Լրահոս

2025-08-22
2025-08-21
  • Img default alt hy
    Միջազգային
    Մալայզիայի օդանավակայանում ամերիկյան կործանիչ է պայթել
    Ամերիկյան McDonnell Douglas F/A-18 Hornet կործանիչը պայթել է Մալայզիայի օդանավակայանում թռիչքի փորձի ժամանակ, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Star պորտալը՝ վկայակոչելով Մալայզիայի Թագավորական ռազմաօդային ուժերի հայտարարությունը: Պորտալի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան Պահանգ նահանգի Կուանթան քաղաքի Սուլթան Ահմադ Շա օդանավակայանում: Ինչպես նշում է Սթար-ը՝ հղում անելով սոցցանցերում տարածված տեսանյութին, կործանիչը պայթել է թռիչքի փորձի ժամանակ: Նշվում է, որ Մալայզիայի Թագավորական ռազմաօդային ուժերը հաստատել են միջադեպի փաստը: «Մենք ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել Ֆ/Ա-18 Hornet կործանիչի հետ կապված միջադեպի մասին, որը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Քուանթանի Սուլթան Ահմադ Շա օդանավակայանում։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում»,-պորտալը մեջբերում է BBC-ի հայտարարությունը։ Մալայզիական Bernama պետական գործակալությունը, վկայակոչելով Պահանգ Դաթուկ նահանգի ոստիկանապետ Սերի Յահան Օտմանին, հավելում է, որ կործանիչի երկու օդաչուներն էլ ողջ են մնացել:
    23:58
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հայտարարել է Ուկրաինայի շուրջ իր մոտեցումների փոփոխության հավանականության մասին
    «Կարծում եմ՝ երկու շաբաթվա ընթացքում մենք կիմանանք՝ այս կամ այն ​​կերպ։ Դրանից հետո մենք կարող ենք ստիպված լինել այլ մոտեցում ցուցաբերել, բայց կտեսնենք»,-ասել է Դոնալդ Թրամփը։
    23:45
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Զարմանում եմ, որ որևէ լուրջ պետության ղեկավար սրա հետ բան է նստում-քննարկում. Սևակ Հակոբյան
    2021թ. բոլորովին այլ խոստումներով ընտրվել ես, լրիվ այլ բան արել ես: Ընդ որում՝ համար մեկ խոստումդ էր բանակցություններով, առանց պատերազմի Հադրութի ու Շուշիի վերադարձը, Արցախի ստատուսի միջազգային ճանաչումը: Բայց արել ես լրիվ հակառակը:2021-ի խոստումներդ տապալելուց հետո ասել ես միջանցք չես տա, Ղարաբաղը չես տա, դրանք էլ ես տվել: Ու ասում ես՝ եթե դեմ էիք՝ հեղափոխություն անեիք:
    23:30
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա
    Օգոստոսի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ժամը 21։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Գ․ Ս․-ն գնացել է նախկին կնոջ, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Ն․ Պ․-ի տուն, հայհոյանքներ հնչեցնել նրա և իր ընտանիքի հասցեին, որից հետո վերջինիս եղբայր՝ 36-ամյա Ա․ Պ․-ն դուրս է եկել տանից և սկսել վիճաբանել Գ․ Ս․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, տվել հայհոյանքներ, իսկ Ա․ Պ․-ն իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է Գ․ Ս․-ի ուղղությամբ, ինչից հետո վերջինս հեռացել է դեպքի վայրից և շուրջ 15 րոպե հետո վերադարձել է նշված վայր և նորից հայհոյանքներ հնչեցրել, որից հետո հեռացել է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամեր անց ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեից գազային ատրճանակի կիրառման հետևանքով «ձախ դաստակի թիկնային մակերեսի վնասվածք, ձախ այտային շրջանի քերծած վերք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորութամբ, պարզել են, որ վիրավորը Գ․ Ս․-ն է։ Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
    23:15
    21.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևին բավարարող վաշինգտոնյան համաձայնագրերի համար Փաշինյանը շնորհավորում է ՀՀ կառավարությանը
