Լրահոս

2025-08-08
  • Img default alt hy
    Քաղաքական
    Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն
    Րոպեներ անց ՀՀ վարչապետը կժամանի Սպիտակ տուն, որտեղ տեղի կունենա երկկողմ հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
    22:20
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանի հավաքին մասնակցած ու կալանավորված անձանցից մեկը ազատ արձակվեց․ News.am
    Վերաքննիչ դատարանը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով ազատ է արձակել Սամվել Կարապետյանի հավաքին մասնակցած քաղաքացիներից մեկը, որը մեղադրվում է շանտաժի սպառնալիքով անձանց հավաքի բերելու մեջ։ Այս մասին NEWS.am–ին ասաց նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։
    22:10
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բերման են ենթարկվել «Սրբազան Պայքարի» ակտիվիստներ Լուսինե Գրիգորյանն ու Արթուր Դեմիրչյանը
    Ոստիկանները բերման են ենթարկել «Սրբազան Պայքարի» երիտասարդ ակտիվիստներ Լուսինե Գրիգորյանին և Արթուր Դեմիրչյանին, հայտնում է «Սրբազան պայքարի» տելեգրամյան ալիքը։ Երիտասարդներին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։
    22:05
    08.08.25
    Ավելին
  • Միջազգային
    ԱՄՆ-ի հետ սիրախաղ սկսած Ալիևին Պուտինը կպատժի՞՝ Բաքու-Ջեյհան նավթամուղը վնասելով
    Ռուսաստանի հնարավոր արձագանքը կարող է լինել կոշտ Բաքվի համար: Ադրբեջանի «Ատլաս» վերլուծական կենտրոնի իշխանամետ փորձագետ Էլհան Շահինօղլուի կարծիքով՝ ադրբեջանա-ամերիկյան համաձայնագրերը կարող են վտանգել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և վերաճել ռուս-ադրբեջանական հարաբերությունների լայնածավալ ճգնաժամի։
    22:00
    08.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հայաստանը պայթեցնում է ԵԱՏՄ-ն «Զանգեզուրի միջանցքո՞ւմ». Թրամփի քավորության վտանգները
    Հայ փորձագետները Հայաստանի համար դրական սպասումներ չունեն առաջիկա հանդիպումներից։ Կործանարար հետևանքներ՝ գեղեցիկ փաթեթավորմամբ. այսպես են նրանք գնահատում Փաշինյանի ստորագրած յուրաքանչյուր փաստաթուղթ։
    21:30
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Աղվան Արշակյանի խափանման միջոցը փոխվեց. նա ազատ արձակվեց
    Դատարանը (դատավոր՝ Գնել Գասպարյան) բավարարեց փաստաբան Վարազդատ Հարությունյանի միջնորդությունը և Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխեց տնային կալանքի։
    21:24
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ականները ստատուս գրելու հրահանգ են ստացե՞լ․ News.am
    ԱՄՆ–ում Դոնալդ Թրամփ– Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև հանդիպմանը և դրան հաջորդող փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ նախարարները, պատգամավորները, պաշտոնյաները, իրար հերթ չտալով, ֆեյսբուքյան գրառումներ են անում։ Բացումն առավոտյան արեց Նիկոլ Փաշինյանը՝ Աստվածաշնչից հերթական մեջբերումն անելով. «Երանի՜ խաղաղարարներին, որովհետեւ նրանք Աստծու որդիներ պիտի կոչուեն»։ Նրան հաջորդեցին վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։ Չնայած դեռ պաշտոնական փաստաթուղթը չի ստորագրվել, բայց իշխանության ներկայացուցիչները խանդավառված գովերգում են վաշինգտոնյան պայմանավորվածությունը՝ այն համարելով Հայաստանի խաղաղության նոր դարաշրջանի բացման գործարք։
    21:15
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Առանց որոշ բաղադրիչների արդյունավետ հասցեագրման՝ որևէ կայուն խաղաղություն չի կարող գործել. Արցախ Միություն
    Արցախ Միությունը խորը մտահոգություն է հայտնում վաշինգտոնյան առաջիկա եռակողմ հանդիպմանը Արցախի ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման առթիվ Արցախ Միությունն իր խորը մտահոգությունն է հայտնում Վաշինգտոնում այսօր կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգի և դրանում ցեղասպանության ու հայրենազրկման ենթարկված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի իրավունքների բացարձակ անտեսման ու ոտնահարման առթիվ: Իհարկե, հակամարտային որոշ հարցերի շուրջ գլխավոր գերտերության երաշխավորմամբ բանակցային համաձայնության ձեռքբերումն ինքնին կարող է առաջընթաց համարվել, սակայն դա չի կարող արվել մնացած սկզբունքային հարցերի ու հակամարտության առաջնային զոհերի հիմնարար իրավունքների հաշվին: Տեղեկատվական դաշտում առկա տվյալների համաձայն՝ հանդիպման օրակարգում ներառված չեն Արցախի և արցախցիներին վերաբերող հարցեր, օրինակ՝ Արցախի ժողովրդի անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը, արցախյան մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը, Բաքվում պահվող բոլոր 23 հայ գերիների ազատումը և այլն։ Ընդ որում, ավելի քան տրամաբանական ու բարոյական կդիտարկվեր առնվազն գերիների վերադարձի հարցի լուծումը՝ որպես խաղաղության համար անհրաժեշտ մարդասիրական քայլ: Հավասարապես մտահոգիչ են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին տեղեկությունները, ինչը դիվանագիտական մեծ պարտություն է Հայաստանի արտաքին քաղաքականության համար։ Այս կառույցը հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, իսկ այն, որ հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, փաստում են բազմաթիվ միջազգային իրավական ակտեր և նորմեր, ըստ որոնց՝ բռնի ուժով հաստատված ստատուս քվոն չի կարող լեգիտիմացվել։ Ավելին՝ խիստ տարակուսելի է, որ ՀՀ իշխանությունները, որոնք բազմիցս հայտարարել են «խաղաղության համաձայնագրի» ստորագրման հետ մեկտեղ Մինսկի խմբի լուծարման մտադրության մասին, այժմ կատարում են այդ ռազմավարական սխալը՝ առանց որևէ համաձայնագրի ստորագրման և նույնիսկ առանց գերիների ազատ արձակման կամ Ադրբեջանի կողմից մեկ այլ զիջման: Արցախի 150,000 քրիստոնյա հայերի իրավունքների զանգվածային խախտման ու անտեսման, բռնի տեղահանման և խեղված ճակատագրերի վրա հիմնված խաղաղությունը չի կարող արդար ու մնայուն լինել: Ուստի, ոչ ոք արցախցիներից ավելի չի ձգտում խաղաղության, սակայն հակամարտության կարգավորումը ինքնանպատակ չէ։ Կա պարզ ճշմարտություն՝ կարգավորման որևէ փաստաթուղթ չի կարող լինել կենսունակ, եթե կողմերից մեկն ստանում է ամեն ինչ, իսկ մյուս կողմը՝ ոչինչ: Արցախ Միությունը պահանջում է ՀՀ իշխանություններից կատարել Արցախի ժողովրդի հանդեպ ստանձնած պարտավորությունները և հակամարտության կարգավորման գործընթացում ապահովել նրա իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը: Արցախ Միությունը նաև կոչ է անում ԱՄՆ իշխանություններին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին չանտեսել հակամարտության էությունն ու պատճառները և, որպես աշխարհակարգի գլխավոր երաշխավոր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ապահովել Արցախի ժողովրդի վերադարձը հայրենիք, մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը, հայ գերիների անհապաղ ազատ արձակումը, ՀՀ բռնազավթված տարածքների վերադարձը Հայաստանին և Ադրբեջանում հայատյացության քաղաքականության վերացումը: Առանց հակամարտության այս և որոշ այլ բաղադրիչների արդյունավետ հասցեագրման՝ որևէ կայուն ու համապարփակ խաղաղություն չի կարող գործել Հարավային Կովկասում:
    21:00
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՀԱՄԱՍ-ը հաստատել է Իսրայելի հետ համաձայնության հասնելու համար քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը
    Օգոստոսի 8-ի առավոտյան Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքը վերահսկողության տակ վերցնելու ծրագիրը, որում ներկայացվում են պատերազմին վերջ դնելու հետևյալ հինգ սկզբունքները՝ ՀԱՄԱՍ-ի զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ՝ ինչպես մահացած, այնպես էլ ողջ մնացած, Գազայի հատվածի ապառազմականացում, Գազայի հատվածի նկատմամբ Իսրայելի անվտանգային վերահսկողություն և այլընտրանքային քաղաքացիական կառավարության ստեղծում, որը չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ը, ո՛չ Պաղեստինյան ինքնավարությունը։
    20:45
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20:30 Ալիևին պատժելու համար Պուտինը կոշտ քայլի կդիմի՞. Բաքու-Ջեյհանը՝ Մոսկվայի թիրախում
    Հայլուր 20:30 Ալիևին պատժելու համար Պուտինը կոշտ քայլի կդիմի՞. Բաքու-Ջեյհանը՝ Մոսկվայի թիրախում
    20:30
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՏԵԽ-ԱՍ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գուրգեն Մահարի), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • պանիրների հասունացման սրահի պատերը չեն եղել հարթ և նորոգ վիճակում, • առաստաղների մակերևույթները ապահովված չեն եղել անջրանցիկ և լվացվող նյութերից, առկա են եղել բորբոսի հետքեր, • տարաների մետաղական հատվածները ենթարկված են եղել կոռոզիայի, • սարքավորումները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման, • արտադրամասում առկա տակդիրներից մեկը պատրաստված չի եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է խախտումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:
