմար ու մտացածին լեգենդներ հորինել։ Իսկ հիմա ուզում եմ բանական մարդկանց տեղեկացնել, որ, ինչպես միշտ, սա որոշ «լրատվամիջոցների», «ուղեղների» հորինած լեգենդն է։ Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ ցանկանում եմ ՀԷՑ-ը կառավարել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ»։Ավելին22:5024.07.25 -
ՄիջազգայինՆոր պատերազմ է պայթել. թեժ բախումներ՝ Թաիլանդ-Կամբոջա սահմանինՆոր պատերազմ է պայթել. թեժ բախումներ՝ Թաիլանդ-Կամբոջա սահմանինԱվելին22:4524.07.25 -
ՔաղաքականԹրամփի դեմքով ծածկում են Ալիևի ու Էրդողանի բեղերը․ Անդրանիկ ԹևանյանԱյսօր Հայաստանի Հանրապետության հարցն է դրված։ Ինչպես որ Արցախում էր դրված, բայց ոմանք վախեր ունեին, ոմանք կատարյալ ապուշ էին, ոմանք ինձ ասում էին, որ եթե Նիկոլի դեմ խոսենք, ապա փողը կկտրի, ոմանք ավարտված սրիկա էին, ոմանք՝ միամիտ, իսկ հավաքական արցախցին՝ խաբված ու դավաճանված։ Արդյունքը եղավ Արցախի կորուստը։Ավելին22:3024.07.25 -
ՀասարակականՊшյթյուն՝ Երևանում․ կան վիրшվորներԱյսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Տեղում պարեկները վիրավոր 2 քաղաքացու նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հրշեջ-փրկարարները մարել են հեղուկ գազով լիցքավորվելուց հետո «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի սրահի և շարժիչի հատվածում առաջացած կրակը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։Ավելին22:1524.07.25 -
ՔաղաքականՄոսկվայի դժգոհություններն է լսել Փաշինյանը՝ Ալթայում. առևտրի կրճատումից՝ «Զանգեզուրի միջանցք»Մոսկվայի դժգոհություններն է լսել Փաշինյանը՝ Ալթայում. առևտրի կրճատումից՝ «Զանգեզուրի միջանցք»Ավելին22:0024.07.25