    Արդեն ակնհայտ է, որ Վաշինգտոնում ստորագրված «խաղաղություն» անունով կոչված թուղթն է Փաշինյանը դարձնում 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզչական դրոշակ, թեև համարում է, որ դեռ պետք է ստուգել նաև արտահերթ ընտրությունների անցկացման հիմնավորվածությունը: Նա այսօր հայտարարել է՝ Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրեն խաղաղության և ոչ խաղաղության միջև:
    23:00
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ-ն պլանավորում է ավելացնել ԱՄՆ-ից ռազմական սարքավորումների գնումները
    Եվրամիությունը մտադիր է վերացնել ամերիկյան բոլոր արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը և շուկայի արտոնյալ հասանելիություն ապահովել ամերիկյան ծովամթերքի և գյուղատնտեսական ապրանքների լայն տեսականու համար, նշվում է փաստաթղթում: 
    22:45
    21.08.25
    Ավելին
  • Իրավական
    Բագրատ Սրբազանի ու նրա հետ կալանավորված ևս 5-ի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
    Կրքերը թեժացել են այսօր Բագրատ Սրբազանի ու նրա 17 աջակիցների դատավարության ընթացքում: Դատարանի բակում ընդհարվել են ոստիկաններն ու կալանավորվածների աջակիցները: Բագրատ Սրբազանի կալանքը 3 ամսով երկարաձգվել է:
    22:30
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Էրեբունու շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 3 բնակարան. նոր մանրամասներ
    Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էրեբունի փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկում կրակ և ծուխ է նկատվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Հրդեհի վայր են ժամանել Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր ժամանակավորապես դադարեցրել են շենքի գազամատակարարումը, սակայն պարզվել է, որ Էրեբունի փողոցի թիվ 1 հասցեի բազմաբնակարանային շենքի 4-րդ, 16-րդ և 32-րդ բնակարաններում հրդեհ է բռնկվել, և նշված բնակարաններում գազ չի օգտագործվել։ Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի պատճառը էլեկտրական լարերի կարճ միացումն է եղել։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվում։ Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։
    22:15
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բենիամին Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված
    «Մենք որոշումների կայացման փուլում ենք։ Այսօր ես ժամանել եմ Գազայի հատված՝ հաստատելու Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից ինձ և պաշտպանության նախարարին ներկայացված ծրագրերը՝ Գազա քաղաքը գրավելու և ՀԱՄԱՍ-ին հաղթելու համար»,-ասել է Իսրայելի վարչապետն՝ ըստ իր գրասենյակի։ 
    22:07
    21.08.25
    Ավելին
  • Իրավական
    Միքայել Սրբազանի գործով դատարանը ապացույցների զննման փուլում է
    Այսօր շարունակվել է Միքայել Սրբազանի դատավարությունը: Նրա փաստաբանները հայտարարել են, որ դատախազների արձանագրությունն անթույլատրելի է, որովհետև օրենքով սահմանված կարգի խախտմամբ է խուզարկվել արքեպիսկոպոս Աջապահյանի կեցավայրը:
    22:00
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել
    Օգոստոսի 21-ին՝ ժամը 19։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։
    21:45
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի. Ալիև
    «Իհարկե, մեր զինված ուժերն ամեն րոպե, ամեն օր կանգնած են մեր պետության շահերի ու անվտանգության պահապանների կողքին։ Մենք դիտարկում ենք, տեսնում և տեսնելու ենք սպառնալիքների հնարավոր աղբյուրները»,-ասել է նա։
    21:38
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Անկախության մասին» Հռչակագրի տարեդարձին ընդառաջ․ Գևորգ Դանիելյան