    20:18
    08.08.25
    Ավելին
  • Միջազգային
    Թեժ բախումներ՝ Երուսաղեմում. հրեաները դեմ են Գազան «մահվան հովիտ» դարձնելու Նեթանյահուի պլանին
    Իսրայելի քաղաքական անվտանգության կաբինետը հաստատել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազան ամբողջովին օկուպացնելու ծրագիրը: Իսրայելի վարչապետը խոստացել է ապահովել խաղաղ բնակիչների տարհանումը մինչև ցամաքային հարձակում սկսելը:
    20:02
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ավարտվեց Աղվան Արշակյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդության դատական նիստը
    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում քիչ առաջ ավարտվեց Աղվան Արշակյանի խափանման միջոցի փոփոխման միջնորդության դատական նիստը։ Որոշումը դեռևս հրապարակված չէ:
    19:57
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանն ապօրինի է ճանաչել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարանների խուզարկությունները
    2025 թվականի օգոստոսի 8-ին Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի կայացրած որոշումների դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքները բավարարվել են և այդ դատավորների կայացրած դատական ակտերը բեկանվել են: Այս մասին հայտնում է փաստաբան Արմեն Ֆերոյանը։ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանն ըստ էության փաստել են, որ տվյալ որոշումներով խախտվել են Նարեկ և Լիլիթ Կարապետյանների իրավունքները։ Այսպիսով, վերաքննիչ դատարանը հաստատել է, որ նշված բնակարաններում կատարված խուզարկություններն եղել են ակնհայտ ապօրինի։ Հորդորում ենք պատկան մարմիններին հետագայում զերծ մնալ որևէ ապօրինի գործողությունից»,– գրել է նա։
    19:51
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ` Նորաշեն թաղամասում․ շենքից տարհանել են 50 բնակչի
    Օգոստոսի 8-ին, ժամը 16:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասում գտնվող շենքերից մեկի մուտքի պատշգամբում հրդեհ է բռնկվել՝ այրվում են էլեկտրական լարեր։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի մուտքի 3-րդ և 4-րդ հարկերում։ Փրկարարները շենքից տարհանել են 50 քաղաքացու․ տուժածներ չկան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին, մարվել՝ 17։13-ին։ Շքամուտքի 3-րդ և 4-րդ հարկերում այրվել են գազի 10 հաշվիչ, կենցաղային իրեր, բնակարաններից մեկի և շքամուտքի դռները։
    19:46
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արաբկիրի թաղապետը հրաժարական է տվել
    «Ցանկությունս է, որ Արաբկիրը զարգանա, ծաղկի
    19:40
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    41-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է հողաթմբերին և կողաշրջվել. 4 վիրшվորներից մեկն անչшփահաս է
    Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 11:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Սամվել Ս.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ - Արթիկ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով Սամվել Ս.-ն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 63-ամյա Աիդա Ս.-ն, 36-ամյա Լուսինե Դ.-ն և 11-ամյա Ջիվան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ են գործել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    19:30
    08.08.25
    Ավելին
  • Առողջապահական
    Նոր վիրուս է մտել Հայաստան. գլխացավ, բարձր ջերմություն, թուլություն
    Հանրապետությունում նոր վիրուսի տարածման մասին են ահազանգում բժիշկները: Եթե ունեք բարձր ջերմություն, թուլություն, ցավեր կոկորդում և գլխի շրջանում, ուրեմն վարակակիր եք: Ինչպե՞ս պաշտպանվել հիվանդությունից:
    19:15
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայտնաբերվել է երթևեկության կանոնները խախտած կին վարորդը․ կազմվել է արձանագրություն
    Համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մի կին ճանապարհային երթևեկության կանոնների խախտմամբ ավտոմեքենա վարում։ Երևանի պարեկներն ավտոմեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
    19:00
    08.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սթիվ Ուիթքոֆի հետ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:  Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ: Փաշինյանը գտնվում է Վաշինգտոնում, որտեղ օգոստոսի 8-ին կկայանա եռակողմ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։
    18:54
    08.08.25
    Ավելին