Լրահոս
Իրավական
17:30
21.08.25
273

Արթուր Սարգսյանի կալանքի ժամկետը ևս երկարաձգվեց

Img default alt hy

Դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նախնական կալանքը:

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

Ավելի վաղ հայտնել էինք՝ Բագրատ Սրբազանի, Արման Իսրայելյանի, Վահագն Չախալյանի կալանքը ևս երկարաձգվել է 3 ամսով, իսկ Արա Ռոստոմյանի կալանք խափանման միջոցը փոխարինվել է 3-ամսյա տնային կալանքով: