Լրահոս
2025-07-25
-
ՏարածաշրջանԹուրքիայում մոլեգնող կրակն ստիպել է Էրդողանին աղոթել. հրդեհները մարել չեն կարողանումԹուրքիայում մոլեգնող անտառային հրդեհները շարունակում են մարդկային կյանքեր խլել: Առնվազն 10 փրկարարի մահվան մասին է հայտնի: 14 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոցներում է: Թուրքիայի կառավարությունը պարզաբանել է, թե քամու ուղղության հանկարծակի փոփոխությունն է ավելի թեժացրել կրակը:Ավելին15:4525.07.25 -
ՀասարակականՏավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան«15 տարում հացահատիկի ցանքերը ավելի քան 3 անգամ նվազել են։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ 2024 թվականին մարզում կատարվել է 1466,2 հա աշնանացան, որից ցորեն-980,4 հա, գարի — 480,1 հա։ Ներկայումս արտհնձի աշխատանքներն ընթացքի մեջ են։ 2010 թվականի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին Տավուշի մարզպետի հաշվետվության մեջ նշված է, որ 2009 թվականին Տավուշի մարզում կատարվել է 5534 հա աշնանացան»։Ավելին15:3025.07.25 -
Հասարակական«Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներովԵրևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով:Ավելին15:1725.07.25 -
ՄշակույթԹուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնիԹուրքիայի Թունջելիի նահանգապետարանը հայկական «Վերադարձ» ֆոլկ խմբին արգելել է ելույթ ունենալ Մունզուրի 23-րդ մշակույթի ու բնության փառատոնին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:Ավելին14:5525.07.25 -
ՀասարակականՍյունիքում մահացած զինծառայողը 18–ամյա Մովսես Պողոսյանն էՍյունիքի մարզում մահացած սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողը 18–ամյա Մովսես Պողոսյանն է։Ավելին14:3425.07.25 -
ՀասարակականԼոռու մարզում «Չանախ պանրում» հայտնաբերվել են աղիքային մանրէներ. արտադրությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Տարեն Մաթևոսյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Լոռու մարզ, Շահումյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:Ավելին14:1225.07.25 -
ՔաղաքականԱվտոճանապարհային կապուղու տրամադրումը Սյունիքի միջով՝ վտանգավոր է․ Գարիկ Քեռյան«Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կարգավիճակի և գործելու պայմանների հարցում ներքաղաքական քննարկումների հռետորաբանությունը բավականին կուսակցականացված է և օբյեկտիվության պակաս ունի:Ավելին13:5825.07.25 -
ՔաղաքականԵթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան«Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը սեպտեմբերին ՄԱԿ ԳԱ շրջանակում մտադիր է ճանաչել Պաղեստին պետությունը: Ֆրանսիան իր այդ տրամադրվածության ու հակվածության մասին հայտարարել է իհարկե ավելի վաղ: Բայց, այս պարագայում փաստորեն գործ ունենք ավելի պատասխանատու, կամ ավելի շուտ՝ պարտավորեցնող հայտարարության հետ:Ավելին13:4225.07.25 -
ՀասարակականՀացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գեղամ Հովսեփյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի անվտանգության տեխնիկական կանոնակարգով սահմանված մի շարք խախտումներ (Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ):Ավելին13:2925.07.25 -
ՀասարակականՍյունիքում հայ սահմանապահի մահվան պաշտոնական վարկածըՍահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայող է մահացել Սյունիքում։ Քննչական կոմիտեն հաստատել է կեսգիշերից լրատվական կայքերում տարածված ողբերգական լուրը: Կոմիտեն հայտնում է, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ «Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- «Հայլուրին» հայտնել է քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը: Կեսգիշերից առաջ էր 24News-ը գրել ողբերգական դեպքի մասին: Ըստ լրատվականի տեղեկությունների՝ Դավիթ Բեկ գյուղում է մահացել զինծառայողը՝ համածառայակցի հետ ունեցած միջադեպի հետևանքով: 24News-ի տեղեկությամբ զինծառայողը կյանքին վերջ է տվել՝ ինքն իրեն կրակելով:Ավելին13:1825.07.25 -
ՀասարակականԱղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են. Գառնիկ Դանիելյան«Սրբազան պայքարի համակիր, քաղբանտարկյալ, 2 ամսով կալանավորված Աղվան Արշակյանի առողջական դրությունն ու ներկայիս կարգավիճակը անհամատեղելի են։Ավելին13:1125.07.25 -
ՀասարակականՎեհափառ Հայրապետի դեմ դուրս գալը նույնն է, ինչ եկեղեցու դեմ դուրս գալ․ Տեր Շահե ծայրագույն վարդապետ ԱնանյանԿաթողիկոսի հնարավոր փոխարինման, կանոնադրության փոփոխության և եկեղեցու կարգերի վերաձևման վերաբերյալ հարցերը եկեղեցական իրավակարգով ամբողջապես գտնվում են Ազգային եկեղեցական ժողովի իրավասության տիրույթում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական արշավին։Ավելին12:4525.07.25 -
ՀայլուրՀայլուր 12:30 Հայ սահմանապահի մահվան լուրը հաստատում է ՔԿ-ն. նոր մանրամասներՀայլուր 12:30 Հայ սահմանապահի մահվան լուրը հաստատում է ՔԿ-ն. նոր մանրամասներԱվելին12:3025.07.25 -
ՀասարակականՇիրակի մարզում բախվել են «Opel Vectra»-ն ու անասնակերով բարձված տրակտորը. կան վիրավորներԵրեկ՝ հուլիսի 24-ին, ավտոմեքենայի և տրակտորի մասնակցութամբ վթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի Գետք գյուղի սկզբնամասում բախվել են 65-ամյա Կարապետ Յու.-ի վարած «Opel Vectra» մակնիշի և 44-ամյա Թովմաս Թ.-ի վարած, առանց համարանիշի «BELARUS» կցորդիչով տրակտորը, որը բեռնված է եղել անասնակերով:Ավելին12:1925.07.25 -
ՀասարակականԱշոտ Փաշինյանը հրաժարվե՞լ է Հայաստանի քաղաքացիությունից. Politik.amԵրեկ մենք գրել էինք, որ Աշոտ Փաշինյանը չի ապրում հոր ընտանիքի հետ և երկար ժամանակ է բնակվում Արարատի մարզի գյուղերից մեկում։ Խոսքն Այգեստան գյուղի մասին է, որտեղից այսօր մեզ տեղեկացրին, որ ԱԱԾ աշխատակիցները եկել և նրան տարել են Երևան։Ավելին12:0725.07.25 -
Մամուլի տեսությունԱլեն Սիմոնյանն իջել է բլոգերների մակարդակին. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ինքնիշխանության մասին լեգենդներ հյուսած իշխանավորները հենց իրենք էլ գործով հերքում են այդ լեգենդները։ Երեկ Հայաստանի ԱԺ նախագահը գրառում է արել, թե Մարգարիտա Սիմոնյանը միջամտում է Հայաստանի ներքին գործերին:Ավելին11:5525.07.25 -
ԻրավականՔննչական կոմիտեում քննված 56.814 քրեական վարույթից ավարտվել է 18.969-ըՀՀ քննչական կոմիտեում ամփոփվում են 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները:Ավելին11:4225.07.25 -
ԻրավականԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՍյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին11:2425.07.25 -
ՀասարակականՀայաստանի ազգային պատկերասրահում բացվել է Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակին նվիրված ցուցադրությունըՀայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի ծննդյան 105-ամյակին նվիրված «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, արվեստագետներ, մշակույթի գործիչներ, հյուրեր, արվեստասերներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային պատկերասրահի անձնակազմին շարունակական և հետևողական աշխատանքի համար: Անդրադառնալով վերջին 10 օրում պատկերասրահում կազմակերպված արդեն 3-րդ ցուցադրությանը՝ նախարարն ընդգծել է, որ այս ամենը վկայում է ձևավորված աշխույժ արվեստային միջավայրի մասին: «Ապրիլի 15-ին ամբողջական վերաբացումից հետո պատկերասրահը նոր թափով և նոր շնչով շարունակում է իր գործունեությունը՝ բազում առիթներ ընձեռելով շաբաթվա մեջ մի քանի անգամ պատկերասրահ գալու, ամեն անգամ նորովի ծանոթանալու ներկայացված հավաքածուներին և միջավայրին: 10 օրում երեք ցուցադրության իրականացումը ցույց է տալիս, որ անկախ եղանակից և կլիմայական պայմաններից՝ աշխատանքը կանգ չի առնում: Այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ մեր քաղաքացիները, զբոսաշրջիկները, հանրությունը հնարավորություն ունեն անդրադառնալու այնպիսի կարևոր թեմաների, ինչպիսին այսօրվա ցուցադրությունն է՝ նվիրված Ժանսեմի 105-ամյակին»,- նշել է նախարարը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է Ժանսեմի ստեղծագործական ժառանգությանը նորովի ծանոթանալու հնարավորությունը. «Ժանսեմի արվեստը ոչ ոքի չի կարող անտարբեր թողնել։ Սա զգացողությունների այնպիսի ամբողջություն է, որին յուրաքանչյուրը յուրովի է արձագանքում։ Վստահ եմ՝ այսօր կկարողանանք յուրաքանչյուրս մեր արձագանքն ու առնչությունն ունենալ: Սա նաև սոցիալական արվեստի այն կարևոր յուրահատկությունն է, որը մեզ թույլ է տալիս անձնական փորձառությունների միջոցով խոսել հանրային կարևոր խնդիրների մասին»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Կարևորելով հայ-ֆրանսիական մշակութային համագործակցության խորացումը՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության՝ շարունակական համագործակցության և ներդրած ջանքեր համար: «Հուսով եմ՝ մեր դպրոցականներն արձակուրդների ընթացքում, ինչպես նաև դրանից հետո կծանոթանան այս ցուցադրությանը, որովհետև արվեստի հետ հաղորդակցումը պետք է լինի կրթության կարևոր մաս»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը, ցուցադրության համադրողներ Նունե Թադևոսյանը և Վիգեն Գալստյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ շրջել է սրահում, ծանոթացել ցուցադրված աշխատանքներին, որոնք ընտրված են Ժանսեմի՝ Հայաստանին նվիրաբերած հարուստ հավաքածուից՝ ընդգծելով արվեստագետի կապը հայրենի մշակույթի ու Հայաստանի հետ։ «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունում ներկայացված են Ժան Ժանսեմի ավելի քան 120 աշխատանք, որոնք ի մի են բերում նկարչի 1960-80-ականների գրաֆիկական ստեղծագործության հիմնական թեմաները։ Հանրության համար ցուցահանդեսը կգործի հուլիսի 25-ից հոկտեմբերի 25-ը: Ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013) ստեղծագործական ուղին մարդկային ու սոցիալական տարրերով խորապես հագեցած պատմություն է, որն անկրկնելի հետագիծ է թողել 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական և սփյուռքահայ մշակույթի վրա։ Իր աշխատանքներում Ժանսեմը կենտրոնացել է հասարակության առավել խոցելի խմբերի պատկերման վրա։ Նրա պատկերների թեմատիկ առանցքում են աղքատները, կանայք, երեխաներն ու ծերերը, ինչպես նաև առօրյա կյանքի ծեսերն ու առարկաները։Ավելին10:4525.07.25 -
ՀասարակականՀրդեհավտանգ ժամանակահատված է. հուլիսի 27-ին «Խոսրովի անտառ»-ը փակ է այցելությունների համար«Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար:Ավելին10:3025.07.25