    ԽՍՀՄ փլուզումից հետո անկախության հռչակագիր ընդունել են բոլոր միութենական հանրապետությունները, ընդ որում, Հայաստանում այն ընդւնվել է նկատելի ուշացումով և լրջագույն վերապահումով։ Մասնավորապես, մենք ոչ թե անկախություն էինք հռչակել, ինչպես մյուս հանրապետությունները, այլ անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբ, ինչը պարզապես զուտ իրավական ասպեկտով պակաս խոցելի էր։ Այնուամենայնիվ, այդ փաստաթուղթը ոչ միայն դե ֆակտո դարձավ Երկրի անկախությունը ամրագրող ծննդական, այլև Հայաստանում «պատմական արդարության վերականգնման» իրավաքաղաքական հիմք։
    21:30
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Գեղամ Մանուկյանն այցելել է ԱԱԾ մեկուսարան՝ տեսակցելու Միքայել Սրբազանին
    ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանն այցելել է ԱԱԾ մեկուսարան՝ տեսակցելու Միքայել Սրբազանին․ «Այսօր առավոտյան ընկերոջս՝ Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցի ԱԱԾ մեկուսարան՝ Միքայել Սրբազանին տեսակցելու: Նրա հետ արդեն հանդիպում էր Աղվան Վարդանյանը: Սրբազանի օրհնությունն ստանալուց հետո աննման զրույց ունեցանք ամենատարբեր հարցերի շուրջ (իհարկե «ընկեր մայորի¦ գաղտնալսման ներքո): Գիտելիքի, տեղեկությունների մի ամբողջ պաշար հորդեց այդ մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում: Սրբազանը նույն լուսավոր անձն է, իր խստությամբ, իմաստնությամբ ու հումորով: Ի դեպ, դժգոհեց միայն, որ ԱԱԾ գրադարանում իտալերեն գրքեր չկան: Հարցրեցի՝ Սրբազան, ո՞ր կամեռում եք նստած: Պատասխանեց՝ 8-ը: Քանի որ խցերի համարակալումը վաղուց փոխվել էր, դիրքը ճշտելուց հետո, հիշեցի, որ նախկին 16-րդն է, որտեղ 1995 թվականի հունվարից գրեթե վեց ամիս մենակ եմ անցկացրել: Այն օրերին երբեք, մտքի ծայրով անգամ չէի կարող մտածել, թե այս աբսուրդին ականատես կլինեմ՝ սրբազանները ԱԱԾ խցում: Ուժ ու համբերություն մաղթեցինք և հրաժեշտ տվեցինք, քանի որ Սրբազանը պետք է պատրաստվեր ժամեր անց դատարան գնալուն»:
    21:19
    21.08.25
    Ավելին
  • Քաղաքական
    Այ ապուշ, կանգնի. լարված իրավիճակ՝ կառավարության մոտ արցախցիների ակցիայի ժամանակ
    Անհետ կորածների և գերիների հարազատները երկու ամիս է՝ չգիտեն, թե կառավարությունում ով է զբաղվում գերիներին վերադարձնելու, անհետ կորածներին գտնելու գործով: Հեղաշրջումից հետո ԱԱԾ-ի ամենաերկարակյաց տնօրենը՝ Արմեն Աբազյանն էր նախկինում զբաղվում այդ հարցով: Նրան հետ բերելու, իրենց հարցերին պատասխաններ տա լու պահանջով են այսօր գործադիրի բակում բողոքի ակցիա արել անհետ կորածների և գերիների հարազատները:
    21:15
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Opel»-ն ու «Լադա Կալինա»-ն․ վերջինը բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին․ կան վիրավորներ
    Այսօր՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են «Լադա Կալինա» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Լադա Կալինա»-ն այնուհետև բախվել է բետոնե պատնեշին և ցուցանակին։ Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։  Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունները։
    21:00
    21.08.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քանաքեռ-Զեյթունի թաղապետին պատկանող տարածքում շինարարություն է իրականացվել շինթույլտվության տրամադրումից առաջ․ «Հետք»
    Պարույր Սևակի 42  հասցեում գտնվող հողամասը, դրա վրա առկա շինությունները՝ բնակելի տունը, առևտրի սրահը և ավտոտնակը, պատկանում են Արտակ Հովակիմյանին և նրա կնոջը՝ Էվելինա Սեդրակյանին։ Արտակ Հովակիմյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է։
    20:45
    21.08.25
    Ավելին