Լրահոս

2025-07-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն․ գործարկվելու է էլեկտրական շչակ
    Հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։
    13:15
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միջազգային արբիտրաժի վճիռը չկատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն. Դավիթ Թումասյան
    Քննարկվող հանցագործության սուբյեկտը հատուկ է՝ 16 տարին լրացած մեղսունակ ֆիզիկական այն անձը, որը դատական ակտը կատարելու պարտակ
    13:00
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ի՞նչ է պահանջել արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը Հայաստանից՝ ՀԷՑ-ի գործով․ «Հետք»
    «Հետքի» տրամադրության տակ է 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հրատապ գործով որոշումը ՀԷՑ-ի գործով: Հրատապ միջոցներ կիրառելով՝ Արբիտրը պահանջել է Հայաստանի Հանրապետությունից՝ ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸի ակտիվները բռնագրավել: Մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսը (Patrik Lindfors) Հայաստանի Հանրապետությունից պահանջել է՝ Չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն։ Չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը։ Չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին։ Չեղյալ չհամարել ՀԷՑ-ի լիցենզիաները։ Չհայտարարել և չկազմակերպել ՀԷՑ-ի բաժնետոմսերի վաճառքի աճուրդներ։ Չբռնագրավել կամ չօտարել ՀԷՑ-ի ակտիվները։ Որեւէ այլ ձեւով չսահմանափակել ՀԷՑ-ի կանոնավոր գործունեությունը: Նշենք, որ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարան դիմել են «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ»-ը, «Տաշիր» Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, կինը՝ Էթերի Կարապետյանը, որդին՝ Սարգիս Կարապետյանը և եղբայրը՝ Կարեն Կարապետյանը: «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 31.8%-ի իրական շահառուն Սամվել Կարապետյանն է, 29%-ինը՝ Սարգիս Կարապետյանը: Մասնակցության շղթայում «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթեդ» ընկերությունը, որը գրանցված է Կիպրոսում, ևս ներգրավված է, այդ իսկ պատճառով վերջինս ևս դիմել է արբիտրաժային դատարան: Հրատապ որոշման համաձայն՝ արտակարգ իրավիճակների արբիտր Պատրիկ Լինդֆորսի վարձատրությունը կազմում է 16 000 եվրո՝ գումարած 25,5% ԱԱՀ։ Իսկ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճարը 4 000 եվրո է՝ գումարած 25% ԱԱՀ։ Արբիտրաժային դատարանից դիմողները պահանջել էին նաեւ որոշում կայացնել Սամվել Կարապետյանին կալանքից ազատելու վերաբերյալ, սակայն այդ պահանջը մերժվել է: Ավելին՝ սկզբնաղբյուրում:
    12:45
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Օդանավ է կործանվել Ռուսաստանում. տասնյակ զոհեր կան
    Հայլուր 12։30 Օդանավ է կործանվել Ռուսաստանում. տասնյակ զոհեր կան
    12:30
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանի պաշտպանությանը հնարավոր է միանան հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին
    Ավստրալա-բրիտանացի հայտնի փաստաբան, իրավաբան-գիտնական Ջեֆրի Ռոբերտսոնը (King’s Counsel, KC) իր խորը մտահոգությունն է հայտնել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված չափազանց խիստ քրեադատավարական միջոցների առնչությամբ՝ ընդգծելով նրան ներկայացված մեղադրանքի քաղաքական ենթատեքստը։ Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը: «Ռոբերտսոնի գնահատմամբ՝ նախաքննության փուլում կալանքի կիրառումը, որն ուղեկցվել է իրավասու մարմինների ներկայացված սին և անբավարար հիմնավորումներով, դատարանների ընդունած չպատճառաբանված որոշումներով, հակասում է իրավունքի գերակայության սկզբունքին և միջազգային իրավունքով նախատեսված երաշխիքներին։ Պարոն Ռոբերտսոնը ներկայումս դիտարկում է պարոն Սամվել Կարապետյանի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանների միջազգային խմբին միանալու և խմբի կողմից միջազգային կազմակերպություններ ներկայացվող հայցադիմումներին աջակցելու հնարավորությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացուցչության հետագա փուլերում կարող է պաշտոնապես դիտարկվել նաև տիկին Ամալ Քլունիի ներգրավումը գործընթացում։ Ջեֆրի Ռոբերտսոնը Doughty Street Chambers ընկերության հիմնադիր-ղեկավարն է։ Նախկինում նա Ամալ Քլունիի հետ ներկայացրել է Հայաստանի շահերը ցեղասպանության ժխտման իրավական պատասխանատվության գործով։ Ջեֆրի Ռոբերտսոնը հայտնի է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն իր մեծ նվիրվածությամբ»:
    12:23
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գումար չունեք՝ կոնյակ-«բոմբոներկայով» եկեք. 189 դպրոցի տնօրենն ու փոխտնօրենը ծնողներից «վերաբերմունք» են ուզել. ArmLur
    Ծնողները վրդոհված են տնօրենության պահվածքից, ասում են՝ դպրոցում կլպում են ծնողներին:
