Լրահոս
Մամուլի տեսություն
10:19
22.08.25
97

Օրը սկսենք մամուլի  4  կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Նախօրեին Հայաստան ժամանած Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը տհաճ խոսակցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Փաշինյանն ընտրության առջեւ է կանգնած՝ կա՛մ դուրս է բերում Հայաստանը ԵԱՏՄ-ից, կա՛մ ենթարկվելու է պատժամիջոցների, նոր հեռացվելու։

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը երկրորդ շոկային նշանակման մասին հայտարարեց. Լոռու մարզպետի պաշտոնում կնշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը: Փաշինյանը ստիպված է գնացել այս քայլին, քանի որ ամիսներ շարունակ չեն կարողացել «մարզպետ գտնել»:

«Հրապարակ»

2026 թ-ի ընտրություններից հետո միավորվելու են սոցապնախարարությունն ու առողջապահության նախարարությունը, եւ Արսեն Թորոսյանն էլ նշանակվելու է մեգանախարարության ղեկավար։

«Հրապարակ»

Սեյրան Օհանյանի հասցեին Փաշինյանի հնչեցրած՝ «Արա, մի հատ վեր ընգի տեղդ, արա, է, համբալի մեկը» արտահայտությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գնահատել է որպես վարքագծի կանոնի խախտում։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ: