Լրահոս
2025-08-07
-
ՔաղաքականԿառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա»-ի 20 տոկոս բաժնետոմսերըԿառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա»-ի 20 տոկոս բաժնետոմսերըԱվելին13:4007.08.25 -
ԻրավականՓաթեթներով թմրամիջոց տեղադրող երիտասարդը կալանավորվել է (տեսանյութ)Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել է տեղեկություն, որ Արարատի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդն ապօրինի ձեռք է բերում թմրամիջոց և իր կողմից շահագործվող «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դրանք տեղադրելով իրացնում Հրազդան և Չարենցավան քաղաքների տարբեր վայրերում, մասնավորապես` Չարենցավանի «Գանգրահեր տղան» արձանի մոտակայքում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հուլիսի 31-ին` ժամը 20.15-ին, Կոտայքի մարզի Ֆանտան գյուղում երիտասարդը ձերբակալվեց և մեքենայով հանդերձ տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրացված հետքերով երկու կաթուցիչ և մարիխուանայի նմանվող զանգված։ Պարզվել է, որ նույն օրը տելեգրամյան մի օգտատիրոջ հետ պայմանավորվել և իրացնելու նպատակով Ձորաղբյուր գյուղի տարածքից վերցրել է մեկ գրամանոց 40 փաթեթ, որոնք տեղադրել է Չարենցավանի և Հրազդանի տարբեր վայրերում, ինչի համար օգտատերն իրեն պետք է յուրաքանչյուրի համար վճարեր 9 դոլար: Երիտասարդն ու կազմված փաստաթղթերն ուղարկվել են Չարենցավանի քննչական բաժին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում Հրազդանում և Չարենցավանում հայտնաբերվել է մարիխուանայով լցված և արդեն տեղադրված 18 փաթեթ։ Երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։Ավելին13:3007.08.25 -
ՔաղաքականՍպիտակ տան կողմից քաջալերված փաստաթուղթը կլեգիտիմացնի Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները. հայտարարությունՀայ դատի Ամերիկայի հանձնախումբը Սպիտակ տանը նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայանալիք գագաթնաժողովի բոլոր մասնակիցներին կոչ է անում ձգտել սկզբունքային և տևական խաղաղության՝ հիմնված արդարության, պատասխանատվության, բռնի տեղահանված հայության վերադարձի, ինչպես նաև Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության պահպանման վրա։ Մեկնաբանելով սպասվող հանդիպումը՝ Հայ դատի Ամերիկայի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է. «Հայերն ուզում են իրական խաղաղություն։ Արցախը «մաքրելը» խաղաղություն չէ։ Էթնիկ զտման լեգիտիմացումը խաղաղություն չէ։ Քրիստոնեական սրբավայրերը մոռացության մատնելը խաղաղություն չէ։ Պատանդներին մոռանալը խաղաղություն չէ։ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի օկուպացիայի հետ հաշտվելը խաղաղություն չէ։ Ուժի սպառնալիքով պարտադրված խաղաղությունը խաղաղություն չէ»։ Վստահելի աղբյուրների համաձայն՝ Սպիտակ տան հովանու ներքո, օգոստոսի 7-8-ը կայանալիք բանակցություններից, հետո հնարավոր է հրապարակվի հայտարարություն կամ փոխըմբռնման հուշագիր՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ հնարավոր հայտարարությունները կամ համաձայնությունները չեն անդրադառնում հիմնական առաջնահերթություններին, մասնավորապես, արցախահայության՝ իրենց տները վերադառնալու իրավունքին, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների ազատմանը, հայկական քրիստոնեական սրբավայրերի միջազգային պաշտպանությանը և Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերմանը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Ըստ Արամ Համբարյանի`«Ցանկացած համաձայնություն, որը բնական է համարում և ապա լեգիտիմացնում 150․000 արցախահայերի բռնի տեղահանումը, առաջընթաց չէ։ Դա հեռացում է խաղաղությունից, քայլ՝ ադրբեջանական նոր ագրեսիայի ուղղությամբ։ Իրական խաղաղությունն անհրաժեշտ է կառուցել վերադարձի իրավունքի իրացմամբ, պատանդների ազատմամբ, քրիստոնեական սրբավայրերի պաշտպանությամբ, Հայաստանից օտար զորքերի դուրսբերմամբ և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության սկզբունքով։ Եթե Վաշինգտոնը ցանկանում է Հարավային Կովկասում իրեն ներկայացնել որպես խաղաղության միջնորդ, ապա պետք է ապահովի, որ այս խաղաղության գործընթացը լինի իրական՝ հիմնված պատասխանատվության վրա, այլ ոչ թե Հայաստանին պարտադրված սպառնալիքների վրա։ Ամերիկահայերը վճռականորեն դեմ են ցանկացած համաձայնության, որը արդարությունը փոխարինում է հարմարվողականությամբ կամ վտանգի տակ է դնում հայերի կյանքը»։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կրկին վերահաստատում է իր խիստ ընդդիմությունն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարին՝ այն համարելով ուղղակի սպառնալիք Հայաստանի ինքնիշխանությանը։ Օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովներին ուղարկված հանձնախմբի գրության մեջ նշված է՝ նման միջանցքը կխաթարի Հայաստանի անվտանգությունն ու անկախությունը։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակԱվելին13:2607.08.25 -
ՄիջազգայինՌուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային պարեկություն են սկսել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում«Ռուսաստանի ռազմածովային նավատորմի և Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի նավերը ստեղծել են համատեղ ջոկատ և դուրս են եկել Ճապոնական ծով՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում համատեղ պարեկային առաջադրանքներ կատարելու համար», - ասվում է նավատորմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։Ավելին13:1507.08.25 -
ՀայաստանԵվրոդատարանի արդարացման վճիռներով փոխհատուցման բեռը պետության փոխարեն կրելու եք հենց դուք՝ «վնգստացող» դատավորներդ». «Որդիների Կանչ»«Իշխանությունը կյանք ու մահվան կռիվ է տալիս իր վերարտադրության համար՝ հստակ գիտակցելով, որ դաժան է լինելու հատուցումը 8 տարվա արած և չարածի համար։ Անխնա շահագործելով ամբողջ իրավական զինանոցը՝ ոստիկան, քննիչից սկսած, դատախազ, դատավորով վերջացրած, ոտնահարելով արդարությունը, արդարադատությունը, բարոյականությունը և տարրական մարդկային հատկությունները, փորձում է մեկուսացնել ու լռեցնել բոլոր այն արժանապատիվ հայերին, ովքեր առանց երկյուղելու բարձրաձայնում են հայոց երկրին սպասվող վտանգների մասին, փորձում են ելքեր առաջարկել ստեղծված աղետալի իրավիճակից դուրս գալու համար։Ավելին13:0007.08.25 -
ՔաղաքականԿառավարությունը վաճառում է նվեր ստացած «Վիվա Արմենիա»-ի բաժնետոմսերըՄասնավորապես ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Հայաստանի վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր։Ավելին12:4507.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Փաշինյանն ու Ալիևը Թրամփի մոտ են գնում. Իրանի նախագահը հայտնել է Երևան գալու մասինՀայլուր 12։30 Փաշինյանն ու Ալիևը Թրամփի մոտ են գնում. Իրանի նախագահը հայտնել է Երևան գալու մասինԱվելին12:3007.08.25 -
ՀասարակականԿասեցվել է «Բիոկաթ»-ի մածունի (5%) արտադրությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Բիոկաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Երևան, Հաղթանակ թաղամաս) իրականացվող ստուգման շրջանակներում, նմուշառել և լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ թթվասեր (18%), մածուն (5%), յոգուրտ ըմպելի դեղձ (1.5%) և պանիր չեչիլ (45%) արտադրատեսակներից: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Ըստ արդյունքների՝ միայն մեկ՝ մածուն (5%), արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: «Բիոկաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մածուն (5%) արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:Ավելին12:1507.08.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ:Ավելին12:0007.08.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:4507.08.25 -
ՏարածաշրջանՀԷՑ-ում ազատումների շքերթը շարունակվում է. Ռոմանոս Պետրոսյանը «կանգ» չի առնում. ArmLurՆշենք, որ մենք տեղեկացրել էինք, որ ՀԷՑ տեղակալներին ևս ազատել է Ռոմանոս Պետրոսյանը։Ավելին11:3007.08.25 -
ՔաղաքականՎերջին զարգացումները Շիրակի մարզում մտահոգիչ են. պատգամավորԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է․ «Վերջին զարգացումները Շիրակի մարզում մտահոգիչ են ոչ միայն համայնքային կառավարման որակի, այլև պետականության ընկալման տեսանկյունից։ Մեր մարզում ևս սկսում է խորանալ մի վտանգավոր քաղաքական երևույթ՝ անձի պաշտամունքը։ Այն, ինչ սկզբում դրսևորվում էր բացառապես կենտրոնական իշխանությունների մակարդակում՝ վարչապետ կոչեցյալի կերպարի շուրջ, այսօր արդեն արտացոլվում է նաև համայնքային ՔՊ-ական չինովնիկների վարքագծում։ Նրանք փաստացի սկսում են պետական պաշտոնը խառնել անձնական փառքի հարթակի հետ, իսկ սեփական պարտականությունների կատարումը՝ ներկայացնել որպես ժողովրդի հանդեպ արած մեծ բարեհաճություն։ Սա խորքային քաղաքական խնդիր է։ Երբ ՔՊ-ական համայնքապետն ամենատարրական գործը՝ ասֆալտի նորոգում, մանկապարտեզի վերանորոգում, կամ լուսավորության անցկացում, ներկայացնում է որպես իր «անձնական հաղթանակ» կամ «հատուկ լավություն» համայնքին, ապա տեղի է ունենում հանրային իշխանության պղծում։ Իշխանությունը դադարում է ընկալվել որպես հանրային ծառայություն և վերածվում է անձնական սեփականության։ Ավելին՝ այս երևույթը խրախուսվում է իշխանության վերևից։ Սա արդեն միայն բարոյական խնդիր չէ։ Սրա հետևանքն է ժողովրդավարական համակարգի քայքայումը։ Երբ պետության պաշտոնյաները չեն ընկալում հանրային վերահսկողության սկզբունքը, երբ իրենք իրենց ներկայացնում են որպես վեր՝ օրենքից, ժողովրդից և ինստիտուցիոնալ կարգավորումներից, ապա դա այլևս հանրային իշխանություն չէ։ Դա անձնական իշխանություն է՝ մերժելի բոլոր իմաստներով։ Ժամանակն է հստակեցնել։ Պետական ծառայողը ոչ մի բան «չի տալիս» ժողովրդին։ Նա վերադարձնում է այն, ինչ պարտական է տալ՝ ըստ Սահմանադրության, օրենքների և հանրային մանդատի։ Պաշտոնը հարթակ չէ՝ սեփական անձի գովերգումը կազմակերպելու համար։ Հ.Գ. Դուք էլ կանցնեք, կգնաք…»։Ավելին11:1507.08.25 -
ԻրավականԱվարտվել է «Սրբազան պայքար» շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունըՀայաստանի քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Սրբազան պայքար» անունը կրող շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի մասով անջատված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն): 17 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը: 18 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին11:0907.08.25 -
ԻրավականԽոհանոցային դանակով հարվածել է 38-ամյա տղամարդուն, հափշտակել հեռախոսըՕգոստոսի 4-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու խոհանոցային դանակով հարվածել մարմնի տարբեր մասերին: Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ավազակության հատկանիշներով: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ավազակությունը կատարողի ինքնությունը։ 41-ամյա տղամարդը նույն օրը Աբովյանի Զորավար Անդրանիկի փողոցում հայտնաբերվել ու ձերբակալվել է, ապա ներկայացվել նախաքննական մարմին: Նա խոստովանել է արարքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքն ու տուժողի բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:Ավելին11:0007.08.25 -
Արտաքին քաղաքականությունԻրանի նախագահը կայցելի ՀայաստանԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջիկա 2 շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան։ Ինչպես փոխանցում tahlilbazaar.com-ը, այս մասին հայտնել է երկրի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին: «Տարածաշրջանում վերջին լարվածությունների համատեքստում, Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների յուրաքանչյուր հայտարարություն հովանավորող շրջանակ է ձևավորել Իրանի շուրջ։ Մեր հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ կարողացել են պահել երկրի արտաքին քաղաքականությունը լավ դիրքում», — ասել է Արաղչին։Ավելին10:5207.08.25 -
ՀասարակականԳազ չի լինելու«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից տեղեկացնում են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի Անի համայնքի Ձորակապ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 7-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կիևյան, Օրբելու, Ն․Դումանի, Բարբյուսի, Սեպուհի, Սևաստոպոլյան, Քեռու, Երզնկյան փողոցների, Բաղրամյան պողոտայի թիվ 51-ից 89 (կենտ համարներ) բազմաբնակարան շենքերի, Հ․Հակոբյան փողոցի թիվ 3, 5, 7 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, ինչպես նաև հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։Ավելին10:4507.08.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք․ 2,5 տարեկան երեխան ընկել է երկրորդ հարկի լուսամուտիցՕգոստոսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի քերծվածքներ, ձախ ոլոքի փակ կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ծնողի կողմից «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։Ավելին10:3007.08.25 -
ՀասարակականԿարբիում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու մարդատար «ԳԱԶել»-ը. կան վիրավորներԱյսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Կարբի գյուղի վարչական տարածքում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և մարդատար «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիների: Վթարի հետևանքով «ԳԱԶել»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի տան քարե պարիսպը, գազատար խողովակի երկաթե հենասյուները և կողաշրջվել: Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ որտեղ էլ պարզվում է վարորդների, վիրավորների և փլված քարե պարսպի տան սեփականատիրոջ ինքնությունը:Ավելին10:1507.08.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 6-11-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին10:0007.08.25 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:5007.08.25