    12:19
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի էին մոտ 1 կմ-ից
    Հուլիսի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 2-րդ բաժնում կրակ և ծուխ է նկատվում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 2-րդ, թիվ 3-րդ և թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա խոտածածկույթ, իսկ կրակն ու ծուխը տեսանելի էին մոտ 1 կմ-ից:
    12:15
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվեց մինչև օգոստոսի 15-ը
    Որոշման ընդունումը պայմանավորված է հայտարարված 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ:
    12:05
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այն պահին, երբ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի, Հայաստանը կվերագտնի իր ձայնը, նոր պատերшզմի վտանգը կնվազի. Օսկանյան
    Վերջին շաբաթներին ժողովրդավարական աշխարհում արագորեն աճում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղի բնիկ հայերի վերադարձի իրավունքի հանդեպ՝ այն մարդկանց, ովքեր բռնի կերպով տեղահանվել են 2023 թվականին Ադրբեջանի իրականացրած բիրտ շրջափակման և ռազմական հարձակման հետևանքով. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ հիշեցնելով, որ Երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ութսունյոթ անդամներ նամակ են հղել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով ԱՄՆ-ին անհապաղ ներգրավվել՝ ապահովելու այս մարդկանց «հավաքական, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը»։ «Այս նախաձեռնությանը նախորդել են Բելգիայի խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի բանաձևերը, ինչպես նաև Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնության առաջադրումը։ Ավելի քան 100 բրիտանացի պատգամավոր նույնպես իրենց աջակցությունն են հայտնել։ Միջազգային համաձայնությունը հստակ է․ էթնիկ զտումը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին խոսքը։ Այն, ինչ Ադրբեջանը իրականացրեց 2023-ին, դա նախապես ծրագրված սովամահության, շրջափակման, ռազմական հարձակման և ջնջման արշավ էր։ Լաչինի տասնամսյա շրջափակումը հայ քաղաքացիական բնակչությանը զրկեց սննդից, դեղորայքից, վառելիքից և բժշկական օգնությունից։ Շրջափակումը ավարտվեց ռազմական ներխուժմամբ, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ սպանվեցին, իսկ ողջ մնացած հայ բնակչությունն ստիպված եղավ փախչել։ Դրանից հետո Ադրբեջանը սկսեց հայկական տների, եկեղեցիների, հուշարձանների և գերեզմանոցների համակարգված ոչնչացումը՝ ոչ միայն մարդկանց տեղահանելու, այլև նրանց պատմությունը ջնջելու և ապագան բացառելու նպատակով։ Ավելին՝ Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել Արցախի ղեկավարությանը, ռազմագերիներին և քաղաքացիական անձանց։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նամակը զուտ խորհրդանշական չէ։ Այն ամերիկյան հավատարմության փորձաքարն է այն արժեքների հանդեպ, որոնք ինքը հռչակում է։ Ստորագրողները իրավացիորեն հիշեցնում են պետքարտուղար Ռուբիոյին, որ միջազգային իրավունքը չի թույլատրում զանգվածային արտաքսումը մնալ անպատիժ։ Եթե Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները չպնդեն Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքը, նրանք ոչ միայն կխրախուսեն ագրեսիան, այլև վտանգավոր նախադեպ կստեղծեն ողջ աշխարհի համար։ Ահա թե ինչու Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը վճռորոշ նշանակություն ունի։ Այն առաջարկում է միջազգային բանակցային հարթակ՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և երաշխավորված վերադարձը իրենց տները։ Նախաձեռնությունն արձանագրում է, որ տեղահանված ժողովուրդներից չի կարելի սպասել վստահություն այն ռեժիմի հանդեպ, որը նրանց ենթարկել է էթնիկ զտման։ Միջազգային ներկայությունը պետք է երաշխավորի նրանց անվտանգությունը, պահպանի նրանց մշակութային ժառանգությունը և ապահովի նրանց կենսունակությունը։ Այս տեսլականն առաջ տանելու փոխարեն՝ Հայաստանի ներկա ղեկավարությունը ձգտում է այն քանդել։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Ղարաբաղի հարցը փակված է», դավաճանություն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ և լրջորեն խաթարում է Հայաստանի բարոյական հեղինակությունն ու դիվանագիտական դիրքերը։ Այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի պաշտոնից, Հայաստանը կվերագտնի իր ձայնը, արժեքներն ու տեսլականը։ Նոր պատերազմի վտանգը կնվազի։ Երկրի ռազմավարական դիրքը կուժեղանա, քանի որ Փաշինյանն արդեն նույնացվել է ձախողման հետ։ Նրա հեղինակությունը սպառված է, դաշնակցային կապերը՝ խարխլված, և նրա ղեկավարությունը վստահություն չի ներշնչում ո՛չ արտասահմանում, ո՛չ էլ ներսում։ Նրա կառավարման ընթացքում Հայաստանը կորցրել է տարածքներ, կյանքեր և արժանապատվություն։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ նրա ժողովրդականությունը նվազել է՝ հասնելով մոտ տասներեք տոկոսի։ Նոր կառավարությունը՝ հիմնված ազգային նպատակների և սկզբունքների վրա, կարող է ընտրել նոր ուղի՝ ինքնիշխանության և իր ժողովրդի հետ համերաշխության ուղի։ Այն կարող է վերականգնել հույսը տեղահանվածների համար, հստակությամբ ու վճռականությամբ ներգրավել դաշնակիցներին և առաջնորդել Հայաստանը դեպի իր արժանի տեղը», - գրել է Օսկանյանը։
    12:00
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բարեգործական հիմնադրամի հանրային սննդի կետի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման տեսուչներն իրականացրել են կրկնակի վերահսկողություն «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Վարդաշեն)։ Խախտումներ չեն արձանագրվել։ Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
    11:45
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան և Սիրիան ռազմական համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն․ «Հուրիեթ»
    Պարբերականը չի հստակեցնում համաձայնագրի կնքման ժամկետները՝ նշելով, որ Անկարան ու Դամասկոսը նման քայլի են գնում Իսրայելի կողմից Սիրիայի անվտանգությանը սպառնացող վտանգի պայմաններում։ 
    11:30
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը
    ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ: Դատավորը որոշել է 24.07.2025թ.-ի փոխարեն դատական ակտը հրապարակել 30.07.2025 թվականին: Դատավորը ժամկետի փոփոխումը պատճառաբանել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելու, դատարանի ծանրաբեռնվածության և պաշտպաններին իր դեմ բացարկ հայտնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ:
    11:15
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նվաճված տարածքները ոչ միայն մեր հայրենիքի մի մասն են, այլև ռազմավարական դիրքեր են․ Գեղամյան
    Նվաճված տարածքները ոչ միայն մեր հայրենիքի մի մասն են, այլև ռազմավարական դիրքեր են, որոնց շնորհիվ թշնամին կարողանում է վերահսկել շատ ավելի մեծ տարածք Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում։ Դրանց շնորհիվ Ադրբեջան-Թուրքիա տանդեմը թելադրում է մեզ իրենց օրակարգը, պարտադրում «Զանգեզուրի միջանցքը», զրկում մեզ ինքիշխանությունից ու դարձնում վիլայեթ։
    11:00
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհրաժեշտ է կառուցել համերաշխ հասարակություն, որտեղ մարդիկ ոչ միայն հանդուրժող են միմյանց առանձնահատկությունների նկատմամբ, այլև՝ աջակցող. ՄԻՊ
    Պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև իր աշխատանքային առաջնահերթությունները՝ ընդգծելով հատկապես տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, սոցիալ-հոգեբանական աջակցության կարևորությունը, իրավահավասարության երաշխավորումը։
    10:45
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վեհարանի վրա ցանկացած ոտնձգություն կնշանակի սրբապղծություն և Աստծո դեմ ելք. Տեր Վրթանես
    Վեհարանը ոչ միայն վարչական շենք է, այլ՝ Սուրբ Էջմիածնի սիրտը, մեր ժողովրդի հավատի ու հոգևոր ինքնության դարավոր օջախը։ Վեհարանի վրա ցանկացած ոտնձգություն, առավել ևս՝ ապօրինի ուժով ներխուժում, կնշանակի ոչ միայն իրավական հանցագործություն, այլև սրբապղծություն և Աստծո դեմ ելք։
    10:30
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
    Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը` Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այս մասին հայտնում են Գազպրոմ-Արմենիայից։ «Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված հուլիսի 24-ին ժամը 07:00-ից մինչև հուլիսի 26-ը ժամը 19:00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- հայտնում են ընկերությունից։
    10:15
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահը հեռանում է. «Ժողովուրդ»
    Օգոստոսի 8-ին լրանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի պաշտոնավարման ժամկետը, եւ վերջինս, ըստ օրենքի, հերթական անգամ չի կարող առաջադրվել դատարանի նախագահի պաշտոնում։
    10:10
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը արևմտամետներին հրահանգ է իջեցրել․ «Հրապարակ»
    Բանն այն է, որ բոլոր հարցումները ցույց են տալիս՝ ժամանակը ոչ միայն իշխանության վարկանիշի դեմ է աշխատում, այլեւ՝ արեւմտամետների։
    10:05
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:58
    24.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը եկեղեցի ներխուժման օր է սահմանել շաբաթ օրը, երբ Գարեգին Բ-ն պատարագ կմատուցի. «Հրապարակ»
    Ասում են՝ Փաշինյանը երկար է մտածել Եկեղեցին գրոհելու օրվա մասին, մի քանի անգամ օրը փոխել է, բայց ամեն անգամ հարց է ծագել՝ եթե Վեհափառը եկեղեցում չլինի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ուստի որոշել են պատարագի ժամին ներխուժել։
    09:53
    24.07.25
    Ավելին